ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ՆՀ-188 ԵՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ՆՀ-277 ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի`
ա) 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» ՆՀ-188 հրամանագրի 1, 2 և 5-րդ կետերը.
բ) 1994 թվականի փետրվարի 7-ի «Գյուղացիական տնտեսությունների, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի և դրանց վճարման կարգի մասին» ՆՀ-277 հրամանագրի 1, 2, 3 և 4 կետերը:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|