«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2000 թվականի N 408
քաղ. Երևան
«ՀՐԱԶԴԱՆ-1» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հրազդան-1» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման եղանակով վերակազմակերպել` ստեղծելով «Հրազդան-10» փակ բաժնետիրական ընկերություն համապատասխանաբար նվազեցնելով «Հրազդան-1» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 125628,4 հազ. դրամի չափով:
2. Սահմանել «Հրազդան-10» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 125628,4 հազ. դրամ:
3. «Հրազդան-10» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնել «Հրազդան-1» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված 125628,4 հազ. դրամ արժեքով գույքը` կառավարության ընդունելությունների տունը, այդ թվում`
4 շենք` 21400,0 հազ. դրամ,
սարքավորումներ` 25279,7 հազ. դրամ,
կահույք և տնտեսական գույք` 74688,7 հազ. դրամ,
այլ հիմնական միջոցներ` 340,0 հազ. դրամ,
1 տրանսպորտային միջոց (ՎԱԶ 21213)` 3920,0 հազ. դրամ,
ընդամենը հիմնական միջոցներ`
հաշվեկշռային արժեքով` 125628,4 հազ. դրամ,
մաշվածություն` 41628,4 հազ. դրամ,
հիմնական միջոցներ`
մնացորդային արժեքով` 84000,0 հազ. դրամ:
4. «Հրազդան-10» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 20-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.12.2016, N 1237-Ա | 07.12.2016, N 408 | |
06.09.2007, N 1008-Ա | 07.09.2007, N 408 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|