Գլխավոր տեղեկություն
Номер
N 1347-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.10/67(1080) Հոդ.1128
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.12.2014
Дата вступления в силу
20.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2014 թվականի N 1347-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1497-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 914-Ն որոշման 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1497-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետը «մասնագիտական որակավորման» բառերից հետո լրացնել «և ֆիզիկական պատրաստվածության» բառերով.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.

«7) ուսումնամարզական միջոցառումներ:»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի N 41 հասցեում գտնվող՝ 9045000.0 հազ. դրամ գնահատված արժեքով 3658.9 քառ. մետր մակերեսով մարզական կոմպլեքսը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.88463 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք), անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրա պետական գրանցումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. դեկտեմբերի 5

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան