Գլխավոր տեղեկություն
Номер
N 1501-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2015-23.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.27/74(1087).1 Հոդ.1248.25
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.2014
Дата вступления в силу
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1501-Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1104-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 20-րդ հոդվածներին, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի «Ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 26
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1501-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Հարկային մարմնում ավելացված արժեքի հարկ վճարողների (այսուհետ` ԱԱՀ վճարողների) հաշվառումն իրականացվում է ԱԱՀ վճարողների հաշվառման համարների հիման վրա:

2. ԱԱՀ վճարողների հաշվառման համարը հարկ վճարողի հաշվառման համարն է, որի վերջում ավելացված է թեք գիծ և թվային մեկ նիշ, ընդ որում, իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց կարգավիճակ չունեցող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների հարկ վճարողի հաշվառման համարներին թեք գծից հետո ավելացվում է «1» թիվը, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համարին` «0» թիվը:

3. Օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշված անձանց, ԱԱՀ վճարող համարվելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ` միասնական հայտարարություն) համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1501-Ն որոշման N 2 հավելվածի: «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով սահմանված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու պահից (օրվանից) մինչև այդ օրվան հաջորդող 30-րդ օրը հարկ վճարողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում միասնական հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և պահը (օրը): «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու պահից (օրվանից) մինչև այդ օրվան հաջորդող 30-րդ օրը հարկ վճարողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում միասնական հայտարարություն` նշելով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և պահը (օրը): Միասնական հայտարարությունը ներկայացվում է թղթային տարբերակով կամ էլեկտրոնային եղանակով (հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով):

4. Միասնական հայտարարությունը ներկայացվում է տվյալ օրացուցային տարվա որևէ ամսաթվից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտի համար:

5. Միասնական հայտարարություն չեն ներկայացնում`

1) անհատ ձեռնարկատեր չհամարվող այն ֆիզիկական անձինք, որոնց իրականացրած գործարքներն օրենքի համաձայն համարվում են ապրանքի մատակարարում.

2) այն անձինք, որոնց նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում և (կամ) ԱԱՀ-ի հաշվարկներում արտացոլված իրացման և (կամ) ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը գերազանցել է 58,35 մլն դրամը.

3) այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա համար հարկային մարմին ներկայացրած շահութահարկի հաշվարկում կամ եկամտային հարկի տարեկան եկամուտների մասին հաշվարկում արտացոլված իրացման շրջանառությունը գերազանցել է 58.35 մլն դրամը.

4) այն անձինք, որոնք օրենքով սահմանված ժամկետներում չեն ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ սահմանված ձևով հայտարարություն.

5) այն անձինք, որոնք օրենքով սահմանված ժամկետներում չեն ներկայացրել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ սահմանված ձևով հայտարարություն.

6) ստուգման ակտի հիման վրա՝ շրջանառության հարկ վճարող լինելու պայմաններին չբավարարելու կամ շրջանառության հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքում տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք.

7) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված այն անձինք, որոնց իրացման ընդհանուր շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը: Սույն կետի 2-7-րդ ենթակետերում նշված դեպքերում անձինք հարկային մարմնում հաշվառվում են որպես ավելացված արժեքի հարկ վճարող՝ ԱԱՀ վճարող համարվելու պահից (օրվանից):

6. ԱԱՀ վճարողներին տրվում է հավաստագիր ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին՝ ձևին համապատասխան: Միասնական հայտարարության ճշտման դեպքում ԱԱՀ վճարողներին տրվում է նոր հավաստագիր ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին:

7. Հարկային մարմինն ԱԱՀ վճարող հաշվառելու մասին հավաստագիրը տրամադրում է՝

1) միասնական հայտարարությունը թղթային տարբերակով ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

2) միասնական հայտարարությունն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղարկելով ԱԱՀ վճարող հաշվառելու մասին հավաստագիրը.

3) սույն հավելվածի 5-րդ կետի 2-7-րդ ենթակետերում նշված անձանց գրավոր պահանջով՝ դրա ստացման օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Հավաստագրով հաստատվում է, որ հարկ վճարողը հարկային մարմնում հաշվառված է որպես ԱԱՀ վճարող` միասնական հայտարարությունում նշված օրվանից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը:

9. ԱԱՀ վճարող չհամարվող անձինք, բացառությամբ ապրանքի մատակարարում իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, ԱԱՀ վճարողի հաշվառման համարներ չեն կիրառում (հարկ վճարողի հաշվառման համարին սույն կարգով սահմանված նիշեր չեն ավելացնում): Ապրանքի մատակարարում իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնի կողմից տրամադրվում են ԱԱՀ վճարողի հաշվառման համարներ:

10. ԱԱՀ-ով հարկվող ապրանքներ ձեռք բերելիս կամ ծառայություններ ստանալիս կամ դրա վերաբերյալ պայմանագիր կնքելիս՝ գնորդը կարող է մատակարարից պահանջել ներկայացնել ԱԱՀ վճարող հաշվառելու մասին հավաստագիրը կամ դրա պատճենը:

11. Հարկային մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հարկ վճարողի հաշվառման համարներով և կազմակերպության անվանմամբ (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունով, ազգանունով) փնտրելու հնարավորությամբ ԱԱՀ վճարող հաշվառված անձանց ցանկը:

12. ԱԱՀ վճարող անձանց և ապրանքի մատակարարում իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում, հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներում, դուրս գրված և ստացված հարկային հաշիվների մասին տեղեկանքում լրացվում է ԱԱՀ վճարողի հաշվառման համարը: ԱԱՀ վճարողի հաշվառման համարը կարող է օգտագործվել այլ փաստաթղթերում (պայմանագիր, ընդունման-հանձնման ակտ և այլն):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև

 

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր N___________

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____________________________________________
               
 

(հարկ վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը) (ՀՎՀՀ)

 

_______________________________ -ից մինչև 20 _____ թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ

           (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

հարկային մարմնում հաշվառված է որպես ավելացված արժեքի հարկ վճարող և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար կիրառող:

 

Հարկային տեսչության պետ

___________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

________ ________________________20 թ.

 

Կ.Տ.

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1501-Ն որոշման

 

Ձև

_____________________________________________________

(հարկային տեսչության անվանումը)

Փաստաթղթի համարը ____________________________

(լրացվում է հարկային տեսչության կողմից)

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

____________________________________________
               
 

(հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը) (ՀՎՀՀ)

 

1. ________________________________ -ից մինչև 20 ______ թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ

                 (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող և կիրառելու է ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար:

(1-ին մասը լրացվում է միայն այն դեպքում, եթե առկա չեն 2-րդ մասում նշված հիմքերը, իսկ 2-րդ մասը լրացվելու դեպքում 1-ին մասը չի լրացվում)

 

2. Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար կիրառելու հիմքերը՝

 

2.1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տարվա սկզբից (պետական գրանցման, հաշվառման օրվանից) չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տարվա սկզբից (պետական գրանցման, հաշվառման օրվանից) չի կարող համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:

 

(2.1-ին կետում առկա հիմքերի դեպքում վերևի վանդակում նշվում է (V) նշանը:

2.2. Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու հիմքը

2.3.Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու պահը (օր, ամիս, տարի)

հոդված

մաս

կետ

ենթակետ

         

2.4. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու հիմքը

2.5. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահը (օր, ամիս, տարի)

հոդված

մաս

կետ

ենթակետ

         

Հայտարարության 1-ին մասում լրացված ժամկետը կարող է ճշտվել միայն այն դեպքում, երբ հարկ վճարողը մինչև 1-ին մասում լրացված ամսաթիվը ներկայացնում է նոր հայտարարություն` այդ ամսաթվից ավելի վաղ ամսաթվով ԱԱՀ վճարող համարվելու համար (բայց նոր հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 30-րդ օրվանից ոչ շուտ):

Հայտարարության 2-րդ մասում լրացված ամսաթիվը կարող է ճշտվել միայն այն դեպքում, երբ հարկ վճարողը ներկայացնում է նոր հայտարարություն` օրենքով սահմանված հիմքերի կիրառման արդյունքում 2-րդ մասում լրացված ամսաթվից ավելի վաղ ամսաթվով որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու համար (բայց նոր հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 30-րդ օրվանից ոչ շուտ):

 

Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր նոտար)

__________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը` __________ _________________ 20 թ.

                                                                                                                  (լրացվում է հարկային տեսչության կողմից)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան