ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2014 թվականի N 457-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2014 թվականին հատկացնել 8,132.1 հազ. դրամ, որից՝ առաջին կիսամյակ` 4,053.5 հազ. դրամ, ինն ամիս` 8,132.1 հազ. դրամ` նախարարության աշխատակազմը 20 հաստիքային միավորով համալրելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով):
(1-ին կետը փոփ., խմբ. 25.12.14 N 1532-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 5 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 457-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական | |||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||||
1001 |
ԱԾ20 | |||||||
Քանակական |
Քաղաքականության փաստաթղթերի պատրաստում (փաստաթղթերի ընդհանուր թիվը) |
X |
X |
X | ||||
Հանրային իրազեկում (միջոցառումների թիվ) |
X |
X |
X | |||||
Քաղաքացիների ընդունելության, դիմումների ու բողոքների ուսումնասիրում |
X |
X |
X | |||||
Միջազգային համագործակցություն. համաձայնագրերի հուշագրերի, արձանագրությունների և այլ փաստաթղթերի մշակում, ներկայացված փաստաթղթերի մշակում, ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների, պարզաբանումների տրամադրում (փաստաթղթերի թիվը) |
X |
X |
X | |||||
Ծրագրերի կառավարում, վերահսկողություն և մոնիթորինգ. |
X |
X |
X | |||||
Հանրապետական բնույթի զանգվածային միջոցառումների կազմակերպում (փառատոներ, սպարտակիադաներ, ռազմամարզական խաղեր, մրցումներ, վիկտորինաներ). |
X |
X |
X | |||||
Սփյուռքահայերի բուհական ընդունելության կազմակերպում. |
X |
X |
X | |||||
Արտերկրի քաղաքացիների բուհական ընդունելության կազմակերպում. |
X |
X |
X | |||||
Արտերկրների բուհերում սովորելու համար ՀՀ քաղաքացիների ընդունելության կազմակերպում. |
X |
X |
X | |||||
Լիցենզիա ստանալու համար ներկայացրած հայտերի թիվը |
X |
X |
X | |||||
Լիցենզիա ստացած կազմակերպություններում ուսումնասիրությունների թիվը |
X |
X |
X | |||||
Ուսուցիչների խրախուսման միջոցառումների անցկացում. |
X |
X |
X | |||||
Ուսումնասիրությունների և տեսչական ստուգումների թիվը |
X |
X |
X | |||||
Լեզվական ուսումնասիրությունների և ստուգումների անցկացում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ուսումնական հաստատություններում, տնտեսավարող սուբյեկտներում. |
||||||||
Որակական |
Մշակված չէ |
X |
X |
X | ||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
X |
X |
X | ||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
X |
4,053.5 |
8,132.1 |
8,132.1 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
(հավելվածը փոփ. 25.12.14 N 1532-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 457-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը ՀՀ 2014 թվականի պետական բյուջե ծրագիրը միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) 1001 ԾՐԱԳԻՐ Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր 8,132.1 Ծրագրի նկարագրությունը Քաղաքականության մշակման և դրա կատարման համակարգման, պետական ծրագրերի պլանավորման, մշակման, իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ծառայություններ Վերջնական արդյունքի նկարագրությունը Ծրագիրը նպաստում է ՀՀ նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված արդյունքների ապահովմանը Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ ԱԾ20 Կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծառայություններ 8,132.1 Մատուցվող ծառայության նկարագրությունը Ոլորտի քաղաքականության խորհրդատվության, մոնիթորինգի և կրթության ու գիտության ծառայությունների ու ծրագրերի համակարգում ծառայություններ Ծառայություն մատուցողի անվանումը ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
(բաժին/խումբ /դաս)
(հազ. դրամ)
(հավելվածը փոփ. 25.12.14 N 1532-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.12.2014, N 1532-Ն | 07.03.2015, N 457-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|