ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2014 թվականի N 1278-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մարդու իրավունքների շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության վեցերորդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 10-12-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
2. Արման Թաթոյանինը և Նունե Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Կարեն Նազարյանինը և Մհեր Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Մերուժան Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին:
5. Պատվիրակության ղեկավարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պատվիրակության անդամների` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 22-ի N 1278-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Նազարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Ա. Թաթոյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Մ. Հակոբյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ |
Մ. Մարգարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի վարիչ |
Ն. Հովհաննիսյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ (համաձանությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|