ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2015 թվականի N 107-Ն
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածի 8-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել երկրորդային հումքի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ, սույն որոշման կիրառության իմաստով, երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտադրության և սպառման թափոններ համարվող՝ սույն որոշման հավելվածի ցանկում ներառված ապրանքները, այդ թվում` արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ
1. Թղթի և ստվարաթղթի թափոններ
2. Գունավոր ու սև մետաղների ջարդոն և թափոններ
3. Պոլիմերային նյութերի թափոններ
4. Ապակու և ապակյա իրերի ջարդոն ու թափոններ, այդ թվում` գործածության մեջ եղած ապակյա տարաներ
5. Տեքստիլ թափոններ
6. Հանքային և սինթետիկ յուղերի թափոններ
7. Ռեսուրսն սպառած էլեկտրական մարտկոցներ
8. Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնային սարքավորումների ու դրանց մասերի ջարդոն և թափոններ
9. Շինարարական թափոններ
10. Փայտանյութի թափոններ
11. Ռետինե թափոններ
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2016, N 685-Ն | 14.07.2016, N 107-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|