Գլխավոր տեղեկություն
Номер
N 1210-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.12.2014-02.12.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.12.2014
Дата вступления в силу
09.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2014 թվականի N 1210-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով ու դրան կից արձանագրություններով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` համակարգել և սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով ու դրան կից արձանագրություններով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ:

3. Անհրաժեշտությունից ելնելով միջգերատեսչական հանձնաժողովի հանդիպումներին խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

դեկտեմբերի 8-ի N 1210-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 Վ. Կաժոյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
 Ս. Մելքոնյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի վարիչի պաշտոնակատար
 Ք. Մեհրաբեկյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի առաջին քարտուղար
 Վ. Մելիքյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության երկրորդ քարտուղար
 Ա. Առաքելյան -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
 Ա. Զաքարյան -ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության զինծառայող, փոխգնդապետ
 Ա. Հակոբյան -ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի վարչական ապարատի առաջատար մասնագետ
 Ս. Գլեչունց -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության գերատեսչական նորմատիվ իրա վական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի պետ
 Հ. Մնացականյան -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կազմակերպման վարչության ծառայության կազմակերպման բաժնի պետ
 Վ. Վարդանյան -ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետ (համաձայնությամբ)
 Մ. Հակոբյան -ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի դատախազ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.12.2017, N 1401-Ա 02.12.2017, N 1210-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան