Գլխավոր տեղեկություն
Номер
N 777-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.08.27/46(1059).1 Հոդ.771.1
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.08.2014
Дата вступления в силу
28.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2014 թվականի N 777-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՈՒ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 10-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 21-րդ, 22-րդ, 23-րդ և 25-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գերակա խնդիրները` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների հիմնավորումները` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գերակա խնդիրների հիմնավորումները` համաձայն N 4 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 10-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 22

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 31-ի N 777-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարողը

Համակա-
տարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

Հղումը

1

2

3

4

5

6

7

8

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

1.

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ օրենքի ընդունումը և կիրարկումը կապահովի ՀՀ արխիվային հավաքածուի փաստաթղթերի, այդ թվում՝ հատկապես էլեկտրոնային փաստաթղթերի, համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նկատմամբ առավել արդյունավետ ձևերի և մեթոդների ներդրումը և օգտագործումը, այդ փաստաթղթերի երաշխավորված և անվտանգ պահպանության ապահովումը

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

մարտի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.1.1-ին կետ

2.

«Ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

սահմանամերձ (ռազմական շփման հարակից գոտում գտնվող) համայնքների բնակիչների (ֆիզիկական անձանց) համար ֆինանսական օժանդակության նպատակային միջոցառումների իրականացում (հողի հարկի և ոռոգման ջրի վարձի գումարների փոխհատուցում)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

մարտի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ

ՀՀ կառավարության
2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագիր, 3.5.1.2-րդ ենթաբաժին

3.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումներում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նշված որոշումներով հաստատված կարգերի հավելվածներում տեղեկությունները ներկայացնելու ձևերը` փոխադրամիջոցների, շենքերի, շինությունների և հողամասերի վերաբերյալ, կհամապատասխանեն այսօրվա պահանջներին, այսինքն, հարկատուի և հարկատուի գույքի վերաբերյալ տեղեկությունը կլինի ավելի լիարժեք, ինչը հնարավորություն կտա հստակ տարբերելու նույն տվյալներ ունեցող անձանց, նույնականացնել տարբեր մարմինների շտեմարաններ և ապահովել տեղեկատվության փոխանակման ճշտությունը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե


ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե


ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

հունիսի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագիր, 3.5.1.2-րդ ենթաբաժին

4.

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ մարզերի քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, ինչպես նաև մրցույթների և ատեստավորումների հարցազրույցի փուլի անցկացման գործընթացների կազմակերպումը Երևանի քաղաքապետարանի օրինակով

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

հունիսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենք, 13-րդ հոդված

5.

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ֆինանսական համահարթեցման համակարգի կատարելագործման նպատակով ՀՀ նոր օրենքի նախագիծը հնարավորություն կընձեռի ֆինանսական համահարթեցման դոտացիաները բաշխելու ավելի նպատակային, հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները, հեռավորությունը մարզկենտրոնից, նախկին շրջկենտրոնից, համայնքի բարձրադիրությունը, համայնքի բնակչության կառուցվածքը, համայնքի եկամտային հնարավորությունները և այլն:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենք
(ՀՕ-262, 24.11.1998 թ.)

6.

Գյուղական համայնքների 4-րդ համաժողովի նախապատրաստում և անցկացում

Գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցություն՝ ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների մասին տեղեկատվության փոխանակման միջոցով

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.2 -րդ կետ

7.

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծային փաթեթը ՀՀ կառավարություն ներկայացնելը

վարչատարածքային բարեփոխումների իրականացում՝ ՀՀ որոշ մարզերում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի նիստի N 44 արձանագրային որոշում
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5..2 -րդ կետ

8.

«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմաններն ու բնակչության կենսապայմանները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի նիստի N 38 արձանագրության 28-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշում

9.

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմաններն ու բնակչության կենսապայմանները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի նիստի N 38 արձանագրության 28-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշում

10.

«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմաններն ու բնակչության կենսապայմանները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի նիստի N 38 արձանագրության 28-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշում

11.

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմաններն ու բնակչության կենսապայմանները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի նիստի N 38 արձանագրության 28-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշում

12.

 «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմաններն ու բնակչության կենսապայմանները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի նիստի N 38 արձանագրության 28-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշում

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

13.

«Գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

կսահմանվի գազատարներում տեղի ունեցած պատահարների ընթացքում բնական գազի արտահոսքի հաշվարկման միացյալ մեթոդաբանությունը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

մարտի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ կետ

14.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1569-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ստուգաթերթերի մեջ կներառվեն ստուգման ենթակա էներգատեղակայանքների տեխնիկական վիճակն ավելի ճշգրիտ բնութագրող տեխնիկական նորմերի պահանջներ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

հունիսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-ին հոդված

15.

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն «Էներգետիկայի մասին», «Հավատարմագրման մասին» և «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքների դրույթներին:
Կսահմանվեն էներգետիկ փորձաքննության պարտադիր իրականացման դեպքերը և պայմանները:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

-

սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.1-ին ենթակետ

16.

«Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի
N 1458-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվեն կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջները, ինչը կհանգեցնի գազի կենցաղային սարքերի անվտանգության աստիճանի բարձրացմանը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

նկատի ունենալով առաջիկայում Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հանգամանքը

17.

«Գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվեն գազի տնտեսությունում գազատարների և նրանց վրա գտնվող ինժեներական կառույցների, այդ թվում` համապատասխան ճնշման գազակարգավորիչ կետերի, գազի ծախսի չափման հանգույցների անվտանգության գոտիները:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

նոյեմբերի
 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մաս

18.

 «Փոքր հիդրոէլեկտրակայաններում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող ՓՀԷԿ-ների լիցենզավորման փուլում կսահմանվեն փոքր հիդրոէլեկտրակայաններում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները՝ ելնելով միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքներից, օրինակ, Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC- International Electrotechnical Cօmmissionn) ստանդարտների կիրառում:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

-

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.1-ին ենթակետ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

19.

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների
2015 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների կատարման ապահովում, այդ թվում` Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության, հիդրոկենսաբանական, հիդրոօդերևութաբանական, ինժեներաերկրաբանական մոնիթորինգի իրականացման, ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման, ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման, աղբավայրերի բարեկարգման և անխափան աղբաթափման, արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության, «Սևան» ԱՊ գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների, ինչպես նաև այլ միջոցառումների կատարման ապահովում

ՀՀ բնապահպանության
նախարարություն

 

սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մաս
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 14-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.4-րդ կետի յոթերորդ պարբերություն

20.

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

լավագույն հասանելի մեթոդների կիրառման խթանում


որոշակի հասկացությունների համապատասխանեցում Եվրամիության դիրեկտիվներին

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

նոյեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի 6-րդ հոդված,
ՀՀ կառավարության 2014 թ.-ի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.4-րդ կետի յոթերորդ պարբերություն

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

21.

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մաքսային ընթացակարգերի հստակեցում (պարզեցված ընթացակարգերի սահմանում), ամբողջությամբ էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմի ներդրման համար իրավական հիմքի ստեղծում, բարեխիղճ տնտեսավարողների սուբյեկտների համար հատուկ (այդ թվում` պարզեցված) ընթացակարգերի ներդրում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մարտի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

22.

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմի կատարելագործում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.3-րդ կետի առաջին պարբերություն

23.

«Հարկերի վճարումից խուսափելու և ապօրինությունների դեմ պայքարի ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ստվերային հատվածի կրճատում, ինքնահայտարարագրման մշակույթի ամրապնդում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.3-րդ կետի տասներորդ պարբերություն

24.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ոչ մետաղական օգտակար հանածոների բնօգտագործման վճարների դրույքաչափերի վերանայում, պետական բյուջեի եկամուտների ավելացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ վարչապետի 2009 թ. սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշման հավելվածի կարգի 2-րդ բաժին 5-րդ կետի 8-րդ ենթակետ

25.

«Բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցի առկայություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

հանրապետական գործադիր մարմիններ

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.4-րդ կետի ութերորդ պարբերություն

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

26.

«Անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականությունը, դրա իրագործման ռազմավարությունն ու միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման արդյունավետության բարձրացում, տվյալ ոլորտում ազգային քաղաքականության և դրա իրագործման ռազմավարության առկայություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն

ՀՀ պաշտպանության
նախարարություն

հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 29-ի N 563-Ա որոշման 2-րդ կետ

27.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների պատրաստման կամ ուսուցման կենտրոնների ստեղծման անհրաժեշտության, բնակչության ուսուցման կարգի և ձևերի սահմանում՝ հեռուստատեսության, ռադիոյի և մամուլի հնարավորությունների, նոր մոտեցումների օգտագործմանն ուղղված խնդիրների ներառմամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կրթության
և գիտության նախարարություն

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 24-ի N 679-Ն որոշման հավելվածի 10-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

28.

 Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում

2014 թվականին ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը կանցկացվի 11-րդ անգամ: 2013 թվականից ծրագրում ավելացվել է ևս մեկ՝ 4-րդ տարիքային խումբը՝ 1997-1999 թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքները: Ակնկալվում է 2014 թվականին մասնակից ընտանիքների թիվը հասցնել մոտավորապես 2060-ի:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ

2014 թ. հունիս-հուլիս


 եզրափակիչ փուլ՝ 2014 թ. հուլիսի
21-27-ը

ՀՀ պետական բյուջե

ՀՀ Նախագահի 2004 թ. մայիսի 20-ի ՆԿ-113-Ն կարգադրություն

29.

«ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մարզային հասարակական կազմակերպությունների գործունեության խթանում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների՝ երիտասարդական քաղաքականության ոլորտին առնչվող աշխատանքներում և որոշումների ընդունման գործընթացներում երիտասարդների ներգրավում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

հոկտեմբերի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ վարչապետի 2009 թ. սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշում

30.

«Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

պետական երիտասարդական քաղաքականության ոլորտը կանոնակարգող իրավական նորմերի արդիականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ վարչապետի 2009 թ. սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշում

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

31.

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

1) Հայաստան-սփյուռք-Արցախ մշակութային գործակցության խթանումը և զարգացումը.
2) ազգային ինքնության պահպանմանը նպաստելը.
3) զբոսաշրջության խթանումը, Հայաստանի վերաբերյալ սփյուռքահայերի իրական կարծիքի ձևավորմանն աջակցելը.
4) Հայաստան-սփյուռք գործակցության կառուցակարգերի ստեղծումը` համահայկական մասնագիտական ընկերակցությունների միջոցով.
5) համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ստեղծմանը նպաստելը.
6) Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք մշակութային կապերի և համագործակցության ընդլայնմանը նպաստելը

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն (համաձայնությամբ)

Հայաստանի պարարվեստի միություն (համաձայնությամբ)

Հայաստանի երգչախմբային ընկերություն (համաձայնությամբ)

Հայաստանի թատերական գործիչների միություն (համաձայնությամբ)

Հայաստանի գրողների միություն (համաձայնությամբ)

Հայաստանի ժուռնալիստների միություն (համաձայնությամբ)

փետրվարի
2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե


ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության 2009 թ. օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշում

32.

«Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մինչև 1000 սփյուռքահայ պատանիների և աղջիկների երկշաբաթյա այցելություն Հայաստան, նրանց հյուրընկալում հայաստանյան ընտանիքներում, սփյուռքահայ երիտասարդների համար Հայաստանի պատմաճարտարապետական վայրեր վեցօրյա ճանաչողական շրջայցերի կազմակերպում, 13-20 տարեկան սփյուռքահայ և հայաստանցի` մինչև 1200 պատանիների և երիտասարդների չորսօրյա հանգստի կազմակերպում «Արի տուն» ճամբարում:

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

մարտի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե


ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության 2009 թ. օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշում

33.

 «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում

- «Սփյուռք» ամառային դպրոցի գործունեության ապահովում 6 ուղղություններով` սփյուռքի տարբեր համայնքներից մինչև 250 անձի մասնակցությամբ,
- հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ՝ չորս շաբաթ տևողությամբ,
- սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում 3 շաբաթ տևողությամբ,
- լրագրողների ամառային դպրոց՝ երկու շաբաթ տևողությամբ,
- երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց՝ երկու շաբաթ տևողությամբ,
-սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատողների վերապատրաստում երկու շաբաթ տևողությամբ,
- ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց՝ 10 օր տևողությամբ

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Երևանի պետական համալսարան
(համաձայնությամբ)

2-րդ, 3-րդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության 2009 թ. օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշում

34.

«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի կազմակերպում

սփյուռքի կառույցների` մինչև 600 ներկայացուցիչների մասնակցությամբ եռօրյա համաժողովի անցկացում Երևանում, արդի ժամանակաշրջանի Հայրենիք-սփյուռք գործակցության քաղաքականության հիմնական ուղղությունների և անելիքների ճշգրտում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի ամբողջացում

ՀՀ սփյուռքի նախարարություն

համահայկական և սփյուռքի համայնքային կառույցներ (համաձայնությամբ)

3-րդ եռամսյակ

 

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 22-ի նիստի N 37 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած «ԱՊՀ տարածաշրջանային հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության ծրագրին և ծրագրի իրականացման ցանկին ու ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշում

35.

Հայ կանանց համահայկական համաժողովի կազմակերպում

սփյուռքի` մինչև 200 հայազգի կին գործիչների մասնակցությամբ եռօրյա համաժողովի կազմակերպում Հայաստանում

ՀՀ սփյուռքի նախարարություն

համահայկական և սփյուռքի համայնքային կառույցներ (համաձայնությամբ)

3-րդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե


ՀՀ օրենսդրությամբ
չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 22-ի նիստի N 37 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած «ԱՊՀ տարածաշրջանային հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության ծրագրին և ծրագրի իրականացման ցանկին ու ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշում

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

36.

«Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումների նպատակով համալիր գործողությունների հաստատում և իրականացում՝ ուղղված հոգեկան առողջության ոլորտում մատուցվող բժշկական և սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացմանը, մասնագետների պատրաստմանը, հանրային իրազեկման գործընթացի բարելավմանը

ՀՀ առողջապահության
նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություն

փետրվարի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից չեն պահանջվում:

-

37.

«Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հանրության առողջ ապրելակերպի ռազմավարական ուղղությունների և թիրախների մշակում և դրանց իրականացման ապահովմանն ուղղված միջոցառումների հաստատում և իրականացում՝ առողջ կենսակերպ վարող անձանց թվի ավելացման, առողջ ապրելակերպի և վարքագծի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով

ՀՀ առողջապահության
նախարարություն

-

մարտի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից չեն պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշման հավելվածի 3.4.2-րդ կետ, առաջին պարբերություն

38.

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Դեղերի շրջանառության բոլոր փուլերի` դրանց ստեղծումից մինչև սպառում, ամբողջական իրավական կարգավորում, դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության էական բարձրացում, բնակչությանը որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով ապահովում. դեղերի շրջանառության ամբողջ շղթայի արդյունավետ գործունեության համար հստակեցված և գործուն մեխանիզմների սահմանում.
դեղերի շրջանառության ոլորտում իրավախախտումների էական նվազում

ՀՀ առողջապահության նախարարություն

-

հուլիսի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից չեն պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Դեղերի անվտանգության, արդյունավետության և որակի ապահովման ոլորտ», առաջին պարբերություն

39.

«Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

բազմոլորտ միջոցառումների, այդ թվում՝ բժշկական անձնակազմի գիտելիքների և գործելակերպի բարելավման միջոցով երեխաների սնուցման վիճակի բարելավում և նրանց առողջ աճի ու զարգացման ապահովում, նրանց շրջանում հիվանդությունների կանխարգելմանն ու մանկական մահացության նվազեցում

ՀՀ առողջապահության
նախարարություն

-

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից չեն պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների բարելավման ոլորտ», երկրորդ պարբերություն ՀՀ կառավարության 2011 թ. հոկտեմբերի 13-ի N 1522-Ն որոշման հավելվածի 9.6-րդ կետ

40.

«Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման միջոցառումների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելմանն ուղղված հիմնական ուղղությունների սահմանում, միջգերատեսչական համագործակցության ապահովում, համապարփակ միջոցառումների ցանկի առկայություն և միջոցառումների կատարման հաշվետվողականություն

ՀՀ առողջապահության
նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից չեն պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Դեղերի անվտանգության, արդյունավետության և որակի ապահովման ոլորտ», առաջին պարբերություն

41.

«Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հիվանդանոցային հաստատությունների որակի գնահատման և վերահսկման մեխանիզմների ու գործիքների մշակում և ներդրում, որի արդյունքում կբարելավվի հիվանդանոցային բժշկական օգնության ու մատուցվող ծառայությունների որակը, կբարձրանա պետության կողմից հիվանդանոցային բժշկական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների արդյունավետությունը և բուժօգնություն ստացած բնակչության գոհունակության բարձրացումը:

ՀՀ առողջապահության
նախարարություն

-

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից չեն պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Բժշկական օգնության կազմակերպման որակ», առաջին պարբերություն ՀՀ կառավարության 2010 թ. հոկտեմբերի 14-ի N 40 արձանագրային որոշման N 2 հավելվածի II բաժնի 1-ին կետ

42.

«Տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված գործողությունների հիմնական ուղղությունների սահմանում, տրավմատիզմի դեպքերի հաշվառման համակարգի ստեղծում

ՀՀ առողջապահության
նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ծախսեր
ՀՀ պետական բյուջեից չեն պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

43.

«Տնտեսական, ռազմավարական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչների վրա հիմնված միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթության որոշման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվեն ընդհանուր ուղղություններ ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթության որոշման չափորոշիչների վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

ապրիլի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվում:

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3.2.7.3-րդ կետ

44.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետություն մուտք գործող և հանրապետությունից դուրս փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար մտցնելու ԱՊՀ երկրների համար ընդհանուր ճանաչված ընդհանուր զանգվածի, սռնիների վրա ընկնող բեռնվածքի առավելագույն թույլատրելի արժեքներ` միաժամանակ արգելելով այդ ցուցանիշները գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

-

2014թ.
հոկտեմբերի
1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.3-րդ ենթակետ

 45.

Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների հրատարակման և գործողության մեջ դնելու, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Որոշման նախագծի նպատակն է սահմանել փոստային վճարման պետական նշանների տարեկան ծրագրերի մշակման հիմնական սկզբունքները և դրանց թողարկման, հրատարակման, գործողության մեջ դնելու ու տարածման, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը` նկատի ունենալով, որ ներկայումս ՀՀ օրենսդրությամբ նշված գործառույթները վերապահվել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը, սակայն դրանց կիրարկման հստակ մեխանիզմներ սահմանված չեն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

2014 թ.
հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվում:

 

46.

«Երկաթուղու պաշտպանական գոտու չափերը, երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

երկաթուղու պաշտպանական գոտու չափերի սահմանումը, երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեության իրականացման պայմանների և պահանջների սահմանում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2014 թ.
հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվում:

«Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 15.1-ին հոդվածի 10-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

47.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի
N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշմամբ հաստատված` բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների ցանկի ընդլայնում, բնակչության կողմից դրանց կիրառելիությունը խթանող մեխանիզմների ամրագրում, թույլատվական ընթացակարգերի օպտիմալացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

2014 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի
10.1-ին հոդվածի «բ» կետ

48.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ներկայումս գործող ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի վերանայում, գլխավոր հատակագծերի և դրանց փոփոխման նախագծերի հաստատման ընթացակարգերի տարանջատում և պարզեցում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

2014 թ.
նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի
14.3-րդ հոդված

49.

 «Պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

կրճատել պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտների շահագործման ծախսերը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2014 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների ծրագրի մասին» ՀՀ կառավարության 2010 թ. նոյեմբերի 4-ի նիստի N 43 արձանագրային որոշում

50.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 774-Ն և N 788-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ինժեներական հետազննում, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացման լիցենզիաներին կից տրամադրել ներդիրներ՝ տեխնիկական հագեցվածության և մասնագիտական կազմի վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

2014 թ.
նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

51.

 «Պետական կառավարման մարմինների կողմից շինարարության ոլորտում` պետական պատվերի շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքների ծավալների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նորմատիվաիրավական ակտով կկանոնակարգվի պետական կառավարման մարմինների կողմից շինարարության ոլորտում պետական պատվերի շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքների ծավալների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

2014 թ.
հուլիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում
 չի պահանջվում:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

52.

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին, 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված օրենսդրական հիմքի բարելավում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

-

մարտի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի 7.1-ին ենթաբաժին

53.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգում չափանիշների հստակեցում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

-

նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի
2.4.3-րդ կետի քսանյոթերորդ պարբերություն

54.

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ` մասնագիտական) կրթությանը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

-

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի 7.1-ին ենթաբաժին

55.

«Կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների վրա հիմնված ուսման վարձի առավելագույն չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ԲՈՒՀ-երում ուսման վարձի առավելագույն չափի սահմանում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

-

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի
1-ին մասի 14-րդ կետ

56.

«Հանրակրթության համակարգում կրեդիտային (չափանիշային) համակարգի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հանրակրթական ուսումնական հաստատություններում կրեդիտային համակարգի միջոցով ուսումնական գործընթացի կազմակերպման նոր ձևի սահմանում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

-

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (23.06.11 թ.-ի
ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի
7.1-ին ենթաբաժին

57.

 «Հայաստանի Հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների վերասահմանում

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2010 թ. մայիսի 27-ի
N 640-Ն որոշում

ՀՀ կառավարության
2008 թ. դեկտեմբերի 25-ի N 1558-Ն որոշում

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

58.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 598-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում՝
- հստակ կսահմանվի սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների սահմանային պետական վերահսկողության իրականացման ընթացքում իրականացվող փորձաքննության նմուշառման կարգը,
- կկանոնակարգվեն կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում փորձաքննության նմուշառման հետ կապված հարաբերությունները պետության, տնտեսավարող սուբյեկտների և փորձաքննություն իրականացնողների միջև, մասնավորապես, հասցեական կդառնան կողմերի պարտականություններն ու իրավունքները, կհստակեցվեն նմուշառման ընթացակարգերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

հունիսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշման հավելվածի 3.2.4.2-րդ ենթաբաժին

59.

«ՀՀ սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում հացահատիկային մշակաբույսերի մշակման սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա 2015 թվականին ՀՀ սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունը հասցնելու 70-75 հազ. հա-ի: Բացի դրանից` հանրապետության բոլոր մարզերում եգիպտացորենի ցանքատարածությունը կհասցվի 4.0-4.5 հազ. հա-ի:

 ՀՀ պետական աջակցության մյուս ծրագրերի հետ մեկտեղ պայմաններ կստեղծվեն ագրոտեխնիկական միջոցառումների կատարման, և արդյունքում՝ արտադրության ծավալների ավելացման, արդյունավետության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացման համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

օգոստոսի
2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.1-ին ենթակետի երկրորդ պարբերություն

60.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին»
N 198-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կհստակեցվեն անտառների պետական մոնիթորինգի համակարգում անտառային հրդեհների մոնիթորինգի իրականացման ընթացակարգերը, մասնավորապես, անտառների և այլ բուսածածկ տարածքների (հարակից տարածքների) համար պարտադիր կդառնա առաջացած հրդեհների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2013 թ. մայիսի 29-ի
N 563-Ա որոշման N 2 հավելվածի 1-ին կետի «զ» ենթակետ

61.

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում ամբողջական և հստակ կսահմանվեն`
- անասնաբուժության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները, մասնավոր և պետական հատվածի գործառույթները,
- կենդանիների առողջության և բարօրության պահպանման հիմնական սկզբունքները, հանրությանը կենդանական ծագման վարակներից պաշտպանությանն ուղղված գործողությունները,
- անասնաբուժության բնագավառում լիազոր մարմնի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները,
- անասնաբուժության բնագավառում միջազգային պահանջներին համապատասխան և իրականում անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացման հիմքերը, սկզբունքները և մեխանիզմները

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.1-ին ենթակետի յոթերորդ պարբերություն

62.

«Կերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն կերի անվտանգության բնագավառում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նպատակները և խնդիրները, իրավասությունների շրջանակները, վերապահված գործառույթները և լիազորությունները, տնտեսավարող սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև «Կերի մասին» ՀՀ օրենքը համահունչ կլինի կերի անվտանգության մասին միջազգային օրենսդրությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.1-ին ենթակետի տասնվեցերորդ պարբերություն

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

63.

«Մշակույթի ազգային ինստիտուտ» հիմնադրամի ստեղծման մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

մշակութաբանական, գիտահետազոտական աշխատանքների, մշակութային գործընթացների ուսումնասիրությունների իրականացում, վարչական ռեգիստրի վարում, մշակույթի ոլորտը մասնագիտական անհրաժեշտ կադրերով համալրման ապահովում, ուսուցման արդի մեթոդաբանության մշակում, մշակութային կրթության ոլորտում մասնագիտական որակավորման անհրաժեշտ չափորոշիչների սահմանում

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

փետրվարի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2012 թ. նոյեմբերի 15-ի «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 46 արձանագրային որոշման N 2 հավելվածի 2-րդ բաժնի 2.1-ին կետի 2-րդ ենթակետ

64.

«Պատմության և մշակույթի հուշարձանների հետազոտման և վերականգնման գիտագործնական գերազանցության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հուշարձանների պահպանության ոլորտում տարածաշրջանում գիտահետազոտական, գիտանախագծային աշխատանքների իրականացման համար նյութատեխնիկական բազայի ու մեթոդական կենտրոնի ստեղծում, կադրերի պատրաստում

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

մայիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ մշակույթի և
Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրված «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար համագործակցության ծրագրի իրականացման վերաբերյալ» տեխնիկական համաձայնագիր
(06.04.2011 թ.)

65.

«Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մշակութային արժեքների միասնական հաշվառման համակարգի ներդրման և սպասարկող ծրագրաշարերի, եռալեզու էլեկտրոնային տիրույթի ստեղծման, ներդրման, գործարկման, շտեմարանի արտոնագրման, օգտագործման համար իրավական հիմքերի ստեղծում

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարություն

մայիսի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 22-ի
N 1356-Ն որոշում, N 1 հավելվածի 8-րդ կետի
3-րդ ենթակետ

66.

«Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Օրենքի ընդունմամբ կկարգավորվեն թանգարանների ստեղծումը, գործունեությունը, գործունեության դադարեցման և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առանձնահատկությունների ու իրավական կարգավիճակի հետ կապված հարաբերությունները:

ՀՀ մշակույթի նախարարություն

 

նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին»
ՀՀ օրենքի 17-րդ հոդված

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

67.

«Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման բնականոն գործընթացի առկայություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

փետրվարի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

«ՀՀ կառավարության ծրագրի մասին»
2013 թ-ի N 515-Ա որոշման հավելվածի
3-րդ բաժնի
3.4-րդ ենթաբաժնի
3.4.1-ին կետի երկրորդ պարբերության 8-րդ ենթակետ

68.

«Անօթևան մարդկանց ժամանակավոր կացարան տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կհստակեցվեն անօթևան մարդկանց ժամանակավոր
կացարան տրամադրելու հետ կապված հարաբերությունները, կկանոնակարգվեն 18 տարին լրացած անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տրամադրման, կացարանում նրանց սոցիալական, առողջապահական,
հոգեբանական, իրավաբանական, մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման, հասարակություն նրանց ինտեգրման, աշխատանքի տեղավորման և այլ ծառայությունների տրամադրման գործընթացները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի «ՀՀ կառավարության
ծրագրի մասին»
N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի տասնչորսերորդ պարբերություն

69.

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի դրույթների ապահովում, մասնավորապես`
1) աշխատող աղքատների թվի կրճատում.
2) բնակչության եկամուտների աճի ապահովում` բաշխման առավել արդար մեխանիզմների կիրառմամբ.
3) միջազգային պայմանագրերով նախատեսված` նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմների հետևողական ներդրում և կիրառման ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություն

 

օգոստոսի
3-րդ
տասնօրյակ

ՀՀ պետական
բյուջե

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի չորրորդ պարբերություն
ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 4-ի N 740-Ն որոշման հավելվածի
4-րդ գլխի 4.5-րդ կետ

70.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

1. ՀՀ աշխատանքային
օրենսգրքի դրույթների
համապատասխանեցումը Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և
ԱՄԿ կոնվենցիաների
պահանջներին
2. Իրավակիրառական
պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի «ՀՀ կառավարության
ծրագրի մասին» N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի երրորդ պարբերություն

71.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 
2014 թ. մայիսի 19-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի քսանհինգերորդ պարբերություն

72. «Երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգի և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

1. կսահմանվեն երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի ձևերը
2. կկիրառվեն երեխաներին բռնությունից պաշտպանության ուղղորդման ընթացակարգերը
3. կիրականացվեն երեխաների հարցերով զբաղվող մասնագետների (հոգեբան, մանկավարժ, սոցիալական աշխատող, բժիշկ, ոստիկան և այլն) շարունակական վերապատրաստումները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2012 թ. դեկտեմբերի
27-ի N 1694-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետ

 

 Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

73.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2014 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրի իրականացման արդյունքում կտրամադրվի մինչև 5 դրամաշնորհ, տարեկան մինչև 5 անգամ կկազմակերպվի ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ արտագնա հանդիպում-քննարկումներ, կկազմակերպվի մեկ ցուցահանդես` մինչև 24000 այցելուի ակնկալիքով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

-

մարտի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության
2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշման հավելվածի 3.2.7-րդ կետի 3.2.7.4-րդ ենթակետ

74.

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Օրենքների ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման և որակի ենթակառուցվածքի բնագավառում օրենսդրությունը կհամապատասխանի Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը, ինչը կնպաստի արտադրանքի ազատ տեղաշարժին Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ինչպես արտադրանքի ներմուծման, այնպես էլ արտահանման ժամանակ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

-

հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման
հավելվածի 2.2.1-ին կետ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու միջոցառումների ծրագրի ճանապարհային քարտեզի 55-րդ կետ

75.

«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2015 թ-ի ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է Հայաստանում ժամանակակից և մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորում, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում, համայնքներում զբոսաշրջության զարգացում և զբոսաշրջային սեզոնի երկարաձգում (պետական աջակցությամբ մինչև 6 ավանդական փառատոների և տոնակատարությունների կազմակերպման ապահովում), միջազգային զբոսաշրջային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացում (առնվազն 4 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցության ապահովում):

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

-

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.5-րդ ենթակետ
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետեր

76.

«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրու-թյան սուբյեկտներին» 2015 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2015 թ-ին նախատեսվում է սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում ուսուցողական աջակցություն շուրջ 250 սկսնակ գործարարի, տեղական արտադրանքի արտահանմանն աջակցության և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովման ուղղությամբ աջակցություն շուրջ 150 ՓՄՁ-ի սուբյեկտի, գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն շուրջ 16000 ՓՄՁ-ի սուբյեկտի, գործարար ուսուցողական (տեղեկատվական) աջակցություն շուրջ 300 ՓՄՁ-ի սուբյեկտի, վարկային երաշխավորությունների տրամադրում շուրջ 300 գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտի, տեղական տնտեսական զարգացման ուղղությամբ մրցակցային առավելությունների գնահատում ՀՀ մի շարք համայնքներում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հայաստանի
ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամ (համաձայ-նությամբ)

նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման
հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.3-րդ ենթակետ

«Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված

77.

«Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2015 թվականին ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերական արտադրանքի կշռի և արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների աճ: Ծրագրի իրականացմամբ նպատակադրվում է խթանել հայրենական մրցունակ նոր արդյունաբերական արտադրատեսակների և արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտահանման ծավալների աճը, նպաստել արտահանման ապրանքային և աշխարհագրական դիվերսիֆիկացմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայ-նությամբ)

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.2-րդ ենթակետ

78.

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2015 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովում Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» ինդեքսի բաղադրիչների ուղղությամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

_

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման
հավելվածի 2.2.1-ին կետ

 

Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարություն

79.

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը Նոտարիատում ինքնակառավարման համակարգի և էլեկտրոնային նոտարիատի լիարժեք ներդրմամբ նպաստել նոտարիատի կարողությունների ամրապնդմանը և մեկ պատուհանի սկզբունքի ներդրմանը: Ներդնել նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ:

ՀՀ արդարադատության
նախարարություն

 

2014 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2013 թ. դեկտեմբերի 26-ի N 53 արձանագրության 50-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշում

80.

«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ապահովել դատական իշխանության, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և նոտարիատի վիճակագրական համապարփակ տվյալների հրապարակայնությունն ու հասանելիությունը հանրությանը:

ՀՀ արդարադատության
նախարարություն

 

2014 թ.
սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
 511-Ա որոշման հավելվածի 2.3-րդ գլուխ

81.

Վերանայել ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումները, տուգանքների չափերը, ըստ իրավախախտման բնույթի առաջացող իրավական պատասխանատվությունը և այլ հետևանքները և ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարություն:
ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնել ավտոկայանատեղիների վերաբերյալ միասնական օրենսդրական կարգավորումներ սահմանելու մասին

Ճանապարհային երթևեկության ոլորտում պատասխանատվություն նախատեսող իրավախախտումների համար ապահովել սահմանված վարչական տուգանքների համաչափությունը զանցանքի վտանգավորությանը, նաև սահմանել միասնական օրենսդրական կարգավորումներ ավտոկայանատեղիների վերաբերյալ

ՀՀ արդարադատության
նախարարություն

 

2014 թ. նոյեմբերի
 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 27-ի 303-Ա որոշում

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
511-Ա որոշման հավելվածի
2.3-րդ գլուխ

82.

(կետն ուժը կորցրել է 25.12.14 N 1486-Ն)

83.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

կատարելագործել և հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված հանցակազմի կիրառության շրջանակը՝ ճիշտ որոշելով հարկերը, տուրքերը չվճարելու կամ պարտադիր այլ վճարումները չկատարելու և դրանց կատարման եղանակների հարաբերակցության հարցը

ՀՀ արդարադատության նախարարություն

 

2014 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 
 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

84.

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման, զինվորական հաշվառման գործընթացի, խաղաղ և պատերազմի ժամանակ զինվորական ծառայության կազմակերպման ձևերի, զինծառայողների կարգավիճակի հստակեցում, պահեստազորային համակարգի զարգացման ապահովում

ՀՀ պաշտպանության նախարարություն

-

2014 թ. սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.1.1-ին կետ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

85.

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում գործող համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգ

Նախապատրաստել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել համընդհանուր պարբերական դիտարկման ՀՀ երկրորդ զեկույցը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2007 թ. նոյեմբերի 23-ի
N 1483-Ն որոշում

ՀՀ վարչապետի 2011 թ. հունիսի 28-ի N 598-Ա որոշում

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.1.2-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

86.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2014 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2014 թվականի կադաստրային գների (արժեքների) և կադաստրային զուտ եկամտի չափերի սահմանում

ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

մարտի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մաս

87.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) հաստատում

ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

սեպտեմբերի
 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2000 թ. հոկտեմբերի
23-ի N 656 որոշման հավելվածի 11-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

88.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (տարածքների) անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի կանոնակարգում` հստակեցնելով օգտագործման տրամադրման դեպքերը և անշարժ գույքի օգտագործման պայմանները

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

-

մայիսի 1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2013 թ. մայիսի 16-ի
N 515-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 3.5.1.1-ին կետ

89.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի
N 305-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության կարգի հստակեցում` ներառելով նվիրատվության տարբեր հնարավոր դեպքեր և սահմանելով պայմանները

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

-

2014 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.5.1-ին կետ

90.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

պետական կառավարչական հիմնարկներին, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացի կանոնակարգում և նույնացում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

-

2014 թ. սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.1-ին կետ

91.

«Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացի կանոնակարգում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

-

2014 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.5.1-ին կետ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

92.

 «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքների կիրառման ընթացքում առաջ եկած բացերի վերացում, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար ոստիկանության մարմնից դուրս քաղաքացու համար լուսանկարվելու և մատնադրոշմներ հանձնելու հնարավորության նախատեսում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

93.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի
N 1219-Ն և N 1489-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների համապատասխանեցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության նոր ստանդարտների` «Իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության միջազգային հիմնական ստանդարտներ», GSR մաս 3» պահանջներին

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 18-ի
N 1219-Ն և N 1489-Ն որոշումներ
ԱԷՄԳ «Իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության միջազգային հիմնական ստանդարտներ», GSR մաս 3» անվտանգության պահանջներ, «Միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության ու հակազդման անվտանգության չափանիշներ` GSG-2)

94.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի N 631-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ռադիոակտիվ թափոնների դասակարգում` համաձայն ԱԷՄԳ-ի անվտանգության նոր ստանդարտների և չափանիշների

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2009 թ. հունիսի 4-ի
N 631-Ն որոշում

ԱԷՄԳ «Ռադիոակտիվ թափոնների դասակարգումը GSG-1» անվտանգության ստանդարտ

95.

«Հայաստանի Հանրա-պետությունում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ժամանակակից համակարգի ներդնումը, շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտմամբ պայմանավորված բնակչության ճառագայթահարումը վերահսկելու նպատակով

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

-

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
 N 511-Ա որոշման հավելվածի 2.4.4-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

96.

ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Վտանգավոր բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1372-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

համապատասխանեցում ԻԿԱՕ-ի «Վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» փաստաթղթին և Եվրամիության պահանջներին

ՀՀ կառավարությանն
առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչություն

-

հուլիսի
3-րդ տասնօրյակ

Չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.3-րդ ենթակետ

Համապատասխանեցում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) N 18 Օդով վտանգավոր բեռների անվտանգ տեղափոխման հավելվածի չափորոշիչներին

97.

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող երկու բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերի և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչների մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող երկու հանրակացարանների բնակարաններում ապրող բնակիչներին նոր հարմարավետ բնակարաններով ապահովում

ՀՀ կառավարությանն
առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

-

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.3-րդ ենթակետ

համաձայն 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1559-Ն որոշման հավելվածի 7.3.1.3.2-րդ կետի

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

98.

«Ոռոգման նպատակով 2014 թվականին Սևանա լճից ջրառի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակի ոռոգման ջրով ապահովում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ բնապահպանության նախարարություն

մայիսի 3-րդ տասնօրյակ

 

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդված

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

99.

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում առկա բացերի վերացում, ինչպես նաև օրենքի մի շարք դրույթների` եվոպական չափանիշներին ներդաշնակեցում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

նոյեմբերի
2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվում:

ՀՀ կառավարության
2011 թ. նոյեմբերի 10-ի
N 1593-Ն որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրի (ԳԾ) 9.1-ին կետ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

100.

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային և բջջային ֆինանսական (e-banking և mobile-banking) ծառայությունների ներդրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, մասնավորապես, ֆինանսական կազմակերպությունների համար ՀՀ բնակչության ռեգիստրի տեղեկատվությանը հասանելիության ապահովում

ՀՀ-ում ֆինանսական ծառայությունների շրջանակի ընդլայնում, նոր ֆինանսական գործիքների ներդրում, որոնք կնպաստեն ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.5-րդ կետի 1-ին ենթակետ

101.

Գրավի իրավունքի պաշտպանության և օրենսդրական խոչընդոտների վերացման վերաբերյալ հայեցակարգի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

գրավի իրավունքի անարգել իրացման երաշխիքների ստեղծում, ֆինանսական միջնորդության ավելացում

ՀՀ կենտրոնական բանկ

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.5-րդ կետ

102.

Ֆիզիկական անձանց երաշխավորված բանկային ավանդների հատուցման գործընթացի ժամկետների կրճատման վերաբերյալ օրենսդրական նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ֆիզիկական անձանց երաշխավորված բանկային ավանդների հատուցման գործընթացի ժամկետների կրճատման վերաբերյալ նախագծերի մշակում

ՀՀ կենտրոնական բանկ

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.5-րդ կետ

 

(հավելվածը փոփ. 25.12.14 N 1486-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 31-ի N 777-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Պատասխանատու մարմինը

Գերակա խնդիրները

Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերը

Հղումը

1

2

3

4

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

1. Համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետության բարելավում, ֆինանսական համահարթեցման մեխանիզմների կատարելագործում ՝ տարբերակելով համայնքներին ցուցաբերվող օժանդակությունը

- ՀՀ պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրամադրվող համահարթեցման դոտացիաների տրամադրման նոր մեխանիզմների անհրաժեշտ օրենսդրական հիմքերի ստեղծում այն հաշվով, որ դրանք լինեն ավելի նպատակային, հաշվի առնեն համայնքների միջև առկա օբյեկտիվ տարբերությունները՝ հատկապես եկամտային ունակությունների և ծախսային կարիքների մասով

Եվրոպայի խորհուրդ - Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների պլան` կապված տեղական ինքնակառավարման բնագավառի բարեփոխումների հետ (խնդիր 1)ԱՄՆ ՄԶԳ` զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագիր
(թիվ AAG-111-G-13-001)

- սեփական լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալների, պարտադիր լիազորությունների իրականացման կարգերի, չափորոշիչների ու նորմատիվների ներմուծմամբ պայմանավորված դրանց դինամիկայի գնահատում

2. Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի մեկնարկ

- խոշորացվող համայնքներում տեղական հանրաքվեների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի նիստի N 44 արձանագրային որոշում

- վարչատարածքային բարեփոխման իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակում և դրանք ՀՀ կառավարությունում քննարկում

3. Համայնքային ենթակայության կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում

քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի, ինչպես նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների հաստիքացուցակների ու համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին տեղեկատվական էլեկտրոնային բազայի ձևավորում քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատողների նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված` 2014 թվականին անհրաժեշտ քայլերի ձեռնարկում

ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի N 661-Ն որոշում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

4. Տարածաշրջանային ինտեգրացում

- Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման նպատակով հողատարածքների ձեռքբերում, հենասյուների հիմքերի հողային և բետոնային աշխատանքների իրականացում
- Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման համար նախապատրաստական աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.1-ին ենթակետի յոթերորդ պարբերություն

 

5. Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցում

- Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար ներդրողների ներգրավման ուղղությամբ բանակցային գործընթացի շարունակում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.1-ին ենթակետի ութերորդ պարբերություն

 

6. Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի` լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստում

- Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորումների և շինությունների զննման և մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.1-ին ենթակետի ութերորդ պարբերություն

 

7. Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին և ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբին աջակցություն

- Հայաստան ներկրվող բնական գազի ջերմատվության մեծությունը որոշելու նպատակով նմուշառումների և փորձարկումների գործընթացին աջակցություն

ՀՀ Ազգային ժողովի 2014 թվականի փետրվարի 26-ի N 109-Ն որոշում,
ՀՀ վարչապետի 2014 թվականի մարտի 18-ի N 193-Ա որոշում

ՀՀ բնապահպանության նախարարություն

8. Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում

Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի պոպուլյացիայի համալրման նպատակով 366.667 հազ. հատ մանրաձկան աճեցում և բաց թողում Սևանա լիճ` մեկ անգամ (2014 թ. 4-րդ եռամսյակ)

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենք (հոդված 12) և «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենք (հավելված 2, կետ 3, ենթակետ 3.21),
ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.4-րդ կետի վեցերորդ պարբերություն

 

9. «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացում

- ծրագիրն սկսելու համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների իրականացում, այդ թվում` ծրագիրն իրականացնող կազմակերպության ընտրության միջազգային մրցույթի կազմակերպում (2014 թ. 4-րդ եռամսյակ)

Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2009-2010 թթ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետ,
ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.4-րդ կետի ութերորդ պարբերություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

10. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային օրենսդրության համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությանը

- Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության մանրամասն ուսումնասիրություն
- Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության գործող մաքսային օրենսդրության համադրում, առանձնահատկությունների բացահայտում, գույքագրում
- Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային օրենսդրությունը Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության հետ համապատասխանեցնելուն ուղղված համապատասխան օրենսդրական նախագծերի մշակում
- մշակված օրենսդրական նախագծերի քննարկում շահագրգիռ մարմինների և, ըստ անհրաժեշտության, նաև Եվրասիական տնտեսական միության անդամ համարվող երկրների ներկայացուցիչների հետ, և դրա լրամշակում
- օրենսդրական նախագծերը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ՀՀ վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշման հավելվածի կարգի 2-րդ բաժնի 5-րդ կետի 8-րդ ենթակետ

11. ՀՀ մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների ներդաշնակեցում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տեղեկատվական համակարգերի հետ

- Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությունների և փորձի փոխանակումների իրականացում
- Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի կիրառության բիզնես գործընթացների վերլուծություն
- մաքսային ծառայության տեղեկատվական համակարգերի` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տեղեկատվական համակարգերի հետ փուլային ինտեգրման ծրագրի մշակում և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությանը համապատասխան տեղեկատվական համակարգերի փոփոխությունների իրականացում և (կամ) նոր համակարգերի ներդրում
- ՀՀ մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում կիրառվող ԱՏԳ ԱԱ-ին անցման նախապատրաստական աշխատանքների իրականացում

ՀՀ վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշման հավելվածի կարգի 2-րդ բաժնի 5-րդ կետի 8-րդ ենթակետ

12. Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շարունակում

- բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) կազմման մեթոդական ցուցումների լրամշակում և դրա կիրառման հետ կապված խորհրդատվության տրամադրում համապատասխան գերատեսչություններին

- մեթոդական ցուցումներին համապատասխան փորձարարական 10 գերատեսչությունների կողմից իրենց 2015-2017 թթ. ՄԺԾԾ հայտի հետ մեկտեղ յուրաքանչյուրը 1-ական բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) ներկայացում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.4-րդ կետի ութերորդ պարբերություն

ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 48/48 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ պետական ծախսերի ծրագրավորման գործընթացի բարեփոխումների զարգացման հայեցակարգի դրույթների ապահովում

13. ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի գործունեության արդյունավետության մոնիթորինգի իրականացման համար հիմքերի ստեղծման նպատակով ՀՀ պետական ֆինանսների կառավարման արդի համակարգի որակի ամբողջական պատկերի ստացում

- հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության քարտուղարության որակի երաշխավորման գործընթացի պահանջները բավարարող ՀՀ պետական ծախսերի կառավարման համակարգի գնահատման հաշվետվության հրապարակում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.4-րդ կետի տասնմեկերորդ պարբերություն

14. Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացում

- Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի հաստատում

- հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և դրա կիրառման հրահանգի քննարկում և հաստատում
- հանրային հատվածի կազմակերպություններում գործող ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանից նոր հաշվային պլանին անցման ցուցումների հաստատում
- հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելի հաստատում
- հանրային հատվածի կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման ուղեցույցի հաստատում

ՀՀ վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշման հավելվածի կարգի 2-րդ բաժնի 5-րդ կետի 8-րդ ենթակետ

15. Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործում

- վերլուծական կարողությունների զարգացմամբ ռիսկային ոլորտների գործունեության տեսակների բացահայտում, ռիսկային տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ տարբերակված մոտեցումների կիրառում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.3-րդ կետի 2-րդ պարբերություն

ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի N 195-Ն որոշում

16. Հարկ վճարողների սպասարկման մեխանիզմների զարգացում

- հարկ վճարողների սպասարկման կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնում, կատարելագործում, միասնական ստանդարտների սահմանում

- ուսումնական ծրագրերի իրականացում, հարկ վճարողներին օժանդակող տեղեկատվական ձեռնարկների հրապարակում

- հարկային և մաքսային մարմինների կողմից հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների տեսակի և քանակի ավելացում, այդ թվում` էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկում, դրամարկղային գրքերն էլեկտրոնային եղանակով վարելու հնարավորության ապահովում, հարկ վճարողի էլեկտրոնային դարանում հարկային պարտավորությունների մասին տեղեկացման համակարգի ներդրում

- հայփոստի բաժանմունքներում հարկ վճարողների սպասարկման կետերի ընդլայնում

- հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի գնահատման համակարգի ներդրում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.3-րդ կետի առաջին պարբերություն

ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի N 195-Ն որոշում

17. Պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի ներդրում և ինտեգրում գործող համակարգերին

- համակարգի նախամեկնարկային շտկում
- համակարգի թեստավորում
- պետական մարմինների հաշվետվությունների կազմման համար պատասխանատու մասնագետների ուսուցման կազմակերպում
- պետական մարմիններում համակարգի փորձարկում
- պետական մարմիններում համակարգի ներդրում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.4-րդ կետ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

18. Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկում

- «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի վարչական շենքի վերանորոգում և տարածքի բարեկարգում, ցանկապատում
- օդանավակայանի թռիչքուղու վերականգնում
- միջազգային ստանդարտներին համապատասխանեցում

ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 932-Ա որոշում

 

19. Բնակչության ազդարարման համակարգի արդիականացում

- դոնորների միջոցներով հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 78 հրշեջ փրկարարական ջոկատների, մարզային փրկարարական վարչությունների և այլ ստորաբաժանումների շենքերում օպտիկամանրաթելային մալուխների անցկացում, ազդարարման շչակների տեղադրում
- բնակչության ազդարարման համակարգը կանոնակարգող իրավական դաշտի կատարելագործում և համապատասխանեցում արդի պահանջներին, բնակչության ազդարարման համակարգի արդիականացման և նորագույն կապի համակարգերի ու տեխնիկական միջոցների ներդրման ծրագրի մշակում և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացում

ՀՀ Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՆԿ-229-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 50-րդ կետ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

20. Երիտասարդական պետական քաղաքականության մշակման շրջանակներում երիտասարդության մասնակցային գործընթացների խթանում և ինստիտուցիոնալ հիմքերի զարգացում

- երիտասարդական պետական քաղաքականության նոր հայեցակարգի մշակում
- ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության առավել արդյունավետ մեխանիզմների ներդրում

ՀՀ վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշում

 

21. Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի դերի կարևորում և տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորում

ՀՀ 10 մարզերի քաղաքային և գյուղական խոշոր համայնքներում նախադպրոցական հիմնարկների և դպրոցների տարրական դասարանների երեխաների միջև ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումների՝ «Սպորտլանդիաներ»-ի անցկացում, անվանի մարզիկների հետ հանդիպումների կազմակերպում,
«Առողջ ապրելակերպ» թեմայով սեմինար խոհրդակցությունների անցկացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նշանակության քարոզչություն

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.6-րդ կետի 2.4.6.3-րդ ենթակետ

ՀՀ սփյուռքի նախարարություն

22. ՀՀ սփյուռքի նախարարության և համահայկական կառույցների համատեղ ծրագրերի ընդլայնում

- Համահայկական կազմակերպությունների հետ հանդիպումների և կլոր սեղան - քննարկումների կազմակերպում, համահայկական ծրագրերի համադրում, համաձայնագրերի, պայմանագրերի թարմացում

- աջակցություն համահայկական կազմակերպությունների հայրենաճանաչությանը և հայապահպանությանն ուղղված ծրագրերի իրականացմանը Հայաստանում և սփյուռքում

- համահայկական կազմակերպությունների, սփյուռքի համայնքային կառույցների աշխատողների ու ներկայացուցիչների համար ուսուցողական դասընթացների, տարածաշրջանային համաժողովների կազմակերպում

- ՀՀ սփյուռքի նախարարության և համահայկական կառույցների ծրագրերը ներկայացնող ճանաչողական և քարոզչական բնույթի նյութերի պատրաստում և տարածում սփյուռքում

 
 

23. Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացում

- մասնակցություն սփյուռքահայերի ինտեգրմանը, կրթական, մշակութային խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակմանը և իրականացմանը

- Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի կողմից իրականացվող առնվազն 4 միջոցառման օժանդակություն, աջակցություն Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումներին

- նպաստում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը

 
 

24. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները սփյուռքում համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքների համակարգման ծրագրի իրականացում

- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի կատարած միջոցառումների, նյութերի, ձեռնարկների մասին տեղեկատվության հավաքում
- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի հետ ցեղասպանությանը նվիրված քաղաքական, քարոզչական, կրթամշակութային միջոցառումների կազմակերպում, համայնքային ձեռնարկների իրականացում
- հայագիտական կենտրոնների, համայնքային կառույցների հետ ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների պատմության գրառում և հավաքագրում
- կլոր սեղանների, հավաք-հանդիպումների, համաժողովների կազմակերպում նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
- հետազոտությունների, գրքերի, նյութերի տպագրություն և տարածում

ՀՀ Նախագահի 2011 թվականի ապրիլի 23-ի ՆՀ-67-Ա հրամանագիր

ՀՀ առողջապահության նախարարություն

25. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատմանն ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացում

- Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարության մշակում

- պետական պատվերի իրականացման գործընթացում խախտումներ արձանագրած կազմակերպությունների համար հաջորդ տարվա համար խախտումների բնույթից ելնելով պետական պատվերի տեղադրման ընթացքում տարբեր սահմանափակումների սահմանում` պետական պատվերի գործընթացը կարգավորող իրավական ակտի (ակտերի) ընդունման (փոփոխման) միջոցով

- պետական պատվերի տեղադրման գործընթացում վճարովի ծառայությունների ծավալի, միջին աշխատավարձի ցուցանիշի (բացի ՀՀ պետական բյուջեով նախատեսված աճից) և շահութաբերության ապահովման ցուցանիշներից ելնելով խրախուսական մեխանիզմների կամ սահմանափակումների կիրառում՝ պետական պատվերի գործընթացը կարգավորող իրավական ակտի (ակտերի) ընդունման (փոփոխման) միջոցով

- պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում վարձատրման դրույքային ու խրախուսական եղանակների համադրման միջոցով հիվանդանոցային բուժանձնակազմի վարձատրման սկզբունքների վերանայում, դրանք չպահպանելու դեպքում պատասխանատվության միջոցների սահմանում, այդ նպատակով պետական պատվերի տեղադրման պայմանագրի օրինակելի ձևերի դրույթների վերանայում

- պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում մատուցվող վճարովի ծառայություններից ստացվող եկամուտների և հարկային պարտավորությունների ցուցանիշների դիտարկումների իրականացում և դրանց արդյունքում ստացված տեղեկատվության օգտագործում պետական պատվերի տեղադրման որոշումների կայացման ընթացքում

- առողջության առաջնային պահպանման գործառույթ իրականացնող բուժանձնակազմի կատարողականի գնահատման ցուցանիշների վերանայում և խրախուսական վարձատրությանն ուղղվող միջոցների ավելացում

- պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում վճարովի սկզբունքով իրականացվող` հիվանդանոցային ծառայությունների, լաբորատոր և գործիքային հետազոտությունների, հիվանդանոցային կազմակերպություններում իրականացվող խորհրդատվությունների վճարովի ծառայությունների գների սահմանման մեխանիզմների կանոնակարգում
- պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող, ինչպես նաև վճարովի բուժծառայությունների ցանկի, գների և կազմակերպման վերաբերյալ բնակչությանն իրազեկում, այդ թվում՝

ա. ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայք-էջում տեղեկատվության տեղադրման և պարբերաբար թարմացման միջոցով
բ. բուժհաստատությունների կայք-էջերում և (կամ) բուժհաստատություններում այցելուների համար տեսանելի տեղերում տեղեկատվության փակցման միջոցով
գ. ԶԼՄ-ների, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով
դ. կլոր սեղանների, սեմինարների, քննարկումների կազմակերպման միջոցով

 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Բժշկական օգնության կազմակերպման որակ» ոլորտի առաջին պարբերություն

 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Բժշկական օգնության մատչելիության ապահովում» ոլորտի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ պարբերություններ
ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Բժշկական օգնության մատչելիության ապահովում» ոլորտի առաջին, երրորդ պարբերություններ

 

26. Մարզային բժշկական հաստատությունների կառուցում, վերանորոգում և վերազինում առողջապահական համակարգի արդիականացման և օպտիմալացման շրջանակներում

Գյուղական ամբուլատորիաների արդիականացում
- 5 գյուղական համայնքներում, մասնավորապես՝
ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ
ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ 
ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն, Նավուր
ՀՀ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղերում նոր ամբուլատորիաների կառուցման ավարտ
- 1 գյուղական համայնքում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղում, ամբուլատորիայի վերանորոգման ավարտ
- ՀՀ Տավուշի մարզի Ոսկևան գյուղում ամբուլատորիայի կառուցման մեկնարկ
Մարզային պոլիկլինիկաների արդիականացում
- «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկական մասնաշենքի վերանորոգման շինարարական աշխատանքների ավարտ
Մարզային բժշկական կենտրոնների արդիականացում
- «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնական մասնաշենքի վերանորոգման և կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքների ավարտ
-«Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ի շենքի կառուցման ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախատեսվող շինարարական աշխատանքների ավարտ
- «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հիմնական շենքի վերանորոգման` ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկ
- «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում
- «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում
Բուժհաստատությունների տեխնիկական վերազինում
- մարզային բժշկական կենտրոնների, մասնավորապես, Ալավերդու և Աբովյանի բժշկական կենտրոնների բժշկական սարքավորումներով և կահույքով հագեցում
- շուրջ 21 գյուղական ամբուլատորիաների հագեցում անհրաժեշտ կահույքով

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Բժշկական օգնության կազմակերպման որակ» ոլորտի երրորդ, չորրորդ պարբերություններ

 

27. ՀՀ-ում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով միջազգային ցուցանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում

- արյունաբանական կենտրոնի վերանորոգման շինարարական աշխատանքների մեկնարկ
- արյունաբանական կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման նպատակով բաժանմունքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների մեկնարկ
- ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ճառագայթային բուժման, ինչպես նաև հիվանդանոցային մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման մեկնարկ

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Բժշկական օգնության կազմակերպման որակ» ոլորտի երկրորդ պարբերություն

 

28. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրում

- միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի փորձնական (պիլոտային) ծրագրի իրականացում

- առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման աշխատանքների իրականացման ընթացքում խորհրդատվության տրամադրում և գործառնական աջակցություն

- միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման փուլերի սահմանում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Բժշկական օգնության կազմակերպման որակ» ոլորտի հինգերորդ պարբերություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

29. ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացում

- ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 948-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան հանրապետությունում թվային վերգետնյա հեռուստահեռարձակման ցանցի կառուցում, կարգաբերում և գործարկում, ինչպես նաև տարածքների համապատասխանեցում թվային համակարգերի ներդրման և շահագործման տեխնիկական պահանջներին

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8 կետի 2.2.8.4-րդ ենթակետ և ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի նիստի N 24 արձանագրային որոշման 24-րդ կետ

 

30. Հեռահաղորդակ-ցության ոլորտում ծառայությունների աշխարհագրության ընդլայնում և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովում, մասնավորապես, բնակչության առնվազն 50 տոկոսի կողմից համացանցի օգտագործման հնարավորության ապահովում

- համագործակցելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ ինտերնետային ցանցի, այդ թվում՝ 4-րդ սերնդի էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ընդլայնում՝ ապահովելով ՀՀ բնակչության առնվազն 50 տոկոսի կողմից համացանցի օգտագործման հնարավորություն

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.4-րդ ենթակետ

31. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1 (Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ), Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) շինարարական աշխատանքների կատարման շարունակություն, Տրանշ 3 (Թալին-Գյումրի) մեկնարկ: Տրանշ 4-ի նախապատրաստական աշխատանքներ

- Տրանշ 1 և Տրանշ 2 շինարարական աշխատանքների շարունակություն

- Թալին - Գյումրի շինարարական աշխատանքների իրականացման համար մրցութային փաթեթների նախապատրաստում, Գյումրի - Բավրա և Արտաշատ - Մեղրի հատվածների նախագծում

- Տրանշ 4-ի ֆինանսավորման բանակցությունների կազմակերպում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.3-րդ ենթակետ

32. Ճանապարհների կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորում

- ճանապարհների պահպանման համար խորհրդատվական մարմնի ստեղծում (ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ)

- ճանապարհների կառավարման համակարգում ընդգրկվող կառուցվածքային միավորների լիազորությունների շրջանակի և կազմակերպչական կառուցվածքի մշակում

- ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ներդրման համար անհրաժեշտ դրամաշնորհային միջոցների ներգրավմանն ուղղված համապատասխան միջոցների ձեռնարկում

- ճանապարհների պահպանման ֆինանսական ռազմավարության մշակում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.3-րդ ենթակետ

33. Հայաստանի Հանրապետության 71,4 E տիեզերական գեոստացիոնար ուղեծրի Հեռահաղորդակցության միջազգային միությունում հայտի գրանցում և ապագա արբանյակի սպասարկման տարածքի համակարգում շահագրգիռ երկրների հետ

- ARMSAT-30B-71.4 E արբանյակային ցանցին հատկացված հաճախականությունների տիրույթների համակարգում շահագրգիռ երկրների կապի ադմինիստրացիաների հետ:

- միջազգային հայտային փաստաթղթերի մշակում և Հայաստանի ԱԿՀ-ի ներկայացում Հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի բյուրո՝ գրանցման: Տիեզերական գործակալության ստեղծման մասին համապատասխան իրավական ակտերի մշակում և ներկայացում հաստատման

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.3-րդ ենթակետ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

34. Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազայի շարունակական համալրում

- շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման համար գույքագրման եղանակով շուրջ 2000 շենքերի վերաբերյալ տեխնիկական տվյալների հավաքագրում` առաջնահերթությունը տալով կրթական, մշակութային և մարզական օբյեկտներին
- հավաքագրված տվյալների վերլուծում, մշակում, ընդհանրացում և մուտքագրում համակարգչային ծրագիր

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.6-րդ կետի ութերորդ պարբերություն
ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի նիստի N 38 արձանագրային որոշում
ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի նիստի N 28 արձանագրային որոշում, կետ 17

35. Մայրաքաղաքի կենտրոնի ձևավորված ճարտարապետական դիմագծի միասնականությունը, կենսամիջավայրի գեղագիտական հատկանիշների կատարելագործումն ապահովող կառուցապատման օրենսդրական կանոնակարգում

- «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենսդրական փաթեթի ընդունման միջոցով նախանշել մայրաքաղաքի կենտրոնի պատմականորեն ձևավորված կերպարին համահունչ, առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման ապահովումը` նշված տարածական գոտին դիտարկելով որպես ազգային նշանակություն ունեցող օրենքով սահմանված նորմերով կառուցապատվող տարածք, ինչը պայմանավորված է փոքր կենտրոնում կառուցապատման գործառույթների իրականացման հատուկ պայմանների և պահանջների ամրագրման անհրաժեշտությամբ:

 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշում 
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մաս
ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 9 արձանագրային որոշում
ՀՀ վարչապետի 2012 թվականի մայիսի 3-ի N 301-Ա որոշում

36. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց և չշահագործվող շենքերի ու շինությունների հաշվառման շտեմարանի համալրում և շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում

- պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց և չշահագործվող շենքերի և շինությունների հաշվառման շտեմարանում ներառվող անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտում և հավաքագրում
- շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.6-րդ կետի չորրորդ պարբերություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

37. Հանրակրթության արդյունավետության բարելավում

- նոր ուսումնական ծրագրերով դասագրքի փորձարարական աշխատանքների իրականացում
- հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման մեթոդաբանության լրամշակում և ներդրում
- երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանն անցում
 - Հայաստանի Հանրապետությունում ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգից բխող գործողությունների ժամանակացույցի մշակում
- «Ազգային երգ ու պար» առարկայի չափորոշչի և ծրագրի մշակում ու հաստատում

«ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի 7.1-ին ենթաբաժին
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդված
ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի նիստի N 46 արձանագրային որոշման 1.2.4-րդ կետ

 

38. Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար դպրոցներում ուսումնական բազայի բարելավում և կադրերի մասնագիտական զարգացում

- ազգային փոքրամասնությունների դպրոցների համար 2 անուն դասագրքերի տպագրություն (քրդերեն)
- ազգային փոքրամասնությունների դպրոցների շուրջ 20 ուսուցիչների վերապատրաստում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.3-րդ կետի վեցերորդ պարբերություն

 

39. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում

- ՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացը կրեդիտային համակարգով կազմակերպման մեխանիզմների մշակում և փորձնական ներդրում
- արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստման և հավաստագրման համակարգի ներդրում
- մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության արդյունավետ համակարգի ստեղծում 12 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում

- մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի մանկավարժների վերապատրաստման նոր մեխանիզմների մշակում և փորձարկում

«ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի(ՀՕ-246-Ն) 7.2.1-ին ենթաբաժին

ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 27 արձանագրային որոշմամբ հաստատված ժամանակացույցի 2-րդ կետ

 

40. Բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի զարգացում և արդյունավետության բարձրացում

- որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) ներդրման գործընթացից բխող մասնագիտությունների ցանկի և շնորհվող որակավորումների վերանայում
- որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրիչների մեթոդաբանության մշակում
- բարձրագույն կրթության համակարգում առկա սոցիալական խնդիրների վերհանում և վերլուծություն, տարբեր սոցիալական խմբերին ուղղված ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմների ընդլայնում, անվճար կրթության ընդլայնում
- բարձրագույն ուսումնական հաստատությունների փորձնական վարկանիշավորում, ներկայացված տվյալների ճշգրտում, վերլուծություն և ամփոփում, վարկանիշավորման չափանիշների լրամշակում
- պետական 10 բուհերում դրամաշնորհային նորարարական ծրագրերի իրականացում
- մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ներդրում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.3. կետի 19-24-րդ պարբերություններ

ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1230-Ա որոշման հավելվածի 5-րդ կետ

 

41. Հակակոռուպցիոն համալիր ծրագրի ներկայացում

- կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագրի մոնիթորինգ և միջոցառումների իրականացման արդյունքների մասին պարբերական հաշվետվությունների ներկայացում
- կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին վերլուծական հաշվետվությունների հրապարակում և ներկայացում հանրային քննարկման
- կրթության ոլորտի հակակոռուպցիոն համալիր ծրագրի նախագծի մշակում և ներկայացում հանրային քննարկման

 
 

42. ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգում չափանիշների հստակեցում

- ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի լրամշակում
- ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջների սահմանում և դրան համապատասխան գիտական հրատարակությունների ցանկի կազմում և հրապարակում
- ՀՀ գիտական աստիճանաշնորհման անվանացանկի վերանայում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.3-րդ կետի քսանյոթերորդ պարբերություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

43. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու համար գյուղատնտեսության ոլորտին առնչվող միջոցառումների իրականացում

- գյուղատնտեսության աջակցության միասնական կանոնների մասին համաձայնագրում համապատասխան փոփոխությունների կատարման հետ կապված առաջարկությունների ներկայացում

- գյուղատնտեսական ծագում ունեցող ապրանքների, գյուղատնտեսությունում օգտագործվող կարևորագույն ռեսուրսների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, որոնց նկատմամբ անցումային ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը կկիրառի Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային դրույքներից տարբերվող մաքսատուրքեր

 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.1.2-րդ կետ

 

44. Հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում

- գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության և սերմապահովության ծրագրերի իրականացում
- տոհմային անասնաբուծության զարգացման ծրագրերի իրականացում
- արդյունագործական ձկնաբուծության արտադրության և արտահանման խթանում (արտահանող ընկերությունների ցանկի ընդլայնում, եվրոպական չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիաների ներդրման խորհրդատվական աջակցություն, թառափազգիների մանրաձկան տեղական արտադրության տեխնոլոգիայի ներդրում)
- գյուղատնտեսական ուղղվածության կոոպերատիվների ձևավորման պիլոտային ծրագրի իրականացմանն աջակցություն

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման
հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.1-ին ենթակետ

 

45. Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացում

- սննդամթերքի անվտանգության օրենսդրական դաշտի բարեփոխումը Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացի շրջանակներում, Հայաստանի կենդանական ծագում ունեցող սննդի և անասնակերի անվտանգության վերահսկման համակարգի հզորացում
- կենդանական ծագման սննդի և անասնակերի անվտանգության վերահսկման պրակտիկայի արդիականացում` համակարգը միջազգային չափանիշներին համապատասխան ներդրման առումով
- սպանդանոցային ցանցի ընդլայնման միջոցառումների իրականացում
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացում, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում
- մնացորդային մոնիթորինգի ծրագրի ներդրում
- սննդամթերքի անվտանգության յոթ ոլորտներում (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, հանրային սննդի ծառայություն, ձուկ-ձկնամթերք, հյութեր, հանքային ջրեր, ալկոհոլային խմիչքներ և պահածոներ) վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ, НАССР) համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու և դրանց համապատասխանության նկատմամբ միջազգային չափանիշներով վերահսկողական մեխանիզմներ կիրառելու նպատակով մեթոդական ձեռնարկների թողարկում և ուսուցման կազմակերպում
- կենդանիների վարակիչ հիվանդությունների (Կատաղություն, Լիստերիոզ, Լեյկոզ, Տուբերկուլոզ, Լեպտոսպիրոզ, Մեղուների եվրոպական փտախտ, Մեղուների ամերիկյան փտախտ, Մեղուների վարոատոզ, Տրեմատոդոզ, Ցեստոդոզներ, Նեմատոդոզներ) դեմ պայքարի կանխարգելման ու վերացման հրահանգների հաստատում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.1-ին ենթակետ

 

46. Անասնապահության մասնագիտացում ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական համայնքներին աջակցության շարունակում

- հեռագնա արոտների անցանելիության ապահովմանը, ջրարբիացմանը, արոտների վերականգնմանը, կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծմանն ուղղված միջոցառումների շարունակում
- համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների շարունակում
- ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերում համապատասխան սարքավորումներով հագեցված անասնաբուժական սպասարկման կենտրոնների հիմնում
- դաշտային կերարտադրության զարգացման, տոհմային և անասնաբուժական աշխատանքների բարելավման միջոցառումների իրականացում
- հանրապետության այլ համայնքներում նման ուղղվածության ծրագրի իրականացում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.1-ին ենթակետ

 

47. Հայաստանի Հանրապետությունից ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիության երկրներ արտահանման գործընթացը կանոնակարգող միջոցառումների կազմակերպում և իրականացում

- ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիություն արտահանման համար օրենսդրական դաշտի մշակում
- ձկնաբուծության ոլորտում մակաբուծային հիվանդությունների գնահատում և հաշվետվությունների ներկայացում
- ձկների, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի մանրէային և վիրուսային հիվանդությունների նկատմամբ փորձաքննության իրականացում
- կենդանական ծագում ունեցող սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների և էկոլոգիական աղտոտիչների առավելագույն քանակները սահմանող` ՀՀ կառավարության չափորոշիչներին համապատասխան փորձաքննության անցկացում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.1-ին ենթակետ

 

48. Հայաստանի Հանրապետության մարզերում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և անձնագրավորման գործընթացի մեկնարկ

- Հայաստանի Հանրապետության մարզերում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման առկա, կանխատեսվող գլխաքանակի և պահանջվող ականջի պիտակների հաշվառում

- համայնքն սպասարկող անասնաբույժների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության և մարզային կենտրոնների տեսուչների ուսուցում

- սերվերի ձեռքբերում, տեղադրում և փորձարկում

ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի նիստի N 45 արձանագրային որոշման 5.3-րդ կետ

ՀՀ մշակույթի նախարարություն

49. Հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծում

- «Հայ պարբերական մամուլ» համահավաք էլեկտրոնային շտեմարանի ստեղծման մեկնարկ

- «Հայ գիրք» համահավաք շտեմարանի ձևավորում

ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 120-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-4-րդ գլուխներ

ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլուխ

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.5-րդ կետի «մշակութային ժառանգության պահպանություն և ազգային ավանդույթների վերարտադրում» ուղղության երկրորդ պարբերություն

 

50. «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի իրականացում

- ցեղասպանությանը նվիրված գրականության հրատարակում՝ հայերեն և օտար լեզուներով
- երաժշտական ծրագրերի իրականացում՝ Հայաստանում և արտերկրում
- թատերական նախագծերի իրականացում 
- կինոնախագծերի իրականացման մեկնարկ
- կերպարվեստի ցուցահանդեսների իրականացում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.5-րդ կետի «արտերկրում հայկական մշակույթի տեղորոշում և հանրահռչակում» ոլորտի երկրորդ պարբերություն

 

51. Երգչախմբային արվեստի զարգացման նպաստում, մշակութային ենթակառուցվածքների արդիականացման ապահովում

- «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի իրականացում
- երգչախմբային արվեստի միջազգային գիտական համաժողովի և փառատոնի կազմակերպում` նվիրված Կոմիտասի 145-ամյակին` Կոմիտասի ինստիտուտ-թանգարանի բացման միջոցառումների շրջանակում
- խմբերգային նոր ծրագրերի իրականացում
- թատերահամերգային կազմակերպությունների լուսաձայնային և բեմական մեխանիզմներով վերազինում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.5-րդ կետի «ազգային հենքի վրա ժամանակակից արվեստի զարգացում, մշակութային արտադրանքի տարածում, ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտում և ստեղծագործական գործընթացների խթանում» ոլորտի յոթերորդ, ութերորդ պարբերություններ, «մշակութային ենթակառուցվածքների արդիականացում, մշակութային ծառայությունների որակի բարելավում ու մատչելիություն» ոլորտի երրորդ պարբերություն

 

52. Գեղարվեստական կրթության զարգացում և մանուկների ու պատանիների գեղագիտական դաստիարակության ապահովում

- Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի իրականացում
- «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ուղիղ կապի համակարգի ներդրման աշխատանքների մեկնարկ
- մանուկների և պատանիների համար ստեղծագործական ծրագրերի իրականացման խթանում
- մատաղ սերնդի մշակութային դաստիարակությանը նպաստող միջոցառումների և ստեղծագործական ունակությունների դրսևորմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.5-րդ կետի «գեղարվեստական կրթության համակարգի զարգացում, մանուկների և պատանիների գեղագիտական դաստիարակության ապահովում ու խթանում» ոլորտի երրորդ, չորրորդ, հինգերորդ պարբերություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

53. Անձի բազմակողմանի գնահատման` ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հենքի ստեղծում

- ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) պետական ստանդարտի ընդունում
- հաշմանդամության սահմանման չափորոշիչների մշակում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1 կետի քսաներորդ պարբերություն

 

54. Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման ապահովում

- զբաղվածության կարգավորման նոր մոդելի հենքի վրա ծրագրերի մշակում, փորձարկում և արդյունքների գնահատում
- զբաղվածության կարգավորման 2015 թվականի պետական ծրագրի նախագծի մշակում՝ հիմք ընդունելով փորձնական ծրագրերի արդյունքները
- զբաղվածության քաղաքականության նոր մոդելի կիրարկումն ապահովող իրավական ակտերի մշակումը և ըստ անհրաժեշտության ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1 կետի իններորդ պարբերություն

 

55. Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման իրավական դաշտի ամբողջականացում և համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող ևս 10 տարածքային կենտրոնների լիարժեք գործում

- «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը` 
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում
- «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը՝ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում
- համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների տեղակայման համար անհրաժեշտ շենք-շինությունները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը կամ համապատասխան համայնքի ղեկավարի հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` դրանք անհատույց անժամկետ օգտագործման մասին պայմանագրերի կնքում (երկուսը միասին` ընդամենը 10)
- համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների տեխնիկական վերազինում
- համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործարկվող կենտրոնների աշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի տասներորդ պարբերություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

56. Արդյունաբերության զարգացման աջակցության և խթանման ապահովում

- արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ներքո նախատեսված ծրագրերի իրականացում
- «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագրի իրականացում
- «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» 2014 թվականի ծրագրի իրականացում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետ և 2.2.2-րդ կետի 2.2.2.2-րդ, 2.2.2.4-րդ և 2.2.2.5-րդ ենթակետեր

57. Արտահանման խթանում և զարգացման նպաստավոր պայմանների ապահովում

- արտահանման արդյունավետ շուկաներ մուտքի հնարավորությունների ընդլայնում
- արտահանմանն աջակցող ինստիտուցիոնալ դաշտի կատարելագործում
- ԵՏՄ-ի շրջանակներում իրավական կարգավորումների և պայմանների վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.1.2-րդ կետ, 2.2.3-րդ կետ և 2.2.2-րդ կետի 2.2.2.2-րդ ենթակետ

58. Գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակում և ՓՄՁ զարգացման աջակցություն

- Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2014 թվականի ծրագրի իրագործում
- տեսչական բարեփոխումների իրականացում
- ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնում
- ՓՄՁ պետական աջակցության 2014 թվականի ծրագրի իրականացում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.1-ին կետ և 2.2.2-րդ կետի 2.2.2.3-րդ ենթակետ

 

59. Քաղաքացիական ավիացիայի ազատականացման բարեփոխումների ապահովում

- քաղաքացիական ավիացիայի ոլորտում ինստիտուցիոնալ նոր կարգավորման ամրագրում
- քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների վերանայում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.3-րդ ենթակետ

 

60. Ինովացիոն գործունեության աջակցություն և խթանում

- Հայաստանում ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգով նախատեսված համակարգաստեղծ նախաձեռնությունների իրականացմանն աջակցություն
- ինովացիոն ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացմանն աջակցություն

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.4-րդ ենթակետ

ՀՀ արդարադատության նախարարություն

61. Ժամանակակից քրեակատարողական հիմնարկների կառուցման շարունակում՝ ազատազրկված անձանց պահման պայմանները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու նպատակով

- փակ տեսակի ուղղիչ հիմնարկի ստեղծում, այդ թվում` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի` 400 լրակազմով նախատեսված մասնաշենքի գործարկում և ևս 800 լրակազմով նախատեսված մասնաշենքի շինարարության շարունակում
- դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց պահելու վայրերում պայմանների բարելավման անհրաժեշտ միջոցառումների իրականացում` հիմք ընդունելով խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի (CPT) 2011 թվականի զեկույցը (շարունակական)

ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրի 1-ին բաժին

62. Քաղաքացիական կացության գրանցման ակտերի էլեկտրոնային համակարգի գործարկում

- քաղաքացիական կացության գրանցման ակտերի էլեկտրոնային համակարգի գործարկում

ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկի 8.4-րդ կետ

ՀՀ պաշտպանության նախարարություն

63. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի 2014-2015 թվականների շրջափուլի իրականացում

- գործընթացի ապահովման համար պատասխանատու միջգերատեսչական բնույթ ունեցող հանձնաժողովի և օժանդակ փորձագիտական խմբերի ստեղծում

- պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակում

- ռազմական առաջադրանքների որոշում և սահմանում

- 2015 թվականին իրականացվելիք աշխատանքների նախապատրաստում և պլանավորում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.1.1-ին կետ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

64. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծած արտաքին քաղաքական ուղենիշների, տրված հանձնարարականների և ՀՀ կառավարության ծրագրի կատարում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների առավել զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման արտաքին քաղաքական ուղեգիծը` առաջնահերթ քայլերը նպատակաուղղելով`
- Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը
- արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը
- Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը
- Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ամրապնդմանը
- Եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը
- անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը
- ԱՊՀ անդամ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների խորացմանը
- հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորմանը
- Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ասիայի այլ երկրների, Աֆրիկայի պետությունների հետ համագործակցության զարգացմանը
- Կանադայի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցության զարգացմանը
- Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության զարգացմանը
- Եվրասիական տնտեսական միության և վերջինիս բաղադրիչ մաս հանդիսացող Եվրասիական տնտեսական համագործակցությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցությանը
- ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացմանը
- Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ընդլայնմանը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության խորքային բնույթ արտահայտող իրավական նոր շրջանակի ձևավորմանը
- ԱՊՀ շրջանակներում ընթացող գործընթացներին ակտիվ մասնակցությանը
- ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածությանը և ՀՀ շահերի պաշտպանությանը
- ՆԱՏՕ -ի հետ քաղաքական երկխոսության շարունակմանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը
- միջազգային և տարածաշրջանային տնտեսական և ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացմանը
- Հայաստանի տնտեսական անվտանգության ապահովմանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտմանը և արտաքին ներդրումների խրախուսմանը
- մշակութային համագործակցության խթանմանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը
- միջազգային ասպարեզում ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումներն ավելի լսելի և ընկալելի դարձնելուն ուղղված քայլերի իրականացմանը
- արտերկրում Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը

ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի 2-րդ գլուխ (արտաքին հարաբերություններ և անվտանգություն) և ՀՀ Նախագահի նախընտրական ծրագիր 3-րդ գլուխ (մրցակցային, նորամուծական տնտեսություն)

ՀՀ Նախագահի ելույթներ և տրված մամլո ասուլիսներ

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.1.2-րդ կետ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

65. WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ

- ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84» (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» N 791-Ն որոշման պահանջների համաձայն կստեղծվեն ՀՀ Շիրակի և ՀՀ Սյունիքի մարզերի տարածքների համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներն ու հատակագծերը, ինչպես նաև համայնքների սահմանների շրջադարձային կետերի կոորդինատները` կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ

ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 791-Ն որոշում

66. Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Գյումրի քաղաքում (820 հա)

Աշխատանքները ներառում են թվային քարտեզագրական հիմքի ստեղծում և անհրաժեշտ տվյալների հավաքագրում` տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա: Գյումրիի համայնքի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները`
ա. համայնքի և հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքի համար ստեղծվելու են 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը, որոնց համար հիմք են հանդիսանալու 2001-2003 թվականների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները, որոնց վրա իրականացվելու են քաղաքի 1:2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքներ
բ. անհրաժեշտ է զգալի փոփոխություններ կրած տարածքներում (ակտիվ կառուցապատման գոտիներում) կատարել 1:2000 մասշտաբի տեղագրական նոր հանութագրում
գ. տարածքի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ
դ. բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտերի ստեղծում և բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրում

ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 197-Ն որոշում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

67. Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարվող անշարժ գույքը (բացառությամբ հողամասերի) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվապահական հաշվեկշիռ փոխանցելու գործընթացի շարունակում, գույքի օգտագործման արդյունավետության գնահատում, գույքի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և դրանց հիման վրա ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացման ապահովում

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվապահական հաշվեկշիռ հանձնվող գույքի վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացում, Հայաստանի Հանրապետության անունով իրավունքների պետական գրանցում
- պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հաշվառման բազայի ընդլայնում և գործընթացի ճշգրտում
- պետական անշարժ գույքի օգտագործման արդյունավետության վերլուծության համար ցուցանիշների համակարգի ընտրություն և պետական անշարժ գույքի օգտագործման արդյունավետության գնահատում
- պետական անշարժ գույքի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

1.

 

68. Պետական բաժնեմասով առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:

- ՀՀ արդարադատության նախարարության հետ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանում գրանցված` պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկի ճշգրտում
- պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների արդյունավետ կառավարման նպատակով այդ ընկերությունների գույքի կազմի, պարտավորությունների, արտադրական (ներառյալ գործարկման) հնարավորությունների, ինչպես նաև գործունեության հեռանկարների վերլուծություն
- կատարված վերլուծությունների արդյունքների հիման վրա համապատասխան առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն
- պետական գույքի կառավարման եռամյա (2015-2017 թվականների) ծրագրի նախագծի մշակում

 
 

69. Վարձակալությունը (այդ թվում՝ ֆինանսական վարձակալությունը (լիզինգ) որպես պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման գործիք կիրառելուն ուղղված քաղաքականության մշակում

- վարձակալության տրամադրելու նպատակով պետական գույքի բազայում հաշվառված գույքի ամբողջ զանգվածի ուսումնասիրություն, վարձակալության ենթակա գույքի առանձնացում
- գույքը վարձակալությամբ տրամադրելու համար հաջորդական միջոցառումների ժամանակացույցի մշակում, վարձակալության տրամադրելու առաջնահերթությունների սահմանում
- ֆինանսական վարձակալության (լիզինգ) կիրառմամբ ՀՀ պետական սեփականություն համարվող գույքի օտարման գործընթացի կազմակերպմանն ուղղված առաջարկությունների մշակում

 

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

70. Պարեկային ծառայության մոդելի ներդրման ուսումնասիրությունների կատարում

- պարեկային ծառայության մոդելի ներդրման ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրում
- համապատասխան առաջարկությունների ներկայացում

ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 109-Ն որոշման
N 2 հավելված, 2-րդ կետ

 

71. ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գործողությունների իրականացման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործում

- հաշվառման-քննական ստորաբաժանումների վարչական շենքերի և քննական ավտոդրոմի շահագործմանն ուղղված աշխատանքների կատարում
- հաշվառման-քննական ստորաբաժանումներում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունները «հոսքագծի» եղանակով իրականացնելուն ուղղված միջոցառումների իրականացում

ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 109-Ն որոշման
N 2 հավելված, 25-րդ կետ

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

72. Կոմիտեի մասնագիտական կազմի համալրում բարձր որակավորում ունեցող կադրերով, նոր կադրերի պատրաստում, վերապատրաստում

- կոմիտեի աշխատակազմի կադրերի համալրում՝ կոմիտեի մասնագիտական (տեսչական) կազմի պատրաստում և վերապատում ԱԷՄԳ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության ծրագրերի շրջանակներում

 
 

73. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության համապատասխանեցում ԱԷՄԳ-ի և ԵՄ-ի պահանջներին՝ ըստ Եվրամիության սթրես-թեստերի արդյունքների

- ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների և ԵՄ-ի միջուկային օրենսդրության (European Foundation) ուսումնասիրում, վերլուծություն, համեմատում, համադրում և կիրառում

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

74. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերին և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով շինարարական աշխատանքների իրականացում

- բնակելի շենքերի կառուցման շինարարական աշխատանքների ավարտում (շուրջ 4 մլն ԱՄՆ-ի դոլարի ներդրում)

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.3-րդ ենթակետ
ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագիր` 3.1.4.5

 

75. Կոմերցիոն օդաչուների պատրաստում

- թռիչքային պրակտիկայի իրականացում
- կոմերցիոն օդաչուի վկայականի (CPL) տրամադրում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.3-րդ ենթակետ

 

76. Աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպություններին գործունեության թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում)

- «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի գործունեության թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում)
- «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում)

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8-րդ կետի 2.2.8.3-րդ ենթակետ

 

77. Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված "Air Operation’s" կանոնակարգի տեղայնացում և կիրառում

- «ԱՐՄ- Էյր Օպերեյշն» (ARM-Air Օperation’s) կանոնակարգի երեք հավելվածների մշակում (Annex I - DEF, Annex II - Part - ARՕ, Annex III - Part - ORO)
- «ԱՐՄ- Էյր Օպերեյշն» (ARM - Air Operation’s) կանոնակարգի երկու հավելվածների մշակում (Annex IV - Part – CAT, Annex V - Part - SPA)
- «ԱՐՄ- Էյր Օպերեյշն» (ARM-Air Operation’s) կանոնակարգի ներդնում և կիրառում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.3-րդ ենթակետ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

78. Խմելու ջրի կայուն և հուսալի ջրամատակարարում, որակի ապահովում, ջրի կորուստների կրճատում, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացում` նախորդ տարվա նկատմամբ առնվազն մեկ ժամով, Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգում ու կառուցում, ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման ռազմավարական ծրագրերի մշակում, ինչպես նաև ջրամատակարար կազմակերպությունների կողմից չսպասարկվող բնակավայրերում ուսումնասիրությունների ավարտում և ներդրումային ծրագրերի նախապատրաստում

- վարկային, դրամաշնորհային, ինչպես նաև ջրամատակարար կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին ծրագրերի իրականացում

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 740-Ն որոշում

 

79. Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրով շուրջ 50 կմ ոռոգման ջրանցքների վերականգնում

- Համաշխարհային բանկի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի բարելավում» ծրագրի իրականացում

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 740-Ն որոշում

 

80. Ջրամբարաշինության և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի նախապատրաստում

- միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ նոր ներդրումային ծրագրերի համար բանակցությունների վարում

«ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենք (հոդված 29)

 

81. Ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման ռազմավարական ծրագրերի մշակում, ջրամատակարարման ոլորտում կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմամբ ունիվերսալ սակագնային քաղաքականության ներդրման աշխատանքների նախապատրաստում, ջրամատակարար կազմակերպությունների կողմից չսպասարկվող բնակավայրերում ուսումնասիրությունների ավարտում և ներդրումային ծրագրերի նախապատրաստում, ինչպես նաև ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված կառավարման համակցված և խորացված ձևերի կիրառում

- ջրային տնտեսության ոլորտում պետական-մասնավոր գործընկերության զարգացմանն ուղղված ջրային համակարգերի կառավարման արդյունավետության հետագա բարձրացում, «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների հետագա մասնավոր կառավարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՀՀ ջրային օրենսգիրք (հոդված 49),
ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

82. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրով (ԳԾ) նախատեսված միջոցառումների իրականացում

- ՀՀ նախարարություններից և պետական կառավարման այլ մարմիններից ԳԾ-ի իրականացման մասին պարբերական տեղեկությունների ստացում
- ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի
N 1593-Ն որոշմամբ ստեղծված մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումների կազմակերպում
- անհրաժեշտության դեպքում պետական կառավարման մարմիններ և ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը

ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 51 արձանագրային որոշում

 

83. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումների քննարկման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ներսում իրականացվելիք քայլերի ստանդարտացում

ապաստանի դիմումների քննարկման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ներսում իրականացվելիք քայլերի ստանդարտացմանն ուղղված հրահանգների, ուղեցույցների մշակում

ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի 9.1-ին կետ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

84. Մրցակցային միջավայրի բարելավում

- ապրանքային շուկաներում տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքների իրականացում

- մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների գործունեության նկատմամբ հսկողության իրականացում

- տնտեսավարող սուբյեկտների համար շուկայի մուտքի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքների իրականացում

- անբարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների կողմից սպառողների շահերը վնասելու գործողությունների հայտնաբերում և կանխարգելում

- տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության իրականացում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.4-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 31-ի N 777-Ն որոշման

Հ ի մ ն ա վ ո ր ու մ ն ե ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների

NN
ը/կ

Հիմնավորումներ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

1.

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի վերջին տարբերակն ընդունվել է 2004 թվականին, ժամանակի ընթացքում, հատկապես, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կտրուկ աճով, ՀՀ արխիվային հավաքածուի փաստաթղթերի հետ աշխատանքում լուրջ, գործնական տեղաշարժեր են եղել, որոնք արտացոլված չեն գործող օրենքում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Օրենքի նախագծում առաջարկվում է`

- սահմանել էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման, հաշվառման և պահպանության սկզբունքները.

- պակասեցնել արխիվային փաստաթղթերի, այդ թվում` էլեկտրոնային փաստաթղթերի ժամանակավոր պահպանության ժամկետները՝ մինչև արխիվ մշտական պահպանության հանձնելը.

- սահմանել դատական գործերի ժամանակավոր պահպանության ժամկետները՝ մինչև մշտական պահպանության հանձնելը:

 

2. Կարգավորման առարկան

 

Նախագծով կհստակեցվեն և նոր ժամանակի պահանջներին կհամապատասխանացվեն Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի, այդ թվում` էլեկտրոնային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման սկզբունքները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

ՀՀ օրենքի ընդունմամբ և կիրարկմամբ կապահովվեն Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի, այդ թվում` հատկապես, էլեկտրոնային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նկատմամբ առավել արդյունավետ ձևերի ու մեթոդների ներդրումը և օգտագործումը, այդ փաստաթղթերի երաշխավորված և անվտանգ պահպանության ապահովումը:

2.

«Ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Սահմանամերձ (ռազմական շփման հարակից գոտում գտնվող) համայնքների բնակիչներն ունեն հարկերի, տուրքերի և վճարների, մասնավորապես, հողի հարկի և ոռոգման ջրի վարձի վճարման հետ կապված խնդիրներ` կապված այդ գոտիների առանձնահատկությունների հետ` վճարովի աշխատանքների սղություն, գյուղատնտեսական մթերքի դժվար իրացում, աշխատունակ բնակչության սղություն և այլն:

Արդյունքում համայնքները և ջրօգտագործող ընկերությունները, չհավաքագրելով նշված գումարները, չեն կարողանում կատարել իրենց ծրագրերը և խնդիրները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

ՀՀ պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրամադրվող համահարթեցման դոտացիաների տրամադրման մեխանիզմների փոփոխություն՝ այն հաշվով, որ դրանք լինեն ավելի նպատակային, հաշվի առնեն համայնքների միջև առկա օբյեկտիվ տարբերությունները, հատկապես, եկամտային ունակությունների և ծախսային կարիքների մասով:

Գնահատել սեփական լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները, պարտադիր լիազորությունների իրականացման կարգերի, չափորոշիչների ու նորմատիվների ներմուծմամբ պայմանավորված` դրանց դինամիկան ու մշակել տեղական բյուջեների եկամտային մասի շարունակական աճն ապահովող միջոցառումներ:

 

2. Կարգավորման առարկան

 

Սահմանամերձ և սահմանափակ ռեսուրսներ ու կարողություններ ունեցող համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված՝ այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցության ցուցաբերումը, որի արդյունքում առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն նշված համայնքների բնակիչների համար, ինչը կնպաստի սահմանամերձ և սահմանափակ ռեսուրսներ ու կարողություններ ունեցող համայնքների հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանունակության բարձրացումը և դրանց սոցիալ-տնտեսական զարգացումը, համայնքների սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմքերի ստեղծումը, համալիր միջոցառումների իրականացման միջոցով դրանց ամրապնդումն ու կայուն զարգացման ապահովումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի խնդրի լուծման դեպքում առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն նշված համայնքների բնակիչների համար, ինչը կնպաստի սահմանամերձ համայնքների հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:

3.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումներում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 5-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումների հավելվածների ձևերը չեն համապատասխանում ներկայիս պահանջներին, որոնք ներկայացվում են ՀՀ համայնքների կողմից հողի հարկ և գույքահարկ վճարողների հաշվառման ու հողի հարկի և գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգին, ինչպես նաև տեղեկատվությունը ներկայացնելուն և նույնականացնելուն:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 5-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումների հավելվածների ձևերում համապատասխան փոփոխությունների կատարում:

 

2. Կարգավորման առարկան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 5-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումների հավելվածները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 5-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումների հավելվածների ձևերը կհամապատասխանեն ներկայիս պահանջներին, որոնք ներկայացվում են ՀՀ համայնքների կողմից հողի հարկ և գույքահարկ վճարողների հաշվառման ու հողի հարկի և գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգին, ինչպես նաև տեղեկատվության ներկայացմանը և նույնականացմանը:

4.

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

ՀՀ մարզերի քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերում համապատասխան համակարգչային ծրագրի բացակայության պատճառով համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և համայնքային ծառայողների ատեստավորման անցկացման գործընթացներն օբյեկտիվ անցկացնելու հարցերում կան մի շարք խնդիրներ, որոնք կապված են, մասնավորապես, նշված հանձնաժողովների ձևավորման և հարցազրույցի փուլի անցկացման հետ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Նախատեսվում է ՀՀ մարզերի քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերում համակարգչային այնպիսի ծրագրի ներդրում, որը հնարավորություն կընձեռի աշխատակազմերի մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, ինչպես նաև մրցույթների և ատեստավորումների հարցազրույցի փուլի անցկացման գործընթացները կազմակերպել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի օրինակով:

Նշված գործառույթների իրականացման նպատակով կկազմվեն հարցազրույցի փուլի անցկացման այնպիսի հարցաշարեր, որոնք հնարավորություն կտան առավել օբյեկտիվ տարբերակով ստուգելու մրցույթին դիմած անձանց կամ ատեստավորվող համայնքային ծառայողների մասնագիտական ընդունակությունները:

 

2. Կարգավորման առարկան

 

ՀՀ մարզերի քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերում մրցութային և ատեստավորման հանձնաժողովները Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի օրինակով ձևավորելը հնարավորություն կտա, որ հանձնաժողովների կազմերն ընտրվեն այդ նպատակով համակարգչում նախապես զետեղված և պատահական ընտրված 6 թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ:

Հարցազրույցի փուլում հարցերը կկազմվեն համակարգչում նախօրոք զետեղված հարցերից և պատահական ընտրությամբ` համապատասխան չափաբաժիններով:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի խնդրի լուծման դեպքում կբարձրանա ՀՀ մարզերի քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերում մրցույթների և ատեստավորումների անցկացման օբյեկտիվությունը:

5.

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ֆինանսական համահարթեցումը պետության բյուջետային քաղաքականության կարևորագույն գործառույթներից մեկն է, որի նպատակը տարբեր ֆինանսական կարողություններ ունեցող համայնքների միջև առկա բևեռացման մեղմացումն է, ինչպես նաև համայնքների ֆինանսական կարողությունների ամրապնդումն ու զարգացումը: Համահարթեցման սկզբունքով է կարգավորվում կառավարման տարբեր մակարդակների միջև ֆիսկալ քաղաքականության իրականացման մի մասը: Օրենքով սահմանված կարգով ֆինանսական թույլ կարողություններ ունեցող համայնքներին ՀՀ կառավարության կողմից տրամադրվում են որոշ ֆինանսական միջոցներ, որոնք համայնքը ծախսում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման նպատակով:

Համահարթեցման դոտացիաները տրվում են  «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով, որոնք չունեն կոնկրետ ծախսման ուղղություններ, ուղղակի լրացնում են վարչական բյուջեի մուտքերը: Համայնքների բյուջեներին հատկացվող պաշտոնական տրանսֆերտներ (դոտացիաներ) տալու սկզբունքը եկամուտների համահարթեցումն է, որն իրագործվում է 3 ձևերով՝

1) հաստատագրված ֆինանսական համալրում՝ մինչև 300 բնակիչ ունեցող համայնքներին՝ հավասարաչափ.

2) ֆինանսական ուղղակի համալրում՝ ըստ բնակչության թվաքանակի (300-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների համար).

3) հարկային եկամուտների համահարթեցում (300-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների համար):

Գործող օրենքի բանաձևով դոտացիայի բաշխումը պարզ մեխանիզմ է, որն ապահովում է դոտացիայի բաշխման որոշակիությունը և թափանցիկությունը:

Սույն կարգով (բանաձևով) դոտացիաների բաշխումն ունի հետևյալ հիմնական թերությունները, որոնք հակասում են համահարթեցման սկզբունքին՝

1) շատ ընդհանրացված ձևով հաշվի առնելով համայնքների ֆինանսական կարողությունը՝ հաշվի չեն առնվում նրանց ֆինանսական կարիքները և դրանց տարբերությունները.

2) բանաձևում ներառված չեն համայնքների իրական պահաջներն արտացոլող բաղադրամասերը և ծախսային յուրահատկությունները.

3) չկա կապ համահարթեցմամբ տրվող դոտացիաների և ՏԻՄ-երի կողմից ծառայությունների մատուցման մակարդակի միջև.

4) հաշվառված և գնահատված չէ համայնքների կարողությունների մեկնարկային ճեղքվածքը` ծառայությունների մատուցման համատեքստում.

5) անկախ կարիքավորութան աստիճանից՝ դոտացիա են ստանում բոլոր համայնքները.

6) չկան ֆինանսական համահարթեցման գնահատման և վերահսկման մեխանիզմներ.

7) բաշխման ներկա մեթոդը չի խթանում ՏԻՄ-ին` բարձրացնելու սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը:

ՀՀ ֆինանսական համահարթեցման համակարգը գործում է 1998 թվականից, երբ տեղական ինքնակառավարման մարմինները նոր էին կազմավորվել, և նրանց բյուջեների եկամտային մասերն ու ֆինանսական կարողությունները շատ փոքր էին։ Բացակայում էին ֆինանսական կարողությունների համահարթեցման առավել բազմագործոն մեխանիզմներ կիրառելու համար անհրաժեշտ հաշվարկային տվյալները։ Ներկայումս իրավիճակը փոխվել է, ինչով և պայմանավորված է ֆինանսական համահարթեցման նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

ՀՀ պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրամադրվող համահարթեցման դոտացիաների տրամադրման մեխանիզմների փոփոխություն՝ այն հաշվով, որ դրանք լինեն ավելի նպատակային, հաշվի առնեն համայնքների միջև առկա օբյեկտիվ տարբերությունները՝ հատկապես եկամտային ունակությունների և ծախսային կարիքների մասով:

 

2. Կարգավորման առարկան

 

ՀՀ ֆինանսական համահարթեցման համակարգը գործում է 1998 թվականից, երբ տեղական ինքնակառավարման մարմինները նոր էին կազմավորվել, և նրանց բյուջեների եկամտային մասերն ու ֆինանսական կարողությունները շատ փոքր էին։ Բացակայում էին ֆինանսական կարողությունների համահարթեցման առավել բազմագործոն մեխանիզմներ կիրառելու համար անհրաժեշտ հաշվարկային տվյալները։ Ներկայումս իրավիճակը փոխվել է, ինչով և պայմանավորված է ֆինանսական համահարթեցման նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի կիրառման դեպքում առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն համայնքների համար, ինչը կնպաստի համայնքների հավասարաչափ զարգացմանը:

6.

Գյուղական համայնքների 4-րդ համաժողովի նախապատրաստման և անցկացման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Գյուղական համայնքների համաժողովը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Այն տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 10-11-ին, Ջերմուկ քաղաքում, երկրորդը՝ 2012 թվականի հոկտեմբերի 5-6-ին՝ նույնպես Ջերմուկ քաղաքում, երրորդը՝ 2013 թվականի հոկտեմբերի 3-5-ին՝ նույնպես Ջերմուկ քաղաքում:

Համաժողովի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությունն է՝ ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների մասին տեղեկատվության փոխանակման միջոցով։ Հաշվի առնելով անցկացված երկու համաժողովների արդյունավետությունը՝ նպատակահարմար համարվեց այն դարձնել շարունակական:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նախատեսում է 2014 թվականին նույնպես կազմակերպել և անցկացնել գյուղական համայնքների համաժողով:

 

2. Կարգավորման առարկան

 

Նմանատիպ համաժողովների անցկացումը թույլ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել գյուղի և նրա հիմնախնդիրների վրա, համատեղ քննարկել առկա հարցերը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Տարածքների համաչափ զարգացում, որը բազմաթիվ այլ ուղղությունների շարքում ենթադրում է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների և արդյունավետ գյուղատնտեսության զարգացում:

7.

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

2014 թվականին նախատեսվում է տալ մեկնարկ համայնքների խոշորացման գործընթացին: Ուստի, այդ գործընթացն իրականացնելու ընթացքում և հետո, տեղական ինքնակառավարման համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու համար, անհրաժեշտ է լինելու փոփոխություններ կատարել մի շարք իրավական ակտերում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Առաջարկվում է մշակել իրավական ակտերի նախագծեր, ինչը պայմանավորված է նոր ձևավորվող խոշորացված համայնքների ձևավորման առանձնահատկություններով:

 

2. Կարգավորման առարկան

 

Կարգավորման առարկան համայնքների խոշորացման ձևավորման գործընթացի օրենսդրական ապահովումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի իրավական բազան:

8.

 «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

 

2. Կարգավորման առարկան.

 

Կարգավորման առարկան մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

9.

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Արարատի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

 

2. Կարգավորման առարկան

 

Կարգավորման առարկան մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

10.

 «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

 

2. Կարգավորման առարկան

 

Կարգավորման առարկան մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

11.

 «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

 

2. Կարգավորման առարկան

 

Կարգավորման առարկան մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

12.

 «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Վայոց ձորի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

 

2. Կարգավորման առարկան

 

Կարգավորման առարկան մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

13.

 «Գազաբաշխիչ ցանցերում տեղի ունեցած պատահարների ընթացքում բնական գազի արտահոսքի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Հայաստանի Հանրապետությունում գազաբաշխիչ ցանցերում տեղի ունեցած պատահարների ընթացքում բնական գազի արտահոսքի ժամանակ կատարված բնական գազի կորուստների հաշվարկման մեթոդաբանություն գոյություն չունի: Ուստի, ելնելով նշվածից, անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագիծ, ինչը կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա գազի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գազաբաշխիչ ցանցերում տեղի ունեցած պատահարների ընթացքում բնական գազի արտահոսքի ժամանակ կատարված բնական գազի կորուստների հաշվարկման մեթոդաբանություն գոյություն չունի և, հետևաբար, հնարավոր չէ որոշել արտահոսած գազի քանակությունը վթարների դեպքում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

ՀՀ օրենսդրության շրջանակներում նոր նորմատիվ իրավական ակտի մշակում:

 

2. Կարգավորման առարկան

 

Օրենսդրական դաշտի կատարելագործում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Կսահմանվի գազատարներում կատարված ապօրինի սպառման ընթացքում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման միացյալ մեթոդաբանությունը:

14.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ստուգումների իրականացումը գործող ստուգաթերթերով ոչ միշտ է ճշգրիտ արտացոլում ռիսկայնության աստիճանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Էներգատեղակայանքների տեխնիկական վիճակն ավելի ճշգրիտ բնութագրող, տեխնիկական նորմերի պահանջներն ստուգաթերթերում ներառելու միջոցով ռիսկայնության գնահատման գործընթացի հստակեցում:

 

2. Կարգավորման առարկան

 

Օրենսդրական դաշտի կատարելագործում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Ստուգաթերթերում կներառվեն ստուգման ենթակա էներգատեղակայանքների տեխնիկական վիճակն ավելի ճշգրիտ բնութագրող տեխնիկական նորմերի պահանջներ:

15.

 «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ ներկայումս չեն համապատասխանում  «Էներգետիկայի մասին»,  «Հավատարմագրման մասին» և  «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքների դրույթներին:

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների էներգետիկ փորձաքննությունը կամավոր է և իրականացվում է միայն դրանց սեփականատերերի նախաձեռնությամբ ու հաշվին: Մինչդեռ, ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը, էներգետիկայի ոլորտում քաղաքականություն մշակելիս, պետք է առաջարկի նաև տեխնիկական կարգավորման միջոցառումներ (օրինակ` ստանդարտների և (կամ) տեխնիկական միասնական չափանիշների պարտադիր կիրառում), որոնց կիրառման անհրաժեշտությունը հիմնավորվում է բացառապես էներգետիկ փորձաքննության արդյունքներով:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել  «Էներգետիկայի մասին», «Հավատարմագրման մասին» ու «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններին և լրացումներին:

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ է նախատեսել դրույթ, որում կամրագրվի, որ էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների էներգետիկ փորձաքննությունը կարող է իրականացվել նաև ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի նախաձեռնությամբ, ոչ բյուջետային դրամաշնորհային միջոցների հաշվին:

 

2. Կարգավորման առարկան

 

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն  «Էներգետիկայի մասին», «Հավատարմագրման մասին» և  «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններին և լրացումներին:

Կկատարելագործվեն էներգետիկ փորձաքննության իրականացման պայմանները:

16.

 «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1458-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Ելնելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հանգամանքից` անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետությունում գործող կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջները ներդաշնակեցնել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջները սահմանող տեխնիկական կանոնակարգը, որի պահանջները և դրանց կատարումն ապահովող ազգային ստանդարտները չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության համանման տեխնիկական կանոնակարգին: Անհրաժեշտ է վերացնել նշված երկու կանոնակարգերի միջև գոյություն ունեցող տարբերությունները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

ՀՀ օրենսդրության շրջանակներում նոր՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մշակում:

 

2. Կարգավորման առարկան

 

Օրենսդրական դաշտի և նորմատիվների կատարելագործում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Կսահմանվեն կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջները, ինչը կհանգեցնի գազի կենցաղային սարքերի անվտանգության աստիճանի բարձրացմանը:

17.

 «Գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Հաշվի առնելով գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների նախագծման, կառուցման ու շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը՝ անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետությունում սահմանել գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիները և դրանց պահպանման կարգը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների վերաբերյալ դեռևս ԽՍՀՄ նորմերը, ինչը ներկայացված է ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի N 314 որոշման մեջ: Պետք է նշել, որ բոլոր երկրներում (այդ թվում՝ ԱՊՀ) այդ նորմերը ենթարկվում են փոփոխության, քանի որ այն չափերը, որոնք սահմանված էին այդ ժամանակ, անհիմն մեծ էին: Անհրաժեշտ է սահմանել գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիները և պահպանման կարգը, որը պարտադիր կլինի նախագծող, կառուցող, շահագործող, ինչպես նաև տվյալ հողատարածքն օգտագործող (տիրապետող) կազմակերպությունների (ֆիզիկական և իրավաբանական անձանց) համար՝ անկախ դրանց սեփականության ձևից ու գերատեսչական պատկանելությունից:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

ՀՀ օրենսդրության շրջանակներում նոր՝ նորմատիվ իրավական ակտի մշակում:

 

2. Կարգավորման առարկան

 

Օրենսդրական դաշտի և նորմատիվների կատարելագործում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Կսահմանվեն գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների, այդ թվում՝ համապատասխան ճնշման գազակարգավորիչ կետերի, գազի ծախսի չափման հանգույցների անվտանգության գոտիները:

18.

 «Փոքր հիդրոէլեկտրակայաններում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի  «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշման համաձայն լիցենզավորվող անձը պարտավոր է հանձնաժողով ներկայացնել արտադրական հզորության կառուցման կամ վերականգնման գործարար ծրագիր` որոշման N 11 հավելվածի ձևին համապատասխան: Սակայն, այդ փաստաթղթի բովանդակությունը չի հանգեցնում միջազգային չափանիշներով գործարար ծրագրերի մշակմանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ հավանություն տալ ՓՀԷԿ-ի լիցենզավորման համար միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորմանը ներկայացվող պահանջներին:

 

2. Կարգավորման առարկան

 

Փոքր հիդրոէլեկտրակայանների լիցենզավորման համար տեխնիկատնտեսական հիմնավորման գործընթացը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

ՓՀԷԿ-ներում հիդրոէներգետիկ ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու նպատակով նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող ՓՀԷԿ-ների լիցենզավորման փուլում կսահմանվեն փոքր հիդրոէլեկտրակայաններում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներ` ելնելով միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքներից, օրինակ` Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC - International Electrotechnical Commission) ստանդարտների կիրառում:

ՀՀ բնապահպանության նախարարություն

19.

 «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

 «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ, որի համար անհրաժեշտ է ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությանը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանը և Սևանա լճի ջրհավաք ավազանի բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված՝ 2015 թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը:

Սկսած 2001 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է  «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների պահանջներից և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս հանրապետությունում առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության ու կառավարման հարցերը:

Սևանա լճի մակարդակի բարձրացման շնորհիվ առաջացել են հիմնախնդիրներ` կապված ափամերձ անտառապատ ջրածածկված տարածքների մաքրման աշխատանքների իրականացման հետ: Ջրի տակ մնացող օրգանական նյութերի մեծ զանգվածները վտանգում են լճի վիճակը` ջրի աղտոտման տեսակետից: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաև ջրի տակ մնացած բազմաթիվ շինությունները և ենթակառուցվածքները: Ջրի բարձր որակն ապահովելու համար կարևոր է կտրուկ բարելավել վիճակը` կապված մեծ քանակությամբ չմաքրված կեղտաջրերը լիճ թափվելու հետ: Ներկայումս լճի շրջակայքում առկա բոլոր մաքրման կայանները դեռ չեն գործում: Միաժամանակ, հիմնական խնդիրներից է նաև լճում բնական և արհեստական եղանակներով էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի մեծացումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Սևանա լճի հիմնախնդրի լուծումը Հայաստանի Հանրապետության բնապահպանական քաղաքականության կարևորագույն մասն է: Հիմնական ջանքերը կենտրոնանում են հետևյալ խնդիրների լուծման վրա` լճի մակարդակի շարունակական բարձրացում, Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման կանխարգելում, փաստացի ջրօգտագործման պայմանների նկատմամբ վերահսկողության համակարգի կատարելագործում, լճի ջրհավաք ավազանի ջրի որակի բարելավում, կենսաբանական ռեսուրսների պահպանում և վերականգնում, Սևանա լճի ափամերձ տարածքների ջրածածկման հետ կապված խնդիրների լուծում, թափոնների կառավարման կատարելագործում:

 «Սևան» ազգային պարկի կառավարման բարելավմանը և կատարելագործմանը նպաստելու նպատակով գործում է  «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհուրդ:

 

 2. Կարգավորման առարկան

 

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի կարգավորման նպատակը Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի, պահպանման, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգերի բնականոն ներդաշնակ զարգացմանն ու կայուն օգտագործմանն ուղղված՝ 2015 թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարման ապահովումն է:

 

 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում են Սևանա լճի մակարդակի բարձրացում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, ափամերձ ջրածածկ տարածքներից անտառաշերտերի մաքրում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, կենցաղային թափոնների կառավարման բարելավում, «Սևան» ԱՊ-ի կառավարման համակարգի կատարելագործում:

20.

 «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը թելադրված է գործող օրենքը, որն ընդունվել է 1994 թ., արդիականացնելու, ինչպես նաև մթնոլորտի պահպանության բնագավառում ՀՀ-ի և ԵՄ-ի մոտեցումները ներդաշնակեցնելու նպատակով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում ընդունված արտանետումների սահմանափակման սկզբունքը չի խթանում լավագույն հասանելի մեթոդների կիրառումը: Օրենքում ընդունված  «լավագույն հասանելի տեխնոլոգիաներ» հասկացությունը չի համապատասխանում ԵՄ-ի սահմանումներին:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կմշակվի նշված թերությունները վերացնելու նպատակով: Մասնավորապես, «լավագույն հասանելի տեխնոլոգիա» հասկացության սահմանումը կհամապատասխանեցվի ԵՄ-ի սահմանումներին, ինչպես նաև կվերանայվեն արտանետումների սահմանափակման սկզբունքները` դրանք ներդաշնակեցնելով Եվրամիության մոտեցումներին, խթանելով լավագույն հասանելի մեթոդների կիրառումը:

 

2. Կարգավորման առարկան

 

Տվյալ իրավական ակտով կարգավորվում են մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների սահմանափակման, ինչպես նաև լավագույն հասանելի մեթոդների ներդրման խնդիրները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Տվյալ իրավական ակտի ընդունման դեպքում  «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը կդառնա ավելի արդիական: Այնտեղ կամրագրվեն մթնոլորտի պահպանության ժամանակակից գաղափարներին և զարգացումներին համահունչ դրույթներ և հասկացություններ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

21.

 «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է գործող դրույթներում կատարել մի շարք փոփոխություններ, ինչպես նաև սահմանել նոր ինստիտուտների ներդրմանն ուղղված դրույթներ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տնտեսությունը գտնվում է զարգացման այնպիսի փուլում, որը թիրախային և անհետաձգելի է դարձնում համաշխարհային շուկային ինտեգրվելու խնդիրը: Այսպիսի խնդրի լուծումը պահանջում է նոր մոտեցումների դրսևորում, այդ թվում` մաքսային հսկողությանը և ձևակերպումներին առնչվող գործընթացների առավել բարձր մակարդակի ապահովման նպատակով: Հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները և տնտեսավարողների համար մաքսային ընթացակարգերին առնչվող նոր, պարզեցված և արդյունավետ համակարգերի սահմանման պահանջարկը, ինչպես նաև բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների համար հատուկ (այդ թվում` պարզեցված) ընթացակարգերի ներդրման անհրաժեշտությունը` «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք թերևս ուղղված են լուծելու մի շարք խնդիրներ, ինչպես նաև ներդնելու որոշ նոր մոտեցումներ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) մի շարք նոր հասկացությունների սահմանում.

2) հայտարարագրման լիարժեք ավտոմատացման նպատակով նախնական տեղեկատվություն (կրճատ հայտարարագիր) ներկայացնելու պահանջի սահմանում.

3) մաքսային մարմինների կողմից հայտարարատուներին պարտադիր տեղեկատվության տրամադրման վերաբերյալ դրույթների սահմանում.

4) մաքսային միջնորդի կողմից որպես ներկայացուցիչ հանդես գալու, ինչպես նաև ներկայացված հայտարարագրի ճշտության համար պատասխանատվության հստակ տարանջատում, մաքսային միջնորդի պատասխանատվության երաշխիքի պարտադիր առկայության վերաբերյալ դրույթների սահմանում.

5) փոստային կամ սուրհանդակային առաքումների միջոցով, ինչպես նաև որպես ուղեկցող բեռ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխման դեպքում պարզեցված հայտարարագրման մեխանիզմների սահմանում.

6) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի ստացման վերաբերյալ դրույթների, ինչպես նաև դրանց կողմից կիրառվող հատուկ ընթացակարգերի, դրանց ներկայացվող պահանջների և չափանիշների և ԼՏՕ-ների գործունեությանը վերաբերող մի շարք այլ դրույթների սահմանում.

7) բանկային երաշխիքի առկայության դեպքում մաքսային վճարների վճարման ժամկետի վերաբերյալ դրույթների հստակեցում.

8) մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմինների կողմից որոշումների կայացման ժամկետի կրճատում.

9) հայտարարագրման լիարժեք ավտոմատացման նպատակով հայտարարագրման վերաբերյալ դրույթների վերանայում.

10) մաքսային հայտարարագրերում անճշտություններ հայտնաբերվելու դեպքում առանց անվավեր համարելու փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ դրույթների սահմանում.

11) մաքսային ձևակերպումների ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի վերաբերյալ դրույթների սահմանում.

12) ապրանքի ծագման երկրի կանոնների վերաբերյալ դրույթների վերանայում` մաքսային մարմինների կողմից ապրանքների ծագման վկայականների տրամադրման նպատակով:

 

2. Կարգավորման առարկան

 

Օրենքի նախագծի կարգավորման առարկան մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառության, նախնական տեղեկատվության տնօրինման, պարտադիր տեղեկատվության տրամադրման, պարզեցված ընթացակարգերի կիրառման և մաքսային հսկողության այլ գործիքների միջոցով արդյունավետ մաքսային հսկողության կազմակերպման հնարավորության ստեղծումը և հայտարարագրման ժամանակ կատարվող անճշտությունների հնարավորինս բացառումն է: Միաժամանակ, ներկայացվող նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին որոշակի չափանիշների ապահովման դեպքում մաքսային ձևակերպումների ժամանակ կիրառելու հատուկ պարզեցված ընթացակարգեր:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ առավել զարգացած մաքսային համակարգ, մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության առավել բարձր մակարդակ, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար` մի շարք պարզեցված ընթացակարգեր, ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների համար պարզեցված հայտարարագրման համակարգ և մաքսատուրքի նվազեցված դրույքաչափ, լիարժեք էլեկտրոնային հայտարարագրման համակարգ, մաքսային մարմինների կողմից տրամադրվող` սակագնային և ոչ սակագնային պարտադիր տեղեկատվության տրամադրման համակարգ և այլն:

22.

 «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում, հարկային պարտավորությունների անուղղակի եղանակներով հաշվարկման դեպքերի և կարգի սահմանում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն հարկ վճարողների կողմից համապատասխան հաշվառում չվարելու կամ կոպիտ խախտումներով վարելու կամ ակնհայտ կեղծ տվյալներով հաշվարկներ հարկային մարմին ներկայացնելու դեպքերում հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային մարմինը: Անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շուկայական (սովորաբար կիրառվող) գները որոշելու մասին» N 580 որոշմամբ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի N 580 որոշման կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգման նպատակով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ՝ օրենքով կանոնակարգելով հարկային պարտավորությունների անուղղակի եղանակներով հաշվարկման դեպքերը և կարգը:

 

2. Կարգավորման առարկան

 

Հարկային մարմինների կողմից անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմի կատարելագործում:

 

 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Հարկային մարմինների կողմից անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմի կատարելագործում, հարկային պարտավորությունների անուղղակի եղանակներով հաշվարկման դեպքերի և կարգի սահմանում:

23.

 «Հարկերի վճարումից խուսափելու և ապօրինությունների դեմ պայքարի ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Հարկերի վճարումից խուսափելու և ապօրինությունների դեմ պայքարի ազգային ծրագրի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հարկային խախտումների դեմ պայքարի համակարգային մեխանիզմների սահմանմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հաշվի առնելով ՀՀ կառավարության որդեգրած ուղղությունները՝ հարկային մարմինն իր հարկային վարչարարության եռամյա` 2012-2014 թթ., ռազմավարության հարկային հսկողության բաժնում շեշտը դրել է հարկերի վճարումից խուսափելու դեպքերի բացահայտման վրա, մասնավորապես, առաջնային համարելով կանխամտածված հարկային օրենսդրությունը խախտողների նկատմամբ խիստ հսկողության իրականացումը:

Ելնելով հարկային խախտումների դեմ պայքարի առաջնահերթությունից և կարևորությունից՝ անհրաժեշտություն է առաջանում մշակել ծրագիր, որն ուղղված կլինի հարկերի վճարումից խուսափելու և ապօրինությունների դեմ պայքարի գործուն մեխանիզմների սահմանմանը:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատվել է երրորդ անձանց կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների օրենսդրական հիմքը, ներկայումս կարևորվում են երրորդ անձանցից տեղեկությունների ստացման և հարկային մարմնի տեղեկատվական բազայում ինտեգրման գործընթացների կատարելագործման հարցերը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Հարկերի խախտումների դեմ պայքարի համակարգված մոտեցումների սահմանման նպատակով առաջարկվում է մշակել հարկերի վճարումից խուսափելու և ապօրինությունների դեմ պայքարի ազգային ծրագիր:

 

2. Կարգավորման առարկան

 

Հարկերի վճարումից խուսափելու և ապօրինությունների դեմ պայքարի ազգային ծրագրի ներդրում, արդյունքում ստվերային հատվածի կրճատում, մրցակցային դաշտի ապահովում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Հարկերի վճարումից խուսափելու և ապօրինությունների դեմ պայքարի ազգային ծրագրով կարևորվելու են հարկային օրենսդրության և վարչարարության առումով հարկային խախտումների հիմնական ձևերը, ներկայացվելու է ՀՀ-ում խախտումների հետ կապված ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև սահմանվելու են առաջիկա տարիներին խախտումների դեմ պայքարի հիմնական ուղղությունները և միջոցառումները:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում են կրճատել երկրի ստվերային հատվածը, ամրապնդել հարկ վճարողների շրջանում ինքնահայտարարագրման մշակույթը, ապահովել արդար և մրցակցային տնտեսական դաշտ:

24.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշման մեջ առաջարկվող փոփոխությունների նպատակը նշված որոշմամբ սահմանված` բնօգտագործման վճարների դրույքաչափերի վերանայումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշմամբ սահմանված` ոչ մետաղական օգտակար հանածոների բնօգտագործման վճարների դրույքաչափերը վերջին անգամ վերանայվել են 2011 թվականի վերջին, մինչդեռ դրանից հետո պինդ օգտակար հանածոների շուկայական գները բավականին բարձրացել են:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Ներկայացված նախագծով առաջարկվում է 2015 թվականի հունվարի 1-ից բարձրացնել ոչ մետաղական օգտակար հանածոների համար ներկայումս սահմանված բնօգտագործման վճարների դրույքաչափերը:

 

2. Կարգավորման առարկան

 

Որոշման նախագծի կարգավորման առարկան ոչ մետաղական օգտակար հանածոների համար բնօգտագործման վճարների դրույքաչափերն են:

 

 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում են`

- ոչ մետաղական օգտակար հանածոների բնօգտագործման վճարների դրույքաչափերի բարձրացում,

- ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացում:

25.

 «Բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ առաջարկվող բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցին հավանություն տալու նպատակը ներկայումս առանձին գերատեսչությունների կողմից փորձարարական կարգով կազմվող բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) համար իրավական հիմքի ամրագրումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ 2012 թվականի բյուջետային գործընթացում իրականացված ծրագրերի կառուցվածքի վերափոխման արդյունքում բյուջետային համակարգում ձևավորվել է 170 ծրագիր: Դրանցից մոտավորապես 70-ի համար, որոնք բյուջետային տեղեկատվությունն օգտագործողների և հանրության համար առավել հետաքրքրություն են ներկայացնում, նախատեսվում է ստեղծել բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) համակարգ: Սկսած 2010 թվականից՝ ՀՀ ֆինանսների նախարարության առաջնորդությամբ առանձին գերատեսչություններ փորձարարական կարգով կազմել են 27 բյուջետային ծրագրերի նկարագրեր (անձնագրեր): Նշված համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականն ստեղծել ևս 43 բյուջետային ծրագրերի նկարագիր (անձնագիր), ուստի, անհրաժեշտ է հստակեցնել այդ ծրագրերի ու դրանք իրականացնող պետական կառավարման մարմինների ճշգրիտ շրջանակը և բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամկետները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Ծրագրային բյուջետավորման համակարգի ձևավորման համար 43 բյուջետային ծրագրերի նկարագրի (անձնագրի) ստեղծում:

 

2. Կարգավորման առարկան

 

Ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ձևավորման նպատակով բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) փուլ առ փուլ ստեղծում և ներդրում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույց` հստակեցված շրջանակով և կատարման ժամկետներով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

26.

«Անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականությունը, դրա իրագործման ռազմավարությունն ու միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականությունը, դրա իրագործման ռազմավարությունն ու միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 29-ի N 563-Ա որոշման 2-րդ կետի պահանջների ապահովմամբ:

Կլիմայական փոփոխություններով պայմանավորված՝ չափազանց շոգ և չոր եղանակային պայմաններում մեծանում է առավել հաճախակի և լայնածավալ անտառային հրդեհների տարածման ռիսկը, ուստի, անհրաժեշտություն է առաջանում մշակել հրդեհների կառավարման ազգային քաղաքականության ռազմավարություն:

 

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

 Հայաստանի Հանրապետությունը ներկայումս տուժում է բուսածածկ տարածքների հրդեհների ոչ արդյունավետ կառավարումից: Առկա խնդիրներից են՝

1) իրավական դաշտի անկատարությունը և անհամապատասխանությունն առկա մարդածին և կլիմայական ռիսկերին.

2) հրդեհների ռիսկերի նվազեցման և հրդեհներին արագ արձագանքման թույլ կարողությունները.

3) լեռնային ռելիեֆի պայմաններում ժամանակակից հակահրդեհային սարք ու սարքավորումների բացակայությունը.

4) հրդեհների կանխարգելման և դրանց ռիսկերի մասին անբավարար հանրային իրազեկվածությունը.

5) հրդեհների կանխարգելման և պատրաստվածության միջոցառումների իրականացման թերի ֆինանսավորումը.

6) հրդեհների անվտանգ և արդյունավետ հսկողության ոլորտում մասնագիտական գիտելիքների անբավարարությունը.

7) մոնիթորինգի և վաղ ահազանգման համակարգերի բացակայությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Իրավական կարգավորումը, ներդրումները և կարողությունների ձևավորումը պետք է կենտրոնացվեն հետևյալ հիմնական ուղղություններով՝

1) իրավական դաշտի բարելավում և ինստիտուցիոնալ պատասխանատվության վերաբաշխում.

2) տվյալների, տեղեկությունների և վերլուծությունների միասնական բազաների ստեղծում.

3) հրդեհների կանխարգելման և հրդեհային անվտանգության միջոցառումների արդյունավետության բարձրացում.

4) անտառային հրդեհների արձագանքման կարողությունների ձևավորում.

5) արձագանքում և հրդեհի մարում.

6) հրդեհների կառավարման ոլորտում միջազգային համագործակցության զարգացում:

 

2. Կարգավորման առարկան

 

Անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի և անտառային էկոհամակարգերում կլիմայի փոփոխության հետևանքների նվազեցում, ինչպես նաև բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման բարելավում: Նախագծով սահմանվում են գործունեության այն ուղղությունները, որոնց նպատակն է զարգացնել բուսածածկ տարածքների հրդեհները կանխարգելելու և դրանց արձագանքելու ներպետական կարողությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման արդյունավետության բարձրացում, բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ոլորտում ազգային քաղաքականության և դրա իրագործման ռազմավարության առկայություն:

27.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի

 հունվարի 30-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-229-Ն կարգադրության և ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 10-րդ կետի պահանջներից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակներում և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշումը կորցրել է իր արդիականությունը, չի համապատասխանում հետագայում ընդունված մի շարք իրավական ակտերի պահանջներին:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշմամբ կարգավորվում է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման կարգը, սահմանված չէ Հայաստանի Հանրապետության մարզերում քաղաքացիական պաշտպանության ոլորտի կառավարման մարմինների ուսուցման կարգը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվի մարզերում քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների պատրաստման կամ ուսուցման կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև կսահմանվեն բնակչության ուսուցման կարգը և ձևերը՝ նոր մոտեցումներով:

 

2. Կարգավորման առարկան

 

Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կազմակերպման գործընթացի կատարելագործում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների պատրաստման կամ ուսուցման կենտրոնների ստեղծման անհրաժեշտության, բնակչության ուսուցման կարգի և ձևերի սահմանում՝ հեռուստատեսության, ռադիոյի և մամուլի հնարավորությունների, նոր մոտեցումների կիրառմանն ուղղված խնդիրների ներառմամբ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

28.

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման վերաբերյալ

 

1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)

 

Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, բնակչության առողջության ամրապնդում, ակտիվ հանգստի կազմակերպում, բնակչության շրջանում մարզական ընտանիքների թվի ավելացում, առողջ ապրելակերպի արմատավորում։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Համաձայն ՀՀ Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրության` 2004 թվականին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցել է 54 ընտանիք, 2005‑ին՝ 82, 2006‑ին՝ 84, 2007-ին` 107 ընտանիք, 2008-ին` 126, 2009-ին՝ 171, 2010-ին՝ 347 ընտանիք, 2011-ին` 1122 ընտանիք, 2012-ին՝ 1475 ընտանիք, իսկ 2013-ին` 2041 ընտանիք:

Մրցույթի արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ բոլոր ընտանիքներն են լավագույն ձևով նախապատրաստվում մրցույթին, որոշ ընտանիքներ շուրջտարյա մարզումներ չեն անցկացնում, պատշաճ մակարդակով չի կատարվում մրցույթի անցկացման քարոզչությունը համայնքներում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Տեղերում անցկացնել խորհրդակցություններ տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան մասնագետների հետ, տրամադրել անհրաժեշտ մեթոդական օգնություն, տրամադրել գովազդային պաստառներ և գովազդային տեսահոլովակներ` տեղական հեռուստակայաններով ցուցադրելու համար:

 

2. Կարգավորման առարկան

 

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպման և անցկացման միջոցով բնակչության ֆիզիկական դաստիարակության, ընդհանուր ֆիզիկական պատրաստության մակարդակի բարձրացման, ֆիզիկական կուլտուրայի շարժման քարոզչության, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման իրականացում:

 

3. Ակնկալվող արդյունքը

 

2014 թվականին անցկացվող Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը կանցկացվի 11-րդ անգամ: ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ծրագրում 2013 թվականից ավելացվել է ևս մեկ տարիքային խումբ՝ 4-րդ տարիքային խումբը՝ 1997-1999 թվականներին ծնված երեխա ունեցող ընտանիքները: Ակնկալվում է, որ 2014 թվականին մասնակից ընտանիքների թիվը կհասնի մոտավորապես 2060-ի:

29.

«Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Մարզային երիտասարդության հասարակական-քաղաքական մասնակցության խթանում։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Չնայած վերջին տարիներին արձանագրված որոշակի առաջընթացին, դեռևս պահպանվում է Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև շոշափելի տարբերություն երիտասարդների` երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակցության, նրանց տեղեկացվածության և մի շարք այլ գործընթացների առումով: Այսօր երիտասարդական պետական քաղաքականության ոլորտի կարևորագույն խնդիրներից է ակտիվացնել մարզային երիտասարդությանը` միաժամանակ նպաստելով երիտասարդների մարզաթափման գործընթացի կանխմանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Խթանել մարզային երիտասարդական կազմակերպությունների գործունեությունն ու զարգացնել կարողությունները: Մեթոդական օժանդակություն տրամադրել ՀՀ մարզպետներին առընթեր երիտասարդական խորհուրդներին: Իրականացնել ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաքի կազմակերպչական աշխատանքները:

 

2. Կարգավորման առարկան

 

Մարզային երիտասարդական կազմակերպությունների գործունեության խթանում, կարողությունների զարգացում։

ՀՀ մարզպետներին առընթեր երիտասարդական խորհուրդներին մեթոդական օժանդակության տրամադրում։

ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթի կազմակերպչական աշխատանքների իրականացում։

 

3. Ակնկալվող արդյունքը

 

Մարզային հասարակական կազմակերպությունների գործունեության խթանում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների՝ երիտասարդական քաղաքականության ոլորտին առնչվող աշխատանքներում և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավում։

30.

«Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Պետական երիտասարդական քաղաքականության արդիականացում։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Վերջին տարիներին երիտասարդության ոլորտում տեղի ունեցող զարգացումներն անհրաժեշտություն են առաջացրել արդիականացնելու պետական երիտասարդական քաղաքականության իրավական դաշտը: Այսօր ոլորտը կանոնակարգող պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգը հաստատվել է դեռևս 1998 թվականին և համահունչ է եղել այդ ժամանակահատվածին: 1998 թվականից մինչև օրս փոփոխվել են՝ ինչպես պետական երիտասարդական քաղաքականության շահառու հանդիսացող խմբին վերաբերող վիճակագրական ցուցանիշները, այնպես էլ` շահառուներին հուզող հիմնախնդիրները: Մասնավորապես, 2011 թվականին մշակված Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի հետազոտական և վերլուծական մասերով, երիտասարդների ձգտումների վերաբերյալ հետազոտությամբ բացահայտվեցին մի շարք նոր հիմնախնդիրներ, որոնց լուծման համար այլևս արդիական չէ նախկին հայեցակարգը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Անհրաժեշտ է մշակել նոր` ժամանակին համահունչ հայեցակարգ՝ հաշվի առնելով երիտասարդական ոլորտի միջագային փորձը, արդի զարգացումները և միտումները:

 

2. Կարգավորման առարկան

 

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1693-Ն որոշմամբ ընդունվել է 2013-2017 թվականների Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը: Ռազմավարության գերակայությունները կյանքի կոչելու նպատակով իրավական առավել արդիական և փաստարկված բազա ունենալով է պայմանավորված նոր հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը: Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ` ոլորտի մասնագետների մասնակցությամբ, որը կուսումնասիրի տեղական և միջազգային փորձը, կմշակի հայեցակարգի նախագիծ: Հանրային լայն քննարկումներից հետո նախագիծը կլրամշակվի և կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

 

3. Ակնկալվող արդյունքը

 

Պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով իրավական դաշտի արդիականացման արդյունքում փաստարկված երիտասարդական քաղաքականության մշակում:

ՀՀ սփյուռքի նախարարություն

31.

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի պահանջից:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Սփյուռքում վտանգված է հայապահպանությունը, հայկական մշակույթը: Սփյուռքի կենսունակության գրավականը հայրենիքի հետ մշակութային կապերն ու հարաբերություններն են, ազգային երգի, պարի, այլ մշակութային խմբերի այցելություններն են հայրենիք, իրենց արվեստը ներկայացնելը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Իմ Հայաստան» փառատոնի ծրագրի մշակման ու իրականացման միջոցով հնարավոր է սփյուռքի մշակութային խմբերին, անհատ կատարողներին հնարավորություն տալ ներկայացնելու սեփական հմտությունները, անհրաժեշտ փորձ ձեռք բերելու՝ շփվելով հայրենիքի, սփյուռքի այլ խմբերի, գործիչների հետ, աջակցելու հայապահպանությանն ու հայ մշակույթի զարգացմանը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը:

 

2. Կարգավորման առարկան

 

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի իրականացումը թույլ է տալիս երկու տարին մեկ անգամ հայրենիքում հյուրընկալել հարյուրավոր սփյուռքահայերի, նրանց համար կազմակերպել համերգներ, ելույթներ Երևանում և տարբեր մարզերում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդում, հայ մշակույթի զարգացում ու տարածում, ամուր կապ հայրենիքի հետ, մշակութային գործակցության խորացում և սփյուռքում հայապահպանություն, սփյուռքահայերի ներգրավում համահայկական ցանցերում ու ծրագրերում:

32.

Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի վերաբերյալ

 

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

 

Անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի պահանջից:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Սփյուռքում վտանգված է հայապահպանությունը, հայոց լեզուն, հայկական մշակույթը: Սփյուռքի կենսունակության գրավականը հայրենիքի հետ երիտասարդության մշտական և բազմաբնույթ կապերն ու հարաբերություններն են, պատանիների ու աղջիկների` Հայաստան ճանաչողական այցելություններն են, իրենց հասակակիցների հետ ծանոթություններն ու շփումները, հայկական հարուստ ժառանգության հետ նրանց մշտական առնչությունները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Արի տուն» ծրագրի մշակման ու իրականացման միջոցով հնարավոր է սփյուռքի երիտասարդության համար ճանաչելի դարձնել սեփական հայրենիքը, աջակցել հայապահպանությանն ու հայոց լեզվի, մշակույթի զարգացմանը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը:

 

2. Կարգավորման առարկան

 

«Արի տուն» ծրագրի իրականացումը թույլ է տալիս յուրաքանչյուր տարի Հայաստանի ընտանիքներում հյուրընկալել հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդների, նրանց համար կազմակերպել ճանաչողական շրջայցեր ու դասընթացներ:

 

3. Ակնկալվող արդյունքը

 

Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդում, սփյուռքի երիտասարդության կողմից հայրենաճանաչություն և ամուր կապ հայրենիքի հետ, երիտասարդական գործակցության խորացում և սփյուռքում հայապահպանություն, երիտասարդների ներգրավում համահայկական ծրագրերում:

33.

«Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպման վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

 

Անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2009 թ. օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի պահանջից:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Աշխարհասփյուռ հայության առջև այսօր ծառացած է հայապահպանության գերխնդիրը: Հեռու լինելով հայրենիքից` գոյատևման պայքարում հայը հաճախ կորցնում է իր ազգային նկարագիրը, իր լեզուն, հեռանում է ազգային արմատներից, ավանդույթներից, սովորություններից, դադարում է կրել դարերով ստեղծված հայկական մշակութային արժեքները: Դրա համար անհրաժեշտ է պայքար ծավալել լեզվամշակութային ուծացման դեմ, նպաստել հայ ազգային ինքնության միասնական բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը, հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու արմատավորմանը, հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը և իրականացնել դրանց տարածման միջոցառումներ, նպաստել նաև Հայաստանի հետ սփյուռքահայության, հայկական կառույցների կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, սփյուռքահայությանը նոր լիցքեր հաղորդելուն՝ խթանելով Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը, սփյուռքի համար և համահայկական ծրագրերի մշակման ու իրականացման գործում անհատների, հայկական կազմակերպությունների մասնակցության շրջանակի ընդլայնումը, սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Յուրաքանչյուր տարի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվում է ամառային դպրոց, որին մասնակցում են սփյուռքյան համայնքների կողմից ընտրված ներկայացուցիչները՝ բարձրացնելով սեփական տեղեկացվածության մակարդակն ու գիտելիքները, հմտանալով հայոց լեզվի, հայագիտության, կրթության ու քաղաքականության բնագավառներում, ծանոթանալով համահայկական կառույցներին ու պետական ծրագրերին:

 

2. Կարգավորման առարկան

 

Ծրագրով հնարավոր կլինի նպաստել սփյուռքի գործիչների, համայնքների ներկայացուցիչների մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը:

 

3. Ակնկալվող արդյունքը

 

Սփյուռքի կազմակերպման մակարդակի բարձրացում, համայնքային կառույցների ներկայացուցիչների մասնագիտական վերապատրաստում, հայրենիքի հետ կապերի ամրացում:

34.

«Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովի կազմակերպման վերաբերյալ

 

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

 

Անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 34 արձանագրային որոշման և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թ. փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի դրույթներից:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով, սփյուռքը համարելով համաշխարհային ինտեգրման հուսալի և արդյունավետ կամուրջ, միաժամանակ կարևորվում են սփյուռքի ներուժի հայտնաբերման և համախմբման կառուցակարգերի մշակումը, սփյուռքի կարող ուժերին երկրի ներքին կյանքին ներգրավելը՝ հայկական պետականության ամրապնդման և մրցունակ պետության ձևավորման, ազգային հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև սփյուռքահայերի աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավման նպատակով:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Հայաստանի Հանրապետության և սփյուռքի համար նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը սփյուռքի համակարգված մասնակցության ապահովումը՝ Հայաստան-սփյուռք համաժողովների կազմակերպման միջոցով:

 

2. Կարգավորման առարկան

 

«Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովի կազմակերպման միջոցով համատեղ գործունեության ուղղությունների ու քաղաքականության ճշգրտում, հայ ներուժի համախմբում:

 

3. Ակնկալվող արդյունքը

 

Հայաստան-սփյուռք գործակցության խորացում, հայկական ներուժի ներգրավում Հայաստանի զարգացման գործում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ամբողջացում:

35.

Հայ կանանց համահայկական համաժողովի կազմակերպման վերաբերյալ

 

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

 

Անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 34 արձանագրային որոշման և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թ. փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի դրույթներից:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայ կինը միշտ մեծ դեր է ունեցել ազգային հիմնախնդիրների լուծման գործում: Նա անգնահատելի դերակատարություն է ունեցել պատմության ամենադժվարին պահերին: Անհրաժեշտություն է առաջացել նաև հայ կնոջ դերն ընդգծել ներկա պայմաններում, համատեղ ուժերով ծրագրել նոր անելիքներ, հատկապես՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Հայ կանանց ներուժի համախմբման, հայ կնոջ դերը համազգային խնդիրների լուծման գործում կարևորելու համար 2014 թվականի հոկտեմբերին նախատեսվում է Հայաստանում կազմակերպել համահայկական համաժողով:

 

2. Կարգավորման առարկան

 

Հայ կանանց համահայկական համաժողովի շրջանակներում համահայկական կառույցների, կանանց կազմակերպությունների համագործակցության խթանում, սփյուռքի հայկական համայնքներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստում և իրականացում:

 

3. Ակնկալվող արդյունքը

 

Հայ կանանց ներուժի համախմբում, Հայաստան-սփյուռք գործակցության ընդլայնում, սփյուռքում հայ ինքնության պահպանում և զարգացում:

ՀՀ առողջապահության նախարարություն

36.

«Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության ոլորտը կարգավորող ռազմավարական փաստաթղթի ընդունման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, բնակչության հոգեկան առողջության պահպանման և բարելավման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու հոգեկան առողջության պահպանման ազգային ռազմավարություն, որը հնարավորություն կտա ներդնելու հոգեկան առողջության պահպանման նորարար ծառայություններ՝ հիմնվելով մատչելիության, իրավահավասարության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի և այլ հիմնարար սկզբունքների վրա:

Այսպես, որոշման նախագծի N 1 հավելվածով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունը, որով ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության ոլորտի ներկա իրավիճակը, միջազգային փորձը, ոլորտը կարգավորող ներպետական և միջազգային օրենսդրությունը, ինչպես նաև ներկայացվում են առաջարկություններ Հայաստանի Հանրապետության բնակչության հոգեկան առողջության պահպանման ու բարելավման վերաբերյալ:

Միաժամանակ որոշման նախագծի N 2 հավելվածով նախատեսվում է հաստատել ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, որով նախատեսվում են հոգեկան առողջության պահպանման ոլորտում նախանշված նպատակների իրականացմանն ուղղված կոնկրետ քայլերը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Որպես հետխորհրդային շրջանի պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը ժառանգել է առողջապահական համակարգ, որը նախատեսում է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն և համակողմանի բուժօգնության հասանելիություն՝ ամբողջ բնակչության համար:

Համակարգը եղել է խիստ կենտրոնացված՝ հիերարխիկ կազմակերպական կառուցվածքով: Ընդ որում, ֆինանսական և այլ հատկացումները հիմնվել են ազգային նորմերի վրա և չեն բխել բնակչության առողջապահական կարիքներից:

Անկախանալուց ի վեր Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ: Չնայած մի շարք փոփոխությունների իրականացմանը` հոգեկան առողջության ընդհանուր մոտեցումները, ցավոք, դեռևս հեռու են ժամանակակից համարվելուց և կրում են խորհրդային շրջանից ժառանգված ռազմավարություններ ու գործընթացներ:

Առողջապահական ծառայությունները լիարժեք հասանելի չեն բնակչությանը, հատկապես, կարիքավորներին, իսկ մատուցվող ծառայությունների որակը երբեմն քննահարույց է: Բազմաթիվ առողջապահական հաստատություններ, հատկապես, գյուղական վայրերում, չունեն ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ և մարդկային ռեսուրսներ:

Հայաստանի Հանրապետության հոգեկան առողջության բնագավառը ներկայումս կարգավորվում է «Հոգեբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որն ընդունվել է 2004 թվականի մայիսի 25-ին:

Օրենքով են նախատեսվում հոգեկան առողջության պահպանման, հոգեբուժական օգնության իրականացման, հոգեբուժական օգնություն իրականացնելիս, պետության երաշխիքների, պետության կողմից հոգեբուժական օգնության և սոցիալական պաշտպանության ապահովման, արտահիվանդանոցային և դիսպանսերային հոգեբուժական օգնության հետ կապված հարաբերությունները, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները և այլն:

Այսպիսով` հոգեկան առողջության պահպանման ոլորտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոլորտում առկա են հետևյալ հիմնական խնդիրները`

1) Հայաստանում գործող հոգեկան առողջության ծառայություններն անբավարար են, և եղածն էլ անհաջող կերպով է ինտեգրված առաջնային բուժօգնության համակարգում.

2) ներկայիս համակարգը կենտրոնացած է ստացիոնար (հիվանդանոցային) բժշկական օգնության վրա.

3) չկան վերապատրաստված սոցիալական աշխատողներ և հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետներ, ինչը հանգեցնում է համայնքային մակարդակով ծառայությունների մատուցման հնարավորության սահմանափակման.

4) հոգեբուժական օգնությունը դեռևս տրամադրվում է միմիայն հոգեբուժական հաստատություններում, այդ թվում՝ հիվանդանոցներ և սոցիալական հոգենյարդաբանական կենտրոններ.

5) բուժումը, վերականգնումը, հոգեբանությունը, վերասոցիալականացումը և հոգեբանասոցիալական աշխատանքը դեռևս բավարար չափով կարգավորված չեն.

6) գործնականում գոյություն չունի հոգեհիգիենա և հոգեպրոֆիլակտիկա:

Նշվածի հետևանքով խնդիր է առաջացել բարեփոխել ազգային հոգեբուժական ծառայությունը, որին ուղղված առաջին քայլը Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարության և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկի մշակումն է:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի նպատակը բնակչության հոգեկան առողջության պահպանումը և բարելավումն է:

Մասնավորապես, որոշման նախագծով հաստատվող ռազմավարության նպատակը Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման ծառայության ստեղծման մոտեցումների, հոգեկան առողջության պահպանման տեսական, մեթոդական, կազմակերպչական, կառուցվածքային և այլ հիմնական կողմերի, ինչպես նաև հոգեբանասոցիալական խնդիրներ ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված գործողությունների ամրագրումն է:

Միաժամանակ, որոշման նախագծով հաստատվող ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանեցումը, հոգեկան առողջության ոլորտի մասնագետների անվանացանկի, զբաղմունքի նկարագրության և որակավորման պահանջների հստակեցումը, մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացումը, հոգեկան առողջության խնդիրների և ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացումը, հոգեբուժական ծառայությունների որակի և մատչելիության բարելավումը, հոգեկան առողջության ոլորտի խնդիրների լուծման ինստիտուցիոնալ ձևից համայնքահեն աջակցության համակարգի անցումը և այլն:

 

2. Կարգավորման առարկան

 

Հոգեկան առողջության ոլորտում առկա տարաբնույթ խնդիրների լուծման միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի սահմանում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծով կատարված փոփոխության արդյունքում կնախանշվեն հոգեկան առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված հիմնական մոտեցումները, ոլորտում առկա խնդիրների, վերջիններիս լուծմանն ուղղված հիմնական միջոցառումները, որոնց իրականացման արդյունքում կպահպանվի և կբարելավվի Հայաստանի Հանրապետության բնակչության հոգեկան առողջությունը:

37.

«Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության առողջ ապրելակերպի խթանման խրախուսմանն ուղղված նոր մոտեցումների և գործիքների ներդրման անհրաժեշտությամբ, որը կհանգեցնի ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացության ու հիվանդացության նվազեցմանը, կնպաստի հոգեկան առողջության բարելավմանը, տրավմատիզմի նվազեցմանը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հիվանդությունների տարածվածության և մահացության ուսումնասիրություններն ապացուցում են, որ Հայաստանի բնակչության շրջանում ևս առավել տարածված են ոչ վարակիչ հիվանդությունները և կազմում են Հայաստանում գրանցվող բոլոր մահերի մոտավորապես 80%-ը (սիրտանոթային հիվանդությունները՝ 49%, չարորակ նորագոյացությունները՝ 19,8%, այնուհետև` շաքարային դիաբետը՝ 4,8% և վնասվածքներն ու թունավորումները` 4,9%):

Հիվանդացության, ինչպես նաև նշված հիվանդություններից առաջացած վաղաժամ մահերի մի զգալի մասը հնարավոր է կանխել առողջ կենսակերպի համար համապատասխան նպաստավոր շրջանակներ ապահովելու միջոցով: Համաձայն վիճակագրության` Հայաստանի Հանրապետության 15 տարեկան և բարձր տարիքի բնակչության շրջանում առավել տարածված են` ծխախոտի օգտագործումը` 25.6% (ըստ սեռային բաշխվածության` տղամարդիկ` 52%, կանայք` 3%), գիրությունը և ճարպակալումը` 49%, ֆիզիկական թերակտիվությունը` 17.5%, ալկոհոլի օգտագործումը` 8.2% (տղամարդկանց մոտ` 15%):

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Մշակվելու և նեդրվելու է Հայաստանի Հանրապետությունում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ռազմավարական ծրագիր, որը ներառելու է միջոցառումներ` ուղղված ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնների տարածվածության նվազեցմանը:

 

2. Կարգավորման առարկան

 

Առողջ կենսակերպի ներդրմանն ուղղված՝ փոխկապակցված և համալիր միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի սահմանում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում են առողջության համար հիմնական վարքագծային ռիսկերի ենթարկվող անձանց թվի նվազեցում և առողջ կենսակերպ վարող անձանց թվի բարձրացում, առողջ ապրելակերպի ու վարքագծի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում:

38.

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում ապահովող իրավական ակտ ընդունելու անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Դեղերի շրջանառության ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորող մայր օրենքը` «Դեղերի մասին» ՀՀ օրենքը, ընդունվել է դեռևս 1998 թվականին, ներկայումս չի ներառում օրենսդրական կարգավորում պահանջող հարաբերությունների ամբողջ սպեկտրը: Հաշվի առնելով նախորդ տարիների ընթացքում օրենքի կիրառման ընթացքում բացահայտված բազմաթիվ խնդիրները, բացթողումները, նոր առաջացած հարաբերությունների հրատապ կարգավորման անհրաժեշտությունը՝ կարիք է առաջացել նոր օրենքի մակարդակով կարգավորել դեղերի շրջանառության բնագավառում ծագող հարաբերությունները, սահմանել ոլորտի առավել կարևոր հասկացությունները և դրանց ներդրման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Օրենքի նախագծով`

1) սահմանվում են դեղերի շրջանառության բնագավառի առանցքային հասկացությունները, ինչը գործող օրենքում բացակայում է, և, օրենքն ու այլ իրավական ակտեր կիրառելիս, շատ հաճախ տարընթերցումների տեղիք է տալիս, ինչն էլ իր հերթին, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենում իրավական նորմերի գործնական կիրառման վրա.

2) սահմանվում են դեղային պետական քաղաքականության հիմնական սկզբունքները` որպես հիմնական նպատակ որդեգրելով դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության ու դեղապահովման ոլորտում սոցիալական արդարության ապահովումը.

3) առաջին անգամ սահմանվում է դեղերի գների պետական կարգավորում իրականացնելու հնարավորությունը.

4) հստակ տարանջատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, առողջապահության բնագավառի լիազոր պետական մարմնի լիազորությունները, ինչը անպայմանորեն կբարելավի՝ ինչպես համակարգի կառավարման արդյունավետությունը, այնպես էլ՝ ուղղորդված և համակարգված կդարձնի հանրային առողջության պահպանման միջոցառումների իրականացումը.

5) կսահմանվեն դեղերի պետական գրանցման հիմնական սկզբունքները, մեխանիզմները, պետական գրանցմանը ներկայացվող նորացված պահանջները, գրանցման մերժման, պարզեցված գրանցման դեպքերը, գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը և այլն.

6) սահմանվում են դեղերի գրանցման համար նախակլինիկական և կլինիկական փորձարկումներին ներկայացվող պահանջները, արգելքները, էթիկայի հանձնաժողովի լիազորությունները, այս ոլորտում առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի իրավասություննները.

7) սահմանվում են դեղերի ներմուծմանը և արտահանմանը ներկայացվող պահանջները, հավաստագրեր տրամադրելուն ներկայացվող պահանջները և այլն.

8) սահմանվում են դեղերի ստեղծմանը, պատրաստմանը, արտադրությանը, դրանց փաթեթավորմանը, մակնշմանը, պահպանմանը, փոխադրմանը, մեծածախ իրացմանը, դեղատնային գործունեությանը ներկայացվող պահանջները.

9) սահմանվում են դեղերի շրջանառության ոլորտում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները.

10) նկատի ունենալով 2013 թվականից ՀՀ-ում ներդրված դեղերի Պատշաճ արտադրական գործունեության պահանջները՝ սահմանվում են դրանց հետ կապված պատշաճ լաբորատոր, կլինիկական, մատակարարման գործունեության հասկացությունները և դրանց ապահովմանը ներկայացվող պահանջները.

11) սահմանվում են դեղերի գովազդին ներկայացվող պահանջները.

12) սահմանվում են դեղերի շրջանառությունը կարգավորող մի շարք այլ հարաբերություններ:

 

2. Կարգավորման առարկան

 

Դեղերի շրջանառության բոլոր փուլերի` դրանց ստեղծումից մինչև սպառում, ամբողջական իրավական կարգավորումն է, այդ գործընթացում իրավասու մարմինների լիազորությունների հստակ տարանջատումը, դեղերի որակի, անվտանգության և արդյունավետության ապահովմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների սահմանումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում են`

1) դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության էական բարձրացում.

2) բնակչությանը որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով ապահովում.

3) դեղերի շրջանառության ամբողջ շղթայի արդյունավետ գործունեության համար հստակեցված և գործուն մեխանիզմների սահմանում.

4) դեղերի շրջանառության ոլորտում իրավախախտումների էական նվազում:

39.

«Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1522-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 9.6-րդ կետի, ինչպես նաև Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թթ. ազգային ռազմավարության դրույթներից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Համընդհանուր ճանաչում գտած ճշմարտություն է այն փաստը, որ զուտ բժշկական գործոնների դերն առողջության պահպանման գործում չի կարող վճռորոշ լինել: Տարբեր երկրներում կատարված հետազոտությունների արդյունքներով քրոնիկ հիվանդությունների մոտավորապես 60-70 տոկոսը պայմանավորված է սնուցման խանգարումներով: Թերսնուցման արդյունքում աշխարհի զարգացող երկրներում յուրաքանչյուր օր մահանում է մինչև 5 տարեկան 7500 երեխա: Աշխարհի բնակչության շուրջ 20 տոկոսը շարունակում է ենթակա մնալ միկրոտարրերի և վիտամինների դեֆիցիտի, որի հետևանքն են մի շարք ծանր և անդարձելի ախտաբանական վիճակները, որոնք հաճախ ավարտվում են հաշմանդամությամբ կամ հանգեցնում մահվան:

Այս առումով Հայաստանը բացառություն չի, իսկ վերջին 10 տարվա ընթացքում երեխաների սնուցման կարգավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև 0-5 տարեկան երեխաների շրջանում թերաճության և թերքաշության ցուցանիշները վատացման կայուն միտում են դրսևորել: Սա վկայում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ՝ ինչպես քրոնիկ, այնպես էլ՝ սուր սնուցման հետ կապված հնարավոր խանգարումների մասին: Անհանգստացնող է նաև գերքաշության գնալով մեծացող խնդիրը, հատկապես, վաղ տարիքային խմբի երեխաների դեպքում:

Հարցը հատկապես կարևորվում է այն տեսանկյունից, որ, համաձայն մի շարք այլընտրանքային հետազոտությունների արդյունքների, երեխաների սնուցման հետ կապված խնդիրներն առկա են ոչ միայն վաղ մանկության շրջանում, այլ նաև դպրոցահասակ տարիքի երեխաների մոտ: Ընդ որում, դրանք կապված են՝ ինչպես դեռահասների սնուցման կարգավիճակի և վատ սննդային սովորույթների հետ, այնպես էլ՝ պայմանավորված են ավելի գլոբալ համակարգային հարցերով` կապված առողջ սննդային վարքագծի համար ոչ բարենպաստ օրենսդրական դաշտի և գործելակերպային միջավայրի առկայությամբ, որի պատճառով խնդիրը դիտարկվել է ավելի լայն, և սույն փաստաթուղթը ներառելու է՝ ինչպես վաղ մանկական հասակի, այնպես էլ՝ դեռահասության շրջանի սնուցման բարելավման հետ կապված խնդիրները:

Այս ամենը ենթադրում է երեխաների սնուցման խնդիրների շուրջ բավականին լուրջ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն` հատկապես հաշվի առնելով ներկայիս պայմաններում երեխաների շրջանում աղքատության որոշակի աճը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Մշակվելու և ներդրվելու է Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագիրը, որով սահմանվելու են երեխաների սնուցման բարելավմանն ուղղված հայեցակարգային մոտեցումները:

 

2. Կարգավորման առարկան

 

Իրավական ակտի կարգավորման նպատակը գործողությունների ուղեցույցը սահմանելն է` ուղղված երեխաների սնուցման կազմակերպմանը, որպես մանկան առողջ աճի և զարգացման գրավական, որը ներառում է երեխաների սնուցման իրավիճակի վերլուծությունը և գնահատականը` հիմնական խնդիրների բացահայտմամբ, սահմանում է նպատակներ՝ իրավիճակի բարելավման ուղղությամբ, և հստակ գործողություններ՝ այդ նպատակների հասանելիության ապահովման համար:

 

 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

«Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը և դրան հաջորդող գործողությունների իրագործումը կնպաստեն Հայաստանում վաղ հասակի երեխաների սնուցման վիճակի բարելավմանը և, հետևաբար, նրանց առողջ աճի ու զարգացման ապահովմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու մանկական մահացության իջեցմանը, իսկ դպրոցահասակ երեխաների շրջանում` սննդային ճիշտ վարքագծի ձևավորմանն ու չափահաս կյանքում վաղաժամ մահվան պատճառ հանդիսացող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը:

40.

«Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման միջոցառումների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման միջոցառումների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումը պայմանավորված է բժշկական ծառայությունների որակի, լաբորատոր ծառայությունների կարողությունների բարելավման և դեղերի ռացիոնալ կիրառումը խթանելու, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հակաբիոտիկների լայն կիրառումը գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և առողջապահության ոլորտում, այդ թվում` հաճախ ոչ ճիշտ դեղաչափով և տևողությամբ, հանգեցրել է ամբողջ աշխարհում հանրային առողջությանն սպառնացող լուրջ վտանգի՝ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը բարդացնում և ավելի թանկ է դարձնում մի շարք հաճախ հանդիպող վարակների բուժումը` ձգձգելով բուժման ընթացքը: Հակամանրէային դեղերի նկատմամբ հարուցիչների կայունության կանխատեսելի հետևանքներն են հիվանդացության աճը, հիվանդության երկարաձգված ընթացքը, բարդությունների ավելի մեծ վտանգը և մահացության բարձր տոկոսը:

Հայաստանի Հանրապետությունում դեղերի որակի ու անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում արդեն իսկ իրականացվում են հակամանրէային դեղերի շրջանառության միջոցառումներ, սակայն առողջապահության, անասնաբուժության և սննդի արտադրության ոլորտներում հակամանրէային դեղերի լայնորեն կիրառումը պահանջում է միջգերատեսչական լայն համագործակցություն:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Հետևելով հակամանրէային դեղերի կայունության զսպմանն ուղղված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած գլոբալ ռազմավարությանը` այսօր բազմաթիվ ազգային, միջազգային և այլ կազմակերպություններ ու գործակալություններ իրականացնում են պայքարի միջոցառումներ:

Առաջարկվում է հաստատել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարական ծրագիրը և միջոցառումների համապարփակ ցանկը, որը հնարավորություն կտա ապահովելու միջոցառումների իրականացման պատշաճ հաշվետվողականություն և հակամանրէային կայունության դեպքերի վերաբերյալ որակյալ տվյալների առկայություն, բժշկական ծառայությունների որակի բարելավում` լաբորատոր ծառայությունների կարողությունների բարելավման և դեղերի ռացիոնալ կիրառման խթանման միջոցով:

 

2. Կարգավորման առարկան

 

«Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման միջոցառումների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունման նպատակը հակաբիոտիկների շրջանառությունը և պատշաճ օգտագործումը կանոնակարգելը, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողությունը մշակելը, ինչպես նաև իրազեկման և կրթական լայնածավալ միջոցառումներն իրականացնելն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում` հակամանրէային դեղերի կայունության դեմ համակարգված գործողությունների իրականացմամբ:

41.

«Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի նիստի N 40 արձանագրությամբ հավանության արժանացած` բուժծառայությունների որակի գնահատման հայեցակարգի և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 2.2-րդ կետի պահանջից, ինչպես նաև հիվանդանոցային բժշկական օգնության և ծառայությունների որակի բարելավման ու վերահսկման անհրաժեշտությունից, որը նպատակ ունի առավելագույնս ապահովել հիվանդների անվտանգությունը` բժշկական օգնության և սպասարկման ընթացքում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

 Անցած տարիներին իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավման ուղղությամբ` այդ նպատակով Համաշխարհային բանկի առողջապահական վարկային ծրագրերի շրջանակներում հանրապետության մարզերում ստեղծելով արդիական շենքային պայմաններով և սարքավորումներով հագեցած հիվանդանոցներ` նպատակ ունենալով որակյալ և ժամանակակից բժշկական օգնությունը հասանելի դարձնել ՀՀ մարզերի բնակչությանը:

Չնայած այդ հանգամանքին՝ դեռևս բավարար չափով կարգավորված չեն հիվանդանոցային բժշկական օգնության և ծառայությունների որակին ներկայացվող պահանջները, չկան հստակ մեխանիզմներ և գործիքներ` իրականացված աշխատանքի որակի գնահատման համար:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովմանն ուղղված համալիր միջոցառումների սահմանում:

 

2. Կարգավորման առարկան

 

«Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի նպատակը հիվանդանոցային բժշկական հաստատություններում որակի չափանիշները և դրանց վերահսկման մեխանիզմներն ու գործիքները սահմանելն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունման արդյունքում ակնկալվում են հիվանդանոցային բժշկական օգնության ու մատուցվող ծառայությունների որակի բարելավում, պետության կողմից հիվանդանոցային բժշկական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների ծախսարդյունավետության բարձրացում և ստացած բժշկական օգնության որակից բնակչության գոհունակության բարձրացում:

42.

«Տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումը պայմանավորված է տրավմատիզմի հետևանքով վաղաժամ մահերի և հաշմանդամության կանխման և նվազեցման նպատակով անհրաժեշտ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրավմատիզմից մահվան, հաշմանդամության և աշխատունակության կորստի դեպքեր գրանցվում են առավելապես երիտասարդ, աշխատունակ տարիքային խմբում, առավել կարևորվում է տրավմատիզմի դեմ պայքարի համապարփակ ծրագրի և միջոցառումների ցանկի մշակման և իրագործման անհրաժեշտությունը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայաստանի Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի կանխարգելման ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվել, մասնավորապես, մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 13-ի N 995-Ն որոշմամբ ներդրվել են Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը և հինգ տարվա գործողությունների ծրագիրը, որը ներառում է նաև առողջապահական միջոցառումներ:

Տրավմատիզմի մյուս տեսակների ուղղությամբ ոլորտը դեռևս ունի ձևավորման կարիք:

Մահացության կառուցվածքում տրավմատիզմով պայմանավորված մահացության ցուցանիշը դեռևս ունի աճման միտում, և այն 2011 թվականին կազմել է 4. 9%:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Առաջարկվում է մշակել և ներդնել գործողությունների ծրագիր, որի շրջանակներում կբարելավվի արդեն հիմնված միջգերատեսչական համագործակցությունը, կապահովվեն տրավմատիզմի կանխարգելման միջոցառումների համակարգված, հաջորդական իրականացումն ու շարունակականությունը:

 

2. Կարգավորման առարկան

 

Որոշման նախագծի ընդունման նպատակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող տրավմատիզմի կանխարգելման գլոբալ ծրագրին համահունչ միջոցառումներ իրականացնելն է` ուղղված տրավմատիզմից արձանագրվող մահվան դեպքերի և հաշմանդամության նվազեցմանը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

«Տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունմամբ ակնկալվում են միջազգային մոտեցումներին համահունչ միջոցառումների օգնությամբ բարելավել բնակչության առողջության և ժողովրդագրական ցուցանիշները, կանխել, տրավմատիզմի հետևանքով հաշմանդամության և մահվան դեպքերով պայմանավորված, պետության տնտեսական վնասը։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

43.

Տնտեսական, ռազմավարական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչների վրա հիմնված միջպետական, հանրապետական ու տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթության որոշման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Սույն հայեցակարգի նպատակն ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթության որոշման չափորոշիչների վերաբերյալ ընդհանուր ուղղություններ սահմանելն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս հստակեցված չեն այն չափորոշիչները, որոնցից ելնելով՝ հնարավոր կլինի սահմանել ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունը, ինչի արդյունքում ճանապարհային ցանցը ոչ միշտ է համաչափ զարգանում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և ակնկալվող արդյունքը

 

Հայեցակարգով նախատեսվում է սահմանել այն հիմնական ուղղությունները, որոնցից ելնելով՝ հնարավորություն կընձեռվի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումը և զարգացումն իրականացնել ըստ առաջնահերթության, ինչը կապահովի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի համաչափ զարգացումը:

44.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

2014 թվականին ԱՊՀ երկրների տարածքում գործարկվելու է «մեծ եզրաչափերով և ծանրաքաշ բեռների միջազգային փոխադրման իրականացման ԱՊՀ երկրների միացյալ հատուկ թույլտվության համակարգը, որի առկայությունը ՀՀ տարածքում տնտեսավարող բեռնափոխադրողների համար կապահովի հավասար պայմաններ՝ ԱՊՀ ցանկացած երկրում տնտեսավարողների հետ աշխատելու համար, ինչի համար Հայաստանի Հանրապետությունում գործող ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները հաստատելու մասին» N 1106-Ն որոշման մեջ անհրաժեշտ կլինի կատարել որոշակի փոփոխություններ` դրանում ամրագրված դրույթները ԱՊՀ միացյալ համանման փաստաթղթի դրույթներին համապատասխանեցնելու համար:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս գործող օրենսդրությամբ ավտոտրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածի, սռնիների վրա ընկնող բեռնվածքի սահմանափակումներ նախատեսված չեն, և ցանկացած քաշով և սռնիների բեռնվածքով տրանսպորտային միջոցներ կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:

 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հանրապետություն մուտք գործող և հանրապետությունից դուրս փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար մտցնել ԱՊՀ երկրների համար ընդհանուր ճանաչված ընդհանուր զանգվածի, սռնիների վրա ընկնող բեռնվածքի առավելագույն թույլատրելի արժեքներ, արգելել այդ ցուցանիշները գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

4. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Որոշման նախագծով կկանոնակարգվի հանրապետություն մուտք գործող և հանրապետությունից դուրս փոխադրումներ իրականացնող ծանրաքաշ, մեծ եզրաչափերով և չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների աշխատանքը, դրանց չափորոշիչները կհամապատասխանեցվեն:

 

5. Որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:

 

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման դեպքում իրավական ակտը կհամապատասխանեցվի ոլորտի համար ընդունված ԱՊՀ միացյալ ակտերին, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում տրամադրված հատուկ թույլտվության առկայության դեպքում փոխադրողները կարող են անարգել բեռներ փոխադրել ԱՊՀ ամբողջ տարածքում:

45.

«Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների հրատարակման և գործողության մեջ դնելու, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների և հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է փոստային վճարման պետական նշանների տարեկան ծրագրերի մշակման հիմնական սկզբունքների սահմանման, դրանց թողարկման, հրատարակման, գործողության մեջ դնելու, տարածման, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառմամբ:

 

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս օրենսդրորեն կանոնակարգված չեն փոստային վճարման պետական նշանների տարեկան ծրագրերի մշակման հիմնական սկզբունքները, դրանց թողարկման, հրատարակման, գործողության մեջ դնելու, տարածման, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառումը, որից և բխում է ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը:

 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան՝ փոստային կապի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնում է փոստային կապի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմինը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ինչպես նաև «դ» ենթակետի համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանն է վերապահված փոստային վճարման պետական նշանների նմուշների, անվանագների, տպաքանակի, գործողության ժամկետների սահմանումը և դրանց հրատարակման ու տարածման կազմակերպումը:

 

4. Կարգավորման նպատակը

 

Որոշման նախագծի նպատակը փոստային վճարման պետական նշանների տարեկան ծրագրերի մշակման հիմնական սկզբունքների, դրանց թողարկման, հրատարակման, դրանք գործողության մեջ դնելու, դրանց տարածման, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգի սահմանումն է:

 

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Փոստային կապի ոլորտի կարգավորման առավել ընդգրկուն օրենսդրական դաշտի ստեղծումը:

46.

«Երկաթուղու պաշտպանական գոտու չափերը, երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Սույն որոշման նախագծի նպատակը երկաթուղու պաշտպանական գոտու չափերը հստակեցնելը և երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու գործընթացը կանոնակարգելն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Դեռևս սահմանված չեն երկաթուղու պաշտպանական գոտու չափերը, և կանոնակարգված չի երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգը, ինչի արդյունքում երկաթուղուն մոտ, սահմանակից տարածքներում իրականացվում են տարբեր կարգի ու բնույթի շինարարական աշխատանքներ, որոնք վտանգում են երկաթուղու շարժակազմի երթևեկության անվտանգությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Սույն որոշմամբ առաջարկվում է հստակեցնել երկաթուղու պաշտպանական գոտու չափերը և կանոնակարգել երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեության իրականացման գործընթացը:

 

2. Կարգավորման առարկան

 

Սույն որոշման կարգավորման առարկան երկաթուղու պաշտպանական գոտու չափերը հստակեցնելը և երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու գործընթացը կանոնակարգելն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Սույն որոշման ընդունման արդյունքում կհստակեցվեն երկաթուղու պաշտպանական գոտու չափերը, և կկանոնակարգվի երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեության իրականացման գործընթացը, որը կխթանի երկաթուղու շարժակազմի երթևեկության անվտանգությունը:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

47.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի

N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

2012 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մշակվել և ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 7-ի N 814-Ն որոշմամբ կիրառման է ընդունվել 41 բնակելի տներից և 3 տիպի տնտեսական շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերից կազմված կատալոգը:

Միևնույն ժամանակ, 2013 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարության մասնակցությամբ, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրագործվող «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում մշակվել և ներդրվել է ևս մեկ՝ բազմակի օգտագործման էներգաարդյունավետ 5 անհատական բնակելի տների օրինակելի նախագծերից կազմված կատալոգը:

Ներկայումս ավարտական փուլում են գտնվում փոքր և միջին ձեռնարկությունների ենթակառուցվածքի օբյեկտների (պահեստների, գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասերի, սառնարանային տնտեսության օբյեկտների, ջերմատների և չորանոցների) բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգի մշակման և հրատարակման աշխատանքները, որոնց համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2013 թ. մարտի 7-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 240-Ա որոշման հավելվածի 4.1-ին կետով սահմանված միջոցառումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 7-ի N 814-Ն որոշմամբ սահմանվել է միայն բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ներդրման ու կիրառման գործընթացը, ինչպես նաև հանրապետությունում ազատ շուկայական հարաբերությունների և գործարար միջավայրի բարելավման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել նշված օբյեկտների ցանկը՝ դրանում ներառելով ոչ միայն բնակելի, այլ նաև հասարակական և արտադրական նշանակության (սննդի, առևտրի, սպասարկման և այլնի) մի շարք օբյեկտներ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

1.1-ին կետում նշված խնդրի կարգավորման նպատակով անհրաժեշտ կլինի ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 7-ի N 814-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, միասնականացնելով բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների (այդ թվում՝ բնակելի հասարակական և արտադրական նշանակության) կիրառման և ներդրման գործընթացը կարգավորող ընթացակարգերը՝ մեկ կարգով:

 

2. Կարգավորման առարկան

 

Ներկայումս հանրապետությունում գործող ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 7-ի N 814-Ն որոշմամբ հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների ցանկի ընդլայնում, դրանց կիրառման մեխանիզմների (այդ թվում՝ էլեկտրոնային համակարգի կիրառմամբ) կանոնակարգում, թույլտվության ընթացակարգերի պարզեցում և արդիականացում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում են բնակչության կողմից բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառելիությունը խթանող մեխանիզմների ամրագրում, ինչպես նաև դրանց կիրառումը կարգավորող ընթացակարգերի միասնականացում ու օպտիմալացում՝ քաղաքաշինական թույլտվությունների թվի և ժամկետների կրճատման ու էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգման միջոցով:

48.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ այն էականորեն կպարզեցնի և կկրճատի համայնքների գլխավոր հատակագծերի հաստատման ընթացակարգը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս հանրապետության 49 քաղաքային համայնքներից 42-ը, իսկ 866 գյուղական համայնքներից 33-ը ունեն գլխավոր հատակագծեր, մինչդեռ համայնքների գլխավոր հատակագծերի մշակման համար վերջնաժամկետ է սահմանվել 2016 թվականի հունվարի 1-ը: Առկա խնդիր է ընթացակարգի պարզեցումը և ժամկետների կրճատումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Առաջարկվում է տարաբերակել նոր մշակվող և փոփոխության ենթարկվող գլխավոր հատակագծերի մշակման ու հաստատման ընթացակարգերը, կրճատել ժամկետները:

 

2. Կարգավորման առարկան

 

Համայնքների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի վերանայում՝ պարզեցման և ժամկետների կրճատման նպատակով:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվում է հանրապետության համայնքների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործընթացի խթանում:

49.

«Պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների կիրառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ այն էականորեն կկրճատի պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտների շահագործման ծախսերը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում (կրթական, մշակութային, բնակելի և այլն) շինարարական աշխատանքերը կատարելիս՝ հիմնականում չեն իրականացվում ժամանակակից էներգախնայող և էներգաարդյունավետ միջոցառումներ: Համաձայն փորձագիտական գնահատականների` չնայած նշված միջոցառումների իրականացման դեպքում շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքի ավելացմանը (մինչև 10%), օբյեկտների շահագործման ծախսերը կարող են էականորեն կրճատվել (մոտավորապես 40%)։ Կատարված հավելյալ ծախսերի հետգնման ժամկետը կազմում է 7-8 տարի:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Առաջարկվում է սահմանել պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների նախագծային և շինարարության փուլերում էներգախնայող և էներգաարդյունավետ իրականացման ենթակա միջոցառումներ:

 

2. Կարգավորման առարկան

 

Պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացման ապահովում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվում է էներգախնայող և էներգաարդյունավետ միջոցառումների իրականացմամբ կրճատել պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների շահագործման ծախսերը, և ապահովել դրանց նպատակային օգտագործման համար առավել հարմարավետ պայմաններ:

50.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 774-Ն և N 788-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Իրավական ակտերի անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտի առկա խնդիրների վերացման, վերահսկման, մոնիթորինգի և լիցենզավորման գործընթացի արդյունավետության բարձրացմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ՝ կապված շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող կազմակերպություններում ընդգրկված մասնագիտական կազմի և տեխնիկայի հետ, որոնց մասին տեղեկատվության բացակայությունը խթան է հանդիսանում լիցենզավորման օրենսդրության պահանջները և համապատասխան մոնիթորինգ չիրականացնելու համար:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Նշված խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է լիցենզիաներին կից տրամադրել ներդիրներ, որոնցում նշված կլինի լիցենզավորված կազմակերպություններում ընդգրկված մասնագետի (մասնագետների) և տեխնիկական հագեցվածության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:

 

2. Կարգավորման առարկան

 

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 774-ն և N 788-Ն որոշումների դրույթների լիարժեք իրականացում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նշված իրավական ակտերը հնարավորություն կտան բարձրացնելու ինժեներական հետազննում և շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող՝ լիցենզավորված կազմակերպությունների կողմից իրականացվող գործունեության նկատմամբ վերահսկողության և մոնիթորինգի արդյունավետությունը:

51.

Պետական կառավարման մարմինների կողմից շինարարության ոլորտում` պետական պատվերի շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքների ծավալների մասին տեղեկատվություն հավաքագրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 19-ի N 308-Ն որոշման հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով` պետական կառավարման մարմինների կողմից շինարարության ոլորտում` ՀՀ պետական բյուջեի ֆինանսական միջոցների շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքների ծավալների մասին տեղեկատվության հավաքագրմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս պետական կառավարման մարմիններին տրամադրվող տեղեկատվությունը հաճախ լինում է ոչ ամբողջական և չի ներառում կատարված աշխատանքների առանձին տեսակների ծավալները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Առաջարկվում է մշակել նոր կարգ կամ նորմատիվ իրավական ակտերում կատարել անհրաժեշտ փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա իրականացնելու համապատասխան մոնիթորինգ:

 

2. Կարգավորման առարկան

 

Լիազոր մարմնի կողմից հանրապետությունում իրականացվող շինարարության մոնիթորինգի ընթացակարգի կանոնակարգում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նորմատիվ իրավական ակտերով կկանոնակարգվի շինարարական աշխատանքների ընթացքի և ծավալների մասին եռամսյակային տեղեկատվության հավաքագրումը: Շինարարության ոլորտում` պետական պատվերների շրջանակներում իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում հարկերի ճշգրիտ հաշվարկում և վճարում:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

52.

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ոլորտում իրականացվող բարեփոխումներով և օրենսդրական դաշտի բարելավման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Գործող իրավական ակտի կիրառման արդյունքում պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում առանձին դրույթներ որոշակի խոչընդոտներ են առաջացնում բնականոն գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես, արհեստականորեն կրկնակի մրցույթի անցկացման, ժամկետների հաշվարկման, մրցույթների հետաձգման հարցում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Գործող իրավական ակտում փոփոխություններ կատարելու միջոցով հնարավոր կլինի հստակեցնել որոշակի դրույթներ, կանոնակարգել կրկնակի մրցույթների, սահմանված ժամկետների, առանձին իրավահարաբերությունների հարցերը:

 

2. Կարգավորման առարկան

 

Հանրակրթության համակարգում ղեկավար կադրերի ընտրության գործում ռացիոնալ քաղաքականության ապահովում, կոռուպցիոն ռիսկի նվազեցում և հրապարակայնության ապահովում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործում իրավահարաբերությունների հստակեցում, կոռուպցիոն ռիսկի նվազեցում:

53.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգում չափանիշների հստակեցում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը մշակվել և հաստատվել է 90-ական թթ. և, բնականաբար, անհրաժեշտություն կա չափորոշիչների վերանայման:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Բարձրագույն կրթության ոլորտում կրեդիտային համակարգի ներդրումից հետո անհրաժեշտություն է առաջացել վերանայել որակավորման քննությունների և գիտական ատենախոսությունների հիմնական արդյունքների ու դրույթների հրապարակման համար պահանջվող տպագրված գիտական հոդվածների թիվը:

 

2. Կարգավորման առարկան

 

ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգում չափանիշների հստակեցման նպատակով հետագա գործընթացների համար իրավական անհրաժեշտ հիմքի ստեղծում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի կիրառման դեպքում կհստակեցվեն ՀՀ գիտական աստիճանաշնորհման չափանիշները, ինչը կնպաստի գիտնականի վարկի և հանրապետությունում գիտության մրցունակության բարձրացմանը:

54.

 «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Հանրակրթության համակարգում երաշխավորված նվազագույն իննամյա պարտադիր կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթության: Մրցունակ կրթական և գիտական հիմքերի համար իրավական հիմքերի ապահովում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս պետությունը հանրակրթության համակարգում երաշխավորում է իննամյա անվճար կրթությունը, իսկ տասներկուամյա անվճար պարտադիր կրթության անցման պայմաններում անվճար կրթության իրավունքի իրացման երաշխավորումը հասանելի կդառնա բոլոր դպրոցահասակ երեխաների համար:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Հանրակրթության համակարգում երաշխավորված նվազագույն իննամյա պարտադիր կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթության:

 

2. Կարգավորման առարկան

 

Հանրակրթության համակարգում երաշխավորված նվազագույն իննամյա պարտադիր կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթության ոլորտում իրավական նորմերի, սկզբունքների կանոնակարգում և սահմանում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Հանրակրթության համակարգում երաշխավորված նվազագույն իննամյա պարտադիր կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթության: Իրավական հիմքի` օրենքով ամրագրված տասներկուամյա կրթության իրավունքի իրացում:

55.

«Կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների վրա հիմնված ուսման վարձի առավելագույն չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Ուսման վարձի առավելագույն չափի սահմանման անհրաժեշտությունը բխում է բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից սահմանվող վարձավճարների կանոնակարգումից, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստումից, ինչպես նաև բարձրագույն կրթության արդյունավետությունից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ըստ մասնագիտության կրթական աստիճանների, ոլորտների և հավատարմագրման արդյունքների՝ ուսման վարձի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ներկա իրավիճակի անհրաժեշտությունից, մասնավորապես, տարբեր բուհերում միևնույն մասնագիտություններով ձևավորված տարբեր ուսման վարձավճարներից:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Պետության կողմից ուսման վարձավճարների առավելագույն չափի սահմանում՝ ելնելով մասնագիտության հավատարմագրման արդյունքներից և մասնագիտության կրթական աստիճաններից: Անհրաժեշտ է բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող միևնույն մասնագիտության համար սահմանել միևնույն վարձավճարի առավելագույն չափ:

 

2. Կարգավորման առարկան

 

Պետության կողմից սահմանված ուսման վարձավճարների առավելագույն չափը կկարգավորի տարբեր բուհերում գործող միևնույն մասնագիտությունների անկայուն և տարբեր չափերի ուսման վարձավճարները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի կիրառման դեպքում կհստակեցվի ըստ մասնագիտությունների բուհերում սահմանվող վարձավճարները:

56.

«Հանրակրթության համակարգում կրեդիտային (չափանիշային) համակարգի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգի ներդրում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների գնահատման մեխանիզմներն առկա փուլում հստակ չեն արտացոլում կրթության որակի և արդյունավետության վրա ներազդող գործոնները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգի ներդրման նպատակով հայեցակարգում հստակեցնել գործընթացի իրականացման նպատակները, խնդիրները, ուղղություններն ու մեխանիզմները:

 

2. Կարգավորման առարկան

 

Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրեդիտային համակարգի ներդրման նպատակով հետագա գործընթացների համար իրավական անհրաժեշտ հիմքի ստեղծում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Հանրակրթության համակարգում կրեդիտային (չափանիշային) համակարգի ներդրման հայեցակարգի առկայություն, կրթության բարեփոխումների համատեքստում կրեդիտային համակարգի ներդրման գործողությունների հստակեցում:

57.

«Հայաստանի Հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2010-2014 թվականների գերակայությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 640-Ն որոշումից, իսկ հիմքը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման սկզբունքները և չափանիշները հաստատելու մասին» N 1558-Ն որոշումը: Գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններով սահմանվում են գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, նպատակները և դրանց իրականացման մեխանիզմները:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 640-Ն որոշմամբ սահմանվել էր Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2010-2014 թվականների գերակայությունները, և անհրաժեշտություն է առաջացել 2015-2019 թվականների համար դրանք վերասահմանել` համապատասխանեցնելով հանրապետության գիտական ներուժի առկա հնարավորություններին և ձեռք բերված արդյունքներին, ինչպես նաև` միջազգայնորեն հեռանկարային հանդիսացող գիտահետազոտական ուղղություններին:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 640-Ն որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման ներկայումս գործող գերակայությունները: Այդ գերակայությունները սահմանվել են 2010-2014 թվականների համար, և այժմ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու հաջորդ հնգամյակի` 2015-2019 թվականների համար:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայությունները` դրանք համապատասխանեցնելով՝ ինչպես հանրապետության գիտության զարգացման արդի մակարդակին, այնպես էլ՝ համաշխարհային միտումներին:

 

2. Կարգավորման առարկան

 

Հայաստանի Հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայությունների սահմանումը նպատակաուղղված է հանրապետությունում իրականացվող գիտական ծրագրերի և թեմաների համապատասխանեցմանը հանրապետությունում գիտության զարգացման արդի մակարդակին, համաշխարհային միտումներին և տնտեսության պահանջներից բխող գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայությունների սահմանումը հնարավորություն կտա գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում իրականացվող պետական ծրագրերը և թեմաները համապատասխանեցնելու հանրապետությունում գիտության զարգացման արդի մակարդակին, ինչպես նաև համաշխարհային միտումներին: Բացի դրանից, այն հնարավորություն կտա իրականացնելու հանրապետության տնտեսության պահանջներից բխող՝ հասցեագրված գիտական հետազոտություններ և մշակումներ, ինչի արդյունքում կբարձրանա գիտական և գիտատեխնիկական գործունեության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցների օգտագործման արդյունավետությունը:

Այդպիսի գիտական ծրագրերի և թեմաների իրականացումը վերջնական արդյունքում նպաստելու է հանրապետության տնտեսության մրցունակության բարձրացմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

58.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 598-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 598-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների սահմանային պետական վերահսկողության իրականացման ընթացքում իրականացվող փորձաքննության նմուշառման կարգի հստակեցման անհրաժեշտությամբ:

Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում փորձաքննության նմուշառման հետ կապված հարաբերությունները:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների սահմանային պետական վերահսկողության իրականացման ընթացքում իրականացվող փորձաքննության նմուշառման կարգը հստակեցված չէ:

Միաժամանակ ներկայումս կանոնակարգված չեն կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում փորձաքննության նմուշառման հետ կապված հարաբերությունները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Նշված խնդիրների կարգավորման նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

 

2. Կարգավորման առարկան

 

Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է՝

- հստակեցնել սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների սահմանային պետական վերահսկողության իրականացման ընթացքում իրականացվող փորձաքննության նմուշառման կարգը,

- կանոնակարգել կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում փորձաքննության համար նմուշառման հետ կապված հարաբերությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում՝

- հստակ կսահմանվի սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների սահմանային պետական վերահսկողության իրականացման ընթացքում իրականացվող փորձաքննության նմուշառման կարգը,

- կկանոնակարգվեն կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում փորձաքննության նմուշառման հետ կապված հարաբերությունները պետության, տնտեսավարող սուբյեկտների և փորձաքննություն իրականացնողների միջև, մասնավորապես, հասցեական կդառնան կողմերի պարտականություններն ու իրավունքները, կհստակեցվեն նմուշառման ընթացակարգերը։

59.

«Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում հացահատիկային մշակաբույսերի մշակման սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Միջոցառման նպատակը հացահատիկային մշակաբույսերի՝ ներառյալ եգիպտացորենի ինքնաբավության, վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում հողօգտագործողների եկամուտների ավելացումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս հանրապետությունում վարելահողերի նպատակային օգտագործման միջին մակարդակը կազմում է շուրջ 71 տոկոս, խնդիրն առավել սրված է սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում, որտեղ ցանքատարածությունների գերակշռող մասում մշակվում են հացահատիկային մշակաբույսեր: Հանրապետության գյուղատնտեսության առանձնահատկություններով և այլ գործոններով պայմանավորված՝ սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում գյուղատնտեսությունում տնտեսավարողները գործում են առավել բարդ ու ռիսկային պայմաններով, իսկ ներկայիս պետական աջակցությունը բավարար չէ արդյունավետ և կայուն երկրագործություն վարելու համար:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Առաջարկվում է, գյուղատնտեսությունում հողօգտագործողների համար իրականացվող պետական աջակցության ծրագրերից բացի, սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում կիրառել հացահատիկային մշակաբույսերի, իսկ հանրապետության բոլոր մարզերում՝ եգիպտացորենի մշակության սուբսիդավորում:

 

2. Կարգավորման առարկան

 

ՀՀ սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում հացահատիկային մշակաբույսերի ու հանրապետության բոլոր մարզերում եգիպտացորենի մշակության սուբսիդավորման կարգի և միավոր ցանքատարածության համար սուբսիդավորման չափի սահմանում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների և արտադրության ծավալների ավելացում, արդյունքում՝ արդյունավետության բարձրացում, հացահատիկային մշակաբույսերի, այդ թվում՝ եգիպտացորենի ինքնաբավության մակարդակի աճ, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացում:

2015 թվականին Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները կհասցվեն 70-75 հազ. հա-ի, իսկ հանրապետությունում եգիպտացորենի ցանքատարածությունները` 4.0-4.5 հազ. հա-ի:

60.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 29-ի «Անտառային և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագիրն ու անտառային և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 563-Ա որոշմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ հրդեհավտանգ իրավիճակ է ձևավորվում, երբ հանրապետության տարածքը գտնվում է ներթափանցված ջերմային ալիքի ազդեցության գոտում: Այս երևույթը հիմնականում ակտիվանում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների արձանագրված պատճառները հիմնականում մարդածին են: Անտառային հրդեհների դեպքերի ճնշող մեծամասնության պատճառը դաշտերում խոզան և չոր բուսականության այրումն է, որի արդյունքում չհսկվող կրակը տարածվում է դեպի մոտակա անտառը: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշմամբ ևս հստակեցվի այլ բուսածածկ տարածքներում բռնկվող հրդեհների մոնիթորինգի իրականացման կազմակերպումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Բացի նրանից, որ 2013 թվականին ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվելու «Հայաստանի Հանրապետության անտառներում և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի N 589 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, առաջարկվող լուծումներին փոխկապակցված է նաև անտառներում և այլ բուսածածկ տարածքներում մոնիթորինգի իրականացման գործընթացի հստակեցումը:

 

2. Կարգավորման առարկան

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի առարկան անտառներում և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների համապատասխանեցումն է առկա մարդածին և կլիմայական ռիսկերին, համապատասխան հսկողության և վերահսկողության մեխանիզմների ներդրումը, անտառային հրդեհների վտանգի վաղ ազդարարման, հրդեհներին արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ինստիտուցիոնալ կառույցների ու պատասխանատվության հստակեցումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Անտառային և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության հետ կապված իրավական դաշտի կատարելագործում ու համապատասխանեցում առկա մարդածին և կլիմայական ռիսկերին և իրավական դաշտի բարեփոխում: Կհստակեցվեն անտառների պետական մոնիթորինգի համակարգում անտառային հրդեհների մոնիթորինգի իրականացման ընթացակարգերը, մասնավորապես, անտառների և այլ բուսածածկ տարածքների (հարակից տարածքների) համար պարտադիր կդառնա առաջացած հրդեհների մասին տեղեկատվության հավաքագրումը։

61.

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրամիությանն ինտեգրման գործընթացում ԵՄ-ի սանիտարական ոլորտի օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանեցման պահանջով, անասնաբուժության բնագավառի միջազգային` ընդունված և կիրառվող պահանջների ներդրմամբ, որն անմիջականորեն կնպաստի անասնաբուժական գործունեության կազմակերպմանը և իրականացմանը, անասնաբուժական ծառայության կազմակերպմանը, նյութատեխնիկական և մասնագիտական կատարելագործմանը, հանրապետությունում կենդանիների առողջության պահպանման և կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը, կենդանիների հիվանդությունների կանխարգելման և վերացման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը և իրականացմանը, որի արդյունքում կապահովվեն կենդանիների առողջությունը, անվտանգ կենդանական ծագման սննդի արտադրությունը և իրացումը, հանրության առողջության պահպանումը կենդանական ծագման վարակներից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Գործող «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները չեն ապահովում կամ մասնակիորեն են ապահովում կենդանիների առողջության պահպանման, անասնաբուժական գործունեության, անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների անվտանգության ապահովման, անասնաբուժական ծառայության և անասնաբուժության բնագավառում լիազոր մարմնի, պետական վերահսկողության իրականացման վերաբերյալ Եվրոպական միության, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային պահանջների ներդրումը և կիրարկումը:

ՀՀ օրենսդրությամբ սահմանելու կամ դրանք լիովին վերանայելու կարիք ունեն մի շարք խնդիրներ, որոնք են՝

- անասնաբուժական գործունեությունը, անասնաբուժական վերապատրաստումը, անասնաբուժական գիտահետազոտական և լաբորատոր գործունեությունը,

- անասնաբուժության բնագավառում լիազոր մարմնի նյութատեխնիկական ապահովումը, իրավասությունները և գործառույթները,

- անասնահամաճարակների դեմ պայքարում ոչնչացված կենդանիների փոխհատուցումը,

- անասնաբուժության բնագավառում գործունեությամբ զբաղվող անձանց գրանցումը և նրանց գործունեության իրականացման թույլտվությունը,

- կենդանիների առողջության պաշտպանությունը և բարօրության պահպանումը, կենդանիների նկատմամբ փորձարկումների, կենդանիների սպանդի և մորթի, փոխադրման, քնեցման, պահվածքի գործընթացներում բարօրության պահպանման պահանջները,

- անասնաբուժության բնագավառում ամբողջական և հետևողական պետական վերահսկողությունը, որը ներառում է անասնաբուժասանիտարական և սահմանային անասնաբուժական պետական վերահսկողությունը կարգավորող դրույթները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Նշված խնդիրների կարգավորման նպատակով առաջարկվում է մշակել «Անասնաբուժության մասին» ՀՀ նոր օրենք:

 

2. Կարգավորման առարկան

 

Իրավական ակտի կարգավորման նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան սահմանել`

- անասնաբուժական գործունեությունը, անասնաբուժական վերապատրաստումը, անասնաբուժական գիտահետազոտական և լաբորատոր գործունեությունը,

- անասնաբուժության բնագավառում լիազոր մարմնի նյութատեխնիկական ապահովումը, լիազոր մարմնի իրավասությունները, գործառույթները,

- անասնահամաճարակների դեմ պայքարում ոչնչացված կենդանիների համար փոխհատուցումը,

- անասնաբուժության բնագավառում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավասությունները, պարտավորությունները,

- անասնաբուժական պահանջները,

- անասնաբուժության բնագավառում գործունեությամբ զբաղվող անձանց գրանցումը և նրանց գործունեության իրականացման թույլտվությունը,

- գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման վերաբերյալ դրույթները,

- կենդանիների առողջության պաշտպանությունը և բարօրության պահպանումը, կենդանիների նկատմամբ փորձարկումների, սպանդի և մորթի, փոխադրման, էվթանազիայի, պահվածքի գործընթացներում բարօրության պահպանման պահանջները,

- անասնաբուժության բնագավառում ամբողջական և հետևողական պետական վերահսկողությունը, որը ներառում է անասնաբուժասանիտարական և սահմանային անասնաբուժական պետական վերահսկողությունը կարգավորող դրույթները,

- անասնաբուժության բնագավառում լիազոր մարմնի լիազորությունները, այդ թվում՝ պետական միջոցների հաշվին իրականացվող անասնահամաճարակային միջոցառումների կատարման համար անհրաժեշտ անասնաբուժական դեղամիջոցների և անասնաբուժական միջոցների ձեռքբերման և բաշխման մեխանիզմները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում ամբողջական և հստակ կսահմանվեն`

- անասնաբուժության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները, մասնավոր և պետական հատվածի գործառույթները,

- կենդանիների առողջության և բարօրության պահպանման հիմնական սկզբունքները, հանրությանը կենդանական ծագման վարակներից պաշտպանությանն ուղղված գործողությունները,

- անասնաբուժության բնագավառում լիազոր մարմնի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները,

- անասնաբուժության բնագավառում միջազգային պահանջներին համապատասխան և գործնականում անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացման հիմքերը, սկզբունքները և մեխանիզմները:

62.

«Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Կերի մասին» ՀՀ նոր օրենքի մշակումը հիմնականում պայմանավորված է կերի անվտանգության մասին միջազգային օրենսդրության տարրերի ներդրման, ինչպես նաև կերի անվտանգության բնագավառում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նպատակների և խնդիրների, իրավասությունների շրջանակների, վերապահված գործառույթների ու լիազորությունների հստակեցման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս գործող «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և համապատասխան իրավական ակտերը չեն ներառում կերի անվտանգության մասին միջազգային օրենսդրության տարրերը:

Գործող օրենքում բացակայում են կերի անվտանգության բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի կողմից օրենքի խախտումների կանխման, բացահայտման և հետևանքների վերացման, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ լիարժեք մեխանիզմները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Նշված խնդիրների կարգավորման նպատակով առաջարկվում է մշակել «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենք:

 

2. Կարգավորման առարկան

 

Օրենքի նախագծով կարգավորվելու է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության կերի անվտանգության մասին օրենսդրության տարրերի ներդրման գործընթացը, ինչպես նաև սահմանվելու են կերի անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից ընդունվող օրենքի պահանջների խախտումների կանխման, բացահայտման և հետևանքների վերացմանն ուղղված անհրաժեշտ մեխանիզմները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում «Կերի մասին» ՀՀ օրենքը համահունչ կլինի կերի անվտանգության մասին միջազգային օրենսդրությանը:

ՀՀ մշակույթի նախարարություն

63.

«Մշակույթի ազգային ինստիտուտ» հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Մշակույթի ազգային ինստիտուտի ստեղծման հիմնական նպատակը մշակութաբանական, գիտահետազոտական աշխատանքների ուսումնասիրությունների, մոնիթորինգի իրականացումը, համապատասխան գիտական և մեթոդական գրականության հրատարակումը, մասնագետների որակավորման չափորոշիչների մշակումը, մասնագետների վերապատրաստումը, վերաորակավորումը և ոլորտը որակյալ կադրերով համալրումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս ՀՀ մշակույթի նախարարության կողմից, ելնելով անհրաժեշտությունից, իրականացվում են մշակութային կադրերի վերապատրաստման (գրադարանային, թանգարանային, հուշարձանների պահպանության, մշակութային կրթության), ուսումնամեթոդական աշխատանքների, ուսումնական ձեռնարկների հրատարակման ուղղությամբ մի շարք ծրագրեր: Սակայն դրանք հիմնված չեն մշակութաբանական, գիտահետազոտական, սոցիալ-մշակութային ուսումնասիրությունների վրա: Մշակույթի ոլորտի աշխատատեղերի և մշակութային ծառայություններ մատուցող մասնագետների շուկայի, կադրային պահանջարկի վերլուծություններն իրականացվում են մասնակիորեն` առանց գիտական ուսումնասիրությունների:

Ոլորտում հիմնական խնդիրներն են` մշակութաբանական, գիտահետազոտական աշխատանքների, մշակութային գործընթացների ուսումնասիրությունների իրականացումը, մասնագետների վերապատրաստումը, որակավորումը, վերաորակավորումը, ատեստավորումը, ոլորտի կադրերի հաշվառումը, տեղեկատվական բազայի ստեղծումն ու համալրումը, կադրերի ատեստավորման չափորոշիչների մշակումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

- մշակույթի ոլորտում մշակութաբանական, գիտահետազոտական աշխատանքների, մշակութային գործընթացների ուսումնասիրությունների իրականացում,

- մասնագետների վերապատրաստում, որակավորում, վերաորակավորում, ատեստավորում, լրացուցիչ կրթության իրականացում, ոլորտի կադրերի հաշվառում, տեղեկատվական բազայի ստեղծում և համալրում, սեմինարների, գիտաժողովների և այլ մշակութային միջոցառումների կազմակերպում, կադրերի ատեստավորման չափորոշիչների մշակում,

- մշակույթի ոլորտի վարչական ռեգիստրի վարում, մշակութային կրթությանն աջակցություն, ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպում, ուսուցման արդի մեթոդիկաների, այդ թվում` համապատասխան գիտամեթոդական, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների և գրականության, ուղեցույցների, ուսումնական պլանների մշակում,

- մասնագիտական և մեթոդական խորհրդատվության տրամադրում Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական և մշակույթի այլ կրթական հաստատությունների մանկավարժներին,

- համագործակցություն հայաստանյան և միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում` պետական և հասարակական,

- հրատարակչական գործունեության իրականացում, ամենամսյա «Ազգային մշակույթ» ամսագրի հրատարակում և բաժանորդագրություն, ինտերնետային կայքի գործարկում:

 

2. Կարգավորման առարկան

 

Մշակույթի ազգային ինստիտուտի ստեղծմամբ կապահովվեն մշակութային քաղաքականությունից բխող ռազմավարական ուղղությունների գիտական հիմնավորվածությունը և մի շարք գործառույթների հստակեցումը, դրանց կանոնակարգումն ու արդյունավետության բարձրացումը, կադրերի որակավորման մեթոդաբանության մշակումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Մշակույթի ազգային ինստիտուտի ստեղծման և հետագա գործունեության արդյունքում ակնկալվում են`

- մշակութաբանական, գիտահետազոտական աշխատանքների, սոցիալ-մշակութային առարկաների և ուսումնասիրությունների իրականացում,

- մշակույթի ոլորտի վարչական ռեգիստրի վարում,

- մշակույթի ոլորտը մասնագիտական անհրաժեշտ կադրերով համալրելու ապահովում,

- հանրապետությունում և արտերկրում մշակույթի մրցունակության ապահովում,

- մշակութային կրթության ոլորտում մասնագիտական որակավորման անհրաժեշտ չափորոշիչների սահմանում:

64.

«Պատմության և մշակույթի հուշարձանների հետազոտման և վերականգնման գիտագործնական գերազանցության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Գիտագործնական կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը հուշարձանների պահպանության ոլորտում առկա գիտահետազոտական (ներառյալ լաբորատոր ուսումնասիրությունները) աշխատանքների իրականացումը, բազմաբնույթ ծրագրերի (անհատական կամ համալիր դեպքեր) համար գիտանախագծային փաստաթղթերի կազմման և դրանց իրականացմանը համապատասխան մեթոդաբանության մշակումը, կադրերի վերապատրաստումը, խորհրդատվության տրամադրումը, ինչպես նաև տարածաշրջանում ոլորտի գիտատեղեկատվական բազայի ստեղծումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Բնագավառում յուրաքանչյուր տարի խիստ անհրաժեշտությամբ և քիչ ծավալներով իրականացվում են հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, դրանց օգտագործման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, սակայն դրանք չեն կատարվում բազմակողմանի ուսումնասիրությունների հիման վրա և արդի միջազգային մեթոդներով, չկան համապատասխան գիտատեխնիկական, տեղեկատվական բազա, գիտանախագծային փաստաթղթերի կազմման և դրանց մշակման արդի մեթոդաբանություն, անհրաժեշտ մասնագիտական ներուժ:

Տարածաշրջանում չկա հուշարձանների հետազոտման և վերականգնման գիտագործնական նման կենտրոն, որը լիարժեք և բազմակողմանի իրականացնի գիտական ուսումնասիրություններ: Դրանք այսօր մասնակիորեն կատարվում են այլ երկրներում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

- նյութատեխնիկական բազայի ստեղծում` պատմամշակութային հուշարձանների, ինչպես նաև դրանց վրա անմիջական ազդեցության (բնական և տեխնածին) բազմակողմանի գիտական հետազոտությունների (ներառյալ լաբորատոր ուսումնասիրությունները) իրականացման, չափորոշիչների մշակման համար,

- նոր մեթոդաբանության մշակում` ճշգրիտ գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար` բացահայտելով փաստացի խնդիրները, համադրելով արդյունքները (համալիր) և դրանց լուծման հնարավորությունները,

- պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրերի մշակում` դոնոր կազմակերպությունների (ներառյալ՝ միջազգային) ներգրավմամբ:

 

2. Կարգավորման առարկան

 

Հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման գործընթացների կանոնակարգում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նոր մեթոդաբանությամբ վերապատրաստված մասնագետների կողմից որակյալ նախագծերի պատրաստում:

65.

«Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Տեղեկատվական շտեմարանի ստեղծման նպատակը մշակութային արժեքների մասին տեղեկատվության հավաքագրումը, համակարգումն ու հանրության լայն շերտերին միասնական ձևաչափով դրանց ներկայացման և հասանելիության ապահովումը և շարժական ժառանգության հետազոտման, գիտական ուսումնասիրման ու հանրահռչակման արդյունավետության բարձրացումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայաստանի մշակութային ժառանգության հիմնական մասը պահպանվում է շուրջ 8 տասնյակ պետական, մարզային և համայնքային մշակութային կազմակերպություններում (թանգարան, պատկերասրահ, արխիվ, գրադարան և այլն): Դրանց մոտավորապես կեսը գործում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ, և այդ կազմակերպությունների մի մասն արդեն թվայնացրել է հավաքածուների տվյալները, իսկ մյուս մասը դեռ շարունակում է այդ աշխատանքը: Դիտարկումները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր կազմակերպության շտեմարանում հավաքածուն ներկայացված է ըստ իր բնույթի: Նշված առանձնահատկության, ինչպես նաև շտեմարանների ստեղծման «ինքնուրույն, անկախ» պայմանների ու գործելակերպի հետևանքով յուրաքանչյուրն առաջնորդվել է սեփական մոտեցումներով ու ճաշակով: Դրա արդյունքում նվազել է այդ շտեմարանների տեղեկատվությունն օգտագործելու արդյունավետության աստիճանը:

Բացի նշվածից` պատմական ճակատագրի բերումով հայկական մշակութային արժեքներն առկա են նաև աշխարհի շատ այլ պետությունների թանգարաններում և աշխարհով մեկ սփռված բազմաթիվ հայկական համայնքների հասարակական, մշակութային և հոգևոր-կրոնական հաստատություններում ու անհատների մոտ: Առկա իրավիճակում, երբ դրվում է համահայկական մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարան ստեղծելու խնդիրը, նպատակահարմար է շտեմարանում ներառել նաև այլ պետությունների տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության հավաքածուների մասին տվյալները:

Շտեմարանի ստեղծումը հնարավորություն կտա էլեկտրոնային տարբերակով ծանոթանալու արտերկրում պահպանվող՝ հայկական ծագում ունեցող մշակութային ժառանգությանը, ունենալու դրա ամբողջական պատկերը, իսկ անհրաժեշտության դեպքում` համապատասխան պահոցներից ստանալու հետաքրքրող հավաքածուների կամ առանձին արժեքների մասին թույլատրելի տվյալներ` պահանջվող ձևաչափով և կրիչով:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Միասնական շտեմարանի ստեղծման նպատակով հարկ է կազմել տեխնիկական առաջադրանք, որը կընդգրկի`

- շտեմարանի ստեղծման համար անհրաժեշտ նախադրյալները,

- ծրագրաշարին ներկայացվող պահանջները,

- շտեմարանին տրամադրվելիք տեղեկության բովանդակությունը,

- շտեմարանում ներառվող սուբյեկտների կազմը և այլն, որոնք հնարավորություն կտան միասնական ձևաչափով ներկայացնելու ամբողջ տեղեկատվությունը և այն որոշակի ծավալով ներառելու սույն մշակութային արժեքների տեղեկատվական շտեմարանում:

 

2. Կարգավորման առարկան

 

Տարբեր գերատեսչությունների ենթակայությամբ գործող մշակութային կազմակերպություններում պահպանվող հայոց մշակութային շարժական ժառանգության տվյալների հավաքագրում, համակարգում և հանրության լայն շերտերին միասնական ձևաչափով դրանք ներկայացնելու և դրանց հասանելիության ապահովում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Շտեմարանի ստեղծմամբ հայոց ամբողջ մշակութային ժառանգությունը մոտ ապագայում կարող է կայքէջի միջոցով հասանելի լինել ցանկացողներին: Յուրաքանչյուր ոք կարող է այդ տեղեկույթի շրջանակում ծանոթանալ մեր ժառանգությանը, ունենալ դրա ամբողջական պատկերը, իսկ դրանից օգտվելու անհրաժեշտության դեպքում` համապատասխան պահոցներից ստանալ հետաքրքրող հավաքածուների կամ առանձին արժեքների մասին թույլատրելի տվյալներ` սահմանված ձևաչափով:

Նման շտեմարանի ստեղծման առաջին նախապայմանը միասնական ձևաչափով և որոշակի չափորոշիչներով ազգային մշակութային ժառանգության արժեքների տվյալների թվայնացումն ու հանրահռչակումն է: Դրա արդյունքում կարելի է ունենալ հավաքածուների տվյալների որոշակի բազա, որը թույլ կտա ստեղծել արտաքին ու ներքին օգտագործման հնարավորություններով շտեմարան` անկախ այդ արժեքների սեփականության ձևից ու գտնվելու և պահպանվելու վայրից:

66.

«Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ արդեն ընդունվել են ՀՀ օրենքներ («Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Արխիվային գործի մասին»), որոնցով կարգավորվում են մեր մշակութային ժառանգության որոշակի բնագավառները: Նշված օրենքների ընդունումից հետո առաջացել են նոր հիմնախնդիրներ: Առաջացած խնդիրների լուծումները գտնելու նպատակով ուսումնասիրվել է եվրոպական 13 երկրի թանգարանային գործը կարգավորող օրենսդրությունը: Այսպես` Ռումինիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լեհաստանի, Սլովակիայի «Թանգարանների մասին» օրենքներով կարգավորվում են թանգարանների հիմնադրման և գործունեության շրջանակները, իրավասությունները, պետության կողմից թանգարանների ճանաչման հիմնական առանձնահատկությունները` հավատարմագրման և գրանցման համակարգը, ինչը նախապայման է մասնավոր թանգարանների համար ֆինանսական օժանդակություն ստանալու դեպքում: Օրենքներով սահմանվում են նաև թանգարանի ստեղծման պայմանները, ֆինանսավորման սկզբունքները` պետական աջակցության մեխանիզմները: Ելնելով նշվածից` նպատակահարմար ենք գտել օրենքում կիրառել Միավորված ազգերի կազմակերպության ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Թանգարանային միջազգային խորհրդի (այսուհետ` ԻԿՕՄ) կողմից ընդունված թանգարանների աշխատողների մասնագիտական վարքագծի կանոնագիրքը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Կարգավորված չեն մշակութային ժառանգության անքակտելի մասը կազմող` Հայաստանի Հանրապետության առանձին թանգարանային ֆոնդերի օգտագործման, տնօրինման, թանգարանների ստեղծման (անկախ սեփականության ձևից) խնդիրները: Ներկայացվող օրենքի նախագծում ամրագրվել է օրենքի կարգավորման առարկան, սահմանվել և ճշգրտվել են օրենքի խնդիրները, թանգարանների ստեղծման նպատակները և սկզբունքները: Հստակ սահմանվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է ստեղծում մշակութային ժառանգության թվանշանացման, վերիրական (վիրտուալ) օգտագործման համար, և դրանք օրենքով կարգավորելը հրատապ էր:

Օրենքի նախագծով կարգավորվել են պետական սեփականություն չհանդիսացող մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության պետական թանգարաններում ժամանակավոր պահպանության հանձնելու, թանգարանի ֆոնդերը թանգարանային առարկաներով համալրելու, հաշվառելու, հանրահռչակելու սկզբունքները, թանգարանների և հավաքածուների սեփականատերերին պետական աջակցության ձևերը: Հստակեցվել է թանգարանների կարգավիճակը և այն ստանալու ընթացակարգը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Օրենքի նախագծի ընդունմամբ՝

- կամբողջացվի թանգարանային ոլորտի օրենսդրական դաշտը,

- կկարգավորվեն թանգարանային ոլորտում իրավահարաբերությունները,

- կսահմանվեն թանգարանների իրավունքներն ու պարտականությունները, դրանց կողմից մատուցվող ծառայությունները,

- կկարգավորվի պետական և ոչ պետական թանգարանների գործունեությունը,

- կսահմանվեն թանգարանային ոլորտի հասկացությունները:

 

2. Կարգավորման առարկան

 

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվեն մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում, ուստի, «Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն անհրաժեշտություն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Օրենքի նախագծի ընդունմամբ կկարգավորվեն թանգարանների ստեղծումը, գործունեությունը, գործունեության դադարեցման և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առանձնահատկությունների ու իրավական կարգավիճակի հետ կապված` նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունները մշակույթի բնագավառում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

67.

«Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.1-ին բաժնում նախատեսվել է, որ, սոցիալական քաղաքականության ոլորտում ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ ծրագրերի, ծրագրում է իրականացնել նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվկանի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման շարունակական ծրագրեր:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարության 2006 թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգով 2006 թվականի ընթացքում հաշվառվել են ավելի քան 62 հազ. անձինք` 132 հազ. ավանդային գրքույկներով, և նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը դրամական ավանդ ներդրած անձանց փոխհատուցման վճարումներն ավարտվել են 2013 թվականին:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիներին որպես Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով նախատեսվել է 1,485,148.6 հազ. դրամ:

Որոշման նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան դրույթներ, որոնցով կկարգավորվեն ավանդատու քաղաքացիներին ավանդի դիմաց փոխհատուցման իրավունքի ճանաչման, հաշվառման, վճարման հետ կապված հարաբերությունները:

 

2. Կարգավորման առարկան

 

Նշված որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման հետ կախված հարաբերությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման վճարումների բնականոն ընթացք:

68.

«Անօթևան մարդկանց ժամանակավոր կացարան տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է անօթևան մարդկանց սոցիալական աջակցության ցուցաբերման, մասնավորապես, նրանց ժամանակավոր կացարանի տրամադրման, սոցիալական վերաինտեգրման, մասնագիտական հմտությունների ձեռքբերման, աշխատանքի և զբաղվածության խնդիրների լուծման ոլորտում նոր մոտեցումների ներդրմամբ: Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տրամադրման նոր կարգ, քանի որ ներկայումս գործող` ՀՀ կառավարության 2006 թ. ապրիլի 13-ի «Ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 614-Ն որոշմամբ հաստատված կարգով կանոնակարգվում են՝ ինչպես 18 տարին լրացած անօթևան անձանց, այնպես էլ` անօթևան մնացած երեխաներին ժամանակավոր ապաստան տալու հարցերը, բացի դրանից, նոր մոտեցումներով պայմանավորված, գործող կարգում պետք է կատարվեին մեծ թվով փոփոխություններ, ուստի, նպատակահարմար է ընդունել նոր կարգ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Համաձայն ոչ պաշտոնական տարբեր գնահատումների` հանրապետությունում կա 200- 500 անօթևան մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը գտնվում է Երևանում:

Անօթևանների թիվը, ինչպես նաև գտնվելու (գիշերելու) վայրերը, սեռատարիքային կազմը, կախված տարվա եղանակից և նրանց հաճախակի տեղաշարժից, անընդհատ փոփոխվում են: Վերջին տասնամյակում (հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամ, պետական բնակարանաշինության բացակայություն) խնդիրը, իրոք, ակնհայտ էր ու հրատապ լուծում պահանջող, ուստի, հարցի լուծման կենսական անհրաժեշտությունից ելնելով, 2006 թ. Երևանում կազմակերպվեց հանրապետության առաջին ժամանակավոր կացարանը՝ անօթևան մարդկանց համար: Ելնելով անհրաժեշտությունից՝ ՀՀ կառավարության 2006 թ. ապրիլի 13-ի N 614-Ն որոշմամբ հաստատվեց անօթևան մարդկանց ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները:

Սակայն գործող կարգը լիարժեք չի հստակեցնում ժամանակավոր կացարանում անօթևանին տրամադրվող ծառայությունների տեսակները, մասնավորապես, կարգում հստակեցված չեն աշխատանքային հմտությունների ձեռքբերման նպատակով դասընթացների կազմակերպման, աշխատանքի տեղավորման, սոցիալական վերաինտեգրման և այլ հարցեր, որոնք այսօր խիստ կարևորվում են անօթևան մարդկանց բազմաթիվ ու բազմատեսակ սոցիալական խնդիրների լուծման գործընթացում: Սկսած 2014 թվականից՝ անօթևան մարդկանց սոցիալական օգնության ու ժամանակավոր կացարանի տրամադրման ծրագիրը նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի միջոցով` «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից, որի ծրագրի հիմքում դրված է անօթևանների խնդիրներով զբաղվող` Դանիայի Կոֆոեդի դպրոցի մոդելը: Համաձայն այդ մոդելի` շեշտադրվում է մարդու սոցիալական վերաինտեգրումը և աշխատելու հմտության ձեռքբերումն ու ինքնուրույն կյանքով ապրելու կարողության զարգացումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Անօթևան մարդկանց ժամանակավոր կացարան տրամադրելու գործընթացը հստակեցնելու և այդ գործընթացում Դանիայի Կոֆոեդ դպրոցի փորձը ներդնելու արդյունքում նոր ծառայությունների տրամադրումն օրենսդրորեն ամրագրելու նպատակով անհրաժեշտ է նոր իրավական ակտի ընդունում:

 

2. Կարգավորման առարկան

 

Իրավական ակտով կարգավորվում են անօթևան մարդկանց ժամանակավոր կացարան տրամադրելու, կացարանում նրանց բազմաբնույթ սոցիալական խնդիրների լուծմանն աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարաբերությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի ընդունման արդյունքում կունենանք նոր կարգ, որում հստակ կամրագրվեն 18 տարին լրացած անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տրամադրման, կացարանում նրանց սոցիալական, առողջապահական, հոգեբանական, իրավաբանական, մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման, հասարակություն ինտեգրման, աշխատանքի տեղավորման և այլ ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները:

69.

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է մշակել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը բխում է ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 4-ի N 740-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթներից:

Մասնավորապես, ՀՀ կառավարության 2013-2017 թթ. ծրագրով նպատակադրված է հաշվետու ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում` նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում:

ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 2014 թ. սահմանել 50000 դրամ:

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով` Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա, ԱՄԿ 131 կոնվենցիա, ստանձնած պարտավորություններից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայաստանում աշխատավարձերի պետական կարգավորման հիմնական գործիքը նվազագույն աշխատավարձն է, որը սահմանվում է օրենքով` Հայաստանի ամբողջ տնտեսության համար: Նվազագույն աշխատավարձը պետության կողմից սահմանվող նվազագույն երաշխիք է, որը պետք է ապահովի աշխատողի և աշխատողի ընտանիքի կենսագործունեության համար բավարար եկամուտ:

Գործնականում 2013 թ. հուլիսի 1-ից սահմանված նվազագույն աշխատավարձի չափը (45000 դրամ) հավասարվել է ՀՀ ԱՎԾ-ի կողմից Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին (2013 թ. 2-րդ եռամսյակում կազմել է 44792 դրամ), սակայն դեռևս ցածր է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված պարենային զամբյուղի հիման վրա հաշվարկվող նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (2013 թ. 2-րդ եռամսյակում կազմել է 56799 դրամ):

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Նվազագույն աշխատավարձի մակարդակի բարձրացում` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 4-ի N 740-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթները:

 

2. Կարգավորման առարկան

 

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի փոփոխություն:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 4-ի N 740-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթների ապահովում, որն ուղղված է աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես, արժանապատիվ աշխատանքի ապահովմանը:

70.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթների համապատասխանեցում Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ-ի կոնվենցիաների պահանջներին, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների վերլուծության արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների հստակեցում և պարզեցում:

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված դրույթների իրագործում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010 թ. հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-117-Ն օրենքում կատարվեցին լայնածավալ փոփոխություններ, որոնց զգալի մասը ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում` նաև Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ-ի կոնվենցիաների դրույթներին համապատասխանեցնելու գործընթացի համատեքստում էր: Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի կիրառման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հերթական զեկույցի քննարկումից հետո Սոցիալական իրավունքի եվրոպական հանձնաժողովի 2010 թ. եզրակացություններում առկա են դիտողություններ ՀՀ աշխատանքային օրենսգրքի որոշ դրույթների անհամապատասխանության մասին:

Բացի դրանից` իրավակիրառական պրակտիկայում ևս արծարծվում են որոշակի խնդիրներ` կապված ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների տարաբնույթ ընկալման հետ, որոնք հստակեցման կարիք ունեն:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները կհամապատասխանեցվեն Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ-ի կոնվենցիաների պահանջներին, կլուծվեն իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները:

 

2. Կարգավորման առարկան

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխում և աշխատանքային օրենսդրության կատարելագործում` աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների հստակեցման և միջազգային պայմանագրերով ամրագրված պահանջներին համապատասխանեցման միջոցով:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի ընդունմամբ կբարելավվեն աշխատողներին պետության կողմից ապահովվող սոցիալական երաշխիքները, կպարզեցվեն և կհստակեցվեն աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները:

71.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած` ՀՀ կառավարության գործունեության ծրագրով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ սահմանված են հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը:

Համաձայն ՀՀ կառավարության գործունեության ծրագրի 2-րդ բաժնի 2.4.1-ին ենթաբաժնի` նախատեսվում է հետևողականորեն շարունակել կենսաթոշակների չափերի բարձրացման քաղաքականությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Հաշվի առնելով նշվածը` նախատեսվում է 2015 թ. հունվարի 1-ից բարձրացնել հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը:

 

2. Կարգավորման առարկան

 

Ներկայացվող որոշման նախագծով կսահմանվի հիմնական կենսաթոշակի չափը` հիմք ընդունելով 2015 թ. համար սահմանված միջին աշխատանքային կենսաթոշակի չափի թիրախային ցուցանիշը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի ընդունմամբ կապահովվեն ՀՀ 2015 թ. պետական բյուջեի կատարումը և ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացումը:

72.

«Երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգը

և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1694-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համապատասխան դրույթներով, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» և «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» ԱՄԿ-ի կոնվենցիաների, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ՀՀ միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Բռնությունից երեխայի իրավունքների պաշտպանությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով: Մասնավորապես, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչների, արգելվում է երեխային ենթարկել բռնության, կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Պետությունը և նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավվելուց: ՀՀ քրեական օրենսգրքում հատկացված է հատուկ գլուխ` «Ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություններ»՝ համաձայն որի երեխաների նկատմամբ ցանկացած բռնություն կամ բռնի գործողություններ կատարողները պատժվում են օրենքով սահմանված կարգով` ազատազրկմամբ:

Նշված իրավական ակտերի կիրարկումը լիովին չի իրականացվում, քանի որ ՀՀ-ում դեռևս չի ստեղծվել երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների վերաբերյալ դեպքերի գրանցման ընդհանուր մեթոդաբանություն, բացակայում են երևույթի վերաբերյալ կոնկրետ վիճակագրական տվյալները: Սակայն մասնակի հետազոտությունները, ինչպես նաև տարբեր ծառայությունների, խնամքի հաստատություններից ստացված հաշվետվությունների արդյունքները վկայում են, որ բռնության տարբեր դեպքեր կան՝ ինչպես ընտանիքներում, այնպես էլ՝ տարբեր տիպի կրթական և խնամքի հաստատություններում:

Պետության կողմից դեռևս սահմանված չեն բռնության երևույթի գնահատման չափանիշները, դրսևորման ձևերի, տարածվածության մասին տեղեկատվությունը, շահագրգիռ մարմինների համաձայնեցված արձագանքման և գործունեության մեխանիզմները: Բացակայում են բռնության ենթարկված երեխաների վերականգնողական ծառայությունները և երևույթի կանխարգելման միջոցառումները: Հանրապետությունում ձևավորված չէ նաև հասարակության կողմից երևույթի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Հաշվի առնելով առկա խնդիրները` անհրաժեշտ է մշակել բռնության ենթարկված երեխաների իրավական, կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության բնագավառում պետական գործունեության հիմնական ուղղությունները, երեխայի հանդեպ բռնության երևույթի վերացմանն ուղղված շահագրգիռ մարմինների համաձայնեցված գործունեության, երևույթի մասին տեղեկատվության հավաքագրման, ինչպես նաև երևույթի մասին հասարակության տեղեկացվածությունն ապահովող մեխանիզմները:

 

2. Կարգավորման առարկան

 

Կարևորելով բռնության բոլոր ձևերից երեխայի պաշտպանված լինելու իրավունքը, ինչպես նաև երեխայի հանդեպ բռնության և անտեսման երևույթի կանխարգելման կարևորությունը՝ որոշման նախագծով կսահմանվեն երեխայի հանդեպ բռնության երևույթի վերացմանը, կանխարգելմանը և վերականգնմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու սկզբունքները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունումը կնպաստի երեխայի հանդեպ բռնության և անտեսման երևույթի կանխարգելմանը, բռնության ենթարկված երեխայի սոցիալական վերականգնմանն ուղղված սոցիալական աջակցության համակարգի ստեղծմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

73.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2014 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Ծրագրի ընդունման և իրականացման նպատակը Հայաստանում տեղեկատվական հասարակության և զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կայացմանը, աշխարհի առաջատար ՏՀՏ-ների երկրների շարքում Հայաստանը ՏՀՏ-ի ուղղվածություն ու լայն տարածում ունեցող էլեկտրոնային հասարակությամբ երկիր դասվելուն, ոլորտի արդյունավետության աճի պահպանմանը և զարգացմանը, որակյալ աշխատուժի աճի շարունակական զարգացմանը նպաստելն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն են`

- ՏՏ-ի ոլորտում գործունեության ծավալման և ՏՏ-ի գործիքների համատարած կիրառման համար բարենպաստ գործարար միջավայրի և համաշխարհային չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ ՏՀՏ-ների ենթակառուցվածքների թերի լինելը.

- Էլեկտրոնային գրագիտության անբավարար մակարդակը.

- ՏՏ-ի արտադրանքի և ծառայությունների արտահանման շուկաների սահմանափակությունը.

- Հայաստանում համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ցածր ներկայացվածությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

- Էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ու ոլորտի զարգացմանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակում և իրականացում.

- ՏՏ-ի լուծումների և արտադրանքի նկատմամբ տեղական պահանջարկի խթանում.

- հասարակության իրազեկման, հայկական ՏՏ-ի արտադրանքի պարբերական ներկայացման ու առաջմղման, ոլորտի ապագա զարգացումների և հաջորդ սերնդի անելիքների քննարկման միջոցառումների իրականացում.

- ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատում և ընդլայնում.

- Հայաստանի վարկանիշի ձևավորում` որպես ՏՏ-ի տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը:

 

2. Կարգավորման առարկան

 

ՀՀ կառավարությունը, կարևորելով ՏՏ-ի արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, շեշտադրել է Հայաստանում ՏՏ-ի ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության կայացումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է երկրում գիտելիքահենք տնտեսության ձևավորման ուղղությամբ իրական հնարավորությունների ստեղծում:

74.

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է միջազգային շուկաներին Հայաստանի ինտեգրացման իրողություններով պայմանավորված` արտաքին առևտրի հնարավորությունների արդյունավետ իրացման նպատակով համարժեք որակի ենթակառուցվածքի կայացման խնդրից: Այս առումով կարևոր են օրենքներում առկա թերությունների շտկման հետ միաժամանակ Հայաստանի տեխնիկական կանոնակարգման և որակի ենթակառուցվածքի բնագավառներում գործող օրենսդրությունը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պայմանագրով նախատեսված հասկացություններին ու գործընթացներին համապատասխանեցումը, երկրում որակի ենթակառուցվածքի արդյունավետ գործողության ապահովումը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները ներառում են`

- ՀՀ օրենսդրության ոչ լիարժեք համապատասխանությունը ԵՏՄ-ի օրենսդրությանը, ինչը խոչընդոտում է արտադրանքի ազատ տեղաշարժին ԵՏՄ անդամ պետությունների տարածքում,

- գործող օրենքներում գործողության երկու տարվա ընթացքում առաջացած անճշտությունների առկայությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

- ՀՀ օրենսդրության լիարժեք համապատասխանեցում ԵՏՄ-ի օրենսդրությանը,

- գործող օրենքներում առկա անճշտությունների վերացում:

 

2. Կարգավորման առարկան

 

Ոլորտում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է տեխնիկական կանոնակարգման ոլորտի` Եվրասիական տնտեսական միությունում ընդունված մի շարք որոշումների և համաձայնագրերի ընդունմանը, որոնցով կարգավորվում են սպառողների շահերի պաշտպանության, մարդու առողջության ու կյանքի պաշտպանության, ունեցվածքի, շրջակա միջավայրի, կենդանիների և բույսերի կյանքի ու առողջության պահպանման խնդիրները:

 

3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ տեխնիկական կանոնակարգման և որակի ենթակառուցվածքի բնագավառների օրենսդրության ներդաշնակեցում ԵՏՄ-ի օրենսդրությանը, ինչը կնպաստի ԵՏՄ անդամ պետությունների հետ ազատ առևտրային հարաբերությունների կայացմանը:

75.

«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագիրը նպատակաուղղված է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով հանրապետության դինամիկ զարգացող ճյուղերից է: Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակները սահմանված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած զբոսաշրջության զարգացման հայեցակարգով: Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործում` զբոսաշրջային այցելությունների թվի աճով, զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Հայաստանի զբոսաշրջային արդյունքը համաշխարհային շուկայում ներկայացնելու հիմնական ձևերից է միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը: 2015 թվականին նախատեսվում է ապահովել Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությունն առնվազն 4 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների: 2015 թվականի ընթացքում կապահովվի Հայաստանի զբոսաշրջային արդյունքն ազգային մակարդակով ներկայացնելու, և միջազգային ցուցահանդեսներում, տոնավաճառներում, համաժողովներում և ոլորտի մի շարք այլ միջոցառումների ընթացքում գովազդելու նպատակով պատրաստվող գովազդատեղեկատվական նյութերը նոր որակ և աշխարհագրական ընդլայնված տարածում կստանան:

2015 թվականին նախատեսվում է մասնագիտացված լրագրողների ճանաչողական այցերի կազմակերպում՝ նպատակային շուկա համարվող մի շարք երկրներից: Այցերի հիմնական նպատակը հայկական մշակույթի, սովորույթների, պատմական ժառանգության և զբոսաշրջիկներին հետաքրքրող այն ամենը ներկայացնելն է, որը հետագայում օտարերկրյա լրագրողը կներկայացնի իր երկրում հրատարակվող թերթերում և ամսագրերում:

Զբոսաշրջության տարածքային և ներքին զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև նոր զբոսաշրջային գրավչությունների բացահայտման, ձևավորման ու պատմամշակութային հիմքի վրա զբոսաշրջության այլընտրանքային ձևերի զարգացման, պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացման նպատակով նախատեսվում է պետական մասնակցության ապահովում՝ մի շարք կարևորագույն ավանդական տոնակատարությունների անցկացմանը:

 

2. Կարգավորման առարկան

 

Հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, համայքներում զբոսաշրջության զարգացման, զբոսաշրջության բնագավառի մարքեթինգային քաղաքականության իրականացման, Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորման, միջազգային շուկայում պատշաճ ներկայացման և Հայաստանի միջազգային ինտեգրմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճին, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջության զարգացման ասպարեզում միջազգային համագործակցության ակտիվացմանը:

76.

«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին»

2015 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման

նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կմշակվի՝ ելնելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ-ի ոլորտին պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացման նպատակով:

Վերջին տարիներին նպատակային քաղաքականության արդյունքում ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեությանը և զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ օրենսդրական, ինչպես նաև` ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) և տեխնիկական աջակցության հետ կապված հիմնախնդիրները թեթևացել են, այդուհանդերձ, դեռևս առկա են մի շարք բարդություններ:

ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումներին զուգահեռ՝ ոլորտի փորձագիտական ուսումնասիրությունների և վարչական մոնիթորինգի արդյունքում բացահայտվել են առավել հնչեղ հիմնախնդիրները, մասնավորապես`

- ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսական (վարկային) միջոցների մատչելիության ցածր մակարդակ` պայմանավորված դրանց երկարաժամկետ (3 տարվանից ավելի ժամկետով) ֆինանսական (վարկային) ռեսուրսների և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ,

- գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարություններ,

- ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացման` վերջիններիս կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղման հետ կապված խնդիրներ,

- ՀՀ մի շարք տարածաշրջաններում ՓՄՁ-ին աջակցող ենթակառուցվածքների և մեխանիզմների բացակայություն և (կամ) դրանց թույլ լինելը, ինչպես նաև` սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների և ֆինանսական միջոցների պակաս:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

ՓՄՁ-ի զարգացման համատեքստում առկա խնդիրների հաղթահարման նպատակով հարկ է, որ շարունակվի համապատասխան պետական քաղաքականության իրականացումը` միտված երկրում գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի իրականացման համար տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալների ավելացմանը:

 

2. Կարգավորման առարկան

 

Ծրագրի կարգավորման առարկան պետական աջակցության հարաբերություններն են` ուղղված ՓՄՁ-ի զարգացման խթանմանը, ՓՄՁ-ի զարգացման միջոցով երկրի, հատկապես, նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափությունների հաղթահարմանը, տնտեսության դիվերսիֆիկացման, զբաղվածության ապահովմանը և ինքնազբաղվածության մակարդակի բարձրացմանը նպաստելուն, ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության գործիքների բազմազանեցմանը, նպատակայնության ու հասցեականության բարձրացմանը:

«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագրով նախատեսվում են`

- գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին ձեռներեցությամբ զբաղվելու, ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում` նախապատվություն տալով հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին,

- կանանց՝ ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնում,

- ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության առկա գործիքների կիրառման շարունակականության ապահովում և նոր գործիքների ներդրում, մասնավորապես, տեղական տնտեսական զարգացում և ոլորտային բիզնեսներին աջակցություն, հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն,

- ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Ծրագրի կիրարկման արդյունքում ակնկալվում են ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության ընդլայնում, մրցակցային կարողությունների ամրապնդում, ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) տեսականու ընդլայնում ու արտահանման ծավալների ավելացում, ՓՄՁ-ի սուբյեկտների թվաքանակի աճ և արդյունքում՝ նոր աշխատատեղերի ստեղծում:

77.

«Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունից արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Ծրագրի հիմնական նպատակը ՀՀ կառավարության արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության դրույթների իրագործումն է՝ կազմակերպությունների և արտահանման ներուժ ունեցող ոլորտների արդիականացմանն աջակցության, միջազգային մրցունակության աճին ուղղված նախաձեռնությունների խրախուսման և ինովացիոն համակարգի ձևավորման միջոցով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում մշակվող և իրականացվող ոլորտային զարգացման ռազմավարությունների իրականացման միջոցառումների ծրագրերը ներառում են՝ ինչպես մասնավոր հատվածի կողմից, այնպես էլ` պետության աջակցությամբ և ֆինանսավորմամբ իրականացվելիք միջոցառումներ: Դրանք, համակարգված և արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով ամփոփվում են միջոցառումների միասնական ծրագրի ներքո, որի իրագործման համար ՀՀ պետական բյուջեով նախատեսվում է համապատասխան ֆինանսավորում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Խնդիրների լուծման նպատակով կօգտագործվի հետևյալ գործիքակազմը՝

- արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում,

- միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում,

- հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացում,

- շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների՝ նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքները ներկայացնելը,

- վերապատրաստման դասընթացների մշակման և իրականացման ֆինանսավորում,

- միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում:

 

2. Կարգավորման առարկան

 

Հանրապետության արդյունաբերության արտահանելի հատվածի ավելացում` համաշխարհային շուկայում մրցունակ հայրենական ապրանքները ներկայացնելու միջոցով:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում են տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնում և դիվերսիֆիկացիա, հայկական ապրանքների մրցունակության բարձրացում և արդյունքում՝ արտահանվող ապրանքների ծավալի աճ:

78.

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2015 թվականի ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Բարենպաստ գործարար միջավայրը ժամանակակից աշխարհում ներդրումների ներգրավման և երկարաժամկետ տնտեսական աճի հիմնական գրավականն է: Այս առումով ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է կատարում գործարարությամբ զբաղվելը դյուրացնելու և անհարկի պետական միջամտության բեռը թեթևացնելու ուղղությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Գործարարությանն առնչվող ընթացակարգերն իրենց պարզությամբ և թափանցիկությամբ դեռևս հեռու են բավարար լինելուց: Գործարարության զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման պետական քաղաքականությունն ուղղված է առավելագույն բարենպաստ միջավայրի ստեղծմանը, տնտեսության առավել ազատականացմանը, ազատ մրցակցության խթանմանը, վարչարարական ընթացակարգերի առավելագույն պարզեցմանը, մասնավորապես, տարբեր պետական մարմիններ կրկնվող տեղեկատվությամբ հաշվետվությունները ներկայացնելու բացառմանը, սպառողների շահերի արդյունավետ պաշտպանությանը, փոքր և միջին բիզնեսի համար պարզեցված հարկային դաշտի ձևավորմանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված` ՀՀ կառավարության բարեփոխումների շարունակականության ապահովման և տարբեր ոլորտներում այդ ուղղությամբ իրականացվող առանձին միջոցառումերի համալիր ու հասցեական իրագործման նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2015 թ. ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 

2. Կարգավորման առարկան

 

Աշխատանքներ կկատարվեն Հայաստանի գործարար միջավայրի բարեփոխման և «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման համար հիմք հանդիսացող բաղադրիչների բարելավման ուղղությամբ:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունը դարձնել գործարար և ներդրումային առավել բարենպաստ միջավայր ունեցող երկիր:

ՀՀ արդարադատության նախարարություն

79.

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի 8.3-րդ կետի՝ անհրաժեշտ է ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգը և «մեկ պատուհանի» սկզբունքը:

 

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Նոտարական գործողություններ կատարվում են բացառապես փաստաթղթային տարբերակով, չի գործում «մեկ պատուհանի» սկզբունքը, և նոտարական ծառայություններից օգտվող քաղաքացին հարկադրված դիմում է այլ պետական մարմինների կողմից վարվող տվյալների բազայից տեղեկատվություն ստանալ, որպեսզի նոտարի կողմից իրականացվեն նոտարական գործողությունները: Միաժամանակ, պետք է նշել, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանվել է նոտարների համար պատասխանատվության ռիսկի ապահովագրության չափը, որն արգելքներ է ստեղծում նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ ստեղծելուն: Պետք է նշել, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 53 արձանագրային որոշման մեջ կատարել փոփոխություններ և հանել նոտարի լրիվ նյութական պատասխանատվության սկզբունքը, քանի որ պրակտիկայում նոտարական գործողության իրականացման համար դիմում են քաղաքացիներին՝ որպես քաղաքացիաիրավական հարաբերության սուբյեկտներ, ուստի, պետք է ճշգրտել լրիվ գույքային պատասխանատվության սահմանները, քանի որ յուրաքանչյուր պատասխանատվության տեսակ և ներգործության միջոց կիրառելու համար անհրաժեշտ է պարզել մեղքի տեսակը:

 

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

 Առաջարկվում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և դրանից բխող իրավական ակտերում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ նպատակ ունենալով ներդնել էլեկտրոնային նոտարիատի լիարժեք համակարգ և նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ, ինչպես նաև «մեկ պատուհանի» սկզբունքը՝ նոտարական գործողությունների իրականացման համար:

 Նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ ներդնելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա վերանայելու նոտարների կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված վճարները, որը կարող է իր հերթին որոշակի ազդեցություն ունենալ հասարակության ներկա սոցիալ-տնտեսական վիճակի վրա:

 

 2. Կարգավորման առարկան

 

 Իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով ներդնել «մեկ պատուհանի» սկզբունքով ծառայություններ մատուցելու՝ նոտարի պարտականությունը, ինչպես նաև ամբողջությամբ կիրառել էլեկտրոնային նոտարի համակարգը, որը հնարավորություն կտա բացառելու թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը և կապահովի սպասարկման բարձր որակը՝ ներառյալ «մեկ պատուհանի» սկզբունքով ծառայությունների մատուցումը։

 

 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

 Ամբողջությամբ ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգը, ինչը հնարավորություն կտա նոտարի կողմից նոտարական գործողություններ, առավելապես նոտարի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով, կատարելուն: Բարձրացնել նոտարների պատասխանատվության ապահովագրավճարների նվազագույն շեմը:

80.

 «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

 ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը ճանաչել և հռչակել է իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը: Այս ոլորտում հակակոռուպցիոն ռազմավարական փաստաթղթերի ընդունմամբ ձեռնարկվել են քայլեր, որոնք ուղղված են եղել կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանելուն, օրենսդրական հիմքերը կատարելագործելուն, ինչպես նաև հակակոռուպցիոն մարմինների ինստիտուցիոնալ համակարգ ներդնելուն: Սույն ռազմավարության նպատակն է ապահովել դատական իշխանության, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և նոտարիատի վիճակագրական համապարփակ տվյալների հրապարակայնությունն ու հասանելիությունը հանրությանը, ինչպես նաև բարձրացնել հասարակության վստահությունը դատական իշխանության, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և նոտարիատի նկատմամբ հասարակության վստահությունը:

 

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

 Ներկայումս նախորդ ռազմավարության ուսումնասիրությունը և դրանով նախատեսված միջոցառումների արդյունքների վերլուծությունը ցույց են տվել, որ համապարփակ հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակվել է, և չեն ներառվել խնդրահարույց այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են նոտարական և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ոլորտները, հետևաբար, նաև չի ապահովվել ռազմավարության առջև դրված նպատակների իրականացումը: Ծրագրով նախատեսված միջոցառումները մեծածավալ լինելու պատճառով չեն եղել լիարժեք պլանավորված, անհրաժեշտ չափով համալիր և ամբողջական:

Ռազմավարական ծրագրերում առկա այս և նմանատիպ այլ էական խնդիրներն իրենց համակցության մեջ վերջին հաշվով հանգեցրել են պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն գործունեության նկատմամբ հասարակության վստահության պակասի: Դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները, մասնավորապես, Թրանսփարենսի Ինթերնեյշնլի՝ կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2011 թ. արդյունքների համաձայն Հայաստանի Հանրապետությունում հարցվածների ընդամենը 39%-ն է գտել, որ քաղաքացիները դերակատարում ունեն կոռուպցիայի դեմ պայքարում, այն դեպքում, երբ մյուս երկրների միջին ցուցանիշը 70% է: Մինչդեռ հանրության աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում հաջողության հասնելու կարևորագույն գրավականն է:

 

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Հակակոռուպցիոն ռազմավարությունն իրագործելու հիմնական գրավականն այն է, որ պետական իշխանության բոլոր ճյուղերը գիտակցում են առանց կոռուպցիայի հասարակություն ունենալու կարևորությունը: Ռազմավարության իրականացումը պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության, պատասխանատվության և հակակոռուպցիոն իրավախախտումների կանխարգելման վրա:

 

2. Կարգավորման առարկան

 

Հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացմամբ ապահովել դատական իշխանության, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և նոտարիատի վիճակագրական համապարփակ տվյալների հրապարակայնությունն ու հասանելիությունը հանրությանը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման արդյունքում ունենալ կոռուպցիայից զերծ հասարակություն, ինչպես նաև ապահովել հասարակության վստահությունը դատական իշխանության, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և նոտարիատի նկատմամբ:

81.

Վերանայել ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումները, տուգանքների չափերը, ըստ իրավախախտման բնույթի առաջացող իրավական պատասխանատվությունը և այլ հետևանքները և ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարություն: ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնել ավտոկայանատեղերի վերաբերյալ միասնական օրենսդրական կարգավորումներ սահմանելու մասին

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիրներից մեկն է ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում պատասխանատվություն նախատեսող իրավախախտումների համար սահմանված վարչական տուգանքների համաչափությունը զանցանքի վտանգավորությանը: Այս միջոցառումը ներառում է ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների, տուգանքների չափերի, ըստ իրավախախտման բնույթի առաջացող իրավական պատասխանատվության կամ այլ հետևանքների, ինչպես նաև ավտոկայանատեղերի վերաբերյալ միասնական օրենսդրական կարգավորումներ սահմանելու նպատակով ուսումնասիրություններ կատարելը և առաջարկություններ ներկայացնելը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս վարչական իրավախախտումների բացահայտման գործում մեծ դեր ունեն տեխնիկական սարքերը: Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները՝ վարչական իրավախախտումների թիվը չի պակասում, այսպես՝ 2012 թվական՝ 422823, 2013 թվական՝ 852842: Ակնհայտ է, որ տվյալները մտահոգիչ են՝ հաշվի առնելով մի շարք վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանը:

Ավտոկայանատեղերի կազմակերպման, ավտոկայանատեղերի դրույքաչափերի, ավտոկայանատեղերի տուրքի վճարման պարտավորությունների ծագման առումով ևս առկա են խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ենթարկել միասնական օրենսդրական կարգավորման:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական տույժերը, ըստ էության, չեն կատարում հիմնական գործառույթներից մեկը՝ կանխարգելում, անհրաժեշտ է ուսումնասիրել և նախատեսել նոր վարչական տույժեր՝ հիմք ընդունելով միջազգային փորձը և դրա կիրառության հնարավորությունը ՀՀ-ում:

 

 2. Կարգավորման առարկան

 

Սույն միջոցառման կարգավորման առարկան ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների, տուգանքների չափերի, ըստ իրավախախտման բնույթի առաջացող իրավական պատասխանատվության, ավտոկայանատեղերի մասին միասնական օրենսդրական կարգավորումներ սահմանելու վերաբերյալ առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վերաբերյալ առաջարկությունների հիման վրա հնարավոր կլինի վերանայել վարչական տույժերի համակարգում ներառված տույժերը, տուրքերի չափերը և այլ հետևանքներ, որոնք մեծ դեր կունենան վարչական իրավախախտումների կանխարգելման, իրավախախտման և սահմանված պատասխանատվության համաչափության հաստատման գործում:

82.

(կետն ուժը կորցրել է 25.12.14 N 1486-Ն)

83.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Սույն իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է պետության կողմից իրավական այնպիսի կարգավորումների ամրագրմամբ, որոնցով կապահովվի հանրային (ՀՀ պետական բյուջեի ձևավորում) և մասնավոր (տնտեսավարող սուբյեկտներ) իրավաչափ շահերի ողջամիտ հավասարակշռությունը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու համար՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով:

Այսպիսի ձևակերպումը հստակ չէ և պրակտիկայում չարաշահումների տեղիք է տալիս: Մասնավորապես, պարզ չէ, թե ինչը պետք է համարել հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը և որ գործողություններն են հանգեցնում դրան: Հստակ չէ՝ արդյոք որևէ մեկ փաստաթուղթ չներկայացնելը կամ արդյոք իրականությանը չհամապատասխանող որևէ մեկ տվյալի առկայությունը փաստաթղթերից որևէ մեկում կարող է համարվել չարամտորեն խուսափել: Գործնականում ստացվել է այնպես, որ չարամտորեն խուսափելու եղանակ է համարվում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայում թվարկված ցանկացած փաստաթուղթ չներկայացնելը կամ այդ փաստաթղթերից որևէ մեկում իրականությանը չհամապատասխանող թեկուզ մեկ տվյալ մտցնելը: Ուստի, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված հանցակազմը կատարելագործման և կիրառության շրջանակի հստակեցման կարիք ունի:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Հաշվի առնելով նշվածը՝ պետք է ճիշտ որոշվի հարկերը, տուրքերը չվճարելու կամ պարտադիր այլ վճարումներ չկատարելու և դրանց կատարման եղանակների հարաբերակցության հարցը:

Մասնավորապես, անհրաժեշտ է սպառիչ չսահմանել նշված հանցագործության օբյեկտիվ կողմի դրսևորման եղանակները՝ միաժամանակ հանցագործությունը ավարտված համարել համապատասխան հարկվող ժամանակահատվածում հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերը փաստացի չվճարելու պահից:

 

2. Կարգավորման առարկան

 

Սույն միջոցառման կարգավորման առարկան ՀՀ պետական բյուջեի ամբողջական ձևավորման կարևորագույն խնդրին լուծում տալն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի ընդունման դեպքում հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմի առկայությունն այլևս չի պայմանավորվի ՀՀ քրեական օրենսգրքում թվարկված մի քանի սպառիչ եղանակներով, ինչի արդյունքում քրեաիրավական կարգավորման ոլորտից դուրս չեն մնա նշված հանցագործության ոչ պակաս վտանգավոր այլ եղանակներ: Միաժամանակ, հանցագործության ավարտման պահ կդիտվի հարկեր վճարելուց փաստացի խուսափելը, որը տնտեսության ոլորտում պետության քրեական քաղաքականությունը կուղղորդի հարկերն օրենքով նախատեսված չափերով և ժամկետներում ՀՀ պետական բյուջե մուծելուն, այլ ոչ թե հարկային օրենսդրության խախտման համար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն:

ՀՀ պաշտպանության նախարարություն

84.

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի

նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 2.1.1-ին կետով նախատեսված՝ պաշտպանության ոլորտում իրականացման ենթակա գործողությունների ապահովման նկատառումներով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս ՀՀ քաղաքացիների զինապարտության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են 1998 թվականին ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, իսկ զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները` 2002 թվականին ընդունված «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքով, որոնցում տարբեր տարիների կատարվել են մեկ տասնյակից ավելի փոփոխություններ, զինապարտության ապահովման գործընթացում հստակ տարանջատված չեն խաղաղ և պատերազմի պայմաններում պարտադիր զինվորական ծառայության իրականացման, պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնակցությամբ զորահավաքային նախապատրաստության շրջանակներում անցկացվող միջոցառումների շրջանակները, զինվորական ծառայության կազմակերպման գործընթացում ամբողջական սահմանված չէ զինծառայողի կարգավիճակը, վերանայման անհրաժեշտություն ունեն զինվորական պաշտոնների նշանակման, ծառայողական առաջխաղացման, զինվորական կոչումների շնորհման ընթացակարգերը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Առաջարկվում է գործող երկու օրենքներով կարգավորվող հարաբերությունները սահմանել մեկ միասնական օրենքի տեսքով` ապահովելով այդ հարաբերությունների միջև անմիջական կապը` զինվորական հաշվառում-զինվորական ծառայություն-պահեստազորային համակարգ սկզբունքով:

 

2. Կարգավորման առարկան

 

Օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել քաղաքացիների զինապարտությունը` որպես սահմանադրական պարտականության իրացում, զինապարտության ապահովման գործընթացում զինվորական հաշվառման, պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, հստակ ամրագրել զինծառայողի կարգավիճակը, ստեղծել պահեստազորային նոր համակարգ:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Օրենքի ընդունումը խթան կհանդիսանա ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման, զինվորական հաշվառման գործընթացի, խաղաղ և պատերազմի ժամանակ զինվորական ծառայության կազմակերպման ձևերի, զինծառայողների կարգավիճակի հստակեցման, պահեստազորային համակարգի զարգացման համար, ինչը կնպաստի երկրի պաշտպանունակության և անվտանգության առավել բարձր մակարդակի ապահովմանը:

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

85.

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում գործող Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի վերաբերյալ

 

ՀՀ կառավարության 2007 թ. նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան ՀՀ ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգը սահմանելու մասին» N 1483-Ն որոշմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան՝ ազգային զեկույցներ ներկայացնելը: ՄԱԿ-ի հիմնարար փաստաթուղթը Հայաստանի կողմից կազմակերպության պայմանագրային մարմիններին ներկայացվող զեկույցների մաս է կազմում։

2014 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը, Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն, կներկայացնի իր երկրորդ պարբերական զեկույցը, որում մանրամասն անդրադարձ կկատարվի երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին: 2015 թվականի հունվարին տեղի կունենա ՀՀ զեկույցի պաշտպանությունը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կտրվեն նոր հանձնարարականներ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

86.

 «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2014 թվականի կադաստրային

 գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներից` ըստ որի հողերի կադաստրային գները, ըստ նպատակային նշանակության, յուրաքանչյուր տարի հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող օրենսդրության համաձայն նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրային գները չեն կարող կիրառելի լինել 2014 թվականի համար, ուստի, որոշման նախագծի ընդունումն անհրաժեշտ է:

 

2. Կարգավորման առարկան

 

Սույն որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն 2014 թվականի Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2014 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի կիրառման արդյունքում կսահմանվեն 2014 թվականի հողերի կադաստրային գների և կադաստրային զուտ եկամտի չափերը, ինչը կնպաստի հողի շուկայի զարգացմանը, հողի հարկի բազայի և համայնքային բյուջեների ձևավորմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվի օտարման, վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրման կամ այլ դեպքերում:

87.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որի հողամասերը, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրականացվում է հողամասերի որակի ու քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների մասին ամբողջական տվյալներ ստանալու նպատակով: Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում: Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, այդ թվում` նպատակային նշանակությունների ու սեփականության սուբյեկտների, հողատեսքերի ու գործառնական նշանակությունների, ինչպես նաև ոռոգվող հողերի կազմում: Այս բոլոր ընթացիկ փոփոխությունները տարեկան կտրվածքով ենթակա են պետական հաշվառման և պետք է արտացոլվեն Հայաստանի Հանրապետության ընթացիկ հողային հաշվեկշռում:

 Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 1221-Ն որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետության 2012 թվականի հողային հաշվեկշիռը: 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված` Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի փաթեթը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն Հայաստանի Հանրապետության նախարարությունների հետ համաձայնեցման փուլում է և սահմանված ժամկետում կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված փոփոխություններն անհրաժեշտ է արտացոլել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հողային հաշվեկշռում:

Նպատակը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա ընթացիկ հողային հաշվեկշռի՝ ըստ նպատակային նշանակության ու սեփականության սուբյեկտների, իսկ գյուղատնտեսական և անտառային նշանակության հողերը` ըստ հողատեսքերի, տվյալները նախորդ տարիների հետ համեմատելը, վերլուծության հիման վրա առաջարկություններ ներկայացնելն է` հողային պաշարների արդյունավետ օգտագործման և կառավարման, համայնքների սեփականաշնորհված հողերի միավորման ու խոշորացման ծրագրերին օժանդակելու համար:

 

2. Կարգավորման առարկան

 

Որոշման ընդունմամբ կկատարվի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջը. տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխությունները կարտացոլվեն 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թ. հաշվետվության (հողային հաշվեկշիռ) նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, ոչ պետական կազմակերպություններն ու անձինք:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

 «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թ. հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում կկազմվի Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը):

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

88.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի

 փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

 ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (տարածքների) անհատույց օգտագործման տրամադրման գործընթացում առաջանում են այնպիսի դեպքեր, երբ անհրաժեշտ է հստակեցնել հավակնող սուբյեկտի իրավունքը՝ համապատասխան տարածքն օգտագործելու համար, ինչպես նաև պայմանները, որին պետք է համապատասխանի օգտագործողի ներկայացրած ծրագիրը և մի շարք այլ դրույթներ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Գործող որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունք ունեցող սուբյեկտները, իրավունքի տրամադրման պայմանները հստակ սահմանված չեն, ինչը խնդիրներ է առաջացնում ՀՀ կառավարությունում առանձին տարածքներն օգտագործման իրավունքով տրամադրելու մասին որոշումների քննարկման ժամանակ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Որոշմամբ առաջարկվող փոփոխություններով կկանոնակարգվեն նշված խնդիրները՝ սահմանելով իրավական որոշակի նորմեր:

 

2. Կարգավորման առարկան

 

Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու հետ կապված գործընթացը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու դեպքերի, պայմանների հստակեցում, այդ գործընթացի արդյունավետության բարձրացում:

89.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի

մարտի 24-ի N 305-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրաբերության բոլոր հնարավոր դեպքերի հստակեցմամբ և պայմանների սահմանմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշմամբ հաստատված է կարգ, ինչպես նաև ամրագրված է հանրակացարանների ցանկը, որոնց վերաբերում են տվյալ կարգի դրույթները: Իրականում անհրաժեշտություն է առաջանում լուծումներ տալ նաև այնպիսի դեպքերին, որոնք չեն կանոնակարգվում գործող որոշմամբ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Կանոնակարգել պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրաբերության վերաբերյալ հանձնարարականների կատարումը:

 

2. Կարգավորման առարկան

 

Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրաբերության գործընթացի հստակեցում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրաբերության օբյեկտների և սուբյեկտների հստակեցում:

90.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի

փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկներին, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (տարածքի) վարձակալության պայմանների նույնացումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշումը բազմակի անգամ ենթարկվել է փոփոխությունների, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման գործընթացը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Կանոնակարգել Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության՝ մինչև մեկ տարի ժամկետով տրամադրման գործընթացը:

 

2. Կարգավորման առարկան

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման գործընթացի արդյունքների բարձրացում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման գործընթացի հստակեցումը:

91.

«Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի հավատարմագրային կառավարման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս առկա են դեպքեր, երբ, պետական գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու գործարքներն իրականացնելիս, դրանք տնտեսապես չեն հիմնավորվում, ինչն իրավիճակային լուծում է և թույլ չի տալիս երկարաժամկետ հեռանկարում սահմանել (որոշել) պետության շահը և պետական գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակահարմարությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Կանոնակարգել պետական գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացը և պայմանները:

 

2. Կարգավորման առարկան

 

Սեփականության իրավունքով պետությանը պատկանող գույքի տնօրինման տարբերակների սահմանում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Պետական գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու ժամանակ կանխատեսելի արդյունքների ձեռքբերում:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

92.

 «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

 

1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի նախապատրաստումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած՝ օրենքներով լիարժեք չկանոնակարգվող հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

2011 թվականի նոյեմբերի 30-ին ընդունված օրենքների կիրարկմամբ կարգավորվեցին ՀՀ-ում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր տրամադրելու (փոխանակելու), տրամադրելու (փոխանակելու) մասին դիմումի ընդունումը մերժելու, անվավեր ճանաչելու իրավահարաբերությունները, սակայն պրակտիկայում ի հայտ են գալիս օրենսդրական բացեր, որոնք անհրաժեշտ է կարգավորել` վարչարարության հիմնարար սկզբունքների կատարումն ապահովելու նպատակով: Մասնավորապես, օրենքների համաձայն նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալու համար քաղաքացին լուսանկարվում և մատնահետքերը հանձնում է ոստիկանության մարմնում՝ առանց բացառությունների: Մինչդեռ, պրակտիկայում շատ են հանդիպում դեպքեր, երբ հիվանդության, տեղաշարժման հետ կապված խնդիրների (հիվանդանոցում, ազատազրկման վայրում գտնվելու ընթացքում) պարագայում անհրաժեշտություն է առաջանում համապատասխան տեխնիկական միջոցների օգնությամբ մատնահետքերը վերցնել և անձին լուսանկարել ոստիկանությունից դուրս:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով վերացնել անձնագրային գործողությունների կատարման ընթացքում ի հայտ եկած՝ չկարգավորված իրավահարաբերությունները:

 

2. Կարգավորման առարկան

 

Օրենքների նախագծերով նախատեսվում է վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայությունների կողմից ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչպես նաև նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), տրամադրումը (փոխանակումը) մերժելու` օրենքով նախատեսված գործողություններ իրականացնելու ընթացքում առաջացած օրենսդրական բացերը, մասնավորապես, նախատեսվում է օրենսդրական հիմք նախատեսել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություններ այցելելու հնարավորությունից զուրկ անձանց համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայությունների տարածքից դուրս կատարել անձնագրային գործողություններ՝ համապատասխան շարժական սարքավորումներ ձեռք բերելու միջոցով:

 

3. Միջոցառման իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կբարձրացվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, կկարգավորվեն պրակտիկայի ընթացքում ի հայտ եկած օրենսդրական բացերը և կբարձրանա անձնագրավորման ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի աշխատանքի արդյունավետությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

93.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի

օգոստոսի 18-ի N 1219-Ն և N 1489-Ն որոշումներում փոփոխություններ

ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Իրավական ակտի փոփոխությունը պայմանավորված է նշված որոշումների ընդունումից հետո անցած ժամանակահատվածում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից անվտանգության նոր ստանդարտների հրատարակմամբ, մասնավորապես, «Իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության միջազգային հիմնական ստանդարտներ, GSR մաս 3», «Միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության ու հակազդման համար օգտագործվող անվտանգության չափանիշները՝ GSG-2»:

 Ճառագայթային անվտանգության նոր նորմերի ներդրման վերաբերյալ առաջարկություն էր ներկայացվել նաև 2012 թ. Հայաստան այցելած ԱԷՄԳ-ի վթարային պատրաստվածության հարցերով առաքելության (EPREV) կողմից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների որոշ չափորոշիչներ ոչ ամբողջությամբ են համապատասխանում միջազգային մոտեցումներին:

 

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Նշված որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանում կներդրվեն ճառագայթային անվտանգության պահանջներ, որոնք համահունչ են միջազգայնորեն ընդունված անվտանգության ապահովման նորագույն մոտեցումներին:

 

2. Կարգավորման առարկան

 

Առաջարկվող որոշմամբ կկարգավորվեն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության գնահատման, օբյեկտին բնորոշ ռիսկերի բնութագրման, վթարային պատրաստվածության, անվտանգ կառավարման վերաբերյալ պահանջները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Որոշման կիրառման դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ԱԷՄԳ-ի անվտանգության նոր պահանջների կիրառումը:

94.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի N 631-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Իրավական ակտի փոփոխությունը պայմանավորված է նշված որոշման ընդունումից հետո անցած ժամանակահատվածում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից անվտանգության նոր ստանդարտների հրատարակմամբ, մասնավորապես, «Ռադիոակտիվ թափոնների դասակարգումը GSG-1»:

Հայաստանում ռադիոակտիվ թափոնների դասակարգման նոր սխեմայի անցման անհրաժեշտության մասին նշված է Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգում (ՀՀ կառավարության 2010 թ. նոյեմբերի 4-ի N 43 արձանագրային որոշում):

 

1.1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Նշված որոշման ընդունմամբ Հայաստանում կներդրվեն ճառագայթային անվտանգության պահանջներ, որոնք համահունչ են միջազգայնորեն ընդունված անվտանգության ապահովման նորագույն մոտեցումներին:

 

2. Կարգավորման առարկան

 

Առաջարկվող որոշմամբ կկարգավորվեն ռադիոակտիվ թափոնների դասակարգման նոր սխեմայի և, դրա վրա հիմնված, ռադիոակտիվ թափոնների կառավարման (մասնավորապես, թափոնների տեսակավորման, մշակման ու թաղման) հետ կապված հարաբերությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Որոշման կիրառման դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ԱԷՄԳ-ի անվտանգության նոր պահանջների կիրառումը:

95.

«Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

 Սույն իրավական ակտով ներկայացված են այն միջոցառումները, որոնց կատարմամբ Հայաստանի Հանրապետությունում կապահովվի շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ժամանակակից համակարգի ներդնումը, որը հնարավորություն կտա վերահսկելու շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտմամբ պայմանավորված՝ բնակչության ճառագայթահարումը:

 Իրավական ակտով սահմանվում են շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի համակարգի ուժեղացման ու գործունեության ապահովման միջոցառումները, դրանց կատարման համար պատասխանատուներն ու անհրաժեշտ միջոցները:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս շրջակա միջավայրի լիարժեք ճառագայթային մոնիթորինգ՝ տարածքային առումով իրականացվում է միայն Հայկական ատոմային էլեկտրակայանի դիտարկման գոտում:

Հայաստանի Հանրապետության տարածքում եղած խմելու ջրի աղբյուրներում, օդում, հողում, բաց ջրավազաններում, տեղական արտադրության սննդամթերքում ռադիոակտիվ իզոտոպների պարունակության սիստեմատիկ մոնիթորինգ չի իրականացվում:

 

2. Կարգավորման առարկան

 

Նշված իրավական ակտով կկարգավորվեն շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի ձևավորման ու դրա գործունակության ապահովման հետ կապված հարաբերությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նշված իրավական ակտի ընդունման դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ժամանակակից համակարգի ձևավորմանն ուղղված աշխատանքների համակարգված ու նպատակային իրականացումը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

96.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Վտանգավոր բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փախադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1372-Ն որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԻԿԱՕ-ի կողմից «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի 11-րդ փոփոխությամբ (2013 թ. փետրվար) սահմանված նոր չափորոշիչներին համապատասխանեցմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը

 

ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 887-Ն որոշումն ամբողջովին համապատասխանում էր 2011 թ. ԻԿԱՕ-ի կողմից «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածում կատարված լրացումներին ու փոփոխություններին:

2013 թ. ընթացքում (փետրվար) ԻԿԱՕ-ի կողմից «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի նոր՝ 11-րդ փոփոխությամբ ընդունված «Միջազգային ստանդարտներ և առաջարկվող պրակտիկա» փաստաթղթով սահմանվել են նոր չափորոշիչներ` կապված վտանգավոր բեռների օդային փոխադրման կարգի և նման փոխադրումների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջների հետ:

Նշված լրացումների և փոփոխությունների կիրառման ուշացումը կարող է ազդել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման վրա, և այսօր ավիացիոն անվտանգության առումով նշված փոփոխությունների ու լրացումների կիրառումն անհրաժեշտ է:

 

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակը Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների՝ ԻԿԱՕ-ի չափորոշիչներին համապատասխանությունն ապահովելն է՝ այդ նպատակով ԻԿԱՕ-ի կողմից նոր ընդունված չափորոշիչները ներառելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ իրավական փաստաթղթերում, և դրանք կիրառել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում՝ ապահովելով ավիացիոն անվտանգության աշխատանքների բարձրացման մակարդակը:

 

3. Կարգավորման առարկան

 

Նշված փոփոխությունների և լրացումների ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում վտանգավոր բեռների օդային փոխադրման կարգը և նման փոխադրումների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները կանոնակարգել և համապատասխանեցնել ԻԿԱՕ-ի կողմից «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածով սահմանված չափորոշիչներին:

 

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում վտանգավոր բեռների օդային փոխադրման կարգը և նման փոխադրումների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, և հնարավորություն կընձեռվի ավելի բարձր մակարդակի հասցնել նման գործառույթների իրականացումը:

Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում մշակվել է ներկայացված նախագիծը:

97.

 «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող երկու

 բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերի և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչների

 մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների (այսուհետ՝ կոնցեսիոներ) կողմից ներկայացված 2008-2012 թվականների Մաստեր Պլանը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 392-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1559-Ն որոշմամբ հաստատված` «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2008-2012 թվականների Մաստեր Պլանի (այսուհետ` Մաստեր Պլան) 7.3.1.3.2-րդ կետով նախատեսվում է, որ կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող երկու հանրակացարանների բնակիչների համար կկառուցվեն բնակելի շենքեր:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը

 

Դեռևս Խորհրդային Միության տարիներից օդանավակայանի որոշ շենքերում բնակվում են ընտանիքներ: Հիմնական խնդիրն օդանավակայանի մուտքի մոտ գտնվող երկու բնակելի շենքերն են: Մշակվում է բնակելի շենքերի կառուցման նախագիծ՝ օդանավակայանի տարածքում բնակվող մարդկանց տեղափոխման նպատակով: Նախագիծը նախատեսում է 7000 քառ. մ մակերես և 176 միավոր ունեցող բնակելի շենքերի կառուցում՝ Երևան քաղաքի հեշտ հասանելի ծայրամասերում:

 Բնակարանները կունենան ներկայիս բնակարաններին համարժեք առանձնահատկություններ և մակերես:

 Ներկայումս «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից սկսվել են նշված բնակելի շենքերի կառուցման նախապատրաստական աշխատանքները, որոնց կառուցումից հետո նշված երկու բնակելի շենքերի բնակիչներին կհատկացվեն համարժեք բնակարաններ: Սակայն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվում են նաև երկու նախկին հանրակացարաններ, որտեղ բնակվում է 98 ընտանիք, և, քանի որ նշված հանրակացարանների շենքերը, համաձայն Մաստեր Պլանի, նույնպես նախատեսվել է քանդել, ուստի, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից որոշվել է նախկին հանրակացարաններում բնակվող ընտանիքներին նույնպես հատկացնել բնակարաններ՝ անհատույց օգտագործման իրավունքով:

 

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից նշված հարցը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի N 562-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը, որի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի համատեղ աշխատանքային խմբերը, սկսած 2005 թվականից մինչև օրս, իրականացրել են երկու նախկին հանրակացարաններում փաստացի բնակվող բնակիչների ճշտում, որի արդյունքում կազմվել են համապատասխան ցուցակներ և ներկայացվել միջգերատեսչական հանձնաժողովին:

 

3. Կարգավորման առարկան

 

Ելնելով նշվածից և հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովը 2009 թվականի դեկտեմբերի 14-ի հերթական նիստում ընդունել է որոշում և հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին մշակել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

 

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման դեպքում կհստակեցվի նոր շենքերում բնակարան ստացողների ցանկը, և կոնցեսիոներին հնարավորություն կընձեռվի այդ անձանց հետ կնքել անհատական պայմանագրեր` բնակարաններ տրամադրելու համար:

 Ելնելով նշվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմում կմշակվի որոշման նախագիծը:

 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

98.

 «Ոռոգման նպատակով 2014 թվականին Սևանա լճից ջրառի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

«Ոռոգման նպատակով 2014 թվականին Սևանա լճից ջրառի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով։

 

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի «Ոռոգման նպատակով 2013 թվականին Սևանա լճից ջրառի մասին» N 584-Ա որոշմամբ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի առավելագույն չափաքանակ է սահմանվել 170 մլն խոր. մետր ջրաքանակ։

2013 թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 169.8 մլն խոր. մետր ջուր։ Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողերը ոռոգելու համար անհրաժեշտ է Սևանա լճից բաց թողնել համապատասխան ջրաքանակ։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի տարբերության չափով պահանջարկի բավարարում։

 

2. Կարգավորման առարկան

 

Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրի ապահովման գործընթացի իրականացում։

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակությամբ ոռոգման ջրով ապահովում։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

99.

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի 9.1-ին միջոցառման պահանջից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա են մի շարք բացեր, ինչպես նաև օրենքի մի շարք դրույթներ եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու կարիք ունեն: «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները:

 

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումը ճանաչել որպես ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառում:

 

 2. Կարգավորման առարկան

 

Կարգավորման առարկան «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումը որպես ՀՀ կառավարության գործունեության միջոցառում ճանաչելն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Ակնկալվում է, որ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը ՀՀ կառավարության գործունեության միջոցառում ճանաչելու դեպքում հնարավորություն կընձեռվի 2014 թվականին ՀՀ կառավարություն ներկայացնել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

ՀՀ կենտրոնական բանկ

100.

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային և բջջային ֆինանսական (e-banking և mobile-banking) ծառայությունների ներդրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, մասնավորապես, ֆինանսական կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության բնակչության ռեգիստրի տեղեկատվությանը հասանելիության ապահովում միջոցառման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացման տեսանկյունից կարևորվում է ֆինանսական ծառայությունների շարունակական ընդլայնման ու նոր ֆինանսական գործիքների ներդրման միջոցառումների իրականացումը, ինչը կարևոր նախադրյալ է նաև ՀՀ-ում ֆինանսական միջնորդության ավելացման ու տնտեսական զարգացման համար:

 ՀՀ բնակչության ռեգիստրին հասանելիության առկայության արդյունքում ֆինանսական կազմակերպությունների համար կապահովվեն ֆիզիկական անձանց մասին տվյալների ճշգրտությունը, հավաստիությունը և անընդհատությունը, ինչը հատկապես կարևոր է անձանց նույնականացման համար:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Վերջին տարիներին ՀՀ-ում էականորեն ավելացել է ֆինանսական միջնորդությունը, ինչպես նաև քայլեր են իրականացվել ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացման ուղղությամբ: Այնուամենայնիվ, ֆինանսական հատվածի հետագա զարգացման ու ֆինանսական միջնորդության ընդլայնման տեսանկյունից կարևորվում է ֆինանսական նոր ու ժամանակակից լուծումներով գործիքների շարունակական ներդրումը, ինչը հետագայում էլ ավելի կբարձրացնի ֆինանսական ծառայությունների հասանելիությունը և բնակչության առավել լայն հատվածների ընդգրկումը ՀՀ ֆինանսական համակարգում:

Ներկայումս ֆինանսական կազմակերպությունների կողմից տարբեր գործառնությունների իրականացման ժամանակ առաջանում են բազմաթիվ խնդիրներ՝ կապված ֆիզիկական անձանց նույնականացման հետ, ինչը խոչընդոտում է ֆինանսական ծառայությունների հասանելիությանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Անհրաժեշտ է մշակել համապատասխան իրավական ակտ, որով կկարգավորվեն ֆինանսական կազմակերպություններին բնակչության պետական ռեգիստրի տվյալների պահոցից ֆիզիկական անձանց մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

 

2. Կարգավորման առարկան

 

Ֆինանսական կազմակերպություններին բնակչության պետական ռեգիստրից տվյալների հասանելիության ապահովում։

Ֆինանսական նոր գործիքների ներդրման խթանում։

Իրավական դաշտի և ինստիտուցիոնալ կարողությունների բարելավում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

ՀՀ ֆինանսական համակարգում նոր ֆինանսական գործիքների ներդրում, որոնք նպաստելու են ՀՀ բնակչության առավել լայն հատվածի համար ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը:

Ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց նույնականացման խնդրի լուծում, իսկ երկարաժամկետում՝ ֆինանսական միջնորդության ավելացում:

101.

Գրավի իրավունքի պաշտպանության և օրենսդրական խոչընդոտների վերացման մասին օրենսդրական նախագծերի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացման տեսանկյունից կարևորվում են ֆինանսական ծառայությունների շարունակական ընդլայնման ու նոր ֆինանսական գործիքների ներդրման միջոցառումների իրականացումը‚ գրավի իրավունքի պաշտպանության և օրենսդրական խոչընդոտների վերացման վերաբերյալ նախագծերի մշակումը‚ ինչը կարևոր նախադրյալ է նաև ՀՀ-ում ֆինանսական միջնորդության ավելացման ու տնտեսական զարգացման համար։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Վերջին տարիներին ՀՀ-ում էականորեն ավելացել է ֆինանսական միջնորդությունը‚ ինչպես նաև քայլեր են իրականացվել ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացման ուղղությամբ։ Այնուամենայնիվ‚ ֆինանսական հատվածի հետագա զարգացման ու ֆինանսական միջնորդության ընդլայնման տեսանկյունից կարևորվում են ֆինանսական ծառայությունների հասանելիությունը և բնակչության առավել լայն հատվածների ընդգրկումը ֆինանսական համակարգում։

 Այժմ գրավի իրավունքի պաշտպանությանը խոչընդոտում են՝ ինչպես պրակտիկ‚ այնպես էլ՝ իրավական որոշ դրույթներ‚ որոնց վերաբերյալ օրենսդրորեն հստակ ձևակերպումներով կապահովվեն գրավի իրավունքի իրականացումը և կնպաստեն ֆինանսական հասանելիության աճին։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

 Անհրաժեշտ է մշակել օրենքների նախագծեր՝ վերացնելու համար գրավի իրավունքը խոչընդոտող դրույթները։

 

2. Կարգավորման առարկան

 

 Ֆինանսական նոր գործիքների ներդրման խթանում, իրավական դաշտի և ինստիտուցիոնալ կարողությունների բարելավում։

 

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

ՀՀ ֆինանսական համակարգում նոր ֆինանսական գործիքների ներդրում‚ որոնք նպաստելու են ՀՀ բնակչության առավել լայն հատվածի համար ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը‚ գրավի նկատմամբ իրավունքների պաշտպանության ապահովում։

102.

 Ֆիզիկական անձանց երաշխավորված բանկային ավանդների հատուցման գործընթացի ժամկետների կրճատման վերաբերյալ օրենսդրական նախագծերի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

ՀՀ բանկային համակարգի նկատմամբ վստահության ու հեղինակության բարձրացման նպատակով կարևորում է ֆիզիկական անձանց երաշխավորված բանկային ավանդների հատուցման գործընթացի ժամկետների կրճատման վերաբերյալ նախագծերի մշակումը, ինչը կարևոր նախադրյալ է նաև ՀՀ ֆինանսական միջնորդության ավելացման ու տնտեսական զարգացման համար:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Վերջին տարիներին ՀՀ-ում էականորեն ավելացել է ֆինանսական միջնորդությունը, ինչպես նաև քայլեր են իրականացվել ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացման ուղղությամբ: Այնուամենայնիվ, ֆինանսական հատվածի հետագա զարգացման ու ֆինանսական միջնորդության ընդլայնման տեսանկյունից կարևորվում են ֆինանսական ծառայությունների հասանելիությունը և բնակչության առավել լայն հատվածների ընդգրկումը ՀՀ ֆինանսական համակարգում:

 Երաշխավորված ավանդների վերադարձման ժամկետները ներկայումս անհիմն երկար են, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ բանկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Անհրաժեշտ է մշակել օրենքների նախագծեր՝ ավանդների հատուցման ժամկետները կրճատելու համար։

 

2. Կարգավորման առարկան

 

Իրավական դաշտի և ինստիտուցիոնալ կարողությունների բարելավում։

 

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Բանկային համակարգի նկատմամբ բնակչության վստահության ամրապնդում, բանկային համակարգի հեղինակության աճ։

(հավելվածը փոփ. 25.12.14 N 1486-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 31-ի N 777-Ն որոշման

 

Հ ի մ ն ա վ ո ր ու մ ն ե ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գերակա խնդիրների

 

NN

ը/կ

Հիմնավորումներ

1

2

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

1.

Բարելավել համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետությունը, կատարելագործել ֆինանսական համահարթեցման մեխանիզմները՝ տարբերակելով համայնքներին ցուցաբերվող օժանդակությունը

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N 730-Ա որոշման 3.3.1.2-րդ կետով և 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշմամբ նախատեսվում է իրականացնել հատուկ օժանդակության ծրագրեր` սահմանամերձ և սահմանափակ ռեսուրսներ ու կարողություններ ունեցող համայնքների համար: Սահմանամերձ (ռազմական շփման հարակից գոտում գտնվող) համայնքների բնակիչներն ունեն հարկերի, տուրքերի և վճարների, մասնավորապես, հողի հարկի և ոռոգման ջրի վարձի վճարման հետ կապված խնդիրներ` կապված այդ գոտիների առանձնահատկությունների հետ` վճարովի աշխատանքների սղություն, գյուղատնտեսական մթերքի դժվար իրացում, աշխատունակ բնակչության սղություն և այլն:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն նշված համայնքների բնակիչների համար, ինչը կնպաստի սահմանամերձ համայնքների հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:

2.

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի մեկնարկ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 2013 թվականի ընթացքում մշակվել են համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր: 2014 թվականին նախատեսվում է շարունակել գործընթացը, ինչպես նաև մեկնարկել արդեն իսկ մշակված ծրագրերը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում կմեկնարկեն ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգով նախատեսված վարչատարածքային բարեփոխումները:

3.

Համայնքային ենթակայության կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կձևավորվի քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի, համայնքային ենթակայության կազմակերպությունների հաստիքացուցակների, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին տեղեկատվական էլեկտրոնային բազա, որի միջոցով հնարավոր կլինի իրականացնել կադրային գործի վարման նկատմամբ փաստաթղթային (նախնական) վերահսկողություն, ինչպես նաև ստանալ համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի մասին տարբերակված տեղեկանքներ, որոնք կնպաստեն նպատակային ծրագրերի, այդ թվում՝ նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ քայլերի պլանավորմանն ու իրականացմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում` կապահովվեն համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորումը և տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր բնագավառներում արդյունավետ կառավարման ներուժի զարգացումը:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

4.

Տարածաշրջանային ինտեգրացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցման նպատակը Վրաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքների ապահովումն է` նպատակ ունենալով բոլոր երեք երկրների էներգահամակարգերի համատեղ աշխատանքը զուգահեռ ռեժիմում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

5.

Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվում է 2016 թվականին: Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվել է, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց՝ երկարաձգել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը՝ մինչև նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնումը: Նկատի ունենալով այն, որ միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների տևողությունը մոտավորապես 8 տարի է, անհրաժետ է արդեն իսկ սկսել ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի աշխատանքները: Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրն ազգային անվտանգության, Հայաստանի կայուն զարգացման և էներգետիկ անկախության ապահովման առաջնային ծրագիր է:

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ կառավարության ծրագրին, որում ներառված էր ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը: Հաշվի առնելով ՀՀ Նախագահի 2013 թ. հոկտեմբերի 10-ի N 182-ՆԿ կարգադրությամբ հաստատված ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը և ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշումը՝ նշված ծրագիրը նպատակահարմար է ներառել ՀՀ կառավարության գերակա խնդիրներում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում, որը կերաշխավորի ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացումը:

6.

Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի՝ լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստումը

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից մշակված Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի համաձայն կիրականացվեն Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորումների և շինությունների համալիր զննման ու մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքները, որի արդյունքում կսկսվեն Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի` լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստական աշխատանքները:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորումների և շինությունների համալիր զննման ու մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքների արդյունքում կմշակվեն Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումների և համապատասխան սարքավորումների փոխարինման ցանկերը, և կսկսվեն դրանց ներդրման աշխատանքները:

7.

Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին և ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբին աջակցություն

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Վերջին շրջանում բնական գազ սպառողների կողմից բազմիցս եղել են ներկրվող բնական գազի որակական ցուցանիշների (բաղադրություն, այրման ջերմություն և այլն) վերաբերյալ դժգոհություններ: Բարձրացված հարցերի ուսումնասիրման նպատակով ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ վարչապետի համապատասխան որոշումներով ստեղծվել են դրանց համալիր ուսումնասիրման հանձնաժողով և աշխատանքային խումբ: Սույն գերակա խնդրի նպատակն է ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ստեղծված ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին և ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբին ցուցաբերել մասնագիտական աջակցություն, մասնավորապես, փորձարկվող գազի նմուշառումների տեղերի ընտրություն և փորձարկումների մեթոդական աջակցություն:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Սպառողների շրջանում առաջացած հարցերին տրվող հիմնավորված պատասխանների ձևավորման գործընթացին մասնակցություն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

8.

Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի լուծումը բխում է «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010 թ. հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 876-Ն որոշման հավելվածի 3-րդ կետից, որի համաձայն ՀՀ պետական բյուջեից Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրման ծրագրի իրականացման ֆինանսավորումը նախատեսվել է տարեկան 60 մլն դրամ գումարի չափով: Ծրագրով նախատեսվում են Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների` 366.667 հազ. հատ գեղարքունու և ամառային իշխանի կենսունակ մանրաձկների աճեցումը և 2014 թ. 4-րդ եռամսյակում դրանց միանվագ բացթողումը Սևանա լիճ: Սևանա լճում իշխանի համալրման աճի անհրաժեշտ տեմպերի պահպանումը և բնական պայմաններում նրա գոյատևման ապահովումն առկա խնդիր է: Հատկապես, տագնապալի է Սևանա լճի էնդեմիկ իշխանի վիճակը, որը լիովին զրկվել է բնական ձվադրավայրերից և կես դարից ի վեր ամբողջությամբ կախում ունի արհեստական վերարտադրությունից: Իշխանի 4 ենթատեսակներից երկուսը` ձմեռային իշխանը և բոջակն արդեն իսկ անհետացել են, ամառային իշխանը բնական պայմաններում հանդիպում է եզակի առանձնյակների ձևով, փոքր-ինչ ավելի մեծ է գեղարքունի տեսակի ձկների թիվը:

Սևանա լճի ձկան պաշարների համալրումն արհեստական բուծման միջոցով խիստ անհրաժեշտ է գեղարքունու և ամառային իշխանի` բնական պայմաններում գոյատևումը երաշխավորելու համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում են ձկնատեսակների պոպուլյացիաների վիճակի բարելավում և գետերում բնական ձվադրավայրերի վիճակի բարելավման համար արգելավայրերի հիմնման նախադրյալների ստեղծում:

9.

«Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2009-2010 թթ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` 2011 թվականի հուլիսի 18-ին Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ստորագրվել է «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր - Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր - Հայաստան, փուլ 3-րդ)» ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակը Հարավային Հայաստանում կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագրի իրականացումն է:

Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի 2013 թ. սեպտեմբերին կատարված առաքելության ժամանակ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ կնքվել է համագործակցության լրացուցիչ համաձայնագիր, որով նշված ծրագրի ֆինանսավորման ծավալներն ավելացվել են:

Վերանվանված Հայաստանի բաց ներդրումային (օժանդակության) ծրագրի շրջանակներում ընտրված տարածքներում կենսոլորտային պահպանավայրի ստեղծման նպատակով կիրականացվեն բնական ռեսուրսների և պահպանվող տարածքների կառավարման բարելավմանը, հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպատակաուղղված միջոցառումներ:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, այդ թվում`

● ծրագիրն իրականացնող կազմակերպության ընտրության միջազգային մրցույթի կազմակերպում.

● «Արևիկ» ազգային պարկի սահմանների ճշգրտում և քարտեզագրում.

● հարակից համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակի ուսումնասիրություն և գնահատում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

«Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացում» գերակա խնդրի լուծման դեպքում կապահովվեն նախադրյալներ` Հարավային Հայաստանում կենսոլորտային պահպանավայրի ստեղծման համար:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

10.

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային օրենսդրության համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությանը որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում գործող Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների կատարման համապատասխան աշխատանքների իրականացումն է:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է կատարել աշխատանքներ՝ Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրության ու Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մոտարկման համար:

11.

«ՀՀ մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների ներդաշնակեցում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տեղեկատվական համակարգերի հետ» գերակա խնդրի սահմանման անհրաժեշտության վերաբերյալ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Այս խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը մոտ ապագայում անդամակցության շրջանակներում օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացման անհրաժեշտությամբ և Մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 23.20/[180329]-13 և Մշտապես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի նիստի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 16.3/180094/ արձանագրություններով:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման արդյունքում կապահովվեն Եվրասիական տնտեսական միության անդամակցության համար անհրաժեշտ հիմքեր:

12.

«Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շարունակում» ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը որպես ՀՀ կառավարության 2014 թվականի գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի (ՀՀ կառավարության գործունեության ծրագիր) «2.2.4. Բյուջետային համակարգ» ենթաբաժնի հինգերորդ պարբերության երկրորդ ենթակետով ամրագրված «ստեղծվելու են անհրաժեշտ նախադրյալներ` լիարժեք ծրագրային բյուջետավորման անցման համար` սկսած 2018 թվականից» դրույթի կատարման ապահովումն է:

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2005 թվականից նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում բյուջետավորման` մուտքերի (ծառայությունների մատուցման համար օգտագործվող ռեսուրսների) վրա հիմնված եղանակից արդյունքների վրա հիմնված եղանակին աստիճանական անցման նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծման համար:

Արդյունքում, նշված անցումային գործընթացում արդեն ընդգրկվել են բոլոր պետական կառավարման մարմինները: ՀՀ պետական բյուջեների նախագծերը, ավանդական ձևաչափին զուգահեռ, մշակվել են նաև ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանող ձևաչափով և ներառվել են համապատասխան տարիների բյուջետային փաստաթղթերում:

ՀՀ 2012 թվականի բյուջետային գործընթացում փորձնական կարգով ներդրվել են ծրագրային բյուջետավորման պահանջներից բխող նոր տարրեր` (i) ՀՀ պետական բյուջեով ծախսային ծրագրեր իրականացնող բոլոր գերատեսչությունների գծով նոր ծրագրային կառուցվածքի և այդ ծրագրերի նոր դասիչների համակարգ, որի համաձայն էլ կազմվել են` ինչպես 2012 թվականի, այնպես էլ` 2013 և 2014 թվականների ՀՀ պետական բյուջեների նախագծերը և (ii) ծրագրով նախատեսված փորձարարական երեք գերատեսչություններ (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) կազմել և իրենց 2012-2014 թթ. ՄԺԾԾ հայտերի կազմում ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացրել բյուջետային ծրագրի նկարագրերը (անձնագրերը): Այս փորձը շարունակվել է նաև ՀՀ 2013 և 2014 թվականների բյուջետային գործընթացների շրջանակներում:

Արդյունքում՝ արդեն 2013 թվականի ավարտին ունենք 27 բյուջետային ծրագրերի նկարագրեր (անձնագրեր): Բյուջետային ծրագրերի նկարագրերը (անձնագրերը) հնարավորություն են ընձեռում սահմանելու հանրային ֆինանսների պլանավորման համար յուրաքանչյուր բյուջետային ծրագրով անհրաժեշտ ընթացիկ իրավիճակը նկարագրող հենանիշերը և թիրախները:

Բարեփոխումների փորձնական ներդրման արդյունքների հիման վրա մշակվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը 2013 թվականի ապրիլի 30-ին ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից և գործում է: Նշված օրենքը, ի թիվս կարգավորման մի շարք խնդիրների, լուծել է նաև հանրապետության պետական ֆինանսների կառավարման համակարգում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրային բյուջետավորման բարեփոխումների ներկայիս ձեռք բերված արդյունքները զարգացնելու և բարեփոխումները շարունակելու համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելու, մասնավորապես, օրենքի ուժով ծրագրային բյուջետավորման համակարգը բյուջետային գործընթացի բաղկացուցիչ և անբաժանելի մաս դարձնելու խնդիրը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում են՝

1) բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) կազմման լրամշակված (նորացված) մեթոդական ցուցումների առկայություն և դրա կիրառման հետ կապված խորհրդատվության տրամադրում համապատասխան գերատեսչություններին.

2) մեթոդական ցուցումներին համապատասխան փորձարարական 10 գերատեսչությունների կողմից իրենց 2015-2017 թվականների ՄԺԾԾ հայտի հետ մեկտեղ` յուրաքանչյուրը մեկական բյուջետային ծրագրի նկարագիր (անձնագիր) ներկայացնելու արդյունքում փորձարարական կարգով ստեղծված 37 բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) առկայություն:

13.

ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի գործունեության արդյունավետության մոնիթորինգի իրականացման համար հիմքերի ստեղծման նպատակով ՀՀ պետական ֆինանսների կառավարման արդի համակարգի որակի ամբողջական պատկերի ստացումը որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել պետական ֆինանսների կառավարման համակարգի (այսուհետ` ՊՖԿՀ) գնահատում՝ պետական ֆինանսների կառավարման համակարգի շարունակական և անաչառ կերպով ստուգելի գնահատման, բարեփոխումների ընթացքի գնահատման համար: Բացի դրանից, ՊՖԿՀ-ի գնահատման արդյունքները կօգտագործվեն 2011-2020 թթ. պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության և դրա թիրախների վերանայման համար: Այս գնահատումը կայուն և համեմատական հիմք է ապահովում բարեփոխումների մշակման ու իրականացման ռազմավարության առավել խնդրահարույց և գերակա ոլորտների նախանշման, ինչպես նաև տարբեր դերակատարների կողմից իրականացվող պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների զանազան տարրերի ընթացքի ներդաշնակեցման համար:

Հայաստանի Հանրապետությունում ՊՖԿՀ-ի առաջին գնահատումն իրականացվել է 2008 թվականին: Վերջնական հաշվետվությունը պատրաստվել է 2008 թվականի հոկտեմբերին և հասանելի է հետևյալ կայքում՝ http://www.pefa.org/en/content/pefa-publically-available-assessments: 2008 թվականի ՊՖԿՀ-ի ինքնագնահատման գործընթացը համակարգվում էր ՀՀ ֆինանսների նախարարության և օժանդակվում դոնոր համայնքի կողմից: 2008 թվականին իրականացված ՊՖԿՀ-ի գնահատումը հետագայում կիրառվեց երկրում պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների օրակարգի նախագծման և կարգաբերման ընթացքում:

Պետական ֆինանսների կառավարման կատարողականության գնահատման շրջանակի կիրառման հաջող փորձառության համաձայն՝ ՊՖԿՀ-ի գնահատումը պետք է անցկացվի նվազագույնը 3 և առավելագույնը 5 տարի պարբերականությամբ: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում գերադասելի էր հերթական` երկրորդ գնահատումն սկսել 2013 թվականին: Բացի դրանից, պետական ֆինանսների կառավարման մանրամասն գործողությունների ծրագիր է մշակվել միայն առաջին փուլի համար, այսինքն՝ մինչև 2014 թվականը, և ՊՖԿՀ-ի հերթական գնահատումը պետք է օգնի սահմանել պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունում ներկայացված բարեփոխումների գերակայությունները: ՊՖԿՀ-ի գնահատումը պետք է անդրադառնա նաև գնահատման դինամիկային՝ նախորդ գնահատման գործընթացի համեմատ: Ըստ այդմ, 2013 թվականին հանրապետությունում նախաձեռնվեց (ՊՖԿՀ) երկրորդ գնահատման (ինքնագնահատման) գործընթացը, որը, ինչպես և առաջին անգամ, նույնպես համակարգվում է ՀՀ ֆինանսների նախարարության և օժանդակվում դոնոր համայնքի կողմից: Աշխատանքների հիմնական մասն իրականացվել է 2013 թվականի վերջում: Գնահատման արդյունքներով կազմվել է համապատասխան հաշվետվության նախագիծ: Նշված հաշվետվությամբ կատարված ՊՖԿՀ-ի գնահատման հուսալիությունը երաշխավորելու նպատակով 2014 թվականին գնահատման որակի ապահովման գործընթաց տեղի ունեցավ: ՊՖԿՀԳ հաշվետվության նախագիծը ներկայացվել է ՊՖԿՀԳ քարտուղարություն՝ ՊՖԿՀԳ ստուգման՝ վավերացման ընթացակարգ անցնելու համար: ՀԾՖՀ քարտուղարության որակի երաշխավորման գործընթացի պահանջները բավարարող ՀՀ պետական ծախսերի կառավարման համակարգի գնահատման մասին հաշվետվությունն առաջիկայում հրապարակվելու է:

 

1. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է ունենալ ՀԾՖՀ քարտուղարության որակի երաշխավորման գործընթացի պահանջները բավարարող՝ հրապարակված ՊՖԿՀ գնահատման մասին հաշվետվություն, որը կներկայացնի ՀՀ պետական ֆինանսների կառավարման արդի համակարգի որակի ամբողջական պատկերը: Վերջինիս առկայությունը հնարավորություն կընձեռի պետական ֆինանսների կառավարման ռազմավարության, բարեփոխումների հիմնական թիրախների և օրակարգի հաջորդականության ճշգրտման անհրաժեշտության հարցերի առարկայական քննարկման, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման ռազմավարության երկրորդ փուլի գերակայությունների ու մանրամասն գործողությունների ծրագրի մշակման համար` դրանով իսկ հիմքեր ստեղծելով ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի գործունեության արդյունավետության հետագա մոնիթորինգ իրականացնելու համար:

14.

Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման և հաստատման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների կատարումն է:

 

 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է կիրառելու համար հաստատել հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերը:

15.

«Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործումը» որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Հարկային վարչարարության բարելավման թիրախային ուղղություն է համարվում հարկային հսկողությունը: Հարկային հսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության մոտեցումն այն է, որ անցում կատարվի ավելի պակաս թվով ստուգումների անցկացման քաղաքականության` ապահովելով տնտեսավարող սուբյեկտների համար հարկային հսկողության թափանցիկություն և հասցեական մոտեցում` միաժամանակ ապահովելով հարկերը հասանելի չափով ապահովելու խնդրի իրագործումը:

Միաժամանակ կարևոր ուղղություններից է համակարգի վերլուծական կարողությունների զարգացումը՝ ռիսկերի վրա հիմնված ստուգումների նոր համակարգված մոտեցում ներդնելով ստուգումների գործընթացում` բարձրացնելով ստուգումների արդյունավետությունը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների շրջանակում նախատեսվում է կատարելագործել հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական մեխանիզմները, բարձրացնել կիրառվող հսկողական գործիքների արդյունավետությունը: Արդյունքում՝ վերլուծական կարողությունների զարգացմամբ կբարձրանա տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվության կիրառման արդյունավետությունը՝ ապահովվելով հարկային հսկողության թափանցիկություն, հնարավորություն ընձեռելով իրականացնելու հասցեական և արդյունավետ ստուգումներ, հարկային ռեսուրսներն ուղղելով առավել ռիսկային ոլորտներ՝ «բարեխիղճ» հարկ վճարողների նկատմամբ կիրառելով թեթևացված հարկային վարչարարություն:

16.

«Հարկ վճարողների սպասարկման մեխանիզմների զարգացումը» Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հարկ վճարողների սպասարկման ծառայությունների ընդլայնման շրջանակներում հատկապես կարևորվում է էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնելու համակարգի բարելավմամբ հարկային մարմնի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ավելացման աշխատանքների իրականացումը` նպաստելով հարկային մարմնի և հարկ վճարողի միջև անմիջական շփման հնարավորինս կրճատմանն ու ժամանակին համահունչ, որակյալ ծառայությունների մատուցմանը:

 Խնդրի կարգավորման մաս կազմող հաջորդ կարևոր բաղադրիչը նոր սպասարկման կենտրոնների գործարկումն է՝ դրանցում մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ և որակի բարձրացմամբ, սպասարկման միասնական ստանդարտների ներդրմամբ, հարկ վճարողներին օժանդակող տեղեկատվության հրապարակմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախատեսվում է կատարելագործել էլեկտրոնային կառավարման, ինչպես նաև հաշվետվական համակարգերը` նպաստելով հարկային մարմնի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ավելացմանը, հարկ վճարողների կողմից հաշվետվություններ ներկայացնելու առումով հարկային կարգապահության բարձրացմանը:

Նոր սպասարկման կենտրոնների գործարկման արդյունքում հնարավորություն կընձեռվի բարձրացնելու հարկ վճարողների սպասարկման մակարդակը՝ ապահովելով մատուցվող ծառայությունների հասանելիությունը և կիրառությունը հարկ վճարողների ամենալայն շրջանակների համար, ինչն էլ իր հերթին կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացումը և կնվազեցնի հարկ վճարողների վարչարարական ծախսերը:

17.

«Պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի ներդրումը և ինտեգրումը գործող համակարգերին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայումս պետական մարմինների կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունները ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվում են թղթային կրիչներով, որոնք մուտքագրվում են գործող լոկալ համակարգ, որը թույլ է տալիս հաշվետվություններում արտացոլված տվյալները համադրել ՀՀ ֆինանսների նախարարությունում գործող այլ համակարգերից («LSBudget» և «Գանձապետական գործառնական օր») ստացվող տվյալների հետ: Վերջիններիս հետ հաշվետվությունների ստուգման նոր համակարգչային ծրագիրը թեստավորվում է 2013 թվականից: Հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակը կրճատելու և առավել որակյալ հաշվետվություններ ստանալու նպատակով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ստացման համակարգը:

Պետական ֆինանսների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նկատառումով նախատեսվում է կատարելագործել և ամբողջությամբ ավտոմատացնել ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները ներկայացնելու և ամփոփելու գործող համակարգը:

Խնդրի կարգավորման առարկան ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները ներկայացնելու և ամփոփելու համակարգի ամբողջական ավտոմատացումն է:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Համակարգի նախատեսվող կատարելագործման արդյունքում պետական մարմինները հնարավորություն կստանան ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով առաքելու ՀՀ ֆինանսների նախարարություն, որտեղ համակարգի միջոցով կգնահատվի դրանցում արտացոլված տվյալների համապատասխանությունը դրանց համար սահմանված պահանջներին` վերջիններս համեմատելով նախարարությունում գործող մյուս համակարգերում առկա տվյալների հետ: Համակարգի կատարելագործումը հնարավորություն կտա կրճատելու հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակը, ստանալու առավել որակյալ հաշվետվություններ, ինչպես նաև բարձրացնելու պետական մարմինների պատասխանատվությունը` հաշվետվությունները ժամանակին և արժանահավատ ներկայացնելու առումով:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

18.

Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 932-Ա որոշմամբ «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները փոխանցվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Օդանավակայանը գտնվում է Ստեփանավանի կենտրոնից 6 կմ հեռավորության վրա, Սարատովկա գյուղից հարավ ընկած տարածքում: Օդանավակայանի շենքերի և շինությունների մակերեսը շուրջ 1154.1 քառ. մետր է, իսկ դրանց օգտագործման համար հատկացված հողատարածքը՝ 61.7 հեկտար: Ընկերությունը 2006 թվականից որևէ գործունեություն չի ծավալել:

«Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ն, որի գործունեության ոլորտն օդանավակայանի շահագործումը, թռիչքների տեխնիկական սպասարկումը և կառավարումը, ուղևորների, բեռների ու փոստի փոխադրումն է, ընդգրկված էր «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի մասնավորեցման ենթակա օբյեկտների (ընկերությունների) ցանկում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների շրջանակներում նախատեսվող աշխատանքներն արդյունավետ և առավել օպերատիվ իրականացնելու նպատակով խիստ անհրաժեշտ է նախարարության ենթակայության տակ ունենալ օդանավակայան: Օդանավակայանի տարածքում պետք է իրականացվեն հսկայածավալ աշխատանքներ. պետք է հիմնովին վերանորոգվի վարչական շենքը, 2050 մետր երկարությամբ թռիչքուղին, ցանկապատվի տարածքը և իրականացվեն այլ բազմաթիվ միջոցառումներ` օդանավակայանը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար: Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկման արդյունքում հանրապետությունում կապահովվի արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների վերացման նպատակով օդուժի կիրառումը:

Հաշվի առնելով հանրապետության աշխարհագրական պայմանները և ռազմավարական նշանակությունը, լեռնային ու այլ դժվարամատչելի վայրերում հրդեհաշիջման, այլ փրկարարական աշխատանքների իրականացման ու արտակարգ իրավիճակներին հակազդման նպատակով օդային տրանսպորտի կիրառման կարևորությունը` խիստ անհրաժեշտ է ունենալ օդային տրանսպորտի բազավորման, վայրէջքի և թռիչքի հնարավորություններ: Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկումը և զարգացումը կնպաստեն հանրապետության տարածքում ու արտերկրում փրկարարական աշխատանքների օպերատիվության բարձրացմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկման շնորհիվ կբարձրանան բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում ու արտերկրում փրկարարական աշխատանքների իրականացման արդյունավետությունն ու օպերատիվությունը: Դրանք կունենան նաև ռազմավարական մեծ նշանակություն, օդանավակայանի վերագործարկումը կխթանի փոքր ավիացիայի զարգացումը: Օդանավակայանում կլինեն ուղղաթիռներ և փոքր ինքնաթիռներ, ինչպես նաև հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ավիացիան:

Օդանավակայանի առկայությունը նախարարությունում ստեղծված փրկարարական օդադեսանտային խմբին հնարավորություն կտա մշտապես իրականացնելու օդադեսանտային պատրաստության համար անհրաժեշտ՝ սահմանված թվով թռիչքներ:

Օդանավակայանը հնարավորություն կընձեռի իրականացնելու շրջակայքի մշտադիտարկում, հետախուզական, հետազոտական, որոնողափրկարարական աշխատանքներ, արագ արձագանքելու անտառային հրդեհներին, և, հատկապես, կարևորվում է ավիացիայի դերը հակակարկտային պայքարն առավել արդյունավետ դարձնելու գործում:

Օդային տրանսպորտի միջոցով հնարավոր կդառնա օպերատիվորեն արձագանքել արտակարգ իրավիճակներին, ապահովել փրկարարական ուժերի և անհրաժեշտ միջոցների ժամանակին տեղափոխումն աղետի գոտի՝ կտրուկ նվազեցնելով մարդկային և նյութական կորուստները:

19.

Բնակչության ազդարարման համակարգի արդիականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Խորհրդային ժամանակաշրջանում հիմնված ազդարարման համակարգերը բարոյապես և տեխնիկապես մաշվել են, իսկ որոշ վայրերում՝ վերացվել: Անհրաժեշտություն է առաջացել հիմնել ժամանակակից, տեխնիկապես հագեցված ազդարարման համակարգեր՝ առաջնահերթությունը տալով սահմանամերձ գոտու բնակավայրերին: Բնակչության ազդարարման համակարգի արդիականացման անհրաժեշտությունն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-229-Ն կարգադրությամբ:

2014 թվականին դոնորների միջոցների հաշվին իրականացվելու է հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարարական ջոկատների, մարզային փրկարարական վարչությունների և այլ ստորաբաժանումների շենքերում օպտիկամանրաթելային մալուխների անցկացումը, համակարգի որոշ գործառույթների թվայնացումը: Միաժամանակ պետք է արդիականացնել բնակչության ազդարարման բնագավառը կանոնակարգող իրավական դաշտը և համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՆԿ-229-Ն կարգադրության պահանջներին, որի արդյունքում՝ ժամանակակից բարձր արտադրողականություն ունեցող բարձրախոսների տեղադրման միջոցով այդ կետերից կապահովվի կենտրոնացված լոկալ ազդարարում:

Կենտրոնացված ազդարարման հանրապետական համակարգը պետք է արդիականացվի՝ հաշվի առնելով հանրապետությունում կապի զարգացման հեռանկարային ծրագրերը և ներդրվող կապի տեսակները, իսկ ազդարարման լոկալ համակարգերը պետք է վերակառուցվեն և արդիականացվեն` ապահովելով կազմակերպությունների անձնակազմի ժամանակին ու արդյունավետ ազդարարումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը թույլ կտա ապահովել ազդարարման համակարգերի մշտական պատրաստականությունը, կբարձրացնի բնակչության պաշտպանության մակարդակը և բնակչության ազդարարման կազմակերպման արդյունավետությունը:

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

20.

Երիտասարդական պետական քաղաքականության մշակման շրջանակներում երիտասարդության մասնակցային գործընթացների խթանում և ինստիտուցիոնալ հիմքերի զարգացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Վերջին տարիներին երիտասարդության շրջանում տեղի ունեցող տեղական և միջազգային զարգացումներն անհրաժեշտություն են առաջացրել արդիականացնելու պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգային մոտեցումները: Այսօր ոլորտը կանոնակարգող պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգը հաստատվել է դեռևս 1998 թվականին և համահունչ է եղել այդ ժամանակահատվածին: 1998 թվականից մինչև օրս փոփոխվել են՝ ինչպես պետական երիտասարդական քաղաքականության շահառու հանդիսացող խմբին վերաբերող վիճակագրական ցուցանիշները, այնպես էլ` շահառուներին հուզող հիմնախնդիրները: Ժամանակի ոգուն, արդի միջազգային զարգացումներին ոլորտի քաղաքականությունը համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել արդիականացնելու ոլորտը կանոնակարգող իրավական նորմերը՝ մշակելու ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության նոր հայեցակարգ:

ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության առավել արդյունավետ մեխանիզմների ներդրումը նպատակ ունի նպաստելու ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագրի գերակայություն 1-ում ամրագրված գործողությունների արդյունավետ իրականացմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով առավել փաստարկված երիտասարդական քաղաքականության մշակում, մարզային հասարակական կազմակերպությունների գործունեության խթանում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների՝ երիտասարդական քաղաքականության ոլորտին առնչվող աշխատանքներում և որոշումների ընդունման գործընթացներում երիտասարդների ներգրավում:

21.

Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի դերի կարևորում և տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, երեխաների առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի կարևորում ու բարձրացում, նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորում, ինչպես նաև խոստումնալից երեխաների հայտնաբերում` մանկապատանեկան մարզադպրոցների համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախադպրոցական տարիքի երեխաների և հանրակրթական դպրոցների տարրական (1-4-րդ) դասարանների աշակերտների ֆիզիկական ունակությունների բարելավում, տարբեր մարզաձևերում ընդգրկվող երեխաների թվի ավելացում: Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում անցկացված «Սպորտլանդիաներ», անցկացվող մարզական միջոցառումների և մասնակիցների թվի ավելացում, առողջության ամրապնդում, ուսումնական գործընթացից հիվանդության պատճառով բացակայող երեխաների թվի նվազում:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

22.

ՀՀ սփյուռքի նախարարության և համահայկական կառույցների համատեղ ծրագրերի ընդլայնում

 

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

Աշխարհասփյուռ հայության առջև մշտապես ծառացած է հայապահպանության գերխնդիրը: Դրա լուծմանն են ուղղված համահայկական բազմաթիվ կառույցների բազմաբնույթ ծրագրերը: Միաժամանակ, ՀՀ սփյուռքի նախարարությունը մշակում և իրականացնում է մի շարք պետական ծրագրեր, որոնք ուղղված են հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք գործակցության ընդլայնմանը: Այսօր անհրաժեշտություն է առաջացել խորացնելու կապերը նախարարության և համահայկական կառույցների, իրավական հիմքեր ստեղծելու համատեղ ու երկարատև համահայկական ծրագրերի իրականացման համար:

 

2. Ակնկալվող արդյունքը

Համահայկական կառույցների հետ իրականացվող համատեղ ծրագրերի ընդլայնումը կնպաստի համահայկական միասնական բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը, հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու արմատավորմանը, հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը: Արդյունքում Հայաստանի հետ սփյուռքահայության, հայկական կառույցների կապերը կամրապնդվեն և կզարգանան, նոր թափ կստանա Հայաստան-սփյուռք գործակցությունը, կընդլայնվի համահայկական ծրագրերի մշակման ու իրականացման գործում անհատների, հայկական կազմակերպությունների մասնակցության շրջանակը, կկատարելագործվի նաև սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգը:

23.

Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացում

 

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

Վերջին շրջանում հաճախակիացել են տարբեր հայահոծ համայնքներից սփյուռքահայերի տեղափոխումը Հայաստան, որը պայմանավորված է այդ երկրներում տիրող քաղաքական իրավիճակով, քաղաքացիների անվտանգությանն սպառնացող վտանգով: Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման տարաբնույթ ծրագրերի մշակումն ու իրականացումը հնարավորություն են տալու նրանց համար՝ որպես մասնագետներ, ուսանողներ ինքնադրսևորման նպաստավոր պայմաններ ստեղծելու: Նախատեսվում է, հաշվի առնելով Հայաստան ժամանած սփյուռքահայերի պահանջներն ու կարիքները, անհրաժեշտության դեպքում նրանց ինտեգրումը դյուրացնող իրավական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն:

 

2. Ակնկալվող արդյունքը

Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացման արդյունքում կմշակվեն ու իրականություն կդառնան սփյուռքահայերի կրթական, մշակութային ինտեգրմանը նպաստող բազմաբնույթ ծրագրեր, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի սփյուռքահայ դպրոցականների և ուսանողների կրթական գործընթացի կազմակերպմանը: Նախատեսվում է գործուն աջակցություն ցուցաբերել Աշտարակում սիրիահայերի համար «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը: Ակնկալվում է նաև խրախուսել Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի ծրագրային նախաձեռնությունները, օժանդակել Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումներին` հնարավորություն ընձեռելով սեփական ուժերով լուծելու ինտեգրման հետ կապված խնդիրները:

24.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքների համակարգման ծրագրերի իրականացում

 

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ Նախագահի 2011 թվականի ապրիլի 23-ի ՆՀ-67-Ա հրամանագրով ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով և հրամանագրի 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին հանձնարարվել է աջակցել սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի կողմից իրականացվող աշխատանքներին և, բացի դրանից, հանձնարարվել է նաև համակարգել տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքը: Սույն ծրագրի իրականացումը հնարավորություն կտա իրականացնելու վերոնշյալը և խթանելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը, համակարգելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքները, մարդկության ուշադրությունը սևեռելու հայրենազրկված և ցեղասպան եղած ազգի իրավունքներին, հետևանքների վերացմանը:

 

2. Ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է աջակցել սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքների իրականացմանը, նրանց աշխատանքների համադրմանն ու համակարգմանը, ապահովել պետական հանձնաժողովի հետ դրանց արդյունավետ փոխգործակցությունը, ակտիվացնել ցեղասպանությանը նվիրված համայնքային աշխատանքները՝ միավորելով համայնքային ներուժը՝ ուշադրության կենտրոնում պահելով սփյուռքահայ երիտասարդությանը, նպաստել սփյուռքյան կառույցների ներկայացուցիչների աշխատանքների ակտիվացմանը, կազմակերպել ցեղասպանության թեմայով հետազոտություններ, թարգմանել և տարածել պատմական, իրավական և արխիվային նյութեր, հրատարակման նպատակով հավաքագրել ցեղասպանված ընտանիքների պատմությունները, հայագիտական կենտրոններում և համալսարաններում գիտահետազոտական թեմաներ նվիրել ցեղասպանությանը և կազմակերպել համաժողովներ, քննարկումներ, հանդիպումներ:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

25.

Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատման ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման միջոցառումների իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացումն ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավումն են: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական պատվեր իրականացնող կազմակերպությունների աշխատանքներում առկա են բազմաթիվ բացասական դրսևորումներ, ինչն ազդում է ինչպես բժշկական օգնության որակի, այնպես էլ` ֆինանսական կառավարման գործընթացի վրա, գերակա խնդրի իրականացման շրջանակներում առաջարկվում է համալիր միջոցառումների իրականացում (հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարության մշակում, վճարովի ծառայություններից ստացվող եկամուտների և հարկային պարտավորությունների ցուցանիշների մշտադիտարկումների իրականացում, պետական պատվերի տեղադրման ընթացքում տարբեր սահմանափակումների սահմանում ` ըստ թեժ գծի և մշտադիտարկումների արձանագրած արդյունքների, վարձատրման դրույքային ու խրախուսական եղանակների համադրման միջոցով հիվանդանոցային բուժանձնակազմի վարձատրման սկզբունքների վերանայում, դրանց չպահպանման դեպքում պատասխանատվության մեխանիզմների սահմանում, առողջության առաջնային պահպանման գործառույթ իրականացնող բուժանձնակազմի կատարողականի գնահատման ցուցանիշների վերանայում և խրախուսական վարձատրությանն ուղղվող միջոցների ավելացում և այլն), ինչը թույլ կտա բարձրացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պատասխանատվությունը, հաշվետվողականությունը և թափանցիկությունը, ավելի որակյալ ծառայությունների մատուցման գործում բուժանձնակազմի շահագրգռվածությունը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ֆինանսական կառավարման արդյունավետության բարելավում, բժշկական օգնության որակի բարձրացում, վճարովի ծառայություններից ստացվող եկամուտների աճ, ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի ավելացում:

26.

Մարզային բժշկական հաստատությունների վերազինում և վերանորոգում և (կամ) կառուցում` առողջապահական համակարգի արդիականացման և օպտիմալացման շրջանակներում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ մարզային առողջապահության համակարգերի զարգացման նպատակը բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացումն է: Ներկայումս ՀՀ մարզերի առողջապահական համակարգը շարժվում է զարգացման ուղիով. վերանորոգվել են ՀՀ մարզային բազմաթիվ բժշկական կենտրոններ (Իջևանում, Հրազդանում, Ապարանում, Արարատում, Արմավիրում, Գորիսում, Գավառում, Աբովյանում, Ալավերդիում), ինչպես նաև Գյումրիում կառուցվել է նոր բժշկական կենտրոն: Շուրջ 162 առողջության առաջնային պահպանման հաստատությունների շենքեր նույնպես վերանորոգվել կամ կառուցվել են: Բժշկական հաստատությունները հագեցվել են արդի բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ կահույքով: Այնուամենայնիվ, դեռ շատ են անմխիթար պայմաններում աշխատող բժշկական հաստատությունները, որոնց թե´ շենքային վիճակը և թե´ տեխնիկական հագեցվածությունը չեն բավարարում միջազգային նորմերը: Նշվածը, անկասկած, անդրադառնում է նաև մատուցվող բժշկական ծառայությունների որակի վրա:

 

2. Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվող արդյունքը

Ոլորտի հետագա զարգացման և արդիականացման նպատակով 2014 թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել իրականացնել մարզային բժշկական հաստատությունների վերանորոգման (կառուցման) և հագեցման աշխատանքներ: Մասնավորապես, կվերանորոգվեն և շահագործման կհանձնվեն Բերդի, Մեծամորի բժշկական կենտրոնները: ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով նախատեսվում է վերանորոգել նաև Ճամբարակի առողջության կենտրոնը և «Գյումրու պատալոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ի համար կառուցել նոր շենք: Կշարունակվեն Մեղրու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման, ինչպես նաև Կապանի բժշկական կենտրոնի շենքերի վերանորոգման շինարարական աշխատանքները: Մի շարք մարզային բժշկական կենտրոններ, մասնավորապես, Ալավերդիում և Աբովյանում, կհագեցվեն բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով, նոր բժշկական և պալատային կահույքով և այլ անհրաժեշտ պարագաներով: Անհրաժեշտ կահույք կտրամադրվի նաև շուրջ 21 բժշկական ամբուլատորիաների: Առողջապահական համակարգի առաջնային օղակը զարգացնելու նպատակով ևս գյուղական 5 համայնքում կավարտվեն նոր ամբուլատորիաների կառուցման և մեկ ամբուլատորիայի վերանորոգման շինարարական աշխատանքները, մեկ համայնքում էլ կսկսվի ամբուլատորիայի կառուցման մեկնարկը:

Գերակա խնդրի լուծման արդյունքում կբարձրանա մատուցվող բժշկական ծառայությունների որակը, մատչելիությունը, ինչպես նաև դիմելիությունը բժշկական հաստատություններ:Նշվածի արդյունքում ակնկալվում է մարզերում հանրային առողջության հիմնական ցուցանիշների բարելավում:

27.

Հայաստանի Հանրապետությունում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով միջազգային ցուցանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Վերջին տարիներին ՀՀ բնակչության շրջանում քաղցկեղով և արյունաբանական հիվանդություններով հիվանդացությունը նկատելիորեն աճել է:

2010 թվականին 2004 թվականի համեմատ արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության շուրջ 23 տոկոս աճ (192.1-ից մինչև 233.2-ը` 100.000 բնակչի հաշվով):

Օնկոհեմատոլոգիական հիվանդություններով հիվանդացությունը ևս զգալիորեն աճել է: Մասնավորապես, 2003 թ. գրանցվել է 10.8 հիվանդ` 100.000 բնակչի հաշվով, 2007 թ.` 15.3, 2009 թ.` 15.5, իսկ 2010 թ.` 16.4 հիվանդ:

Զգալի վատթարացում է նկատվում նաև այլ վիճակագրական տվյալների առումով` քաղցկեղի տարածվածությունը վերջին տարիներին աճել է՝ 2004 թ. 0.83 տոկոսից 2009 թ. հասնելով 0.93 տոկոսի, իսկ մահացությունը 4.497 դեպքից (139.9՝ 100.000 բնակչի հաշվով) 2004 թ. աճել է մինչև 5.501 դեպքի (168.9՝ 100.000 բնակչի հաշվով)` 2010 թ. մահացության պատճառների մեջ գրավելով երկրորդ տեղը` սիրտ-անոթային հիվանդություններից հետո:

Ներկայումս ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով մահացության տոկոսն ամենաբարձրն է ընդհանուր մահացության կառուցվածքում:

Հեմատոլոգիական և ուռուցքաբանական հիվանդությունների բուժման արդյունավետության առումով կարևոր նշանակություն ունեն համապատասխան ենթակառուցվածքների և ժամանակակից սարքավորումների առկայությունը, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխանող բուժման մեթոդների կիրառումը: Ներկայումս գործող բուժհաստատությունների ֆիզիկական վիճակը, առկա ենթակառուցվածքները չեն համապատասխանում արդի պահանջներին, բժշկական սարքավորումները հնամաշ են և կարիք ունեն արդիականացման: Հայաստանում թե´ հեմատոլոգիական և թե´ ուռուցքաբանական ոլորտներում առայժմ ներդրված չեն բուժման միօրինականացված պրոտոկոլներ և ստանդարտներ:

 

2. Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվող արդյունքը

Հաշվի առնելով ՀՀ-ում վերջին տարիներին հեմատոլոգիական և օնկոլոգիական հիվանդություններով հիվանդացության, տարածվածության և մահացության ցուցանիշների զգալի աճը, ինչպես նաև նշված բնագավառներում մատուցվող ծառայությունների արդիականացման անհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը նախատեսում է բարելավել հեմատոլոգիական և օնկոլոգիական բնագավառներում մատուցվող ծառայությունների որակը` արյունաբանական կենտրոնի արդիականացման և կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման, ինչպես նաև Հայաստանում նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման միջոցով:

ՀՀ-ում առողջապահական ոլորտի արդիականացման և ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով մահացության մակարդակի նվազեցման նպատակով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նոր վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ուռուցքաբանության և հեմատոլոգիական ոլորտի արդիականացման ծրագիր:

Ուռուցքաբանության ոլորտի արդիականացման ծրագիրը կիրականացվի Երևան քաղաքում: 2014 թվականին նախատեսվում է մրցութային կարգով ընտրել նախագծող կազմակերպություն և պատվիրել ժամանակակից չափանիշներին համապատասխանող ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ճառագայթային բուժման, ինչպես նաև հիվանդանոցային մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը:

Հեմատոլոգիական ոլորտի արդիականացման և ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման ծրագիրը ևս կիրականացվի Երևան քաղաքում: 2014 թվականին նախատեսվում է սկսել արյունաբանական կենտրոնի ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման նպատակով բաժանմունքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները:

28.

Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը պայմանավորված է ժամանակակից առողջապահական տեղեկատվական համակարգ ունենալու անհրաժեշտությամբ, ինչն էականորեն կնպաստի առողջապահության բնագավառի համապարփակ արդիականացմանը, ծախսերի կրճատմանն ու ռեսուրսների խնայողությանը և արդյունքում բնակչությանն առավել որակյալ ծառայությունների տրամադրմանը, բուժօգնության ոլորտում իրականացվող աշխատանքների օպերատիվության բարձրացմանը: Բացի դրանից, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համակարգում կհավաքվեն կարևորագույն առողջապահական ցուցանիշներ և տվյալներ, կնպաստի առավել ճշգրիտ ու թիրախային առողջապահական քաղաքականության մշակմանը և իրականացմանը:

2014 թվականին նախատեսվում է իրականացնել միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման հիմնական աշխատանքները` էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման աշխատանքների իրականացումը, փորձարարական (պիլոտային) ծրագրի իրականացումը, ինչպես նաև համակարգի ներդրման փուլերի հաստատումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Առողջապահական ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման հիմնական աշխատանքների իրականացում ու համակարգի գործարկման նախապատրաստում:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

29.

Հայաստանի Հանրապետության տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների հետագա ընդլայնմամբ և որակի բարձրացմամբ, ինչը պահանջում է անալոգային տեխնոլոգիաներից անցում նոր տեխնոլոգիաների կիրառմանը, որն ընդհանրական և արդիական է բոլոր երկրների համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրումն էապես կբարելավի հեռուստառադիոհեռարձակման որակը, կապահովվեն հեռուստառադիոհեռարձակման լայն հասանելիությունը և մատչելիությունը, հաճախականությունների տիրույթների արդյունավետ օգտագործումը, հեռուստառադիոհեռարձակման և տեղեկատվական ցանցերի համակցելիությունը և տեղեկատվության ոլորտում կիրառվող տեխնիկական միջոցների համատեղելիությունը:

30.

Հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների աշխարհագրության ընդլայնում և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովում, մասնավորապես, բնակչության առնվազն 50 տոկոսի կողմից համացանցի օգտագործման հնարավորության ապահովում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բնակչության մոտավորապես 50 տոկոսի կողմից համացանցի օգտագործման հնարավորության ապահովում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում գործող օպերատորների հետ քննարկումների կազմակերպում, որի արդյունքում վերջիններիս կողմից կիրականացվեն համապատասխան միջոցառումներ` բնակչության մոտավորապես 50 տոկոսի կողմից համակարգչի միջոցով համացանցի օգտագործման հնարավորության ապահովման համար:

31.

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1 (Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ), Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) շինարարական աշխատանքների կատարման շարունակություն, Տրանշ 3-ի (Թալին-Գյումրի) մեկնարկ, Տրանշ 4-ի նախապատրաստական աշխատանքներ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նշված խնդիրն ուղղված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1 (Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ), Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) շինարարական աշխատանքների իրականացմանը՝ աշխատանքների կատարման ժամանակացույցին համապատասխան և ճանապարհաշինական աշխատանքներն սկսելու նպատակով Տրանշ 3-ի շինարարական աշխատանքների մեկնարկին: Ակնկալվում են նաև Տրանշ 4-ի նախապատրաստական աշխատանքներ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ամբողջացնելու Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Արարատ-Բավրա հատվածում ժամանակակից չափանիշները բավարարող ավտոմոբիլային ճանապարհ ունենալու հեռանկարը:

32.

Ճանապարհների կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ճանապարհների կառավարման համակարգում ընդգրկվող կառուցվածքային միավորների լիազորությունների շրջանակի և կազմակերպչական կառուցվածքի սահմանում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ճանապարհային ցանցի կառավարման արդյունավետության բարձրացում:

33.

Հայաստանի Հանրապետության 71,4 E տիեզերական գեոստացիոնար ուղեծրի Հեռահաղորդակցության միջազգային միությունում հայտի գրանցում և ապագա արբանյակի սպասարկման տարածքի համակարգում (կոորդինացիա) շահագրգիռ երկրների հետ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախատեսվող ծրագրի իրականացումը մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության բնագավառի նոր, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցում, մասնավորապես, հեռուստահեռարձակման, լայնաշերտ ինտերնետի ներդրման և կապի տեխնոլոգիաների զարգացման հարցում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության 71,4 E տիեզերական գեոստացիոնար ուղեծրի Հեռահաղորդակցության միջազգային միությունում հայտի գրանցում և ապագա արբանյակի սպասարկման տարածքի համակարգումը մեծ նշանակություն ունի ապագայում ստեղծվող արբանյակի շահագործման տնտեսական արդյունավետության բարձրացման գործում: Ակնկալվում է համաձայնություններ ձեռք բերել շահագրգիռ երկրների հետ` իրենց տարածքում հայկական արբանյակի հեռարձակման թույլտվությունների տրամադրման համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

34.

Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազայի շարունակական համալրում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրապետությունում մինչև սեյսմակայուն շինարարության նոր նորմերի ընդունումը նախագծված ու կառուցված շենքերը և շինությունները չեն բավարարում սեյսմակայունության արդի պահանջները, ինչի հետևանքով զգալիորեն աճել է սեյսմիկ ռիսկի մեծությունը: Իրավիճակի սրմանը մեծապես նպաստում է նաև այն, որ վերջին 15-20 տարվա ընթացքում հանրապետությունում շենքերի և շինությունների շահագործման ոլորտում անհրաժեշտ մակարդակով չեն ցուցաբերվել համակարգված մոտեցումներ, և պահանջվող ծավալներով չեն իրականացվել հիմնանորոգման, վերականգնման աշխատանքներ, որի հետևանքով ֆիզիկական մաշվածությունից և զանազան այլ գործոնների ազդեցությունից դրանց զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում:

Քիչ չեն այն շենքերը, որոնցում առկա ընթացիկ վերանորոգում պահանջող թերությունների (ջրագծի կամ կոյուղագծի վնասվածքներ, տանիքի և ջրահեռացման համակարգի անբարեկարգ վիճակ, սալվածքի քայքայվածություն և այլն) ոչ ժամանակին վերացումը կարող է հանգեցնել շենքի անբավարար տեխնիկական վիճակի, իսկ հետագայում՝ նաև վթարայնության առաջացմանը:

Նշված հանգամանքներով պայմանավորված՝ կարևորվում է շենքերի և շինությունների, այդ թվում` կրթական, մշակութային և մարզական օբյեկտների նկատմամբ համակարգված ծրագրային մոտեցումների ցուցաբերումը, որի արդյունավետությունը մեծապես կախված է տեխնիկական տվյալների լիարժեք բազայի առկայությունից:

Տեխնիկական տվյալների բազայի շարունակական համալրումը հնարավորություն կտա ունենալու լիարժեք տվյալներ, որոնց վերլուծության արդյունքում կխմբավորվեն առկա խնդիրներն ըստ առաջնահերթության, և կմշակվեն շենքերի ու շինությունների պահպանմանը, վերակառուցմանը և անվտանգ շահագործմանը նպատակաուղղված հիմնավորված ծրագրային առաջարկներ:

Գերակա խնդիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնակարանային ֆոնդի գույքագրման եղանակով դրանց տեխնիկական վիճակի մասին տվյալների բազայի ստեղծման, դրա շարունակական համալրման և համապատասխան վերլուծությունների արդյունքում բնակարանային ֆոնդի պահպանման վերաբերյալ առաջարկությունների մշակման համար ՀՀ քաղաքաշինության նախարարի 2012 թվականի հուլիսի 27-ի N 161 հրամանով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում, որի համար 2014 թվականին ֆինանսավորում չի պահանջվում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազայի համալրում: 2014 թվականին նախատեսվում է հավաքագրել և համակարգչային ծրագրում մուտքագրել առնվազն 2000 շենքի տեխնիկական տվյալները: Ծրագիրը հետագա տարիներին շարունակականորեն կհամալրվի:

Շենքերի տեխնիկական տվյալների լիարժեք բազայի առկայությունը հնարավորություն կտա`

1) առանձնացնելու անբավարար ու վթարային տեխնիկական վիճակում գտնվող շենքերը, շինությունները և տվյալների վերլուծության արդյունքում մշակելու դրանց հիմնանորոգման, վերականգնման և ուժեղացման միջոցառումների կամ վթարային շենքերից բնակիչների վերաբնակեցման հիմնավորված ծրագրեր.

2) հայտնաբերելու ընթացիկ վերանորոգում պահանջող շենքերն ու շինությունները, որոնցում առկա վնասվածքների ոչ ժամանակին վերացումը կարող է հանգեցնել շենքի անբավարար տեխնիկական վիճակի կամ վթարայնության առաջացման, և անհրաժեշտ վերլուծությունների արդյունքում մշակելու շենքերի պահպանման արդյունավետ միջոցառումների ծրագրեր.

3) հիմնանորոգման, վերականգնման, ուժեղացման և ընթացիկ վերանորոգման համար որոշելու շենքերի առաջնահերթությունը:

35.

Մայրաքաղաքի կենտրոնի ձևավորված ճարտարապետական դիմագծի միասնականությունը, կենսամիջավայրի գեղագիտական հատկանիշների կատարելագործումն ապահովող կառուցապատման օրենսդրական կանոնակարգում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Երևանի և, հատկապես, նրա կենտրոնի կառուցապատման կանոնակարգման, ինչպես նաև մայրաքաղաքի նկարագրին անհարիր կառուցապատումը բացառելու նպատակով նախատեսվում է բազմաբնույթ գործընթացների կատարելագործման նպատակ հետապնդող «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի (օրենսդրական փաթեթի) նախագծի ընդունումը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 9 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հայեցակարգը և ելնելով Երևանի փոքր կենտրոնի առանձնահատկություններից՝ նախատեսվում է ամրագրել դրանցից բխող` կառուցապատման, կառավարման գործընթացների կանոնակարգման վերաբերյալ քաղաքաշինական հատուկ մոտեցումներ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է մայրաքաղաքի քաղաքաշինական դիմագծի ձևավորման վրա գերիշխող ազդեցություն ունեցող տարածական գոտում կառուցապատման գործառույթների իրական բարելավման նախադրյալների ստեղծում` փոքր կենտրոնում պետական քաղաքաշինական քաղաքականության հիմնադրույթների ամրագրմամբ` կառուցապատման գործառույթների իրականացման հատուկ պայմանների և պահանջների սահմանման միջոցով:

36.

Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց և չշահագործվող շենքերի ու շինությունների հաշվառման շտեմարանի համալրում և շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրապետությունում առկա անավարտ օբյեկտների հիմնական մասի շինարարական աշխատանքներն սկսվել են 1990-ական թվականներին և մնացել են անավարտ: Անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու ՀՀ մարզերում առկա՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անավարտ օբյեկտների գույքագրման աշխատանքները` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց շենքերի ու շինությունների հետագա քայքայումը կանխելու և դրանց շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով:

Անավարտ օբյեկտների գույքագրման արդյունքների ամփոփումից հետո` անավարտ օբյեկտների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքները (շուրջ 15.0 միլիոն դրամ) հնարավոր է իրականացնել ՀՀ քաղաքաշինության նախարարության գնումների գործընթացների արդյունքում տնտեսված միջոցների հաշվին:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Կիսակառույց շենքերի ու շինությունների մասին տեղեկատվական շտեմարանի ստեղծում, որի հիման վրա կմշակվեն առաջարկներ յուրաքանչյուր կիսակառույց օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ: Ակնկալվում է արդյունքում յուրաքանչյուր մարզում ունենալ սոցիալական բնակարաններ:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

37.

Հանրակրթության արդյունավետության բարելավում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթության որակի բարելավմամբ:

 

 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

1) երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անվճար տասներկուամյա (ներառյալ՝ մասնագիտական) կրթությանն անցում.

 

2) դպրոցներում փորձարկում անցած դասագրքերի` ուսուցիչներից ստացված կարծիքների հիման վրա հեղինակային խմբի կողմից լրամշակում և խմբագրում. արդյունքում՝ դպրոց կմտնեն որակյալ դասագրքեր.

 

3) կվարկանիշավորվեն հանրակրթական ուսումնական հաստատությունները.

 

4) Հայաստանի Հանրապետությունում կներդրվի ուսումնական համակարգիչների արտադրություն.

 

5) կմշակվեն «Ազգային երգ ու պար» առարկայի չափորոշիչն ու ծրագիրը:

38.

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար դպրոցներում ուսումնական բազայի բարելավում և կադրերի մասնագիտական զարգացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ազգային փոքրամասնությունների դպրոցահասակ երեխաների` որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ազգային փոքրամասնությունների դպրոցների համար կտպագրվի 2 անուն դասագիրք (քրդերեն): Մանկավարժական կադրերի մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով նախատեսվում է կազմակերպել ազգային փոքրամասնությունների դպրոցների շուրջ 20 ուսուցչի վերապատրաստման դասընթացներ:

39.

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են կրթության որակի բարելավմանն ու մատչելիության բարձրացմանը, կառավարման համակարգի արդյունավետության զարգացմանը, ինչպես նաև կրթական համակարգերի ճկունությանն ու շարունակական զարգացման ապահովմանը:

Հայաստանում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի նպատակն աշխատաշուկայի պահանջներին միտված մասնագիտական կրթության և կրթական ծառայությունների մատուցման որակի ապահովումն է, որը կարող է իրականացվել բարձրակարգ մանկավարժական կադրերի և ղեկավար անձնակազմի միջոցով, ինչպես նաև` եվրոպական մասնագիտական կրթության համակարգին ինտեգրումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի ընդհանուր արդիականացում, որը դրական ազդեցություն կունենա Հայաստանում աշխատաշուկայի և զբաղվածության զարգացման վրա:

ՄԿՈՒ-ի համակարգում կառավարման արդյունավետության բարձրացումը, մանկավարժների և կառավարիչների կարողությունների հզորացումը, ուսուցման իրականացումը կրեդիտային համակարգով, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվական ծառայությունների մատուցումը կնպաստեն կրթության և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդմանը, ուսումնական հաստատություն - գործատու գործընկերության բարելավմանը, տնտեսության տարբեր ոլորտների՝ բարձրորակ մասնագիտական կադրերով համալրմանը:

40.

Բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի զարգացում և արդյունավետության բարձրացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում տեխնոլոգիաների և նորարարության զարգացմամբ, գիտելիքահեն հասարակության կազմավորմամբ, բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարելավմամբ, ինչպես նաև ՀՀ բարձրագույն կրթական համակարգը եվրոպական կրթական տարածքի ինտեգրմամբ և ճանաչելիությամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների (QF-EHEA) շրջանակին համադրելի որակավորումների ազգային շրջանակ: Կրթության միջազգային դասակարգումը (ISCED), համապատասխան մասնագիտությունների նոր ցանկը և լրամշակված շնորհվող նոր որակավորումները կնպաստեն ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացմանը, իրականացվող կրթական ծրագրերի՝ ըստ կրթության յուրաքանչյուր ոլորտի և կրթական աստիճանի և նրանց շնորհվող որակավորումների կանոնակարգմանը:

Կրթական ծրագրերի (մասնագիտությունների) դասակարգման գործընթացը կապահովի մասնագիտությունների և դրանց շնորհվող որակավորումների համադրելիությունը միջազգային վիճակագրության չափանիշներին:

Որակավորումների ոլորտային շրջանակի մշակման արդյունքում կմշակվեն և կհստակեցվեն իրականացվող կրթական ծրագրերի վերջնական արդյունքները, որոնք իրենց հերթին ուղղված կլինեն և կբխեն աշխատաշուկայի պահանջներից:

Բարձրագույն կրթության սոցիալական համակարգի ուսումնասիրությունները կնպաստեն սոցիալական ոլորտի բարելավմանը, քաղաքականության արդյունավետ մշակմանը: Ուսումնասիրությունների արդյունքում կհավաքագրվի տեղեկատվություն առկա իրավիճակի մասին, ինչը բարենպաստ հիմք կստեղծի սոցիալական ոլորտի ռազմավարության հստակեցման համար:

Հայաստանի Հանրապետությունում համալսարանների աստիճանակարգման և դասակարգման համակարգի մշակումն ու իրագործումը հնարավորություն կտան ներկայացնելու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բնութագիրը` դյուրընթեռնելի և համընդհանուր հասկանալի ձևով` որոշակի կառուցվածքի մեջ: Բացի դրանից` այն զգալի ազդեցություն կունենա Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքում Հայաստանի բարձրագույն կրթության ինտեգրման գործընթացի վրա, ինչպես նաև կստեղծի ազգային բուհերի` եվրոպական մակարդակում մրցունակ լինելու լուրջ նախադրյալներ:

Վարկանիշավորումը և դասակարգումը կստեղծեն բարձրագույն կրթություն տրամադրող հաստատությունների վերաբերյալ համապարփակ և թափանցիկ դասակարգման համակարգ` բուհերի հաշվետվողականությունը և թափանցիկությունը բարձրացնելու նպատակով:

Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) ներդրումից ակնկալվում է ունենալ բարձրագույն կրթության համակարգում բուհերի զարգացման ծրագրերի համար հատկացվող գումարների բաշխման արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև նպաստել բուհերի նորարարական նախաձեռնությունների իրականացմանը:

Բարձրագույն կրթության բարեփոխումների ուղղություններից է բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի շահագործումը, որի նպատակներն են`

1) բարձրացնել մասնագիտական կրթության համակարգի գործունեության արդյունավետությունը.

2) զարգացնել մասնագիտական կրթության համակարգում կառավարման կարողությունները` կառավարման բոլոր օղակներում հավաստի տեղեկատվության հիման վրա որոշումներ ընդունելու նպատակով:

Կստեղծվի համապատասխան իրավական դաշտ` բուհերում ուսման վարձի առավելագույն չափը սահմանելու նպատակով:

41.

Հակակոռուպցիոն համալիր ծրագիր ներկայացնելը

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ` կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների կիրառումը քաղաքացիական հասարակության լայն ներգրավմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Վերլուծական հաշվետվությունների, հանրային քննարկումների և առաջարկությունների հիման վրա կմշակվի հակակոռուպցիոն համալիր ծրագիր, որն ուղղված կլինի կրթության յուրաքանչյուր մակարդակում առկա կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը, գնահատմանն ու կանխարգելմանը: Միաժամանակ, կսահմանվեն մոնիթորինգային ցուցանիշներ` համալիր ծրագրի իրականացման ընդհանուր մոնիթորինգը և գնահատումն իրականացնելու նպատակով:

42.

2. ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգում չափանիշների հստակեցում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է գիտական աստիճանաշնորհման համակարգի սկզբունքների ու չափանիշների հստակեցմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

1) կլրամշակվի ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը, անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն դրանում.

2) կսահմանվեն ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրապարակման համար գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները, որին համապատասխան կկազմվի գիտական հրատարակությունների ցուցակը և կհրապարակվի.

3) կվերանայվի ՀՀ գիտական աստիճանաշնորհման անվանացանկը, որին համապատասխան կվերանայվեն նաև գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդները` ՀՀ գիտական ներուժին համապատասխանեցնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

43.

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու համար գյուղատնտեսության ոլորտին առնչվող միջոցառումների իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պահանջների կիրառման դեպքում գյուղատնտեսության ոլորտի մրցունակության, պարենամթերքի տնտեսական մատչելիության ապահովման միջոցառումների իրականացումն է:

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսության աջակցության միասնական կանոնների մասին համաձայնագրում համապատասխան փոփոխությունների կատարման միջոցով հանրապետության գյուղատնտեսության մրցունակության ապահովում:

Անցումային ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության համար Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային դրույքներից տարբերվող մաքսատուրքերի կիրառման միջոցով գյուղատնտեսության մրցունակության և պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացում:

44.

Հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայումս հանրապետությունում առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը, էներգետիկ արժեքով գնահատված, կազմում է գրեթե 60 տոկոս: Նշվածի հետ մեկտեղ՝ մի շարք պարենամթերքների ինքնաբավության մակարդակը հանրապետությունում չափազանց ցածր է: Դա հիմնականում վերաբերում է ցորենին, անասնապահական ծագում ունեցող մթերքներին (բացառությամբ մանր եղջերավորների մսի): Հետևաբար, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը կարևորագույն գերակա խնդիր է:

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Կբարձրանա գյուղատնտեսությունում տնտեսավարողների՝ բարձր վերարտադրության սերմերով ապահովվածության մակարդակը, որը բուսաբուծական արտադրանքի ծավալների ավելացման և արդյունավետության բարձրացման կարևոր երաշխիքներից մեկն է:

Կբարելավվեն գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշները, արդյունքում կավելանան անասնապահական մթերքների արտադրության ծավալները, կբարձրանա ճյուղի արդյունավետությունը:

Ձկնաբուծության ճյուղի արտադրության և արտահանման խթանումը հնարավորություն կտա կրճատելու առողջապահական նորմաներով սահմանված և փաստացի սպառվող մսամթերքի տարբերությունը, որոշակիորեն կբարելավվի գյուղատնտեսական ծագում ունեցող արտադրատեսակների արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշիռը:

Կոոպերատիվների ձևավորման փորձնական ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա կատարելագործելու գյուղատնտեսության մեջ տնտեսավարման ձևերը, առավել արդյունավետ կազմակերպելու արտադրության և գյուղատնտեսության սպասարկումը:

45.

Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Գերակա խնդրի նպատակն անվտանգ սննդամթերքով սպառողների ապահովվածության մակարդակի բարձրացումն է, սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների ներդրումն ապահովող իրավաօրենսդրական ակտերի մշակումն ու ընդունումը, համակարգերի ներդրման գործընթացի կազմակերպումը։

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Կենդանական ծագում ունեցող սննդի և անասնակերի անվտանգության ոլորտի օրենսդրության մոտարկում Մաքսայիւն միության համապատասխան օրենսդրությանը: Կարդիականացվի կենդանական ծագում ունեցող սննդի և անասնակերի անվտանգության վերահսկման պրակտիկան՝ միջազգային չափանիշներին մոտարկման առումով:

46.

Անասնապահության մասնագիտացում ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական համայնքներին աջակցության շարունակում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրապետության բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական համայնքներում լիարժեք չի օգտագործվում առկա ռեսուրսային ներուժը: Դա առաջին հերթին վերաբերում է արտադրական բնական ռեսուրսների՝ արոտների, խոտհարքների անբավարար օգտագործմանը: Վերջինիս հետևանքով ցածր են անասնապահության արդյունավետությունը և անասնապահական տնտեսությունների եկամուտների մակարդակը:

Ստեղծված իրավիճակը պահանջում է բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման և անասնապահության ռացիոնալ կազմակերպման միջոցառումների շարունակում: Վերջինս հնարավոր է պետական աջակցության ծրագրերով համակարգված քայլերի իրականացման արդյունքում:

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Կապահովվի բարձր լեռնային և սահմանամերձ համայնքների հեռագնա արոտների անցանելիությունը, կշարունակվեն արոտների ջրարբիացման և դեգրադացված արոտների վերականգնման, կաթի ընդունման ու վերամշակման կարողությունների ստեղծման աշխատանքները:

Հանրապետության մարզերի համայնքներում կիրականացվեն ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների կարողությունների հզորացման միջոցառումներ, կստեղծվեն համապատասխան կադրերով և տեխնիկական միջոցներով հագեցված անասնաբուժական սպասարկման կենտրոններ, կիրականացվեն դաշտային կերարտադրության զարգացման, տոհմային և անասնաբուժական աշխատանքների բարելավման միջոցառումներ:

ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերում կհիմնվեն համապատասխան սարքավորումներով հագեցված անասնաբուժական սպասարկման կենտրոններ։

Նախադրյալներ կստեղծվեն հանրապետության այլ համայնքներում ընդլայնված ծավալներով՝ նման ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացման շարունակման համար:

Արդյունքում կբարելավվի բնական կերահանդակների օգտագործման և դաշտային կերարտադրության վիճակը: Վերջինս կնպաստի անասնապահության արդյունավետության բարձրացմանը, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:

47.

Հայաստանի Հանրապետությունից ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիության երկրներ արտահանման գործընթացը կանոնակարգող միջոցառումների կազմակերպում և իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման միջոցառումների ու քայլերի` ինչպես ներքին, այնպես էլ` արտաքին ընթացակարգերի իրականացումն է: Հետագայում այն կարող է հիմք հանդիսանալ նաև կենդանական ծագում ունեցող այլ ապրանքատեսակների արտահանման համար։

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ունենալ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող մթերքի մնացորդային մոնիթորինգային պլանին վերաբերող օրենսդրություն, Եվրամիության չափորոշիչներին համապատասխան կոմպետենտ փորձագիտական խումբ և մակաբուծային հիվանդությունների վերացման ռազմավարական պլան:

48.

«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման ու գրանցման ծրագրին և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով. կենդանիների ինդենտիֆիկացումը (համարակալումը) կենդանիների առողջության (այդ թվում՝ զոոանտրոպոնոզ) և սննդամթերքի սանիտարական անվտանգության վերահսկողության համակարգ է: Համակարգի ներդրումը կարող է զգալիորեն բարձրացնել կենդանիների հիվանդությունների վաղ հայտնաբերման, սննդամթերքի սանիտարական անվտանգության, պատվաստման ծրագրերի, կենդանիների տեղաշարժի և հավասարակշռված միջազգային առևտրի գործընթացում վերահսկողության արդյունավետությունը և հետագծելիության ապահովումը:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Վայոց ձորի մարզում 2012 թվականին իրականացված խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և անձնագրավորման փորձարկման ծրագրի արդյունքում պարզ դարձավ, որ այդ մարզում առկա փաստացի գլխաքանակը շուրջ 25 տոկոսով ավելի է հակաանասնահամաճարակային միջոցառումների պլանավորման համար ընտրված ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված պաշտոնական գլխաքանակից, որի արդյունքում կենդանիների շուրջ 25-30 տոկոսը դուրս են մնացել ծրագրից, ինչը հիվանդությունների առաջացման և տարածման վտանգ է ներկայացնում: Խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքից և ենթամթերքից ստացված արտադրանքների շուկան դարձել է ոչ կայուն: Անհրաժեշտություն է առաջացել վերականգնելու այդ շուկայի կայունությունը, և դրա իրականացումը հնարավոր է միայն արդյունավետ կերպով արտադրության պայմանների թափանցիկության և հրապարակայնության, ինչպես նաև տվյալ արտադրանքի վաճառահանման բարելավման միջոցով:

 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 Նախագիծը չի ներառում բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն:

 

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման գործընթացի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում առկա անասնագլխաքանակի, դրանց սեռի, ցեղի և գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկությունների ստացումն ու անասնաբուծական արտադրանքի ծավալների կանխատեսումը, վաճառվող մսի և մսամթերքի նկատմամբ սպառողների վստահության բարձրացումը, պետական պատվերի շրջանակներում հակահամաճարակային միջոցառումների լիարժեք իրականացումը և հիվանդությունների կանխարգելումը, անասնաբուժական վերահսկմանը նպաստելը, անասնաբուծական մթերքի որակի փորձաքննությունը և երկրի ներսում կենդանիների տեղաշարժի վերահսկումը, ինչպես նաև, ապահովելով միջազգային ստանդարտներով սահմանված պահանջները, միջազգային շուկա մուտք գործելը:

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման ծրագիրն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության մարզերում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման առկա, կանխատեսվող գլխաքանակի և պահանջվող ականջապիտակների հաշվառման, համայնքն սպասարկող անասնաբույժների, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության և մարզային կենտրոնների տեսուչների ուսուցման ու սերվերի ձեռքբերման, տեղադրման և փորձարկման միջոցառումները, որոնց կատարումը պայմանավորված չէ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորմամբ, նախատեսվում է իրականացնել 2014 թվականի ընթացքում, իսկ մնացած միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2015 թվականին:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, և նախագծի մշակման գործընթացում այլ ինստիտուտներ ու անձինք չեն ներգրավվել:

 

6. Ակնկալվող արդյունքը

Կենդանիների հաշվառման և համարակալման իրականացումը հնարավորություն կտա առավել արդյունավետ, կանխատեսելի և վերահսկելի դարձնելու Հայաստանի Հանրապետությունում կենդանիների տեղաշարժի, հիվանդությունների հսկողության, հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման, կենդանիների նախասպանդային և հետսպանդային զննման, կենդանիների ու կենդանական ծագում ունեցող մթերքի տեղափոխման փաստաթղթավորման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

49.

Հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գրատպության ստեղծումից հետո Վենետիկում Հակոբ Մեղապարտը տպագրեց առաջին հայատառ 5 գրքերը` «Ուրբաթագիրքը», «Պարզատումարը», «Պատարագատետրը», «Աղթարքը» և «Տաղարանը»: Դրան հաջորդեցին աշխարհի տարբեր երկրներում հայկական տպարանների հիմնումը և գրքերի, թերթերի ու ամսագրերի տպագրումը։ Այդ տպագիր նյութերի պատմական, մշակութային և գիտական կարևորությունից ելնելով, ինչպես նաև հայագետների աշխատանքը հեշտացնելու, կարևոր հայագիտական հրատարակությունների վերաբերյալ նրանց տեղեկացված պահելու համար տարբեր երկրներում հայ մատենագետների ջանքերով տպագրվել են հայ պարբերական մամուլի, հայ գրքի մատենագիտական ցանկեր, որոնք ցայսօր միավորված և մեկ միասնական ձևաչափով համակարգված չեն: Ներկայումս հրամայական պահանջ են Հայաստանի ազգային գրադարանի հենքի վրա «Հայ պարբերական մամուլ» համահավաք գրացուցակի ստեղծումը և «Հայ գիրք» համահավաք շտեմարանի ձևավորումը: Դա կնպաստի Հայաստանի և աշխարհի տարբեր գրադարաններում պահվող գրքերի, մամուլի մատենագիտական տվյալների և մատենագետների կողմից կազմված ցուցակների մեկտեղմանը, մատենագիտական միավորների թվայնացմանը և դրանցից օգտվելու մատչելիության ապահովմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայագետների համար տեղեկատվության եզակի աղբյուր հանդիսացող, միջազգային չափանիշներին համապատասխան համահավաք գրացուցակի, մշտապես համալրվող, թարմացվող շտեմարանի առկայություն` պարբերական մամուլի համարների թվայնացմամբ, դրանց երկարաժամկետ պահպանության ապահովմամբ:

50.

«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրականացվող միջոցառումներն ու գործընթացները նպատակաուղղված կլինեն ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը, միջազգային հանրությանը հայ ժողովրդի ֆիզիկական, ինչպես նաև հոգևոր ու մշակութային ցեղասպանության վերաբերյալ լիարժեք իրազեկմանը, հոգևոր և ստեղծագործ ներուժի շարունակականության փաստմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացվող համալիր ծրագրերը հնարավորություն կընձեռեն ի մի բերելու և միջազգային հանրությանն իրազեկելու հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրի ընդհանրական պատկերը, հանրահռչակելու ցեղասպանության թեմայով հայ և օտար հեղինակների ստեղծած փաստագրական և գեղարվեստական հսկայական գրականությունը, կնպաստեն անցյալի հիշողություններն ու ցեղասպանության հետևանքով ոչնչացված մշակութային ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու գործընթացին, աշխարհասփյուռ հայության միասնականության ամրապնդմանը:

51.

Երգչախմբային արվեստի զարգացման նպաստում, մշակութային ենթակառուցվածքների արդիականացման ապահովում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Կխթանվեն երգչախմբային նոր գործերի ստեղծումն ու կատարումը, կընդլայնվեն բնակչության տարբեր շերտերի հետաքրքրությունն ու տեղեկացվածությունը, և կաշխուժանա մշակութային կյանքը, այդ թվում՝ նաև ՀՀ մարզերում:

Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի` լուսաձայնային սարքավորումների և բեմական մեխանիզմների վերազինումը հնարավորություն կտա մշակութային կազմակերպությունները համալրելու միջազգային չափանիշներին համապատասխանող սարքավորումներով, կապահովի նոր տեխնոլոգիաների կիրառումը թատերական ներկայացումների և համերգային ծրագրերի իրականացման ընթացքում, ինչի շնորհիվ կբարձրանան մշակութային ծառայությունների մատուցման որակը, կազմակերպության վարկանիշը և կավելանա հաճախելիությունը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Երգչախմբային նոր ստեղծագործությունների ստեղծում, բնակչության տարբեր շերտերի համար արվեստին առնչվելու ներգրավվածության ընդլայնում, մշակութային կյանքի աշխուժացում:

Թատերահամերգային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովում և ստեղծագործական աշխատանքների արդյունավետության, մշակութային ծառայությունների մատուցման որակի բարելավում:

Սիմֆոնիկ նվագախմբերի ստեղծագործական աշխատանքների արդյունավետության և կատարողական մակարդակի բարձրացման ապահովում:

52.

Գեղարվեստական կրթության զարգացում և մանուկների ու պատանիների գեղագիտական դաստիարակության ապահովում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

1) ՀՀ-ում և ԼՂՀ–ում շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրերի իրականացմամբ` տաղանդավոր երեխաների կայացման գործընթացին աջակցում.

2) «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ուղիղ կապի համակարգի ներդրմամբ` ազգային ու համաշխարհային մշակույթի լավագույն դրսևորումների հիմքի վրա գործուն կրթամշակութային համակարգի ստեղծում և ապագա զարգացած ու տեղեկացված քաղաքացիական հասարակության ձևավորում.

3) մանուկների և պատանիների մշակութային դաստիարակությանը, ստեղծագործական ունակությունների դրսևորմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացմամբ գեղագիտական դաստիարակության ապահովում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Բարեկիրթ, տեղեկացված հասարակության ձևավորում, տաղանդավոր երեխաների հայտնաբերում և աջակցում, միջազգային հարթակներում հայ պատանի և երիտասարդ ուժերի ներկայության ապահովմամբ հայ արվեստի հանրահռչակում:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

53.

1. Անձի բազմակողմանի գնահատման` ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հենքի ստեղծում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի արձանագրային որոշմամբ հավանության են արժանացել Անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգը և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն հայեցակարգի՝ նախատեսվում է մշակել նոր` անձի կարողությունների և կարիքների բազմակողմանի` Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) սկզբունքների վրա հիմնված գնահատման համակարգ:

 Առաջին քայլերից մեկը Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) պետական ստանդարտի ընդունումն է, որը հիմք կհանդիսանա տարբեր բնագավառներում հաշմանդամության հիմնախնդիրների կարգավորման համընդհանուր ու բազմակի կիրառման իրավական դրույթներ սահմանելու և միասնական գործունեություն ծավալելու համար:

 Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմաններ ապահովելու համար, ինչը հաշմանդամության բնագավառում ՀՀ կառավարության որդեգրած նոր քաղաքականությունն է, կարևոր նախապայման է հաշմանդամության սահմանման գործընթացում սոցիալական մոդելի ներդրումը: Հաշմանդամության սահմանման հիմքում չպետք է դնել միայն հիվանդությունը (հաշմանդամության բժշկական մոդել), ինչը չի ապահովում անձի կարիքների բազմակողմանի գնահատումը: Ակներև է, որ նույն ախտորոշմամբ տարբեր անձինք կարող են տարբեր մասնակցություն ունենալ հասարակական կյանքում` պայմանավորված անհատական և միջավայրային գործոններով: Կախված անձի և միջավայրի փոխհարաբերություններից` հաշմանդամության հանգամանքը կարող է տարբեր կերպ ազդել մարդու գործունեության վրա: Հետևաբար, անձի բազմակողմանի գնահատման արդյունքում, նրա անհատական կարողություններին և կարիքներին համարժեք, անհրաժեշտ է տրամադրել համապատասխան սոցիալական ծառայություններ` նրա մասնակցությունը և սոցիալական ներառումն ապահովելու համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

1) Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) պետական ստանդարտի ընդունում.

2) հաշմանդամության սահմանման նոր չափորոշիչների առկայություն:

54.

2. Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման ապահովում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությունը և «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգը: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թ. դեկտեմբերի 11-ին ընդունվել է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից: Այս պարագայում օբյեկտիվ անհրաժեշտություն է դառնում զբաղվածության քաղաքականության նոր մոդելի գործնական կիրառության ապահովումը, այդ թվում`

1) զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման նոր մոտեցումներն ու գործընթացներն ապահովող տեղեկատվական ամբողջական բազայի ձևավորումը և շահագործման համար անհրաժեշտ օրենսդրական մեխանիզմների ստեղծումը.

2) տարեկան ծրագրի պլանավորման, իրականացման և գնահատման գործընթացների նպատակային կառավարման համար բավարար օրենսդրական մեխանիզմների ստեղծումը.

3) զբաղվածության պետական ծառայությունում առկա թափուր աշխատատեղերի և աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության` էլեկտրոնային եղանակով շահառուներին հասանելիության ապահովման գործընթացների կազմակերպումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի գործառնական, ինստիտուցիոնալ և կիրառական հիմքերի ամբողջական ներդրում, մասնավորապես, զբաղվածության քաղաքականության իրականացման համակարգում կառուցվածքագործառութային փոփոխությունների կատարում` այն համապատասխանեցնելով ինտեգրված սոցիալական ծառայությունների գաղափարախոսությանը:

Զբաղվածության ոլորտում բարեփոխումների նպատակի իրականացումը պետք է հանգեցնի հետևյալ հիմնական արդյունքների ձեռքբերմանը`

1) ըստ տնտեսության առանձին ոլորտների, ճյուղերի և պահանջվող մասնագիտությունների աշխատուժի ներգրավման, ինչպես նաև ինքնազբաղվածության խրախուսման պայմանների ու հնարավորությունների բարելավում.

2) տնտեսություն – աշխատաշուկա – կրթական համակարգ մշտական և համակարգված փոխկապվածության հիմքերի ստեղծում և զարգացում.

3) մասնագիտական կողմնորոշման գործուն համակարգի ներդրում.

4) աշխատաշուկայի տարածքային զարգացման անհամամասնությունների մեղմում.

5) ժողովրդագրական և աշխատանքային միգրացիայի դրական միտումների պահպանում և հետևողական բարելավում.

6) արժանապատիվ աշխատանքի պայմանների խթանում, արդյունավետ իրավական հիմքերի ապահովում.

7) բնակչության կենսամակարդակի բարձրացում` զբաղվածության արդյունքում ստացվող եկամուտների ավելացման և արդարացի բաշխման մեխանիզմների ներդրման միջոցով.

8) տնային տնտեսությունների հետազոտության արդյունքների հիման վրա հաշվարկված գործազրկության մակարդակի թիրախավորված կրճատում.

9) աշխատաշուկայում ինտեգրման լրացուցիչ դժվարություններ ունեցող անձանց` ըստ առաջնահերթությունների խմբավորում և պետական աջակցության տրամադրում.

10) աշխատաշուկայի պետական կարգավորմանն ուղղվող ֆինանսական միջոցների օգտագործման հասցեականության և արդյունավետության բարձրացում.

11) աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեության կարգավորում` պետության հետ փոխշահավետ համագործակցության խթանման միջոցով.

12) զբաղվածության պետական ծառայությունների և ծրագրերի որակի, հասցեականության, մատչելիության և հնարավորությունների նպատակային կառավարման, ինչպես նաև գնահատման ու մոնիթորինգի համակարգերի ներդրում.

13) զբաղվածության պետական ծրագրերի և ծառայությունների արդյունքում կայուն զբաղվածության ցուցանիշների հետևողական աճ.

14) զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման գործընթացների բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության հետևողական ամրապնդում:

55.

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման իրավական դաշտի ամբողջականացում և համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող

ևս 10 տարածքային կենտրոնների լիարժեք գործում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Համաձայն ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված և ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ստեղծումը ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականության հիմնական ուղղություններից է:

 ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 26-ի N 952-Ն որոշմամբ հաստատվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը, ինչպես նաև՝ իրականացվող փորձնական ծրագիրը: Նույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ամբողջական ներդրումն ապահովող իրավական ակտերի նախագծերի մշակման պահանջը:

 

 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 1) «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը` «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

2013 թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից: Նոր ընդունված «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով հարկ է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվեն մի շարք որոշումներ, որոնցով կապահովվի նոր օրենքով սահմանված` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման սկզբունքներին համապատասխանող դրույթների կիրառումը: Միաժամանակ, ուժը կորցրած կճանաչվեն ներկայումս գործող «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության մի շարք որոշումներ: ՀՀ վարչապետի որոշման ընդունմամբ կսահմանվի ընդունված օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը.

2) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը` «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում.

ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և 2013 թ. նոյեմբերի 27-ին ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Այն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուժը կորցրած կճանաչվեն ներկայումս գործող «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության մի շարք որոշումներ: Նոր ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով հարկ է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվեն մի շարք որոշումներ, որոնցով կապահովվի նոր օրենքով սահմանված` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման սկզբունքներին համապատասխանող դրույթների կիրառումը: ՀՀ վարչապետի որոշման ընդունմամբ կսահմանվի ընդունված օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը.

3) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների տեղակայման համար անհրաժեշտ շենքը (շինությունները) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը կամ համապատասխան համայնքի ղեկավարի հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հացերի նախարարի` դրանք անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագրերի կնքում (երկուսը միասին` ընդամենը 10): Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագրում «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառումն ապահովելու նպատակով սոցիալական ծառայություններ տրամադրող հիմնական կառույցները (սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններ, զբաղվածության տարածքային կենտրոններ, սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոններ) տեղակայվում են մեկ միասնական շենքում, որտեղ ձևավորվում է միասնական ընդունարան: Ձևավորվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների (այսուհետ` ՀՍԾՏԿ) բնականոն և երկարատև գործարկում ապահովելու նպատակով հարկ է, որ այդ շենքերը (շինությունները) գտնվեն մեկ միասնական մարմնի տնօրինման (հսկողության) ներքո, ապահովեն պահպանման և շահագործման բավարար պայմաններ: Այս իսկ պատճառով նախատեսվում է, որ ՀՍԾՏԿ-ների տեղակայման համար տրամադրվող՝ պետական գույք հանդիսացող շենքերը ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ամրացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերը պայմանագրային հիմունքներով անհատույց և անժամկետ օգտագործման հանձնվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.

4) համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների տեխնիկական վերազինում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինմանը կամ օգտագործմանը հանձնված գույքը (շենք, շինություն) նախատեսվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող սոցիալական պաշտպանության վարչարարության բարեփոխումների ծրագրի շրջանակներում շարունակել վերանորոգել, տեխնիկապես զինել` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար բավարար պայմաններ ստեղծելու նպատակով` միասնական ընդունարան և այլն.

5) համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործարկվող կենտրոնների աշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպում: Նախատեսվում է շարունակել փորձնական ծրագրում ներառվող նոր ՀՍԾՏԿ-ների աշխատողների վերապատրաստումը` ՀՍԾՏԿ-ների աշխատանքի բնականոն գործունությունը նոր սկզբունքով ապահովելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

56.

Արդյունաբերության զարգացման աջակցության և խթանման ապահովում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Որպես տնտեսության և առանձին ճյուղերի շարժիչ ուժ` արտադրության բնագավառում վերջին տարիներին դիտարկվող առաջընթացի միտումների ամրապնդման ու կայունացման հրամայական կա: Այս իմաստով արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի առանցքը պետք է կազմի արտադրողականության մակարդակի բարձրացման, արդյունաբերության տեխնոլոգիական արդիականացման, արտաքին շուկաներում տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Նշված նպատակով ՀՀ կառավարությունը շեշտադրում է երկու հիմնական ուղղություն: Նախ, կարևորվում է պետության դերը՝ ոչ միայն որպես բարենպաստ միջավայրի երաշխավորի ու ընդհանուր քաղաքականության պատասխանատուի, այլև՝ որպես ակտիվ աջակցողի և գործընկերոջ: Այնուհետև, վարվող ակտիվ արդյունաբերական քաղաքականության աջակցության առկա գործիքակազմի ընդլայնման ու կատարելագործման, նոր գործիքների ներմուծման ու կիրառման միջոցով կվերանայվի հայրենական արտադրողին պետական աջակցության հատվածային մոտեցումը:

Արդյունաբերական զարգացման և տնտեսության արդիականացման առաջնային շարժիչներից են դիտվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ու դրա արդյունքների համատարած կիրառումը տնտեսության բոլոր ճյուղերում: ՏՀՏ հասանելիությունը և մատչելիությունը բարձրացնելու, մրցունակ ՏՏ ընկերություններ ու կարողություններ զարգացնելու պետական ծրագրերը պետք է ապահովեն այդ սպասելիքը:

Զբոսաշրջությունը, որպես դինամիկ զարգացող, ուղղակի տնտեսական եկամուտներ և անուղղակի օգուտներ բերող ոլորտ, պետք է կազմի արդյունաբերական համալիրի անքակտելի մասը: Երկրի մրցակցային առավելությունների պատշաճ շեշտադրման և առկա ներուժի համալիր իրացման շեշտադրումներով կձևավորվի զբոսաշրջային արդյունքի առաջարկը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախատեսվում է համալիր գործողություններ իրականացնել՝ Հայաստանում համապատասխան ոլորտների աճը և զարգացումն ապահովելու համար, մասնավորապես`

 

1) արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում ամրագրված ծրագրերի իրականացման ապահովման.

 

2) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագրի իրականացման.

 

3) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության» 2014 թվականի ծրագրի իրականացման միջոցով:

 

Գերակա խնդրի լուծման արդյունքում ոլորտային ռազմավարությունների հետևողական իրագործման միջոցով ակնկալվում է տնտեսությունում արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտների ընդլայնում:

57.

Արտահանման խթանում և զարգացման նպաստավոր պայմանների ապահովում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Համաշխարհային տնտեսական կոնյունկտուրայում վերջին տասնամյակների վերափոխումները փաստում են, որ երկրների երկարաժամկետ և կայուն տնտեսական զարգացման երաշխավորման գործում բացարձակ կարևորություն ունի արդյունավետ շուկաներում մասնակցության խորացումը և առևտրատնտեսական գործակցության արդյունավետ մեխանիզմների որդեգրումը: Այս իմաստով Հայաստանի տնտեսական քաղաքականության ներկա վեկտորը միտված է արտահանման զարգացման հնարավորությունների հետևողական ընդլայնմանը, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովմանը, արտահանման ոչ միայն քանակական, այլ նաև` որակական բարելավմանը:

Նշված առաջնահերթ նպատակադրումների համատեքստում կարևորվում են առևտրատնտեսական գործընկերների հետ փոխհարաբերությունների զարգացումը, արտաքին առևտրային պատշաճ մեխանիզմների որդեգրումը և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին արդյունավետ մասնակցությունը:

Տնտեսության արտահանման ուղղվածության խորացումը, որպես ներքին շուկայի սահմանափակումների հաղթահարման և մրցունակության բարելավման կարևոր միջոց, պարտադրում է նաև պատշաճ որակի ու մակարդակի աջակցող ինստիտուտների կայացումը գործող կառույցների կարողությունների հզորացման և արդյունավետության բարձրացման խնդիրների հասցեագրում: Այն պետք է երաշխավորի արտաքին առևտրատնտեսական հարաբերություններում և միջազգային շուկայում տեղական գործարարների պատշաճ ներկայացվածության ապահովումը:

Գերակա խնդրի շրջանակներում կարևոր է նաև տնտեսավարողներին արտաքին շուկաների և հիմնական գործընկերների վերաբերյալ իրազեկման և խորհրդատվության աշխատանքների ապահովումը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության` արտաքին առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող իրավական կարգավորումների ու պայմանների վերաբերյալ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման նպատակով շեշտադրվում են վարվող տնտեսական քաղաքականության իրողությունների համատեքստում արտահանման թիրախային շուկաներում մուտքի հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև այնպիսի նախաձեռնությունների խթանումն ու առաջմղումը, որոնք անմիջականորեն ուղղված են արտաքին առևտրի զարգացմանն ու համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը:

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ապահովել արտահանման համար առավել նպաստավոր պայմաններ, որոնք կերաշխավորեն ներմուծման նկատմամբ առաջանցիկ աճող արտահանման տեմպեր, միջազգային գների տատանումներից նվազ խոցելի և դիվերսիֆիկացված արտահանման պորտֆել, արտաքին առևտուրն սպասարկող ենթակառուցվածքների պատշաճ մակարդակ:

58.

Գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակում և ՓՄՁ-ի զարգացմանն աջակցություն

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Միջազգային առևտրատնտեսական հարաբերություններում առավել մրցունակ և նվազ խոցելի մասնակից լինելու կարևոր նախապայման է դինամիկ ներդրումային հոսքերի առկայութունը, հատկապես նրանք, որոնք կրում են առաջադեմ տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցման էֆեկտը: Միևնույն ժամանակ՝ հայտնի է, որ տնտեսությունը մրցունակ է այնքանով, որքանով դրա ճյուղերը մշտապես արդիականալու և խոշոր ներդրումներ յուրացնելու հատկություն ունեն: Սա պահանջում է հետևողական քայլեր՝ ինչպես երկրում ընդհանուր գործարար միջավայրի կատարելագործման, այնպես էլ` իրական տնտեսության առաջնահերթ ոլորտներում ներդրումային ռեսուրսներ կլանելու հնարավորությունների մեծացման ուղղությամբ: Ընդ որում, խնդրի կարևորությունը դիտարկվում է ոչ միայն արտաքին ներդրումային հնարավորությունների նույնականացման և արդյունավետ իրացման, այլև` ներքին տնտեսությունում առկա ռեսուրսային հնարավորությունների ընդլայնման ու գործարարության զարգացման համար դրանց հասանելիության աստիճանի բարձրացման տեսակետից:

Նշված համատեքստում, որպես տնտեսության առավել ճկուն և նորարարություններ յուրացնելու տեսակետից առավել ընկալունակ հատված, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված նպատակային քաղաքականությունը համալրում է գերակա խնդրի լուծմանն առնչվող քայլերի փաթեթը:

Գործարարության և ներդրողների համար գրավիչ միջավայր ձևավորելու շրջանակը ներառում է նաև մեկնարկած տեսչական բարեփոխումների շարունակությունը և երկրում ստուգումների համակարգի բարելավումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի իրականացման նպատակով, մի կողմից, հետևողականորեն կշարունակվեն իրականացվել արդեն իսկ մեկնարկած բարեփոխումները գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, մյուս կողմից` նոր իրողություններին ու հրամայականներին համահունչ ձևավորված ներդրումային քաղաքականության իրականացման, իրական տնտեսության համար ներդրումային ռեսուրսների ներգրավման առկա հնարավորությունների ընդլայնման և հասանելիության բարձրացման, ինչպես նաև ՓՄՁ աջակցության ընդլայնման աշխատանքներ:

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ներդրումների ներգրավման տեսանկյունից ունենալ առավել գրավիչ միջավայր, տնտեսության առավել դինամիկ և նորարարական իրական հատվածի ձևավորման համար հնարավորությունների իրացման բարենպաստ պայմաններ:

59.

Քաղաքացիական ավիացիայի ազատականացման բարեփոխումների ապահովում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության N 1248-Ա որոշմամբ հաստատվեցին Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումները (ծրագիր), որով Հայաստանում քաղաքացիական ավիացիայի բնագավառում հռչակվեց բաց երկնքի քաղաքականությունը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը պատասխանատու է ծրագրով ամրագրված միջոցառումների իրականացումն ապահովելու համար:

Ծրագրի համաձայն բարեփոխումների իրագործման փաթեթն ամրագրում է մի շարք առանցքային ուղղություններով միջոցառումներ, այդ թվում` ոլորտը կանոնակարգող նոր ինստիտուցիոնալ կառուցվածքի ձևավորումը` քաղաքականության մշակման, դժբախտ պատահարների հետաքննության և տեխնիկական կանոնակարգման ու անվտանգության նկատմամբ հսկողության գործառույթների տարանջատմամբ: 2013 թվականի տարեվերջից արդեն մեկնարկել են ոլորտը կարգավորող նոր ինստիտուցիոնալ կառուցվածքի ձևավորման աշխատանքները, և ներկա փուլում առանցքային է ինստիտուցիոնալ նոր կարգավորման ամրագրումը, որը պետք է հենք ծառայի ոլորտի հետագա զարգացման և բարեփոխումների ծրագրով ամրագրված արդյունքների ձեռքբերման համար:

Բարեփոխումների մյուս կարևոր ուղղությունն օդային հաղորդակցության մասին պայմանագրերի վերանայման և քաղաքացիական ավիացիայի բնագավառում համագործակցության նոր շրջանակի շուրջ օտարերկրյա պետությունների հետ վարվող բանակցությունների և խորհրդակցությունների շարունակումն է:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացմամբ դրական արդյունքներ են ակնկալվում շահառուների գերակշիռ մասի համար: Մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում սպասվում է ներգնա զբոսաշրջիկների թվի աճ և աշխարհագրության ընդլայնում, ավիացիոն ոլորտում` գործարար միջավայրի կանխատեսելիության բարձրացում, գործարար շրջանակների տեսանկյունից` գործարար հաղորդակցության համար առավել հարմարավետ (ժամկետներ, ծախսեր) պայմաններ և ընդլայնված հնարավորություններ:

60.

Ինովացիոն գործունեության աջակցություն և խթանում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Արդյունաբերության զարգացման և տնտեսության արդիականացման անհրաժեշտ հենասյուն է դիտվում ինովացիոն զարգացումը` նպատակ ունենալով իրապես կայացնելու կրթություն - գիտություն - տնտեսություն կապը: Գիտության արդյունքները մինչև տնտեսության մեջ ներդնելու յուրաքանչյուր փուլին անցումը շուկայական լուրջ շարժառիթներ ստեղծելու անհրաժեշտություն ունի:

Կարևորվում են պետության աջակցությունը և հասցեական քաղաքականությունը, որի շրջանակներում մի քանի խոշոր համակարգաստեղծ ծրագրեր շոգեքարշի էֆեկտ կունենան: Համաֆինանսավորման դրամաշնորհային գործիքների, տնտեսության կողմից ինովացիոն պահանջարկի խթանների, նոր տեխնոլոգիաների յուրացմանն ուղղված ներդրումների համար տարբերակված ռեժիմների, մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության ժամանակակից միջազգային չափանիշները բավարարող համակարգի ձևավորումն ինովացիոն զարգացման խթանման շղթայի կարևորագույն օղակն է:

Իրականացվող միջոցառումներն ուղղված կլինեն Հայաստանում ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգով նախատեսված համակարգաստեղծ նախաձեռնությունների իրականացմանն աջակցությանը և ինովացիոն ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Երկրի ինովացիոն համակարգի բաղադրիչների կայացմանը և նոր նախաձեռնությունների առաջմղմանը նպաստող քաղաքականության գործողությունների իրականացման արդյունքում ակնկալվում է տնտեսության տարբեր ոլորտներում ինովացիոն արդյունքների կիրառման ընդլայնում, գիտությունից իրական տնտեսություն արժեշղթայի կայացում, գիտական արդյունքի միջազգային ճանաչելիության բարձրացում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

61.

Ժամանակակից քրեակատարողական հիմնարկների կառուցման շարունակում՝ ազատազրկված անձանց պահման պայմանները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու նպատակով

 

Օրենսդրության վերլուծություն

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

1995 թվականից մինչև 2000 թվականը Հայաստանի Հանրապետությունում ընդունված իրավական ակտերի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության ապահովման համար անհրաժեշտ քայլերն են`

1995 թվականից մինչև 2000 թվականը Հայաստանի Հանրապետությունում ընդունված իրավական ակտերի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության ուսումնասիրություն, դրանց համեմատական վերլուծություն ու Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական համակարգը մաքրելու և կատարելագործելու վերաբերյալ տվյալ իրավական ակտերն ընդունող մարմիններ առաջարկություններ ներկայացնելը.

ակնկալվող արդյունքները. Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերլուծություն և կատարելագործում, Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտում առկա «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող իրավական ակտերի վերացում.

քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծումը, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգումը, ինչպես նաև դատապարտյալների ու կալանավորված անձանց պահելու վայրերում պայմանների բարելավումն իրականացվող դատաիրավական բարեփոխումների ուղղություններից մեկն է:

Քրեակատարողական ծառայության բարեփոխումների սկզբնական փուլում՝ 2001-2006 թվականներին, վերանորոգվել է քրեակատարողական չորս հիմնարկ` համակարգի առջև ծառացած խնդիրների ժամանակավոր լուծման համար։ Իհարկե, պետք է փաստել, որ նույնիսկ վերանորոգված հիմնարկների դեպքում չենք կարող խոսել համակարգի ենթակառուցվածքների` եվրոպական չափանիշներին լիովին համապատասխանելու մասին։ Այլ կերպ ասած՝ մինչև այժմ կատարված բարեփոխումների արդյունքում վերանորոգված քրեակատարողական հիմնարկները կարող են համարվել միայն անցողիկ փուլ ապահովող։ Այդ իսկ պատճառով քրեակատարողական նոր հիմնարկի կառուցումն անհրաժեշտություն է։

Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմում գործում է 13 քրեակատարողական հիմնարկ, որոնցում հնարավոր է պահել կալանավորված և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված 4395 անձի։ Այդ հիմնարկներում պահվող անձանց միջին թիվը կազմում է մոտավորապես 320։ Նման փոքր հիմնարկների պահպանումը, մանավանդ, երբ դրանք գտնվում են միևնույն բնակավայրում կամ շատ մոտ են միմյանց, ծայրահեղ անարդյունավետ է:

Եվրոպական երկրների փորձն անառարկելիորեն վկայում է, որ այդ երկրներում առկա է քրեակատարողական հիմնարկների թվի կրճատման միտում, ինչն, անկասկած, արդարացված է նաև տնտեսական արդյունավետության և ֆինանսական միջոցները խնայելու տեսանկյունից։ Այս տեսակետից քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումների առաջիկա խնդիրն է հնարավորինս էժանացնել կալանավորվածներին պահելու վայրերում անձանց պահելը և պատժի իրականացումը, որոնց հնարավորությունը պայմանավորված կլինի քրեակատարողական փոքր հիմնարկների թվի կրճատմամբ։

Խոշորացված քրեակատարողական հիմնարկների գաղափարն ընդունելի է նաև կազմակերպաիրավական չափանիշներով։

Հարկ է նկատել, որ կենտրոնացումը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործելու մասնագիտական ռեսուրսները։ Օրինակ, սոցիալ-հոգեբանական, բժշկական ոլորտի լավագույն մասնագետների համար, ովքեր գործնականում այնքան էլ շատ չեն, հնարավոր է գործունեության առավել լայն պայմաններ ստեղծել միայն խոշորացված քրեակատարողական հիմնարկներում։

Քրեակատարողական ծառայության գործունեության առանձնահատկություններից մեկն այն է, որ կալանավորվածների և դատապարտյալների կողմից իրենց իրավունքներն իրացնելուն խոչընդոտելու, իրավունքների բնականոն իրացման հետ կապված կոռուպցիայի դեպքերը հաճախ տեղի են ունենում ավտոմատացված համակարգերի բացակայության պատճառով, որոնք հանգեցնում են նրանց իրավունքների իրացման բնականոն գործընթացի կախվածությանը քրեակատարողական ծառայողներից, որն էլ իր հերթին հանգեցնում է էական կոռուպցիոն ռիսկերի ստեղծմանը։

Այսպիսով, քրեակատարողական ծառայության` օրենքով նախատեսված խնդիրների կատարումը լիովին և պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով անհրաժեշտ և նպատակահարմար է 2013 թ. ընթացքում ստեղծել նոր ուղղիչ հիմնարկ և իրականացնել դատապարտյալների ու կալանքի տակ գտնվող անձանց պահելու վայրերում պայմանների բարելավման անհրաժեշտ միջոցառումներ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության հիմնական պատճառներից մեկը շենքերի և շինությունների ներկա պայմաններն են: Ժամանակի հրամայականն է դարձել քրեակատարողական ծառայությունում հստակ և արդյունավետ բարեփոխումների իրականացումը, այն է` ենթակառուցվածքային ոլորտի բարեփոխումները` կապիտալ ծախսերի գծով, ինչը փորձով ապացուցել է իր առավել արդյունավետությունը։

Քրեակատարողական համակարգում իրականացվել են մի շարք կապիտալ և վերակառուցման շինարարական աշխատանքներ. վերանորոգվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն», «Վանաձոր», «Արթիկ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կառուցվել է կալանավորված անձանց պահելու համար նախատեսված մասնաշենք։ Չնայած այդ ամենին՝ ֆինանսական միջոցների անբավարարության հետևանքով մնացած քրեակատարողական հիմնարկները չեն հիմնանորոգվել, և դրանց շենքային պայմաններն անմխիթար վիճակում են (միջազգային փորձագետների կողմից գնահատվում է անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք)։ Ներկայումս տվյալ ասպարեզում քրեակատարողական համակարգի գերակայությունն է՝ չվերանորոգված քրեակատարողական հիմնարկների վերանորոգումը կամ նոր հիմնարկների կառուցումը։ Գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները հին կառույցներ են, համարվում են վթարային և բավարար վիճակում, իսկ այն քրեակատարողական հիմնարկները, որոնք վերակառուցվել են և շատ դեպքերում համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, այնուհանդերձ, նույնպես կարիք ունեն որոշակի բարեփոխումների։

Ներկայացված խնդիրներին հրատապ լուծում չտալը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների խախտման, այդ թվում՝ նաև ՀՀ-ԵՄ ԵՀՔ գործողությունների ծրագրի մի շարք կետերով նախատեսված միջոցառումների չկատարման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի վրա կշարունակի առկա մնալ ներկա պայմաններում ազատազրկման դատապարտված և ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու հետ կապված ծախսերը հոգալու բեռը, ինչը կարող է նվազել նշված գերակա խնդրի իրականացման արդյունքում:

 

2. Ակնկալվող արդյունքը

Նոր, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող քրեակատարողական հիմնարկը հնարավորություն կտա ապահովելու դատապարտյալների, ինչպես նաև ձերբակալված և կալանավորված անձանց հիմնարար իրավունքները` պահպանելով պատժի անհատականացման սկզբունքը:

Նոր ենթակառուցվածքային բարեփոխումները կսահմանեն հիմնարկի կառավարելիության անհրաժեշտ աստիճան` հնարավորություն տալով վարչակազմին ապահովելու անվտանգությունը:

62.

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնական նպատակը քաղաքացիական կացության ակտերի էլեկտրոնային գրանցումն իրավական հարթության վրա դնելն է: Նշված նախագծով կսահմանվի նաև միասնական ռեգիստրի ինստիտուտը: Բացի դրանից, օրենքի նախագիծը նպատակ ունի նշված ոլորտի իրավական ակտերում վերացնելու ՀՀ Սահմանադրության հետ առկա հակասությունները:

 

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքը նշված ոլորտում էլեկտրոնային գրանցման համակարգի կիրառման համար հնարավորություն չի տալիս: Բացի դրանից, կան իրավահարաբերություններ, որոնք չեն կարգավորվում ՀՀ օրենքով, այնինչ դրանք ըստ ՀՀ Սահմանադրության կարող են կարգավորվել բացառապես օրենքով:

 

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով հստակ դրույթներ սահմանել ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի կիրառման համար: Միևնույն ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով կարգավորվող այն հարաբերությունները, որոնք պետք է կարգավորվեն ՀՀ օրենքով, պետք է սահմանվեն այս օրենքի նախագծով:

 

4. Կարգավորման առարկան

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրման և միասնական ռեգիստրի ստեղծման համար: Միևնույն ժամանակ ՔԿԱԳ այն իրավահարաբերությունները, որոնք մինչև այժմ կարգավորվում են ենթաօրենսդրական ակտերով, մինչդեռ ՀՀ Սահմանադրության համաձայն պետք է կարգավորվեն ՀՀ օրենքով, կներառվեն «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում:

 

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ հնարավոր կլինի գործարկել ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգը և միասնական ռեգիստրը: Միաժամանակ կվերանան նշված ոլորտում ՀՀ Սահմանադրության հետ առկա հակասությունները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

63.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի 2014-2015 թվականների շրջափուլի իրականացում

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ռազմավարական վերանայման նոր շրջափուլի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2008-2010 թթ. ընթացքում իրականացված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման առաջին շրջափուլի արդյունքում ընդունված որոշումներով և մշակված պլանավորման փաստաթղթերով միջոցառումներ են սահմանվել մինչև 2015 թ. ընկած ժամանակահատվածի համար: 2015 թվականին հաջորդող 5-6-ամյա ժամանակահատվածի համար առկա և կանխատեսվող սպառնալիքների գնահատման, ՀՀ շուրջ անվտանգության միջավայրում տեղի ունեցած փոփոխությունները հաշվի առնելու և դրանց հիման վրա համապատասխան որոշումներով աջակցվող ռազմավարական և զորային պլանավորումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է 2014 թվականից սկսել և մինչև 2015 թ. վերջն ավարտել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է ՀՀ պաշտպանության համակարգը՝ ներառյալ անձնակազմը, մարտավարական արվեստը և ռազմական տեխնիկան, համապատասխանեցնել անվտանգության փոփոխված միջավայրի պահանջներին` առկա և ակնկալվող անվտանգության ռիսկերին ու մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու նպատակով: Այդ համատեքստում կվերասահմանվեն ՀՀ զինված ուժերում բարեփոխման ենթակա ուղղություններն ու առաջնահերթությունները` դրանց հաղորդելով միջնաժամկետ, որոշ դեպքերում նաև երկարաժամկետ բնույթ, ինչը կդյուրացնի ու կպարզեցնի նաև պաշտպանության նպատակներով իրականացվող ծախսերի պլանավորումը: Արդյունքում կապահովվի ՀՀ զինված ուժերին հատկացվող նյութական միջոցների առավել նպատակային օգտագործումը, առկա խնդիրներին կտրվեն նորարարական լուծումներ, զգալիորեն կբարելավվեն ՀՀ պաշտպանության գործում քաղաքացիական և ռազմական մարմինների փոխգործակցությունը, գործառույթների բաժանումը, կփոխհամաձայնեցվեն գործողությունների պլանները ՀՀ պաշտպանության նախարարության և պետական կառավարման այլ մարմինների միջև: Գերակա խնդրի կատարումը կապահովի նաև ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 2.1.1-ին կետով սահմանված պաշտպանության ոլորտում անվտանգության համակարգերի բարեփոխման շարունակականությունն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը, արտաքին մարտահրավերների կանխարգելման ու համարժեք պատասխանի ապահովման համալիր միջոցառումների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

64.

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին քաղաքական ուղենիշների, տրված հանձնարարականների և Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարում

 

 Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին քաղաքականության ուղենիշների և տրված հանձնարարականների հիման վրա ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Հայաստանի արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումները ներկայացնելուն, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Հայաստանի Հանրապետության տնտեսության հզորացման, արտաքին շուկաներում մրցունակության բարձրացման, տնտեսական կառույցների այժմեականացման, Հայաստանի տնտեսական ներուժի բազմապատկման և կայուն զարգացման նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են միջազգային և տարածաշրջանային տնտեսական և ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտմանը և արտաքին ներդրումների խրախուսմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

65.

WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

«WGS-84» (Վի Ջի Էս-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծումն անհրաժեշտ է տնտեսության տարբեր բնագավառների (քաղաքաշինության, բնապահպանության, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտևորման սխեմաների կազմման, վարչատարածքային միավորների (համայնքների) սահմանների ամրացման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառատնտեսության և այլն) խնդիրների լուծման, օգտագործողների լայն շրջանակների համար բաց հրատարակման տեղագրական և կադաստրային քարտեզների հասանելիության ապահովման, ինչպես նաև մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման համար: Այդ նպատակով 2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես գերակա խնդիր էր սահմանվել Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը «WGS-84» (Վի Ջի Էս-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

2014 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի և Սյունիքի մարզերի՝ Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը «WGS-84» (Վի Ջի Էս-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ:

66.

Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Գյումրի քաղաքում (820 հա)

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Աշխատանքները ներառում են թվային քարտեզագրական հիմքի ստեղծումը և անհրաժեշտ տվյալների հավաքագրումը` տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա:

Գյումրու քաղաքային համայնքի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները`

1) համայնքի և հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքի համար ստեղծվելու են 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը, որոնց համար հիմք են հանդիսանալու 2001-2003 թվականների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբների թվային կադաստրային քարտեզները, որոնց վրա իրականացվելու են քաղաքի 1:2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքներ.

2) անհրաժեշտ է զգալի փոփոխություններ կրած տարածքներում (ակտիվ կառուցապատման գոտիներում) կատարել 1:2000 մասշտաբի տեղագրական նոր հանութագրում.

3) տարածքի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ.

4) բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտերի ստեղծում և բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գյումրու քաղաքային համայնքի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծում:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

67.

Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարվող անշարժ գույքը (բացառությամբ հողամասերի) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվապահական հաշվեկշիռ փոխանցելու գործընթացի շարունակում, գույքի օգտագործման արդյունավետության գնահատում, գույքի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և դրանց հիման վրա ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացման ապահովումը

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախատեսվում է պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողամասերի) ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվապահական հաշվեկշռին փոխանցելու գործընթացի իրականացում՝ ըստ սահմանված ժամանակացույցի, և 3-ամյա ժամկետում այդ գործընթացի ավարտում: Տվյալ գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ են գույքի հանձնման-ընդունման աշխատանքների արդյունավետության բարձրացում, գույքի վիճակի ուսումնասիրություններ և տեղեկությունների հավաքագրում: Նախատեսվում է ընդլայնել և ճշգրտել հաշվառվող գույքի դաշտը, գույքի օգտագործման գնահատման համար ընտրել համապատասխան ցուցանիշներ և գնահատել գույքի օգտագործման արդյունավետությունը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողամասերի)՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվապահական հաշվեկշռին փոխանցման գործընթացի շարունակություն և ավարտ, գույքի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և դրանց հիման վրա ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում:

68.

Պետական բաժնեմասով առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և դրանց հիման վրա ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքերի ապահովում:

Նշված աշխատանքներն իրականացնելու համար, նախ, անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության հետ ճշգրտել Իրավաբանական անձանց ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանում գրանցված՝ պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկը: Պետական բաժնեմասի տնօրինման լիազորություններն իրականացնող կառավարման մարմինների տրամադրած տեղեկատվության (գույքի կազմ, պարտավորություններ, արտադրական հնարավորություններ, գործունեության հեռանկարներ և այլն) վերլուծության արդյունքում ՀՀ կառավարություն կներկայացվեն առաջարկություններ ընկերությունների գործարկման, պետական բաժնեմասի պահպանման նպատակահարմարության, պետական բաժնեմասի օտարման, բաժնետերերի ընդհանուր ժողովում կազմակերպությունների լուծարման մասին առաջարկի քննարկման կամ այլ քայլերի վերաբերյալ:

69.

Վարձակալությունը (այդ թվում՝ ֆինանսական վարձակալությունը (լիզինգ) որպես պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման գործիք կիրառելուն ուղղված քաղաքականության մշակում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքը տնտեսավարող սուբյեկտներին վարձակալությամբ տրամադրելու գործընթացի ակտիվացումը, ինչպես նաև պետական գույքը ֆինանսական վարձակալությամբ տրամադրելու համար նախադրյալների ստեղծումը, համապատասխան քաղաքականության մշակումը թույլ կտան տնտեսական շրջանառության մեջ դնել մինչև այժմ չօգտագործվող և տնտեսական արդյունք չապահովող պետական գույքը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության (ներառյալ ֆինանսական վարձակալությունը) բազայի ընդլայնման, միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի սահմանման շնորհիվ հնարավոր է ավելացնել ՀՀ պետական բյուջեի դրամական մուտքերը և կանխատեսել դրանք:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

70.

Պարեկային ծառայության մոդելի ներդրման ուսումնասիրությունների կատարում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Այս գերակա խնդրի նպատակն օպերատիվ կառավարման կենտրոնի և ոստիկանության ստորաբաժանումների հստակ սահմանազատված և փոխհամաձայնեցված գործողություններով հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, հասարակական վայրերում հանցագործությունների, վարչական իրավախախտումների հայտնաբերման, կանխման, խափանման, դրանց օպերատիվ արձագանքման և բացահայտման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելն է:

 

2. Խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Պարեկային ծառայության մոդելի ներդրման ուսումնասիրությունների կատարման արդյունքում կներկայացվեն հանցավորության կանխարգելման ու բացահայտման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկներ:

71.

ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գործողությունների իրականացման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ՀՀ մարզերում տեղակայված հաշվառման-քննական ստորաբաժանումներում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունները «հոսքագծի» եղանակով իրականացնելու, քաղաքացիներին որակյալ և պարզեցված ընթացակարգով ծառայություններ մատուցելու համար:

Առաջարկվում է ներկայացված գերակա խնդրի իրականացմամբ ապահովել, մասնավորապես, ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տեղակայված վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցները հաշվառող ստորաբաժանումների կողմից ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու որակը, աշխատանքներ իրականացնել հաշվառման-քննական ստորաբաժանումների վարչական շենքերի և քննական ավտոդրոմի շահագործման համար:

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի իրականացման արդյունքում կբարելավվի ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը: Մասնավորապես, մինչև 2014 թվականի ավարտը նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզում ավարտել հաշվառման-քննական ստորաբաժանման վարչական շենքի և քննական ավտոդրոմի շահագործման աշխատանքները, իսկ նույն ժամանակահատվածում ՀՀ Տավուշի մարզում կիրականացվեն համապատասխան կապիտալ շինարարական աշխատանքների նախագծահաշվարկային աշխատանքները: ՀՀ Տավուշի մարզում հաշվառման-քննական ստորաբաժանման վարչական նոր շենք և քննական ավտոդրոմ կկառուցվեն, որոնք կշահագործվեն 2015 թվականի ընթացքում:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

72.

 Կոմիտեի մասնագիտական կազմի համալրում բարձր որակավորում ունեցող կադրերով, նոր կադրերի պատրաստում, վերապատրաստում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Խնդիրը պայմանավորված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորման հիմնախնդիրների՝ ատոմակայանի գործող էներգաբլոկի անվտանգության բարձրացման ու շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի, միջուկային ահաբեկչության գլոբալ ռիսկի նվազեցման, միջուկային զենքի չտարածման երաշխիքների ապահովման, ճառագայթային անվտանգության ապահովման և իոնացնող ճառագայթումից պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման գործառույթներով:

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

1) կոմիտեի աշխատակազմը համալրել նոր մասնագետներով.

2) կատարելագործել կոմիտեի մասնագիտական կազմի որակավորման գործընթացը, պատրաստել և վերապատրաստել կոմիտեի մասնագետներին՝ համաձայն ԱԷՄԳ-ի և ԵՄ-ի ուղեցույցների պահանջների, ըստ անհրաժեշտության կատարել կոմիտեի կառուցվածքային փոփոխություններ:

73.

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության համապատասխանեցում ԱԷՄԳ-ի և ԵՄ-ի պահանջներին` ըստ Եվրամիության սթրես-թեստերի արդյունքների

 

«Ֆուկուշիմա» ԱԷԿ-ի վթարից հետո ԵՄ-ի առաջարկով ԱԷԿ-ներ շահագործող երկրներում իրականացվեցին սթրես-թեստ վերլուծություններ: Մինչև 2014 թ. վերջը ԵՄ-ի (ԱԷՄԳ-ի հետ) վերլուծությունների հիման վրա ներկայացվելու են ԱԷԿ-ների անվտանգության ապահովման նոր ստանդարտները և չափանիշները:

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Կատարելագործել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրությունը («Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը և այլ համապատասխան օրենքներ, ինչպես նաև անվտանգության նորմեր, կանոններ, պահանջներ, կարգեր, ուղեցույցներ և այլն)՝ համաձայն ԱԷՄԳ-ի, ԵՄ-ի ստանդարտների ու չափանիշների պահանջների և զարգացած երկրների փորձի ու մոտեցումների.

● ուժեղացնել անվտանգության վերլուծության, գնահատման կարողությունները և կատարելագործել տեսչական ստուգումների պրակտիկան.

● կատարելագործել կոմիտեի կառավարման որակը՝ համաձայն միջազգային ստանդարտների պահանջների.

● կատարելագործել կոմիտեի տեխնիկական աջակցության կազմակերպության՝ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեությունը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Խնդրի լուծմամբ կապահովվի կոմիտեի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի միջուկային և ճառագայթային անվտանգության մակարդակը համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

74.

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերին և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով շինարարական աշխատանքների իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայիս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում առկա բնակեցված շենքերը հարմար չեն տեղակայված՝ թռիչքային անվտանգության նկատառումներից ելնելով, և կարող են խանգարել հետագայում այդ տարածքում ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքների կառուցման ժամանակ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ամբողջական և արդիական շահագործման ապահովման նպատակով անհրաժեշտ է ավարտին հասցնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին հարակից տարածքում գտնվող բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերի և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչների համար նոր բնակելի շենքերի կառուցման աշխատանքները:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին հարակից տարածքում գտնվող բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերի և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչների համար կկառուցվեն նոր բնակելի շենքեր, որով կլուծվի 176 ընտանիքի սոցիալական խնդիրը:

75.

 Կոմերցիոն օդաչուների պատրաստում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի և փոքր ավիացիայի զարգացման ռազմավարությունից, որը ենթադրում է հայկական ավիափոխադրողների կողմից իրականացվող թռիչքների և ավիափոխադրումների ծավալի ավելացում, որից և բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդաչուների պահանջարկի աճ, ավարտին հասցնել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության օդաչու ուսանողների թռիչքային պրակտիկան:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում ակնկալվում է ունենալ ավիացիոն միջազգային կազմակերպությունների (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAՕ հավելված 1) պահանջներին համապատասխան որակավորում ունեցող օդաչուներ:

76.

Աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպություններին գործունեության թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում)

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդված 4-րդ մասի, ինչպես նաև Եվրամիության EU1035/2011 կանոնակարգի պահանջների համաձայն աերոնավիգացիոն սպասարկում կարող են իրականացնել լիազորված մարմնի կողմից թույլտվություն ստացած (սերտիֆիկացված) կազմակերպությունները:

Հայաստանի Հանրապետությունում աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպություններ են «Հայաերոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները, որոնք մատուցում են համապատասխան աերոնավիգացիոն ծառայություններ` միայն լիազոր մարմինների նշանակումների համաձայն:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքները

Գերակա խնդրի լուծման դեպքում կունենանք աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող` սերտիֆիկացված կազմակերպություններ, ինչը լիովին կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Եվրոպական միության ավիացիոն իշխանությունների պահանջներին:

77.

Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված «Air Operation’s» կանոնակարգի տեղայնացում և կիրառում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

2012 թվականի հոկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունվել է «Air Operation’s» կանոնակարգը, որը փոխարինում է JAR-OPS փաստաթղթին, իսկ սա ներկայումս կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում:

 «Air Operation’s» փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի նոյեմբերի 1-ից, և անհրաժեշտություն է առաջացել փաստաթուղթը տեղայնացնելու և կիրառելու Հայաստանի Հանրապետությունում` մինչև 2014 թվականի ավարտը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում հնարավորություն կընձեռվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում ունենալու թռիչքային անվտանգության ոլորտը կարգավորող փաստաթղթեր, որոնք լիովին համահունչ կլինեն Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից կիրառվող կանոնակարգերին, և դրանք հնարավորություն կտան հայկական ավիափոխադրողներին անարգել թռիչքներ իրականացնելու դեպի Եվրոպական միության երկրներ:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

78.

Խմելու ջրի կայուն և հուսալի ջրամատակարարում, որակի ապահովում, ջրի կորուստների կրճատում, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացում` նախորդ տարվա նկատմամբ առնվազն մեկ ժամով, Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծման միջոցառումների իրականացում, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգում ու կառուցում, ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման ռազմավարական ծրագրերի մշակում, ինչպես նաև ջրամատակարար կազմակերպությունների կողմից չսպասարկվող բնակավայրերում ուսումնասիրությունների ավարտում և ներդրումային ծրագրերի նախապատրաստում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության մի շարք քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավմամբ, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովմամբ, կայուն և հուսալի ջրամատակարարմամբ, ջրի կորուստների կրճատմամբ, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացմամբ, նոր վարկային ծրագրերի ներգրավման շուրջ բանակցությունների վարմամբ, ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման ռազմավարական ծրագրերի մշակմամբ, ինչպես նաև գյուղական բնակավայրերում ջրամատակարարման ներդրումային ծրագրերի ուսումնասիրությունների ավարտմամբ և ներդրումային ծրագրերի նախապատրաստմամբ։

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում են ջրամատակարար կազմակերպությունների կողմից սպասարկվող տարածքներում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հասանելիության ապահովում, բնակավայրերի ջրամատակարարման ներդրումային ծրագրերի մշակում և իրականացում։

Գործող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կիրականացվեն մի շարք քաղաքային ու գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավման, կոյուղաջրերի մաքրման կայանների շինարարական աշխատանքներ։ Արփա-Սևան թունելի վերականգնման վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման և բնապահպանական կայունության պահպանման նպատակով գետերից Սևանա լիճ ջուր տեղափոխող Արփա-Սևան հիդրոհամակարգային թունելի որոշ հատվածների վերականգնումը, վերանորոգումը և շինարարությունը:

79.

 Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրով շուրջ 50 կմ ոռոգման ջրանցքների վերականգնում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ոռոգման ջրի մատակարարման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմամբ: 

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ոռոգման ջրի արդյունավետ կառավարումը հնարավորություն կստեղծի ոռոգման, գյուղատնտեսության արդյունավետության ու կայուն զարգացման և բնակչության եկամտի ապահովման համար։ Ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացմամբ կապահովվեն ոռոգման համակարգերի վերականգնումը և հետագա պահպանումը: Միաժամանակ ինքնահոս համակարգերի, հեռացնող ջրանցքների և ջրատարների կառուցմամբ ու նորոգմամբ հնարավորություններ կստեղծվեն իրականացնելու ինքնարժեքի նվազման քաղաքականություն:

80.

Ջրամբարաշինության և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի նախապատրաստում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նոր ջրամբարների շինարարության և առկա ենթակառուցվածքների արդիականացումը ջրային տնտեսության ոլորտում կենսական նշանակություն ունի` կապված ջրային ռեսուրսների կուտակման, արդյունավետ բաշխման, ինչպես նաև համակարգի ընդհանուր շահագործման հետ:

Ջրամբարների և առկա ենթակառուցվածքների արդիականացման նպատակով անհրաժեշտ է համապատասխան դոնոր կազմակերպությունների հետ վարել բանակցություններ նոր ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ: 

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ջրամբարաշինության միջոցով հնարավորություն կստեղծվի ոռոգման համակարգերի սպասարկման տարածքում ընդգրկված և լրացուցիչ ոռոգելի հողերի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի քանակն ապահովելու համար: Միաժամանակ նշված գերակա խնդրի լուծմամբ անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն ջրային համակարգերի օգտագործման արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման համար:

81.

Ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման ռազմավարական ծրագրերի մշակում, ջրամատակարարման ոլորտում կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմամբ ունիվերսալ սակագնային քաղաքականության ներդրման աշխատանքների նախապատրաստում, ջրամատակարար կազմակերպությունների կողմից չսպասարկվող բնակավայրերում ուսումնասիրությունների ավարտում և ներդրումային ծրագրերի նախապատրաստում, ինչպես նաև ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված կառավարման համակցված և խորացված ձևերի կիրառում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ջրային տնտեսության ոլորտում պետական - մասնավոր գործընկերության զարգացմանն ուղղված ջրային համակարգերի կառավարման արդյունավետության հետագա բարձրացմամբ, ջրային ոլորտի հետագա զարգացման ռազմավարական ծրագրերի մշակմամբ, ինչպես նաև գյուղական բնակավայրերում ջրամատակարարման ներդրումային ծրագրերի ուսումնասիրությունների ավարտմամբ և ներդրումային ծրագրերի նախապատրաստմամբ: ՀՀ ջրային օրենսգրքի 49-րդ հոդվածով սահմանվում են ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման ձևերը: Խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման ձևի որոշումը և հետագա գործընթացի կազմակերպումը հնարավորություն կտան ապահովելու ջրային համակարգում մասնավոր կազմակերպման շարունակականությունը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների մասով հնարավոր կլինի շարունակել ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման գործընթացը: Առաջարկվող լուծումները հնարավորություն կտան նպաստելու բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, հուսալիության ապահովմանը, ջրամատակարար ընկերությունների ֆինանսական կայունությանը:

Միաժամանակ, նշված գերակա խնդիրը նպատակաուղղված է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակմանը, ջրային համակարգերի կառավարման գործում մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացմանն ու սպառողներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի ու արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

82.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագիրը (ԳԾ): Այն համահունչ է Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրին:

Նշված փաստաթղթով նախատեսվում է 147 կոնկրետ գործողությունների իրականացում: Այդ գործողություններից 130-ը բաժին է ընկնում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը (ՄՊԾ), որից 86-ը` որպես պատասխանատու առաջին կատարող: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որպես առաջին պատասխանատու կատարող, ներգրավված է 30, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` 13 միջոցառումներում: Փաստորեն, ԳԾ-ի 59 տոկոս միջոցառումների իրականացման ապահովման դեպքում ՄՊԾ-ն ստանձնում է անմիջական պարտավորություն` ԳԾ-ի իրականացման գործում դառնալով հիմնական պատասխանատու մարմին:

Որոշմամբ ձևավորվել է ԳԾ-ի իրականացման մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահը ՄՊԾ-ի պետն է: ՄՊԾ-ն վարում է նաև նիստերի քարտուղարությունը: 2014 թ. սպասվում է 2012 և 2013 թվականներից շարունակվող 2, 2014 թ. սկսվող և ավարտվող` 4 և 2014 թ. սկսվող և հաջորդ տարիներին ավարտվող միջոցառումների 4 գործողություն:

ՀՀ կառավարության նշված որոշմամբ նախատեսված է ԳԾ-ի պատասխանատու կատարող հանրապետական գործադիր մարմինների կողմից փաստաթղթով նախատեսված գործողությունների կատարման ընթացքի մասին կիսամյակային հաշվետվություն ներկայացնելը, իսկ ՄՊԾ-ի վրա դրված է ՀՀ կառավարություն ԳԾ-ի կատարողականի մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելու պարտավորություն:

Նախատեսվում է մոնիթորինգի հանձնաժողովի քննարկումների անցկացում, որոնց արդյունքում կբացահայտվեն ԳԾ-ի իրականացմանը խանգարող խոչընդոտները, և դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն համապատասխան պետական կառավարման մարմիններ ու Հայաստանի Հանրապետության կառավարություն: Այդ առաջարկությունները կարող են վերաբերել առանձին գործողությունների փոխման, ցանկից հանման, կատարման նոր ժամկետների սահմանման և այլ նմանատիպ հարցերի: Նշված գործողությունները նպատակադրված են լինելու ապահովելու ԳԾ-ի իրագործումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում հնարավոր կլինի ապահովել ԳԾ-ի շրջանակներում նախատեսված գործողությունների արդյունավետ իրականացումը:

83.

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումների քննարկման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում իրականացվելիք քայլերի ստանդարտացման մասին

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով սահմանված է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն ներկայացված Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումների քննարկման ընթացակարգը:

 ՀՀ-ում ապաստան ստանալու մասին դիմումներն ընդունվում ու քննարկվում են ծառայության տարբեր ստորաբաժանումների տարբեր աշխատողների կողմից: Պրակտիկան ցույց է տալիս, որ կարիք կա ծառայության ներսում՝ ապաստան ստանալու մասին դիմումի քննարկման ամբողջ ընթացքն ստանդարտացնելու անհրաժեշտություն: ԵՄ-ի մի շարք երկրներում ապաստանի տրամադրման ընթացակարգն իրականացվում է՝ ինչպես նորմատիվ իրավական ակտերով, այնպես էլ` լիազոր մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգերով (հրահանգներով, ուղեցույցներով): Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ապաստանի համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու քաղաքականություն: Նման մոտեցումն արտացոլված է ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերին ընդունված միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրում:

 Նպատակահարմար է ծառայության ներսում մանրամասն սահմանել ապաստան ստանալու մասին դիմումների քննարկման բոլոր հնարավոր քայլերը:

 Ի լրումն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 25-ի «Ապաստանի տրամադրման ընթացակարգերի ստանդարտացմանն ուղղված միջոցառումների մասին» N 64-Ա հրամանի համաձայն հաստատված 6 ընթացակարգի` պլանավորված են ևս 8 ընթացակարգի մշակումն ու հաստատումը 2014 թվականին` Ռումինիայի ներքին գործերի և կառավարման նախարարության ներգաղթի գրասենյակի ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

 Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ապաստանի տրամադրման ընթացակարգի ստանդարտացման կազմակերպումը դառնա գերակա խնդիր:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Լուծումների կիրառման դեպքում հնարավոր կլինի որպես արդյունք ակնկալել Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումների քննարկման ընթացակարգերի` եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը, ինչպես նաև` ապաստան ստանալու մասին դիմումների քննարկման արդյունավետության բարձրացումը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

84.

Մրցակցային միջավայրի բարելավում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

1. Մշտական ուշադրության կենտրոնում պահել բարձր կենտրոնացվածության աստիճան ունեցող ապրանքային շուկաները՝ այդ շուկաներում գործող՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի չարաշահումները հայտնաբերելու, կանխարգելելու և դադարեցնելու նպատակով:

2. Իրականացնել կենտրոնացված ապրանքային շուկաներում տնտեսավարող սուբյեկտների վարքագծի ուսումնասիրություն, այդ ապրանքային շուկաներում տնտեսավարող սուբյեկտների միջև հակամրցակցային համաձայնությունների կայացման նկատմամբ հսկողություն՝ հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման նպատակով:

3. Համակենտրոնացման պետական վերահսկողություն, ինչը միտված է մրցակցային միջավայրի վատթարացման կանխմանը, տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտող, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնող կամ գերիշխող դիրքն ամրապնդող համակենտրոնացումների կանխարգելմանն ու բացառմանը:

4. Վերացնել շուկա մուտք գործելու խոչընդոտները՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ՝ ինչպես ներքին արտադրողների, այնպես էլ՝ ներմուծողների համար:

5. Իրականացնել աշխատանքներ՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորումների հայտնաբերման, դրանց դադարեցման և հետագայում բացառման նպատակով:

6. Առանցքային շեշտադրումներ անել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ներդրման համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

7. Նման հսկողության միջոցով՝ տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կուղղորդվի շուկայական տնտեսության կանոնների պահպանմանը:

8. Նոր տնտեսավարող սուբյեկտների շուկա մուտք գործելու համար կստեղծվեն հավասար պայմաններ:

9. Բարեխիղճ մրցակցության համար կապահովվի անհրաժեշտ միջավայր:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան