ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2014 թվականի N 1324-Ա
«ԽՆԿԻԿՅԱՆ ԸԴՎԱՆՍԴ ԷԼԵՔԹՐՈՆԻՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մերժել «ԽՆԿԻԿՅԱՆ ԸԴՎԱՆՍԴ ԷԼԵՔԹՐՈՆԻՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական ռեգիստրի գրանցման համարը` 290.110.827640) «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում լուսատեխնիկական սարքերի արտադրության համար շահագործողի թույլտվության տրամադրման հայտը` «ԽՆԿԻԿՅԱՆ ԸԴՎԱՆՍԴ ԷԼԵՔԹՐՈՆԻՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված գործարար ծրագրի` ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակներին անհամապատասխանության հիմքով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 27 Երևան |