Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-861
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (04.01.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.25/29
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
19.12.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.12.1997
Дата вступления в силу
04.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հողօգտագործման բնագավառում Երևանի քաղաքապետի, Հայաստանի Հանրապետության մարզպետների լիազորությունները հստակեցնելու նպատակով, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 1. 13-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ժա) իր խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման համար ամփոփ տվյալներ ստեղծելու նպատակով իրականացնում է բազմաբնույթ կադաստրի (բնապահպանական, անտառային, քաղաքաշինական, կապի, տրանսպորտի, հուշարձանների և այլ) վարումը».

բ) 1. 15-րդ կետի`

«գ» ենթակետը վերացնել.

«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«դ) օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրեր է կնքում հողի ու ամրակայված գույքի սեփականատերերի և (կամ) հողօգտագործողների հետ` Երևան քաղաքի տարածքում Երևանի քաղաքային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասխան հողի ու ամրակայված գույքի օգտագործման և դրանց հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ»:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.15-րդ կետի`

ա) «է» ենթակետը վերացնել.

բ) «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ը) օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրեր է կնքում հողի ու ամրակայված գույքի սեփականատերերի և (կամ) հողօգտագործողների հետ` մարզի տարածքում մարզային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասխան հողի ու ամրակայված գույքի օգտագործման և դրանց հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
19 դեկտեմբերի 1997 թ.
ՆՀ-861