Գլխավոր տեղեկություն
Номер
N 1283-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.12.2014
Дата вступления в силу
23.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2014 թվականի N 1283-Ա

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ՍՄԲԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ԼՈՒՍԻՆՅԱՆ ԵՎ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայոց թագավոր Լևոն 5-րդի, Ֆրանսահայ նախկին ռազմիկների և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը մասնակցելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Ֆրանսիայի տարածաշրջանային հանձնախմբի անդամներին հանդիպելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության արարողակարգի պատասխանատու Սմբատ Խաչատրյանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 13-15-ը Լուսինյան և Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լուսինյան և Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 22

Երևան