Գլխավոր տեղեկություն
Номер
N 193-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.02.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.03.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.03.2014
Дата вступления в силу
19.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2014 թվականի N 193-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Բնական գազի կալորիականությանն առնչվող խնդիրներն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված բնական գազի կալորիականությանն առնչվող խնդիրների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ առաջարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 18-ի N 193-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Գ. Բադալյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Գ. Պետրոսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Յու. Այվազյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Լ. Խալիկյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ

Վ. Սահակյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Բուդաղյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Խզմալյան

- ՀՀ հանրային խորհրդի հարկային, տուրքային, մաքսային, սակագնային, գույքի կառավարման ենթահանձնաժողովի նախագահ, ՀՀ գույքային կառավարման վարչության անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Ն. Մարտիրոսյան

- ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ, «Միկա ցեմենտ» գործարանի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Պողոսյան

- Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Վ. Սահակյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամ, «Սահակյան Սմարթ Սիստեմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Սաֆարյան

- Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Պողոսյան

- Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Մ. Արիստակեսյան

- «ՀՀ սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի փոխնախագահ (համաձայնությամբ)

Կ. Չիլինգարյան

- «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Է. Տեր-Ստեփանյան

- «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ֆիզիկաքիմիական չափումների լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 19.05.14 N 454-Ա, 23.02.15 N 137-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.02.2015, N 137-Ա 24.02.2015, N 193-Ա
19.05.2014, N 454-Ա 20.05.2014, N 193-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան