Գլխավոր տեղեկություն
Номер
N 211-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.12.2014-05.02.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.03.24/16(315) Հոդ.401
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.02.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.03.2004
Дата вступления в силу
25.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.02.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2004 թվականի N 211-Ն

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2003-2008 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագիրը հաստատելու մասին» N 1533-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիների մասնագիտական և լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)

դ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)

ե) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման կարգը` համաձայն N 5 հավելվածի,

 զ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)

(1-ին կետը լրաց., փոփ. 19.11.09 N 1338-Ն, փոփ. 11.12.14 N 1405-Ն)

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ աջակցել ընտրված փորձարարական վայրերի բժշկական կազմակերպություններում սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով հաստատված կարգերի ներդրման գործընթացին և ապահովել վերահսկողություն դրա իրականացման նկատմամբ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 26
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիներին հիվանդանոցային բժշկական օգնություն և ախտորոշում իրականացնող բժշկական կազմակերպություններ ուղեգրման պահանջներն ու պայմանները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնություն ստանալու համար քաղաքացիներն ուղեգրվում են միայն այն հիվանդանոցային և ախտորոշիչ լիցենզավորված բժշկական կազմակերպություններ, որոնց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվել են պետական պատվերի պայմանագրեր:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից քաղաքացիներին հիվանդանոցային բուժման համար ուղեգրերը տրվում են`

ա) պետության կողմից երաշխավորված անվճար բուժում ստանալու իրավունք ունեցող՝ տվյալ տարում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց.

բ) միայն հիվանդանոցային կազմակերպություններում՝ տվյալ հիվանդությունների կամ վիճակների գծով թույլատրված` ցուցաբերվող բժշկական օգնության շրջանակներում։

Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրերի հետ պետք է ներկայացվի նաև քաղվածք ամբուլատոր քարտից:

4. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված քաղաքացիներն ուղեգրի հետ հիվանդանոցային կամ ախտորոշիչ բժշկական կազմակերպություն են ներկայացնում նաև սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և անձնագիր (երեխաների համար՝ ծննդյան վկայական) կամ դրանց պատճենները։

5. Հայաստանի Հանրապետության մարզերի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններից Երևանի հիվանդանոցներ քաղաքացիների ուղեգրման համար պարտադիր պայման է մարզային հիվանդանոցներում անհրաժեշտ բուժման կազմակերպման տեխնիկական հնարավորությունների բացակայությունը, այսինքն, քաղաքացիները կարող են ուղեգրվել միայն այն հիվանդությունների բուժման համար, որոնք չեն կարող կազմակերպվել տվյալ մարզի բժշկական կազմակերպությունների ուժերով:

6. Քաղաքացուն տրված ուղեգիրն ստորագրվում է ուղեգրող բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից և հաստատվում բժշկական կազմակերպության կլոր կնիքով (կլոր կնիքի բացակայության դեպքում ուղեգիրը համարվում է անվավեր):

7. (կետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)

8. Քաղաքացիների անվճար բժշկական օգնության կամ հետազոտման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում` բուժող բժշկի կողմից (ընտանեկան բժիշկ, տեղամասային թերապևտ, մանկաբույժ, առանձին դեպքերում` բժիշկ-մասնագետներ, սակայն` ընտանեկան կամ տեղամասային բժշկի մասնակցությամբ):

9. (կետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)

(հավելվածը փոփ. 11.12.14 N 1405-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 19.11.09 N 1338-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիների մասնագիտական և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման պայմանները և պահանջները:

(1-ին կետը փոփ. 11.12.14 N 1405-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 19.11.09 N 1338-Ն)

3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում քաղաքացիների մասնագիտական ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության ուղեգիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 4 հավելված) վրա, որը հաստատվում է ուղեգրող բժշկի ստորագրությամբ և անձնական կնիքով:

(3-րդ կետը փոփ. 19.11.09 N 1338-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)

(հավելվածը փոփ. 19.11.09 N 1338-Ն, 11.12.14 N 1405-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211-Ն որոշման

 

Ձև

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)

 

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211-Ն որոշման

 

Ո Ւ Ղ Ե Գ Ի Ր  N ____

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(հավելվածն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման պայմանները:

2. Քաղաքացիները հիվանդանոցային բժշկական օգնության և հետազոտման ուղեգրվում են միայն լիցենզավորված բժշկական կազմակերպություններ:

3. (կետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)

 

(հավելվածը լրաց. 19.11.09 N 1338-Ն, փոփ.11.12.14 N 1405-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարիի 19-ի N 211-Ն որոշման

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր  N ____

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)