Գլխավոր տեղեկություն
Номер
N 1073-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.12.15/32(511) Հոդ.336
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
18.11.2014
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
18.11.2014
Дата вступления в силу
01.01.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60514543

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 նոյեմբերի 2014 թ.

ք. Երևան

N 1073-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 818-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 12-ի «Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը սահմանելու մասին» N 818-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածում`

1) 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-ին կետով.

«21.1. Թեստավորման հանձնաժողովը, թեստավորման ավարտից հետո արխիվացնում է յուրաքանչյուր խմբի համար ձևավորված թեստային առաջադրանքների մեկ օրինակը, իսկ մյուս օրինակները ոչնչացնում է:».

3) 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33.1-ին կետով.

«33.1. Եթե պարզվում է, որ թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացին Խորհրդի աշխատակազմ է ներկայացրել սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված իր անձնական տվյալների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, քաղաքացու Հավաստագրի գործողությունը Խորհրդի որոշմամբ դադարեցվում է և քաղաքացին հանվում է Հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակից:».

4) 34-րդ կետը «հայտարարություն» բառից հետո լրացնել «` քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար» բառերով.

5) 37-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 37.1-ին կետով.

«37.1. Սույն կարգի 37-րդ հոդվածով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնը չհամալրվելու դեպքում` քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հաջորդ հայտարարությունը համապատասխան մարմինը սույն կարգի 34-րդ կետով սահմանված կարգով հրապարակում է այդ ժամկետի ավարտին հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում կամ տեղեկացնելով Խորհրդին` հաջորդ թեստավորման ավարտից հետո հինգերորդ աշխատանքային օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:» բառերով:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ քաղաքացիական ծառայության 

խորհրդի նախագահ

Մ. Բադալյան