Գլխավոր տեղեկություն
Номер
N 172
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.01.2015-20.08.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.220
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.03.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.03.2001
Дата вступления в силу
01.04.2001

040.0172.09.03.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2001 թվականի N 172
քաղ. Երևան

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 14.11.13 N 1245-Ն)

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների՝ աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) արտահանման և ներմուծման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից գործառույթների իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 14.11.13 N 1245-Ն)

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2001 թվականի

մարտի 9-ի N 172 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների իրականացման կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան:

3. Սույն կարգին համապատասխան մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել մաքսային ձևակերպման բոլոր կամ դրա հետ կապված առանձին գործողությունները:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից դուրս կարող են իրականացվել միայն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել միայն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, փոփ., լրաց. 29.04.04 N 591-Ն)

5. Դիմումում պարտադիր պետք է նշվի մաքսային ձևակերպումների իրականացման համար նախատեսվող վայրը և (կամ) ժամանակահատվածը, մաքսային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս իրականացնելու անհրաժեշտությունը:

6. Ապրանքներ տեղափոխող անձի դիմումը մաքսային մարմինների կողմից կարող է գրավոր մերժվել մաքսային ձևակերպումների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմանների (մասնավորապես` ապրանքների մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ պայմանների, մաքսային ձևակերպումների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների և այլն) մաքսային մարմիններին տրամադրելու անհնարինության դեպքում` գրությունում նշելով մերժման հիմքերը:

7. Մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս իրականացվող մաքսային ձևակերպումները կամ դրանց առանձին գործողությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով և այլ իրավական ակտերով մաքսային ձևակերպումների համար սահմանված կարգով:

(7-րդ կետը փոփ. 29.04.04 N 591-Ն)

8. Մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման դեպքում մաքսային մարմինների կողմից մաքսավճարը գանձվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 110-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված չափով:

9. Ապրանքներ տեղափոխող այն անձինք, որոնք մաքսային մարմիններին դիմում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումներն իրականացնելու խնդրանքով, պարտավոր են մաքսային ձևակերպումների կամ դրա առանձին գործողությունների իրականացման ժամանակահատվածում մաքսային մարմիններին անվճար կարգով տրամադրել մաքսային ձևակերպումների կամ դրա առանձին գործողությունների համար անհրաժեշտ տարածքներ (այդ թվում` պահեստային), գրասենյակներ, համապատասխան սարքավորումներ, կապի միջոցներ:

(հավելվածը փոփ. 25.08.01 N 770, փոփ., լրաց. 29.04.04 N 591-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2001 թվականի

մարտի 9-ի N 172 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ներմուծման և արտահանման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից գործառույթների իրականացման հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ կարգ):

2. Սույն կարգին համապատասխան՝ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել ծառայության կողմից իրականացվող բոլոր գործառույթները կամ դրա հետ կապված առանձին գործողությունները:

3. Ծառայության կողմից սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական հսկման ենթակա բեռների (կենդանիներ, բեղմնավորիչ նյութեր (ինկուբացիոն ձու, սերմնահեղուկ, ձվաբջիջ, զիգոտ, սաղմ), կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք, կերեր, լրացակերեր, կերային խառնուրդներ, կերային հավելումներ, անասնաբուժական դեղամիջոցներ) և բուսասանիտարական հսկման ենթակա բեռների (բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ), ինչպես նաև բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութի ներմուծման կամ արտահանման կամ վերաարտահանման կամ տարանցիկ փոխադրման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս գործառույթները կարող են իրականացվել միայն բեռներ տեղափոխող անձանց կողմից` ծառայություն ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:

4. Դիմումում պարտադիր նշվում է համապատասխան գործընթացների իրականացման համար նախատեսվող վայրը և (կամ) ժամանակահատվածը, սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս իրականացնելու անհրաժեշտությունը:

5. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ծառայության կողմից իրականացվող գործառույթները կամ դրանց առանձին գործողությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման համար տնտեսավարող սուբյեկտից վճարը գանձվում է` «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

(6-րդ կետը լրաց. 18.12.14 N 1466-Ն)

(հավելվածը լրաց. 14.11.13 N 1245-Ն, 18.12.14 N 1466-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան