Գլխավոր տեղեկություն
Номер
N 229-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (31.03.2015-12.12.2015)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.03.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.03.2015
Дата вступления в силу
31.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2015 թվականի N 229-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման հավելվածի 32-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 30-ի N 229-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Ս. Սարգսյան

- ՀՀ Նախագահ (համաձայնությամբ)

Ա. Աշոտյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

Հ. Հակոբյան

- ՀՀ սփյուռքի նախարար

Վ. Սարգսյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)

Գ. Հարությունյան

- ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Մարտիրոսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Դավթյան

- ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Քարամյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Հ. Հովսեփյան

- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)

Ս. Լպուտյան

- Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Դ. Հայրապետյան

- «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Լ. Ավետիսյան

- «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ (համաձայնությամբ)

Հ. Մուսայելյան

- «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)

Տ. Լիլոյան

- ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ենգոյան

- Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Ա. Մովսիսյան

- Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ն. Հարությունյան

- Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ

Մ. Ապրեսյան

- Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզվի N 1 ամբիոնի վարիչ

Է. Հարությունյան

- Երևանի պետական համալսարանի սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ

Գ. Հաջյան

- Երևանի պետական համալսարանի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր

Ռ. Հարությունյան

- Երևանի պետական համալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ

Ա. Վաղարշյան

- Երևանի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ

Ա. Աթանեսյան

- Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ

Ս. Շուքուրյան

- Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ռ. Քարամյան

- Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտ

Յ. Աշրաֆյան

- Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրոս

Մ. Մալխասյան

- Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտ

Ն. Հայրապետյան

- Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ասպիրանտ

Հ. Գալստյան

- Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրոս

Ռ. Ալավերդյան

- Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրոս

Ա. Սարգսյան

- Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ

Ա. Մնացականյան

- Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան