ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2014 թվականի N 1203-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի նիստի N 43 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած՝ Մտադրությունների հուշագրով նախատեսված ծրագրի իրականացման համար հիմք հանդիսացող Մաստեր պլանի իրագործման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 4 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 4-ի N 1203-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Վ. Վարդանյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ |
Ա. Եգանյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ |
Վ. Ավետիսյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ |
Ա. Մանուկյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի տեղակալ |
Ա. Օհանյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ |
Ծ. Սողոմոնյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ |
Լ. Երեմյան |
- ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ) |
Ա. Մարգարյան |
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-տեխնիկական տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Մարգարյան |
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, շինարարության գծով տնօրեն (համաձայնությամբ) |
Պ. Խաչատրյան |
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ավագ իրավախորհրդատու (համաձայնությամբ) |
Ա. Չիլինգարյան |
- «Այլոտիգ» ՍՊԸ, խորհրդատվական ծառայությունների համակարգող, «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական և հաշվապահական ընկերության ավագ փորձագետ (համաձայնությամբ) |
Ա. Տեր-Տաճատյան |
- «Այլոտիգ» ՍՊԸ, իրավական խորհրդատու, «Տեր-Տաճատյան» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ՓԲԸ-ի հիմադիր-տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Սվյատկովսկի |
- VSEI ձեռնարկությունների խումբ, ֆինանսական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Շանդրոկ |
- VSEI ձեռնարկությունների խումբ, իրավաբանական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|