Գլխավոր տեղեկություն
Номер
N 157-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.03.06/12(1101).1 Հոդ.157.2
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.02.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.03.2015
Дата вступления в силу
07.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 2015 թվականի N 157-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 662-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հսկիչ-դրամարկղային մեքենաներով տնտեսավարողներին ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2015 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 910,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 2
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 157-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրում Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին
Նկարագրությունը
Հսկիչ-դրամարկղային մեքենաներով Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին տրամադրման ապահովում

1023

ԾՏ01

Շահառուների քանակը

Հսկիչ-դրամարկղային մեքենաներ ստացող ՀՀ տնտեսավարող սուբյեկտների թիվը

       

x

x

x

x

Գումարը (հազ. դրամ)

 

x

x

x

x

910,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

910,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

910,000 ԱՄՆ-ի դոլարին հա-մարժեք դրամ

910,000 ԱՄՆ-ի դոլարին հա-մարժեք դրամ

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

       

միա-նվագ

       

Շահառուների ընտրության չափանիշները

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կարիք ունեցող ՀՀ տնտեսավարող սուբյեկտներ

               

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1023 Հարկային և մաքսային ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հարկային և մաքսային վարչարարության բարելավում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 157-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե (հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1023

   

ԾՐԱԳԻՐ

910,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

Հարկային և մաքսային ծառայություններ

 

Ծրագրի նկարագրությունը

Հարկային և մաքսային քաղաքականության մշակման, պլանավորման, ծրագրերի համակարգման, գանձման, վերահսկողության և աջակցության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում

 

ԾՏ01

 

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

910,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

Տրանսֆերտի անվանումը

 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերում և տրամադրում ՀՀ տնտեսավարող սուբյեկտներին

Տրանսֆերտի նկարագրությունը

Հսկիչ-դրամարկղային մեքենաներով ՀՀ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրման ապահովում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան