030.0079.06.07.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով տեղական ինքնակառավարման բնագավառում համաձայնեցված միասնական պետական քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կազմը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահին` մեկշաբաթյա ժամկետում համապատասխան նախարարների հետ համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկված նրանց տեղակալների թեկնածությունները:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը:
5. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
|
Հաստատված է | |
Կ Ա Զ Մ |
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | - Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական (հանձնաժողովի նախագահ) |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բաժնի վարիչ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վարչության պետ
Կատուշ ԱԶԱՏՅԱՆ | - | Շիրակի մարզի Ազատանի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
Վարդան ԱՅՎԱԶՅԱՆ | - | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
Սուրեն ԱՎԵՏԻՍՅԱՆ | - | Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
Կամո ԱՐԵՅԱՆ | - | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Բագրատ ԵՍԱՅԱՆ | - | Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի աշխատակազմի գլխավոր մասնագետ |
Վահան ԶԱՏԻԿՅԱՆ | - | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.11.2012, ՆՀ-293-Ն | 15.12.2012, ՆՀ-79 | |
27.04.2006, ՆՀ-91-Ն | 20.05.2006, ՆՀ-79 | |
16.03.2006, ՆՀ-57-Ն | 25.03.2006, ՆՀ-79 | |
02.07.1999, ՆՀ-328 | 16.07.1999, ՆՀ-79 | |
12.08.1998, ՆՀ-106 | 03.09.1998, ՆՀ-79 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|