ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2014 թվականի N 596-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տարածքով ապահովելու նպատակով «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությունից 2014 թվականի հունիսի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով վարձակալել Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից 2150 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք` մեկ քառ. մետրը 4800 (ներառյալ ավելացված արժեքի հարկը) դրամ վարձավճարով:
(1-ին կետը փոփ. 15.01.15 N 12-Ն)
2. Սույն որոշման 1-ին կետից բխող՝ 2014 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 72,240.0 հազ. դրամ, այդ թվում՝ 2014 թվականի առաջին կիսամյակում` 20,640.0 հազ. դրամ և ինն ամսում` 41,280.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացում՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել նշված տարածքը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնման գործընթացը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեին տարածքով ապահովելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «հունիսի 1-ը» բառերով.
2) 2-րդ կետում «40,000.0» թիվը փոխարինել «16,667.0» թվով, «20,000.0» թիվը՝ «16,667.0» թվով, իսկ «և ինն ամսում՝ 30,000.0 հազ. դրամ» բառերը հանել.
3) որոշման NN 3 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 4 և 5 հավելվածների:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 20 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի N 596-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.41 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||
1-ին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
1-ին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
|||||
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները 1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները | ||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը |
|||||||||
Պետական գույքի կառավարման ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և համակարգման ծառայություններ | ||||||||||
1079 |
ԱԾ 01 |
Նկարագրությունը |
||||||||
Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում |
20,640.0 |
41,280.0 |
72,240.0 |
|||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
X |
|||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի N 596-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը (բաժին/ խումբ /դաս) |
Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) ՀՀ 2014 թ. պետական բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը | |||
1079 |
ԾՐԱԳԻՐ |
|||
01/03/03 |
Պետական գույքի կառավարման ծրագիր |
72,240.0 | ||
Ծրագրի նկարագրությունը |
||||
Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում |
||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
||||
Պետական գույքի արդյունավետ կառավարում |
||||
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ |
||||
ԱԾ 01 |
Պետական գույքի կառավարման ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և համակարգման ծառայություններ |
72,240.0 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը |
||||
Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում |
||||
Ծառայություն մատուցողի անվանումը |
||||
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի N 596-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Միավորի գինը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
քանակը |
գումարը (հազ. դրամ) | |||||
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
72,240.0 | |||||
Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 |
72,240.0 | |||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
72,240.0 | |||||
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
72,240.0 | |||||
70220000 |
Ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալության կամ լիզինգի ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
72.240.000 |
1.0 |
72,240.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի N 596-Ն որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 169-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.41 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի N 596-Ն որոշման |
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 169-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ LՐԱՑՈՒՄԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2017, N 1704-Ն | 11.01.2018, N 596-Ն | |
08.09.2016, N 925-Ն | 15.09.2016, N 596-Ն | |
08.10.2015, N 1149-Ն | 24.10.2015, N 596-Ն | |
15.01.2015, N 12-Ն | 30.01.2015, N 596-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|