Գլխավոր տեղեկություն
Номер
N 1192-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.12.2014
Дата вступления в силу
02.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2014 թվականի N 1192-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 2-4-ը Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը կատարել.

1) Գարեգին Մելքոնյանինը, Արմեն Հարությունյանինը, Հայկ Հարությունյանինը, Սարգիս Բարսեղյանինը, Ալեքսանդր Ավետիսյանինը, Արմեն Մելկիկյանինը, Տիգրան Սահակյանինը, Հայկ Գրիգորյանինը և Դավիթ Մելքոնյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Սյուզաննա Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Պարույր Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Սերգեյ Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`

1) Լևոն Բաբայանցի` Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի արտաքին գործուղումների համար հատկացված միջոցների հաշվին.

2) Լուսինե Թումյանի` «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Վարշավա մեկնելու հետ կապված հարցերը։

5. Պատվիրակության ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

դեկտեմբերի 1-ի N 1192-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-4-Ը ՎԱՐՇԱՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Գարեգին Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
 (պատվիրակության ղեկավար, հանձնաժողովի նախագահ)

   

Արմեն Հարությունյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Հայկ Հարությունյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

   

Արմեն Մելկիկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

   

Տիգրան Սահակյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

   

Սարգիս Բարսեղյան

- ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական

   

Պարույր Հովհաննիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետի պաշտոնակատար

   

Դավիթ Մելքոնյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ

   

Սերգեյ Աբրահամյան

- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

   

Լևոն Բաբայանց

- Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի տեղեկատվական անվտանգության և ռազմավարական վերլուծությունների վարչության պետ (համաձայնությամբ)

Հայկ Գրիգորյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ

   

Սյուզաննա Ավետիսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար

   

Լուսինե Թումյան

- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի արտահանման խթանման դեպարտամենտի տնօրեն (համաձայնությամբ)

Ալեքսանդր Ավետիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան