ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
|
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
ա) «Արխիվային գործի մասին» Հայաստանի |
Կ-614 -30.09.2014-ՊԻ-010/0 | ||
բ) «Էլեկտրոնային փաստաթղթի |
Կ-6141 -30.09.2014-ՊԻ-010/0 | |||
գ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-6142 -30.09.2014-ՊԻ-010/0 | |||
2. |
ա) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-617-02.10.2014-ՖՎ-010/0 | ||
բ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների, |
Կ-6171 -02.10.2014-ՖՎ-010/0 | |||
3. |
ա) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ |
Կ-618 -02.10.2014-ՖՎ-010/0 | ||
բ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
Կ-6181 -02.10.2014-ՖՎ-010/0 | |||
4. |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-619 -02.10.2014-ՊԱ-010/0 | ||
5. |
ա) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-630 -08.10.2014-ՖՎ-010/0 | ||
բ) «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-6301 -08.10.2014-ՖՎ-010/0 | |||
գ) «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-6302 -08.10.2014-ՖՎ-010/0 | |||
դ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-6303 -08.10.2014-ՖՎ-010/0 | |||
6. |
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Պ-637 -15.10.2014-ՏՏ-010/0 Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լևոն Դոխոլյան | ||
7. |
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Պ-385 -18.11.2013-ԳԿ-010/0 | ||
8. |
ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Պ-646 -21.10.2014, 27.11.2014 -ՖՎ-010/0 | ||
բ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային |
Պ-6461 -21.10.2014, 27.11.2014 -ՖՎ-010/0 | |||
գ) «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Պ-6462 -21.10.2014, 27.11.2014 -ՖՎ-010/0 |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |||
1. |
«Օրինաց երկիր» խմբակցության հարցապնդում |
|||
2. |
Միջազգային պայմանագրերի վավերացում. |
|||
1. |
1967 թվականի հունվարի 27-ին Լոնդոնում, Մոսկվայում և |
Ն-659 -14.11.2014-ԱՀ-011/0 | ||
2. |
1968 թվականի ապրիլի 22-ին Լոնդոնում, Մոսկվայում և |
Ն-660 -14.11.2014-ԱՀ-011/0 | ||
3. |
1972 թվականի մարտի 29-ին Լոնդոնում, Մոսկվայում և Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիա |
Ն-661 -14.11.2014-ԱՀ-011/0 | ||
4. |
1975 թվականի հունվարի 14-ին Նյու Յորքում ստորագրված «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիա |
Ն-662 -14.11.2014-ԱՀ-011/0 | ||
5. |
1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիր |
Ն-663 -14.11.2014-ԱՀ-011/0 | ||
6. |
2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիր |
Ն-667 -18.11.2014-ՏՀ-011/0 |
Հայաստանի Հանրապետության |
Գ. Սահակյան |
1 դեկտեմբերի 2014 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-131-Ն |