Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-79
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (27.07.1998-03.09.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
06.07.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.07.1998
Дата вступления в силу
27.07.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.12.2012

030.0079.06.07.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով տեղական ինքնակառավարման բնագավառում համաձայնեցված միասնական պետական քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կազմը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահին` մեկշաբաթյա ժամկետում համապատասխան նախարարների հետ համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկված նրանց տեղակալների թեկնածությունները:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը:

5. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ


Երևան
6 հուլիսի 1998 թ.
ՆՀ-79

 

 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Նախագահի 1998 թվականի
հուլիսի 6-ի ՆՀ-79 հրամանագրով

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բաժնի վարիչ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վարչության պետ

 

Կատուշ ԱԶԱՏՅԱՆ - Շիրակի մարզի Ազատանի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Վարդան ԱՅՎԱԶՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Սուրեն ԱՎԵՏԻՍՅԱՆ - Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Կամո ԱՐԵՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Բագրատ ԵՍԱՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Վահան ԶԱՏԻԿՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)