ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2015 թվականի N 172-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 798-Ա որոշումներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ոչ բնակելի տարածքները և շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի համապատասխան բաժինները (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, օտարել մրցույթով՝ որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքները և մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գները՝ համաձայն հավելվածի.
2) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված` բաժնային մաս համարվող հողամասի կադաստրային արժեքը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր մրցույթներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով, բայց գույքի գնահատված արժեքի 50 տոկոսից ոչ պակաս.
4) մրցույթի հաղթողի (այսուհետ՝ գնորդ) կողմից գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարների՝ համաձայն հավելվածի, վճարումից հետո՝ մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը ենթակա են իրականացման՝ գնորդի միջոցների հաշվին:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 798-Ա որոշման՝ սույն որոշման հավելվածում ներառված տարածքների օտարումից ստացված միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել «Նոր Նորք ուսանողական ավան» փակ բաժնետիրական ընկերության կրեդիտորական պարտավորությունների մարմանը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 172-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի գտնվելու վայրը |
Գույքի մակերեսը(քառ. մետր) |
Գույքի գնահատված արժեքը (դրամ) |
Հողի բաժնային մասի կադաստրային արժեքը (դրամ) |
Վաճառքի նվազագույն գինը (դրամ) |
Գույքի գնահատման ամսաթիվը |
Գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ) |
1. |
Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 29/4 շենք, 1/5 |
36,2 |
3841713 |
103287 |
3841713 |
02.12.2014 թ. |
60 000 |
2. |
Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 29/4 շենք, 1/13 |
31,2 |
2547051 |
88949 |
2547051 |
02.12.2014 թ. |
60 000 |
3. |
Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 29/5 շենք, 1/6 |
129,8 |
7399906 |
373094 |
7399906 |
02.12.2014 թ. |
67 152 |
4. |
Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 29/5 շենք, 1/7 |
50,5 |
2673632 |
146368 |
2673632 |
02.12.2014 թ. |
60 000 |
5. |
Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 29/5 շենք, 1/8 |
50,1 |
3353502 |
143498 |
3353502 |
02.12.2014 թ. |
60 000 |
6. |
Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 29/5 շենք, 1/9 |
67,9 |
4544843 |
195157 |
4544843 |
02.12.2014 թ. |
60 000 |
7. |
Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 29/5 շենք, 1/10 |
103,3 |
6539395 |
295605 |
6539395 |
02.12.2014 թ. |
60 792 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|