Գլխավոր տեղեկություն
Номер
N 192-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.03.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.03.18/14(1103) Հոդ.180
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.03.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.03.2015
Дата вступления в силу
19.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2015 թվականի N 192-Ն

 

«ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման 16-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «18. Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի ֆինանսավորման չափը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 6
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 5-ի N 192-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 09 ԲԱԺՆԻ 06 ԽՄԲԻ 01 ԴԱՍԻ «18. ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

Բաժինը, խումբը, դասը, ծրագիրը

Անվանումը

Ընդամենը՝
տարեկան գումարը
(հազ. դրամ)

Քանակը

Միավորի միջին գինը (դրամ)

09.06.01.18

1. Տպագրական և առաքման ծառայություններ այդ թվում՝

88500.0

   
 

1.1. Ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի ձեռքբերում

73000.0

50400 հատ

1448.412

 

1.2. Էլեկտրոնային նյութերի ձեռքբերում

9500.0

3000 հատ

3166.6

 

1.3. Ուսումնական նյութերի ստեղծում

6000.0

6 հատ

1000000

 

2. Փոստային ծառայություններ՝ կապված ծանրոցների հետ

5000.0

1250 կգ

4000

 

3. Տարածքների վարձակալության ծառայություն

1500.0

1 հատ

1500000

 

4. Բեռների փոխադրման ծառայություն

1000.0

50 ուղերթ

20000

 

5. Ծրագրի ապասարկում և համակարգում

4000.0

2 հաստիք

2000000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան