Գլխավոր տեղեկություն
Номер
N 1211-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.12.2014
Дата вступления в силу
09.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2014 թվականի N 1211-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետությունում շինարարական թույլտվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման, համակարգման և աշխատանքային գործընթացների առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին պարբերաբար ներկայացնել «Շինարարական թույլտվությունների էլեկտրոնային ընթացակարգի և մեկ պատուհանի» TF012782 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ համապատասխան եզրակացություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

դեկտեմբերի 8-ի N 1211-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

Ա. Բադալյան  - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
 Ա. Բաբայան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման և ՓՄՁ զարգացման վարչության գործարար միջավայրի բարելավման բաժնի պետ
 Գ. Մանուկյան  - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժնի պետ
 Կ. Գրիգորյան  - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման գործառույթներ համակարգող խորհրդատու
 Ս. Մանուկյան  - «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան