Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-143-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.20/71(1084).1 Հոդ.1231.12
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.12.2014
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
17.12.2014
Дата вступления в силу
30.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԿՈՂՄԻՑ ՂԵԿԱՎԱՐՎՈՂ ՈՉ ՌԱԶՄԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ «ՎՃՌԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

 Վավերացնել 2014 թվականի դեկտեմբերի 5-ին և 2014 թվականի դեկտեմբերի 6-ին նամակների փոխանակմամբ կնքված՝ «Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող ոչ ռազմական վարժանքների, խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու «Վճռական աջակցության» առաքելությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագիրը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 16-ի ՍԴՈ-1185 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան

 

17 դեկտեմբերի 2014 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-143-Ն