Գլխավոր տեղեկություն
Номер
N 818-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2015-31.12.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.11.01/25(377) Հոդ.318
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
12.10.2010
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
12.10.2010
Дата вступления в силу
11.11.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60510389

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հոկտեմբերի 2010 թ.
ք. Երևան

 N 818-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար տրվող հավաստագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՀՀ քաղաքացիական

ծառայության խորհրդի

նախագահ

Մ. Բադալյան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ քաղաքացիական ծառայության
խորհրդի
2010 թ. հոկտեմբերի 12-ի
N 818-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր (այսուհետ՝ Հավաստագիր) ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը:

2. Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավակնորդների համար քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կողմից առնվազն երեք ամիսը մեկ անգամ անցկացվում է թեստավորում:

3. Քաղաքացիական ծառայողը, սույն կարգին համապատասխան, իրավունք ունի մասնակցել թեստավորմանն իր ցանկությամբ, անկախ տվյալ պահին իր զբաղեցրած պաշտոնից: Թեստավորմանը մասնակցելու ժամանակահատվածը համարվում է հարգելի բացակայություն:

4. Հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու հարաբերությունների վրա տարածվում է նաև Խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշումն այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ կիրառելի են սույն կարգով սահմանված հարաբերությունների նկատմամբ և չեն հակասում սույն կարգին:

5. Հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Խորհրդի աշխատակազմը:

 

II. ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

6. Հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ՝ հայտարարություն) հրապարակում է Խորհուրդը:

7. Հայտարարությունը հրապարակվում է թեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:

 8. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները` փաստաթղթերի ներկայացման վայրը, վերջնաժամկետը, որը պետք է լինի թեստավորումն անցկացնելու մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրը (բացառությամբ ոչ աշխատանքային օրերի) և փաստաթղթերի ընդունումը յուրաքանչյուր օրվա համար պետք է լինի առնվազն երեք ժամ, Խորհրդի անվամբ բացված եկամտային հաշվի համարը, թեստավորմանը մասնակցելու վճարի չափը:

(8-րդ կետը փոփ. 08.12.10 N 933-Ն)

9. Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացիները Խորհրդի աշխատակազմ են ներկայացնում՝

1) գրավոր դիմում (դիմումի ձևը կարելի է վերցնել Խորհրդի աշխատակազմից կամ Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքից).

2) հայտարարություն անձնական տվյալների վերաբերյալ (հայտարարության ձևը կարելի է վերցնել Խորհրդի աշխատակազմից կամ Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքից).

3) մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափի.

4) թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը.

5) անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:

(9-րդ կետը լրաց. 06.06.11 N 408-Ն, 08.06.12 N 507-Ն)

10. Քաղաքացին փաստաթղթերը կարող է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով կամ անձամբ: Փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դեպքում քաղաքացին ներկայացնում է նաև անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

(10-րդ կետը խմբ. 06.06.11 N 408-Ն)

11. Քաղաքացին սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը հանձնում է Խորհրդի աշխատակազմ և ստանում քննաթերթիկ, որտեղ նշված են քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, թեստավորման անցկացման օրը, ժամը, վայրը և այն բնագավառները, որոնցից կազմվելու են թեստերը: Թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկատվությունը հրապարակվում է նաև Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:

(11-րդ կետը փոփ. 06.06.11 N 408-Ն, 29.05.13 N 425-Ն)

12. Փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում քաղաքացին ներկայացնում է գրավոր դիմում, հայտարարություն անձնական տվյալների վերաբերյալ, մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափի, ինչպես նաև թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթղթի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագրի պատճենները կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը և անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենները: Փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով ներկայացվելու դեպքում, կազմվում է համապատասխան տեղեկանք, որտեղ նշվում է նաև թեստավորման անցկացման օրը, ժամը, վայրը և այն բնագավառները, որոնցից կազմվելու են թեստերը, որի մեկ օրինակը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է տվյալ քաղաքացուն, իսկ մյուս օրինակը կցվում է ներկայացված փաստաթղթերին:

(12-րդ կետը փոփ. 08.06.12 N 507-Ն, 29.05.13 N 425-Ն)

13. Թեստավորմանը մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալները գրառվում են «Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ» համակարգչային ծրագրում:

(13-րդ կետը խմբ. 06.06.11 N 408-Ն)

14. Ելնելով թեստավորման մասնակիցների թվից՝ թեստավորումը կարող է անցկացվել մեկ կամ մի քանի խմբով տարբեր օրերի և (կամ) ժամերի: Յուրաքանչյուր խմբի համար կազմվում է նոր թեստային առաջադրանք:

15. Խորհրդի աշխատակազմը թեստավորմանը մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի փաթեթը հանձնում է մանդատային հանձնաժողով:

(15-րդ կետը փոփ. 06.06.11 N 408-Ն)

 

III. ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Թեստավորմանը մասնակցելու թույլտվություն տալիս է Խորհրդի կողմից ստեղծվող մանդատային հանձնաժողովը: Մանդատային հանձնաժողովը կազմված է Խորհրդի 3 ներկայացուցչից:

17. Անհրաժեշտության դեպքում մանդատային հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել թեստավորմանը մասնակցելու համար դիմած քաղաքացուն: Մանդատային հանձնաժողովը, իր որոշմամբ, քաղաքացուն չի թույլատրում մասնակցել թեստավորմանը, եթե թեստավորմանը մասնակցելու համար դիմած քաղաքացին չի բավարարում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները, կամ առկա է Օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, կամ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն: Չթույլատրելու դեպքում մանդատային հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է քաղաքացուն:

(17-րդ կետը փոփ. 08.12.10 N 933-Ն)

18. Մանդատային հանձնաժողովը թեստավորմանը մասնակցելու համար դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերը, մանդատային հանձնաժողովի ընդունած որոշումները և թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած և (կամ) չստացած քաղաքացիների ցուցակները մինչև թեստավորում անցկացնելը ներկայացնում է Խորհրդի աշխատակազմ:

(18-րդ կետը խմբ. 06.06.11 N 408-Ն)

19. Թեստավորումն անցկացնում է Խորհրդի կողմից ստեղծվող թեստավորման հանձնաժողովը: Թեստավորման հանձնաժողովը կազմված է Խորհրդի 3 ներկայացուցչից: Թեստավորման հանձնաժողովը սկսում է իր աշխատանքները, եթե ներկա են թեստավորման հանձնաժողովի երկու անդամ: Թեստավորման ընթացքն արձանագրվում է թեստավորման հանձնաժողովի կողմից:

20. (կետն ուժը կորցրել է 18.11.14 N 1073-Ն)

21. Թեստավորման հանձնաժողովը՝

1) Խորհրդի աշխատակազմից ստանում է թեստավորման անցկացման համար անհրաժեշտ քանակի ամփոփաթերթեր, թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած և (կամ) չստացած քաղաքացիների ցուցակները, մանդատային հանձնաժողովի ընդունած որոշումների պատճենները, թեստավորման հանձնաժողով ստեղծելու մասին Խորհրդի որոշման պատճենը, Հանձնաժողովի կնիքը.

2) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի համար նախատեսված արկղը.

3) Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր՝ թեստավորումն անցկացնելու համար.

4) անցկացնում է թեստավորում.

5) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

6) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

7) քննարկում է մասնակիցների` թեստավորման արդյունքների հետ կապված բողոքները.

8) Խորհրդի աշխատակազմին հանձնում է կնիքը, թեստավորման փաթեթը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը.

9) կազմում է թեստավորման ընթացքի մասին արձանագրություն:

(21-րդ կետը խմբ. 06.06.11 N 408-Ն)

21.1. Թեստավորման հանձնաժողովը, թեստավորման ավարտից հետո արխիվացնում է յուրաքանչյուր խմբի համար ձևավորված թեստային առաջադրանքների մեկ օրինակը, իսկ մյուս օրինակները ոչնչացնում է:

(21.1-ին կետը լրաց. 18.11.14 N 1073-Ն)

22. Թեստավորման հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Օրենքով, Խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով:

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

23. Քաղաքացին թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ: Իսկ այն քաղաքացիները, ովքեր փաստաթղթերը ներկայացրել են էլեկտրոնային տարբերակով, թեստավորման օրը ներկայացնում են նաև թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

(23-րդ կետը լրաց. 08.06.12 N 507-Ն)

24. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

25. Թեստերը կազմում է թեստավորման հանձնաժողովը մինչև թեստավորումը սկսելը՝ համակարգչում զետեղված հարցաշարերից ընտրված հարցերից (50 հարց)` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

2) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

3) հայերենի իմացություն.

4) Հայաստանի, նրա պատմության, նշանավոր դեմքերի, նշանակալի փաստերի և իրադարձությունների, համաշխարհային մշակույթի և հոգևոր արժեքների ճանաչողական իմացություն.

5) համակարգչային հմտությունների տեսական իմացություն:

(25-րդ կետը խմբ. 29.05.13 N 425-Ն)

26. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 90 րոպե:

(26-րդ կետը փոփ. 29.05.13 N 425-Ն)

27. Թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները համարվում են թեստավորումը հաղթահարած: Թեստավորման ավարտից հետո թեստավորման հանձնաժողովը թեստավորումը հաղթահարած քաղաքացիների ցուցակը ներկայացնում է Խորհրդին, ինչպես նաև փակցնում է տեսանելի ցուցանակի վրա:

(27-րդ կետը փոփ. 29.05.13 N 425-Ն)

28. Խորհուրդը թեստավորում անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելիս միաժամանակ հրապարակում է նաև այն բնագավառները, որոնցից կազմվելու են թեստերը:

(28-րդ կետը խմբ. 29.05.13 N 425-Ն)

 29. Թեստավորումը հաղթահարած քաղաքացիները, թեստավորման ավարտից հետո հինգերորդ աշխատանքային օրվանից սկսած, Խորհրդի աշխատակազմից անձամբ ստանում են Հավաստագիր` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

30. Հավաստագրերի հաշվառման մատյանը վարում է Խորհրդի աշխատակազմը: Հավաստագրի կորստի դեպքում տրվում է Հավաստագրի կրկնօրինակ:

(30-րդ կետը փոփ. 08.12.10 N 933-Ն)

31. Հավաստագրի գործողության ժամկետը մեկ տարի է: Հավաստագիր ունեցող քաղաքացին կարող է մասնակցել նոր թեստավորմանը, եթե լրացել է նրա Հավաստագրի գործողության ժամկետի երեք քառորդը: Հավաստագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացին հանվում է ցուցակից:

(31-րդ կետը փոփ. 29.05.13 N 425-Ն)

32. Հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակը վարում է Խորհուրդը:

(32-րդ կետը փոփ. 29.05.13 N 425-Ն)

33. Խորհուրդը յուրաքանչյուր թեստավորումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հավաստագիր ստացած քաղաքացիների տվյալները տեղադրում է Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:

(33-րդ կետը փոփ. 29.05.13 N 425-Ն)

33.1. Եթե պարզվում է, որ թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացին Խորհրդի աշխատակազմ է ներկայացրել սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված իր անձնական տվյալների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, քաղաքացու Հավաստագրի գործողությունը Խորհրդի որոշմամբ դադարեցվում է և քաղաքացին հանվում է Հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակից:

(33.1-ին կետը լրաց. 18.11.14 N 1073-Ն)

 

V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

 

34. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն առաջանալու դեպքում համապատասխան մարմինն առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է հայտարարություն` քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Համապատասխան մարմինը Խորհրդի աշխատակազմի միջոցով հայտարարությունը հրապարակում է նաև Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:

(34-րդ կետը լրաց. 18.11.14 N 1073-Ն)

35. Գործող Հավաստագիր ունեցող քաղաքացիները հայտարարության հրապարակման հաջորդ օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում տվյալ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար աշխատակազմի ղեկավարին ներկայացնում են`

1) գրավոր դիմում.

2) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները.

3) աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում).

4) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.

5) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

6) հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.

7) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.

8) մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափի.

9) անձնագրի պատճենը:

(35-րդ կետը փոփ. 06.06.11 N 408-Ն, 11.04.12 N 324-Ն)

36. Սույն կարգի 35-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի, երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի ղեկավարը նշանակում է դիմում ներկայացրած և գործող Հավաստագիր ունեցող այն քաղաքացիներից մեկին, ով բավարարում է տվյալ կրտսեր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները:

36.1. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց հավաստագրի նշանակում կարող է կատարվել Օրենքի 12.2-րդ հոդվածով և 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

(36.1-ին կետը լրաց. 29.05.13 N 425-Ն)

37. Սույն կարգի 35-րդ կետով սահմանված ժամկետում դիմում չներկայացվելու, մինչև նշանակումը ներկայացված դիմումը հետ վերցնելու, կամ սահմանված ժամկետում դիմում ներկայացրած և գործող հավաստագիր ունեցող քաղաքացիներից ոչ մեկը տվյալ կրտսեր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները չբավարարելու դեպքերում համապատասխան մարմինն այդ ժամկետի ավարտին հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է նոր հայտարարություն սույն կարգի 34-րդ կետով սահմանված կարգով:

(37-րդ կետը խմբ. 06.06.11 N 408-Ն)

37.1. Սույն կարգի 37-րդ հոդվածով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնը չհամալրվելու դեպքում` քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հաջորդ հայտարարությունը համապատասխան մարմինը սույն կարգի 34-րդ կետով սահմանված կարգով հրապարակում է այդ ժամկետի ավարտին հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում կամ տեղեկացնելով Խորհրդին` հաջորդ թեստավորման ավարտից հետո հինգերորդ աշխատանքային օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:

(37.1-ին կետը լրաց. 18.11.14 N 1073-Ն)

38. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմած և չնշանակված քաղաքացիների ցուցակն աշխատակազմի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Խորհուրդ:

(38-րդ կետը փոփ. 29.05.13 N 425-Ն)

 

 

Հավելված N 2
ՀՀ քաղաքացիական ծառայության
խորհրդի
2010 թ. հոկտեմբերի 12-ի
N 818-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

 

Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն  Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն  Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր  N

 Տրվում է ------------------------------------------------------------------------------------, որ նա կարող է զբաղեցնել

անուն, հայրանուն, ազգանուն

քաղաքացիական  ծառայության կրտսեր պաշտոն:

 

 

 

 

 

ուժի մեջ է մինչև _________________

 

  օր, ամիս, տարեթիվ

 

 Կ. Տ.

 

(կարգը փոփ. 08.12.10 N 933-Ն, լրաց., փոփ., խմբ. 06.06.11 N 408-Ն, փոփ. 11.04.12 N 324-Ն, լրաց., փոփ. 08.06.12 N 507-Ն, փոփ., խմբ., լրաց. 29.05.13 N 425-Ն, փոփ., լրաց. 18.11.14 N 1073-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան