Գլխավոր տեղեկություն
Номер
N 1316-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.03/66(1079) Հոդ.1091
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.11.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.2014
Дата вступления в силу
04.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2014 թվականի N 1316-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետին, 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը և 72-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և կամ նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքին՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` կնքվելիք պայմանագրով՝

1) նախատեսելով, որ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարումը պետք է իրականացվի ամբողջ ծավալով՝ պայմանով, որ 2014 թվականին հատկացվելիք ֆինանսական միջոցների և պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ բացասական տարբերությունը կվճարվի այդ նպատակի համար համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում.

2) աշխատանքների կատարման համար սույն որոշմամբ հատկացվելիք գումարը պայմանագիրը կնքած անձին տրամադրելով կանխավճարի ձևով՝ առանց կանխավճարի ապահովման:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ օտարերկրյա պետությունների կամ դոնոր կազմակերպությունների հետ վարել բանակցություններ՝ սույն որոշման 4-րդ կետի 1-ին մասով նախատեսված գումարի բացասական տարբերության ֆինանսավորման համար այլընտրանքային միջոցներ ներգրավելու ուղղությամբ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 26

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 19-ի N 1316-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա Ն Ք

 

 ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1. Ներածություն – Ընդհանուր տեղեկատվություն

2. Նպատակը

3. Հղումներ

3.1. Հարակից փաստաթղթեր

3.2. Հապավումներ

4. Աշխատանքի շրջանակ

4.1. Նախագծի կառավարման պլանի մշակում

4.2. ՀՀ մաքսային մարմնի տեղեկատվական ենթակառուցվածքի ընդլայնված ճարտարապետության մշակում

4.3. Տեխնիկական առաջադրանքների մշակում

4.4. Իրավական ակտերի նախագծերի մշակում

4.5. Թեստավորման իրականացում

4.6. Ուսուցման իրականացում

4.7. Համապատասխանություն օրենսդրությանը

4.8. Կիրառվող տեխնոլոգիաներ

4.9. Համակարգերի ոչ գործառնական պահանջներ

4.9.1. Արտադրողականություն

4.9.2. Ճկունություն

4.9.3. Ընդլայնում

4.9.4. Փոխգործելիություն

4.9.5. Անվտանգություն

4.9.6. Գործածելիություն

4.10. Հաշվետվությունների ձևավորում

4.11. Լեզվի ընտրություն

4.12. Բացահայտված թերություններ

4.13. Երաշխիքային սպասարկման իրականացում

4.14. Վերահսկողություն և հաշվետվություններ

5. Իրավական պայմաններ

6. Առաջարկի ներկայացում

7. Աշխատանքների իրականացման ժամանակացույցը

8. Ակնկալվող արդյունքներ

9. Կազմակերպչական հարցեր

10. Գաղտնիություն

 

1. Ներածություն - Ընդհանուր տեղեկատվություն

 

2014 թվականի հունվարի 23-ին ՀՀ կառավարության N 61-Ն որոշմամբ հաստատվեց «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզ): Միջոցառումների ծրագրի 30-րդ կետը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման մասին աշխատանքային ծրագրի մշակում: ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի նիստի N 16 արձանագրային որոշմամբ հավանություն տրվեց Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքային ծրագրին: Արձանագրային որոշման հավելված 1-ի առաջին կետը նախատեսում է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների կատարման ուղղությամբ գնումների կազմակերպման պահանջների մշակում:

Սույն փաստաթուղթը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքը:

ՀՀ ՖՆ-ի մաքսային մարմին

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինն այն կառույցն է, որը մշտապես առանցքային նշանակություն ունի պետության տնտեսական զարգացման և արտաքին առևտրի կառավարման գործում:

Մաքսային մարմինները, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովողը, կիրարկում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված նորմերը և վերահսկում են դրանց կատարումը:

Մաքսային մարմնի հիմնական առաքելությունն ուղղված է տնտեսության և հասարակության պաշտպանությանը: Այս շրջանակներում առանձնակի ուշադրության է արժանի այնպիսի կարևորագույն մարտահրավերների դիմագրավումը, ինչպիսիք են՝ մաքսային գործի բնագավառում կատարվող հանցագործությունների և մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարը: Ահաբեկչության անընդհատ ահագնացող տեմպերը, թմրամիջոցների, զենքի, մշակութային և պատմական նշանակություն ունեցող ապրանքների մաքսանենգ ճանապարհով տեղափոխման ուղիների և մեթոդների կատարելագործումը հանգեցրել են իրավապահ ոլորտում նոր խնդիրների ստեղծմանը և դրանց լուծմանն ուղղված պետության անհապաղ միջամտության անհրաժեշտությանը:

Ի լրումն վերոգրյալ գործառույթների՝ մաքսային մարմիններն ապահովում են նաև մաքսային վճարների հավաքագրումը:

Մաքսային մարմինների հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումը.

բ) մաքսային օրենսդրության դրույթների կիրառման ապահովումը և մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելումը, կանխումը, բացահայտումը, մաքսային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի գանձման գծով աշխատանքների իրականացումը.

գ) առևտրատնտեսական հարաբերություններում մաքսային կարգավորման մաքսային օրենսդրությամբ սահմանված միջոցների կիրառումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը, մաքսային վճարների գանձումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

դ) մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացումը և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.

ե) մաքսանենգության, ինչպես նաև մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումների դեմ պայքարը, թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական և հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների և բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցումը.

զ) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցումը.

է) սպառողների շահերի պաշտպանության նպատակով ներմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներին աջակցումը.

ը) մաքսային գործին վերաբերող հարցերում միջազգային պայմանագրերով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, համագործակցությունն օտարերկրյա պետությունների մաքսային և իրավասու այլ մարմինների, մաքսային գործին վերաբերող հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ.

թ) Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության վարումը.

ժ) մաքսային գործի վերլուծումը, հետազոտումը և մաքսային գործի բնագավառում խորհրդատվական աշխատանքների կատարումը:

Վերոնշյալ խնդիրները մաքսային մարմիններն իրականացնում են մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` իրենց իրավասության շրջանակում:

ՀՀ ՖՆ-ի մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ

Մաքսային օրենսդրության կիրարկման ապահովմանն է ծառայում նաև ՀՀ մաքսային մարմնում ներկայումս կիրառվող մաքսային ձևակերպումների Trade World Manager (TWM) ավտոմատացված համակարգը, որը ներդրվել է 2007թ-ին: Համակարգն ապահովում է մաքսային գործընթացների ավտոմատացումը՝ ինչպես մաքսային մարմնի աշխատողների, այնպես էլ՝ տնտեսավարողների համար:

Համակարգն ունի մոդուլային կառուցվածք, ինչը թույլ է տալիս աստիճանաբար ավելացնել գործառույթները և ապահովում է համակարգի ճկունությունը:

Համակարգի հիմնական ենթահամակարգերն են՝

Ներմուծեք նկարագրությունը_1371Մաքսային հայտարարագրերի ներկայացման և մշակման ենթահամակարգ.

Ներմուծեք նկարագրությունը_1371Մաքսային քարտերի էլեկտրոնային վարման և մաքսային վճարների վճարման էլեկտրոնային ենթահամակարգեր:

Մաքսային քարտերի վարման և մաքսային վճարների վճարման էլեկտրոնային ենթահամակարգերն ավտոմատ եղանակով իրականացնում են մաքսային վճարների հաշվառման և վճարման հետ կապված մի շարք գործողություններ, ապահովում են ՀՀ առևտրային բանկերի և մաքսային մարմնի համակարգերի ինտեգրումը՝ մաքսային վճարների էլեկտրոնային վճարման նպատակով: Մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգի դեպքում հնարավորություն է տրվել հայտարարատուին իր գրասենյակից իրականացնել մաքսային հայտարարագրերի ներկայացումն ու վճարների կատարումը.

Ներմուծեք նկարագրությունը_1371Մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային բացթողման ենթահամակարգ, որի շնորհիվ մաքսային մարմնի աշխատողներն անմիջապես համակարգում էլեկտրոնային եղանակով իրականացնում են ապրանքների բացթողումը, ինչպես նաև մաքսային վճարների էլեկտրոնային վճարման ենթահամակարգից օգտվող տնտեսավարողներն էլեկտրոնային եղանակով իրականացնում են մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը.

Ներմուծեք նկարագրությունը_1371Հաշվետվությունների ձևավորման ենթահամակարգ.

Ներմուծեք նկարագրությունը_1371Ռիսկերի կառավարման ենթահամակարգ.

Ներմուծեք նկարագրությունը_1371Սակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգ.

Ներմուծեք նկարագրությունը_1371Ներքին տարանցման ենթահամակարգ.

Ներմուծեք նկարագրությունը_1371Տեղեկատվական աղյուսակների ենթահամակարգ:

Գործարկվող ենթահամակարգերը կարող են փոփոխվել օրենսդրական փոփոխությունների կամ ՀՀ մաքսային մարմնում իրականացվող բարեփոխումների հետ կապված, ինչը պարբերաբար պահանջում է կատարել գործող ենթահամակարգերի վերանայում և ձևափոխում:

Սերվերային կողմում կիրառվող տեխնոլոգիաներն են՝

 

Օպերացիոն համակարգ՝ Red Hat Enterprise Linux Server,

Ռելյացիոն տվյալների շտեմարանի կառավարման համակարգ՝ Oracle 11GR2,

Կիրառական ծրագրերի սերվեր՝ SOClass, Tomcat:

 

2. Նպատակը

 

Սույն փաստաթուղթը սահմանում է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքերի իրականացման տեխնիկական առաջադրանքը: Տեխնիկական առաջադրանքը մշակվել է ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի նիստի N 16 արձանագրային որոշմամբ հաստատված՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքային ծրագրի (այսուհետ՝ աշխատանքային ծրագիր) հիման վրա:

Տեխնիկական առաջադրանքով նախատեսվում է ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի նիստի N 16 արձանագրային որոշմամբ հաստատված աշխատանքների շրջանակներում Մաքսային միության և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքի և ՀՀ մաքսային օրենսդրությունների պահանջների ապահովում:

Սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսվում է հետևյալ աշխատանքների իրականացում՝

 

2.1. Համակարգերի մշակում/փոփոխությունների իրականացում, օգտվողների ուսուցում՝ համաձայն աշխատանքային ծրագրի՝

- Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ենթահամակարգի ստեղծում Մաքսային միության ընդհանուր մաքսային գործընթացների շրջանակում (այդ թվում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՀՀ և անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև տվյալների փոխանցման համակարգի կազմակերպում (ինտեգրացված համակարգի ստեղծման աշխատանքների շրջանակներում),

- Մաքսային փաստաթղթերի ձևաչափերի և կառուցվածքի համապատասխանեցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներին,

- Մաքսային ընթացակարգերի և մաքսային հսկողության իրականացման տեղեկատվական համակարգում փոփոխությունների իրականացում,

- Մաքսային միության տարածքով տեղափոխվող ապրանքների նկատմամբ հսկողության համակարգի ներդրում մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան,

- Մաքսային արժեքի հայտարարագրի մշակման համակարգի ներդրում Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան,

- Վիճակագրական հայտարարագրի ներկայացման համակարգի ներդրում,

- Մաքսատուրքերի վճարման ապահովման հաշվառման համակարգի ներդրում,

- Պարբերական վճարների հաշվառման համակարգի ներդրում,

- Ապրանքների բացթողման էլեկտրոնային հաշվառման համակարգի ներդրում,

- Տեղեկատվության փոխանակման համակարգի ներդրում վերլուծական և հսկողական գործառույթների իրականացման համար տեղեկատվության փոխանակման կազմակերպման համաձայնագրին համապատասխան,

- Մաքսային միության ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման և հաշվառման համակարգի ներդրում,

- ՀՀ հարկային մարմինների տեղեկատվական համակարգում փոփոխությունների իրականացում (այդ թվում` ՀՀ տարածքից Մաքսային միության տարածք ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի գծով),

- Միջազգային փոստային առաքումների նկատմամբ հսկողության համակարգի ներդրում,

- Ժամանակավոր ներմուծվող տրանսպորտային միջոցների հսկողության և հաշվառման համակարգի ներդրում,

- Նախնական տեղեկատվության տրամադրման համակարգի ներդրում,

- Ռիսկերի վերլուծության և կառավարման համակարգի համապատասխանեցում,

- Էլեկտրոնային հայտարարագրման պորտալի ներդրում,

- Տրանսպորտային մարմինների հետ փոխգործակցության համակարգի ներդրում,

- Էլեկտրոնային փաստաթղթերի արխիվի ներդրում:

 

2.2. Փաստաթղթերի մշակում

- Յուրաքանչյուր միջոցառման իրականացման նպատակով նախագծի կառավարման պլանի (Project Management Plan) մշակում,

- ՀՀ մաքսային մարմնի տեղեկատվական ենթակառուցվածքի ընդլայնված ճարտարապետության մշակում,

- Տեխնիկական առաջադրանքների մշակում՝ համաձայն աշխատանքային ծրագրի,

- Իրավական ակտերի նախագծերի մշակում,

- Համակարգերի օգտվողների ձեռնարկների մշակում:

 

3. Հղումներ

 

3.1. Հարակից փաստաթղթեր

 

- ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի նիստի N 16 արձանագրային որոշմամբ հաստատված՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքային ծրագիր:

- ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 61-Ն որոշմամբ հաստատված՝ Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագիր (ճանապարհային քարտեզ):

- Նորմատիվ և այլ փաստաթղթերի ցանկ, որոնց պահանջները պետք է նախատեսվեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղեկատվական-ծրագրային միջոցներով:

- Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հարապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) կետերի՝ մաքսային վարչարարության ոլորտում իրականացման հարցերով փորձագետների 2014 թ. փետրվարի 27-ի աշխատանքային հանդիպման արձանագրություն:

 

3.2. Հապավումներ

 

Ստորև նշված են սույն փաստաթղթում կիրառվող հապավումներն ու դրանց սահմանումները՝

 

ՀՀ  ՖՆ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

ՄՄ

Մաքսային միություն

ՄՏՏ

Միասնական տնտեսական տարածք

ՏՇ

Տվյալների շտեմարան

TWM

Trade World Manager

 

4. Աշխատանքի շրջանակ

 

Ստորև նշված են սույն տեխնիկական առաջադրանքով սահմանված աշխատանքների իրականացման պահանջները՝

 

4.1. Նախագծի կառավարման պլանի մշակում

 

Կապալառու ընկերությունը պետք է յուրաքանչյուր միջոցառման համար ներկայացնի նախագծի կառավարման պլան՝

 

ՊԱՀԱՆՋ 1 

Նախագծի կառավարման պլանը պետք է ներառի, բայց չսահմանափակվի հետևյալով՝

  • նախագծի իրականացման պլան (միջոցառումներ, ժամկետներ, փոխկախվածություններ, ռեսուրսներ և այլն)՝ ներառյալ պիլոտային փուլի իրականացման պլանը,
  • հաղորդակցման պլան,
  • նախագծի որակի կառավարման պլան (ներառյալ համակարգերի թեստավորման, ընդունման պլան, մոնիթորինգ և այլն),
  • ուսուցման պլան,
  • ռիսկերի կառավարում,
  • սպասարկման և տեխնիկական աջակցության պլան,
  • նախագծի կազմակերպչական կառուցվածք, նախագծի խմբի նկարագրություն:

 

4.2. ՀՀ մաքսային մարմնի տեղեկատվական ենթակառուցվածքի ընդլայնված ճարտարապետության մշակում

 

Կապալառու ընկերությունը պետք է իրականացնի ՀՀ մաքսային մարմնի տեղեկատվական ենթակառուցվածքի ներկա վիճակի վերլուծություն և հաշվի առնելով Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում տեղեկատվական համակարգերի արդիականացումը և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրումը՝ մշակի նոր ընդլայնված ճարտարապետություն:

 

ՊԱՀԱՆՋ 2 

Հաշվետվության ներկայացում, որն ի թիվս այլ բաների պետք է ներառի՝

  • ՀՀ մաքսային մարմնի տեղեկատվական ենթակառուցվածքի վերլուծություն,
  • Հաշվի առնելով Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների իրականացումը՝ տեղեկատվական ենթակառուցվածքի նոր ճարտարապետություն:

 

4.3. Տեխնիկական առաջադրանքների մշակում

 

Կապալառու ընկերությունը պետք է ներկայացնի մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման տեխնիկական առաջադրանքներ՝ համաձայն աշխատանքային ծրագրի:

 

ՊԱՀԱՆՋ 3 

Կապալառու ընկերությունը պետք է յուրաքանչյուր միջոցառման համար տրամադրի տեխնիկական առաջադրանքներ, որոնք պետք է ունենան հետևյալ կառուցվածքը (ելնելով համակարգից՝ հնարավոր է տեխնիկական առաջադրանքների կառուցվածքի փոփոխություն՝ պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո)՝

  1. Ներածություն
    1.1. Առկա իրավիճակ
    1.2. Մասնակիցներ
    1.3. Նպատակ
    1.4. Հղումներ
        1.4.1. Բաղադրիչ փաստաթղթեր
        1.4.2. Հարակից փաստաթղթեր
        1.4.3. Տերմիններ
        1.4.4. Հապավումներ
  2. Տեղեկատվական համակարգի համառոտ նկարագրություն
    2.1. Ենթահամակարգեր
  3. Գործառութային նախագիծ
    3.1. Գործառութային ընդհանուր նկարագրություն
    3.2. Գործառութային մանրամասն նկարագրություն
    3.3. Ինտերֆեյսային մանրամասն նկարագրություն
  4. Տեխնիկական նախագիծ
    4.1. Տեղեկատվական հոսքերի կառուցվածքային նկարագրություն
    4.2. Տեղեկատվության նկարագրություն
           4.2.1. Մուտքային տեղեկատվության նկարագրություն
           4.2.2. Ելքային տեղեկատվության նկարագրություն
           4.2.3. Տեղեկատվական շտեմարանի ամբողջական նկարագրություն
    4.3. Իրականացման մեթոդաբանության, ծրագրավորման լեզուների, տեղեկատվական շտեմարանի և օպերացիոն համակարգի ընտրության սահմանում
    4.4. Տեխնիկական միջոցների կառուցվածքային նկարագրություն
    4.5. Տեխնիկական միջոցների պահանջների նկարագրություն:

ՊԱՀԱՆՋ 4

Համակարգերի տեխնիկական նկարագրերը պետք է մշտապես լրամշակվեն` կապված համակարգերի, գործառութային, օրենսդրական փոփոխությունների և այլ գործոնների հետ:

 

4.4. Իրավական ակտերի նախագծերի մշակում

 

ՊԱՀԱՆՋ 5 

Կապալառու ընկերությունը պետք է մշակի Մաքսային միության և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի մաքսային օրենսդրությունից բխող Հայաստանի Հանրապետության մաքսային ոլորտը կարգավորող կառավարության որոշումների և գերատեսչական ակտերի նախագծեր և համաձայնեցնի պատվիրատուի հետ:

 

4.5. Թեստավորման իրականացում

 

ՊԱՀԱՆՋ 6 

Ծրագրային ապահովումները պետք է նախքան տեղադրումը փորձարկվեն թեստային միջավայրում:

ՊԱՀԱՆՋ 7

Համակարգերի յուրաքանչյուր գործառույթի թեստավորման համար պետք է կազմվի համապատասխան թեստավորման պլան, որը կսահմանի թեստավորման քայլերի և գործողությունների հաջորդականությունը՝ ըստ համակարգի կիրառման դեպքերի և սցենարների:

ՊԱՀԱՆՋ 8

Ցանկացած գործառույթի փոփոխման դեպքում փոփոխության պետք է ենթարկվի նաև համապատասխան թեստավորման պլանը՝ վերաթեստավորում կատարելու նպատակով:

ՊԱՀԱՆՋ 9

Համակարգի ընդունման թեստավորման և շահագործման ընթացքում բացահայտված թերությունները պետք է գրանցվեն կապալառու ընկերության հատուկ համակարգում, որին մուտք պետք է տրամադրվի ՀՀ մաքսային մարմնի աշխատողներին: Յուրաքանչյուր այդպիսի գրառում իրենից ներկայացնելու է էլեկտրոնային թերթիկ (ticket), որը կներառի խնդրի (թերության) մանրամասն նկարագրությունը, վերարտադրման քայլերը և այլ լրացուցիչ տեղեկատվություն (օր.՝ լուծման առաջարկ, հղում փաստաթղթին):

ՊԱՀԱՆՋ 10 

Համակարգերի թեստավորման համար պետք է առնվազն կիրառվեն հետևայլ ֆունկցիոնալ և ոչ ֆունկցիոնալ թեստավորման տեսակները:

Թեստի տեսակը

Նպատակը

Կոդի թեստավորում
Code testing

Իրականացվում է ծրագրավորման ինժեներների կողմից՝ ծրագրային միավորի իրականացման ժամանակ:

Համակարգի միավորի թեստ
Սnit testing

Կիրառվում է արդեն պատրաստ մեկ միավորի՝ ենթագործառույթի ստուգման համար:

Ինտեգրման թեստ
Integration testing

Ուղղված է բացահայտելու տարբեր ենթահամակարգերի և երրորդ կողմի համակարգերի հետ ինտեգրման արդյունքում առաջացած խնդիրները:

Հետանցման թեստ
Regression testing

Իրականացվում է նոր ծրագրային միավորի կամ նոր համակարգի գործառույթի ներդրման ժամանակ՝ բացառելու նոր հավելումների արդյունքում նախորդ գործառույթների թերությունները:

Արտադրողականության թեստ
Performance testing

Բացահայտում է համակարգի արձագանքները ոչ ստանդարտ և չնախատեսված իրավիճակներում, ինչպես նաև երրորդ կողմերի համակարգերի հետ փոխազդեցության արդյունքում առաջացած համակարգի արտադրողականության խնդիրները:

Բեռնավորման թեստ
Load te ting

Նպատակն է պարզել համակարգի կարողությունները մեծաքանակ օգտագործողների համաժամանակյա աշխատանքների կամ մեծածավալ տվյալների հոսքի ժամանակ:

Համատեղելիության թեստ
Compatibility testing

Գնահատում է համակարգի համատեղելիությունը համակարգչային տարբեր միջավայրների հետ՝ ներառյալ գործավար համակարգը, սարքաշարը, ցանցային թողունակությունը, զննիչները, տվյալների շտեմարանները և այլն:

Օգտագործման հարմարավետության թեստ
Սsability testing

Ուղղված է բացահայտելու համակարգի կիրառման թերությունները, օգտագործման հարմարավետության աստիճանը և համապատասխանությունը համակարգի օգտագործողների լսարանին՝ վերջնական օգտագործողներին:

Անվտանգության թեստ
Security testing

Ստուգում է համակարգի անվտանգությունը, այնտեղ փոխանակվող և պահվող տվյալների ապահովությունն ու մատչելիության վավերականությունը:

Համընդհանուր թեստ
System testing

Համակարգի համընդհանուր թեստավորումն է, որն ուղղված է ստուգիչ վերջնական թեստավորում իրականացնելու համար՝ ըստ համակարգի բիզնես տրամաբանության և գործառույթների փոխազդեցության:

Օգտագործողի ընդունման թեստ
Սser Acceptance Testin
(ՍAT)

Կատարում է նախագծի գլխավոր պատվիրատուն/շահառուն՝ կապալառու կազմակերպության բիզնես վերլուծաբանների օգնությամբ` համակարգի ամբողջական ֆունկցիոնալությունը վավերացնելու համար: Սովորաբար իրականացվում է ընդհանուր համակարգի կամ դրա որևէ ենթահամակարգի ամբողջական թողարկումից առաջ:

 

 

4.6. Ուսուցման իրականացում

 

ՊԱՀԱՆՋ 11 

Կապալառու ընկերությունը պետք է իրականացնի ներդրված համակարգերի վերաբերյալ ուսուցումներ։ Ուսուցումն իրականացվելու է 800 օգտվողի համար։

ՊԱՀԱՆՋ 12

Կապալառու ընկերությունը մինչև համակարգերի ներդրումը պետք է ներկայացնի ուսուցման ծրագիր։
Ուսուցման ծրագիրը պետք է կազմված լինի՝

  1. Համակարգից օգտվողների ուսուցման սկզբունքով,
  2. Վերապատրաստողների վերապատրաստման սկզբունքով,
  3. ՀՀ մաքսային մարմնի ՏՏ ոլորտի աշխատողների ուսուցման սկզբունքով,
  4. ԱՏԳ-ի իրականացնողների իրազեկման սկզբունքով:

ՊԱՀԱՆՋ 13

Դասընթացի նկարագրությունը պետք է ներառի, բայց չսահմանափակվի հետևյալով՝

  • դասընթացի անվանում,
  • դասընթացի նպատակ, մատուցման մեթոդներ,
  • դասընթացի տևողությունը և մասնակիցների քանակը՝ մեկ դասընթացի համար,
  • դասընթացի բովանդակության և պլանի նկարագրություն,
  • դասընթացն անցկացնողի որակավորումն ու փորձը:

ՊԱՀԱՆՋ 14

Ուսուցման ընթացքում պետք է ներկայացվեն համակարգի օգտվողի ձեռնարկներ, որոնք պետք է առնվազն ներառեն հետևյալը՝

  • համակարգի/ենթահամակարգի նկարագրություն,
  • գործառույթների նկարագրություն,
  • հաղորդագրությունների նկարագրություն՝ ներառյալ համակարգի սխալների վերաբերյալ հաղորդագրությունների նկարագրություն,
  • գործնական օրինակներ/պատկերներ,
  • համակարգերի վերականգնման, պահուստավորման (backup, restore) ընթացակարգերի նկարագրություն (ՏՏ անձնակազմի համար):

ՊԱՀԱՆՋ 15

Ուսուցման լեզուն պետք է լինի հայերեն: Եթե կապալառու ընկերությունն ուսուցումներ անցկացնելու համար ներգրավում է օտարերկրյա փորձագետ, ապա թարգմանչական ծառայությունները վճարվում են իր կողմից:

ՊԱՀԱՆՋ 16

Փոխանցված բոլոր տեսակի տեղեկություններն ու գիտելիքները պետք է լինեն փաստաթղթավորված և կապալառու ընկերությունը պետք է բոլոր փաստաթղթերը տրամադրի պատվիրատուին թե տպված, և թե էլեկտրոնային կրիչով:

 

4.7. Համապատասխանություն օրենսդրությանը

 

ՊԱՀԱՆՋ 17 

Համակարգերը պետք է համապատասխանեն Մաքսային միության և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքի և ՀՀ մաքսային օրենսդրությունների պահանջներին:
Պետք է ապահովվեն հետևյալ փաստաթղթերի պահանջները՝

– ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 61-Ն որոշմամբ հաստատված՝ Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագիր (ճանապարհային քարտեզ),

– նորմատիվ և այլ փաստաթղթերի ցանկ, որոնց պահանջները պետք է նախատեսվեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղեկատվական-ծրագրային միջոցներով:

 

4.8. Կիրառվող տեխնոլոգիաներ

 

ՊԱՀԱՆՋ 18

Կապալառու ընկերությունը պետք է առաջարկի այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք համազոր են պատվիրատուի կողմից ներկայումս կիրառվող տեխնոլոգիաներին, գործող ենթակառուցվածքը և գործընթացները խթանելու նպատակով պետք է առավելագույնս օգտագործվի գործող ՏՏ ենթակառուցվածքը:

ՊԱՀԱՆՋ 19

Եթե կապալառու ընկերությունը կիրառելու է այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք տարբերվում են պատվիրատուի կողմից ներկայումս կիրառվող տեխնոլոգիաներից, ապա կապալառու ընկերությունը պետք է պատվիրատուի հետ նախօրոք համաձայնեցնի համապատասխան լիցենզիաների ձեռքբերման եղանակներն ու պայմանները:

ՊԱՀԱՆՋ 20

Կապալառու ընկերությունը համակարգերի մշակման, զարգացման, փոփոխությունների և հավելումների իրականացման ընթացքում պետք է հաշվի առնի համատեղելիությունը ներկայումս կիրառվող տեղեկատվական համակարգերի հետ:

ՊԱՀԱՆՋ 21

Համակարգերը պետք է ներդրվեն չորս առանձին միջավայրերում՝ արտադրություն, թեստավորում, ուսուցում, պահուստային:

ՊԱՀԱՆՋ 22

Դերերի կառավարման համակարգը պետք է լինի միասնական: Պետք է տրամադրվի դերերի կառավարման արդյունավետ գործիք, որը թույլ կտա ստեղծել համակարգի ցանկացած մոդուլի և գործառույթի օգտագործման թույլտվություններ, խմբեր և այլն:

ՊԱՀԱՆՋ 23

Կիրառվող դասակարգիչները պետք է լինեն միասնական:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՊԱՀԱՆՋ 1

Ազգային համակարգերի հետ արտաքին միջերեսների մշակման ընթացքում նախապատվություն տրվի IBM Websphere MQ ծրագրային ապահովման օգտագործմանը:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՊԱՀԱՆՋ 2

Նախընտրելի օպերացիոն համակարգն է RedHat Linux-ը:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՊԱՀԱՆՋ 3

Նախընտրելի ապարատային ապահովման պլատֆորմը՝ HP:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՊԱՀԱՆՋ 4

Նախընտրելի տվյալների շտեմարանը՝ Օracle 11 RDBMS:

 

4.9. Համակարգերի ոչ գործառնական պահանջներ

 

4.9.1. Արտադրողականություն

 

ՊԱՀԱՆՋ 24 

Համակարգերը պետք է աշխատեն 24/7 ռեժիմով:

 

Համակարգի սարքին վիճակում լինելու ժամանակը պետք է լինի 99.5 տոկոսից ավելի: Սա նշանակում է, որ համակարգի՝ տարեկան անսարք վիճակում լինելու ժամանակը պետք է լինի 1.83 օրից պակաս: Սպասարկման և թարմացումների նպատակով համակարգերի անջատումները պետք է լինեն պլանային և անպայմանորեն համաձայնեցվեն մաքսային մարմնի համապատասխան աշխատողների հետ: Համակարգերի վթարային անջատումները չեն կարող գերազանցել 4 (չորս) ժամը, եթե պատճառն անսարք սարքավորման փոխանակման նպատակով նոր սարքավորման բացակայությունը չէ:

ՊԱՀԱՆՋ 25

Համակարգերը պետք է կարողանան արդյունավետ կերպով սպասարկել առավելագույնը 5000 օգտվողի:
Համաժամանակյա ակտիվ օգտվողների առավելագույն շեմը սահմանվում է մինչև 400 օգտվող։

ՊԱՀԱՆՋ 26

Առավելագույն ծանրաբեռնվածության պայմաններում համակարգի 95% ֆունկցիոնալության արձագանքման ժամանակահատվածը պետք է կազմի առավելագույնը 7 վայրկյան:

ՊԱՀԱՆՋ 27

Համակարգերը պետք է մշակված լինեն տվյալների մեկանգամյա մուտքի սկզբունքով (յուրաքանչյուր համակարգ/ենթահամակարգ պետք է ստանա աշխատանքի համար պահանջվող տվյալները՝ առանց նույն տեղեկատվության կրկնակի մուտքագրման պահանջի): Պետք է լինի ուղղակի կապ համակարգերի/ենթահամակարգերի միջև, աշխատանքի գործընթացը պետք է կառավարվի համակարգչի կողմից և սկիզբ դրվի գործընթացներին ինչպես նույն, այնպես էլ այլ համակարգերում/ենթահամակարգերում՝ համաձայն նախապես սահմանված կանոնների:

 

4.9.2. Ճկունություն

 

ՊԱՀԱՆՋ 28 

Համակարգերի կոնֆիգուրացիոն փոփոխությունները և թարմացումները պետք է հեշտորեն իրականացվեն և որևէ ազդեցություն չունենան համակարգերի աշխատանքի վրա:

ՊԱՀԱՆՋ 29

Պատվիրատուն պետք է հնարավորություն ունենա համակարգերում կատարել կոնֆիգուրացիոն փոփոխություններ, որոնք կհամաձայնեցվեն կապալառու ընկերության հետ տեխնիկական առաջադրանքների մշակման փուլում:

 

4.9.3. Ընլայնում

 

ՊԱՀԱՆՋ 30

Համակարգերը պետք է լինեն ընդլայնվող։

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՊԱՀԱՆՋ 5

Համակարգերի յուրաքանչյուր փոփոխություն պետք է իրականացվի ծրագրային ապահովման կոդերի նվազագույն փոփոխություններով։

 

4.9.4. Փոխգործելիություն

 

ՊԱՀԱՆՋ 31 

Համակարգերը պետք է առանց էական կառուցվածքային փոփոխությունների կարողանան աշխատել այլ համակարգերի և ծրագրերի հետ:

ՊԱՀԱՆՋ 32

Համակարգերի նախագծումը պետք է իրականացվի այնպես, որ համակարգերի միջերեսների միջոցով տվյալների մուտքագրումից բացի օգտվողները կարողանան ներկայացվող տեղեկատվությունը փոխանցել xml հաղորդագրությունների միջոցով առանց անմիջական համակարգ մուտք գործելու:

 

4.9.5. Անվտանգություն

 

ՊԱՀԱՆՋ 33 

Ցանցային մակարդակում անվտանգության միջոցառումները պետք է ներառեն անվտանգ ցանցային սարքերի և ծրագրային ապահովման տեղադրում (firewalls, VPN)։ Պետք է կատարվեն նաև միջոցառումներ` ուղղված «ծառայության մերժման» գրոհներից (DDoS attack) պաշտպանության աստիճանի բարձրացմանը:

ՊԱՀԱՆՋ 34

Սերվերային մակարդակում պետք է օգտագործվեն անվտանգության SSL, SSH, IPSec ստանդարտ գաղտնագրության հաղորդակարգերը (encryption protocols): Բացի դրանից՝ պետք է իրականացվի սերվերների մակարդակների (server layers) տարաբաժանում, որոնց շնորհիվ տվյալների հոսքը մի սերվերային մակարդակից մյուսը հնարավոր է լինելու միայն թույլատրված անվտանգ կապուղիներով:

ՊԱՀԱՆՋ 35

Ծրագրային մակարդակում պետք է իրականացվեն մուտքի թույլատրման (access/authorizaton) մի շարք միջոցառումներ, որոնք ապահովելու են վավերացված մուտքը միայն նախատեսված օգտվողների համար: Մուտքի իրավունքները պետք է հիմնված լինեն դերերի վրա։ Յուրաքանչյուր դերի համար պետք է սահմանված լինեն կոնկրետ իրավունքներ։
Պետք է իրականացվեն նաև գաղտնաբառերի պարբերական թարմացման (password expire policy) և մուտքային տարբեր մակարդակների (access level control) ապահովման միջոցառումներ:

ՊԱՀԱՆՋ 36

Համակարգերը պետք է ապահովեն էլեկտրոնային թվային ստորագրություն կիրառելու հնարավորություն: Օգտվողների նույնականացումը համակարգերում իրականացվում է անձի նույնականացման քարտի միջոցով:

ՊԱՀԱՆՋ 37

Տվյալների մակարդակում պետք է կատարվեն միջոցառումներ՝ անձնական տվյալների անվտանգությունը տվյալների շտեմարանների անվտանգ կառուցվածքի միջոցով ապահովելու համար:

ՊԱՀԱՆՋ 38

Համակարգերը պետք է իրականացնեն տեղեկատվության ցանկացած փոփոխության, ցանկացած գործողության գրանցում (logging): Օգտագործողի բոլոր գործողությունները պետք է գրանցվեն գրանցամատյանում: Գրանցամատյանների միջոցով պետք է հնարավոր լինի հետևել, թե երբ և ում կողմից ինչ գործողություններ են իրականացվել համակարգում:
Գրանցումը, ի լրումն այլ տեղեկատվության, պետք է ներառի գործողության ժամը, IP հասցեն, կատարողի ինքնությունը և այլն։

ՊԱՀԱՆՋ 39

Համակարգերը պետք է ավտոմատ կերպով «արգելակեն» օգտվողի աշխատաշրջանը՝ օգտվողի «անգործության» սահմանված ժամանակաշրջանից հետո՝ դրա մասին հաղորդագրություն ուղարկելով օգտվողին:

 

4.9.6. Գործածելիություն

 

ՊԱՀԱՆՋ 40 

Օգտվողի միջերեսը պետք է լինի հարմար օգտագործման և դյուրին յուրացման համար: Կիրառվող տերմինները պետք է լինեն հասկանալի և մատչելի վերջնական օգտվողի համար:

ՊԱՀԱՆՋ 41

Համակարգերը պետք է ապահովեն օգտվողի հեշտ և հարմար տեղաշարժը տարբեր մոդուլների միջև:

ՊԱՀԱՆՋ 42

Համակարգերի տեղակայման/թարմացման գործընթացը պետք է դյուրին լինի վերջնական օգտվողների համար:

ՊԱՀԱՆՋ 43

Համակարգերի յուրաքանչյուր մոդուլ պետք է ունենա որոնման արդյունավետ մեխանիզմ: Պետք է հնարավոր լինի իրականացնել որոնում և զտում ըստ տվյալային տարրի կամ դրա համակցության:

 

4.10. Հաշվետվությունների ձևավորում

 

ՊԱՀԱՆՋ 44 

Համակարգերը պետք է ունենան հաշվետվությունների ձևավորման գործիք, որը պետք է լինի հարմարեցվող՝ համապատասխան լիազորություններով օժտված համակարգի օգտվողի պահանջների համաձայն:

ՊԱՀԱՆՋ 45

Համակարգի կիրառական ծրագրին հատուկ (ֆիքսված) հաշվետվությունները պետք է ինտեգրվեն յուրաքանչյուր մոդուլում:
Բոլոր դինամիկ (ճկուն) (մի քանի մոդուլների տվյալների համակարգմամբ և մշակմամբ) հաշվետվությունները պետք է լինեն առանձին «հաշվետվությունների» մոդուլում: Հաշվետվություննների մոդուլը պետք է համակարգի՝ համապատասխան լիազորություն ունեցող օգտվողին հնարավորություն ընձեռի կիրառել ցանկացած ժամկետներ և թվաբանական գործողություններ, ինչպես նաև սահմանել տողեր և սյունակներ: Համակարգերը պետք է հնարավորություն ընձեռեն կազմել նոր հաշվետվություններ՝ առանց օգտագործելու ծրագրավորման որևէ գործիք:

ՊԱՀԱՆՋ 46

Տվյալների շտեմարանում պահված ցանկացած տվյալի վերաբերյալ պետք է հնարավոր լինի ձևավորել հաշվետվություն:

ՊԱՀԱՆՋ 47

Հաշվետվությունները պետք է հնարավոր լինի ձևավորել PFD, XLS, TXT ձևաչափերով:

 

4.11. Լեզվի ընտրություն

 

ՊԱՀԱՆՋ 48 

Համակարգերի միջերեսները պետք է լինեն երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:

ՊԱՀԱՆՋ 49

Պետք է հնարավոր լինի տվյալները, ինչպես նաև տեղեկատու աղյուսակները մուտքագրել երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:

 

4.12. Բացահայտված թերություններ

 

ՊԱՀԱՆՋ 50 

Կապալառու ընկերության տրամադրած ծրագրային ապահովումները և մատուցված ծառայությունները պետք է զերծ լինեն նախագծման, ծրագրային և այլ թերություններից, որոնք կարող են հանգեցնել համակարգերի և (կամ) վերջինիս բաղկացուցիչ մասերի ոչ պատշաճ աշխատանքին, նախանշված պահանջների չկատարմանը, կատարողականության, հուսալիության, ընդլայնման, արտադրողականության խափանմանը:

ՊԱՀԱՆՋ 51

Երաշխիքային սպասարկման ընթացքում համակարգերի նախագծման, ծրագրավորման կամ կապալառու ընկերության կողմից մատուցված ծառայությունների հետ կապված որևէ թերության բացահայտման դեպքում կապալառու ընկերությունը պետք է պատվիրատուի հետ խորհրդակցի և բացառապես իր ֆինանսական միջոցներով վերացնի խնդիրը:

ՊԱՀԱՆՋ 52

Կապալառու ընկերությունը պատասխանատու չի լինի երևան եկած վնասի կամ թերության վերացման համար հետևյալ դեպքում`

  • պատվիրատուի կողմից համակարգերի ոչ պատշաճ գործարկում կամ պահպանում,
  • բնական մաշվածություն,
  • պատվիրատուի կամ երրորդ կողմի միջոցով համակարգում փոփոխություններ անելու դեպքում, որը չի հաստատվել կապալառու ընկերության կողմից:

ՊԱՀԱՆՋ 53

Թերության բացահայտման դեպքում պատվիրատուն կծանուցի կապալառու ընկերությանն այդ մասին` ներկայացնելով թերության նկարագրությունը` առկա ամբողջ փաստարկներով:

ՊԱՀԱՆՋ 54

Համակարգերի ընդունման թեստի արդյունքները դասակարգվելու են հետևյալ սկզբունքով.

 Արգելափակող (Blocker)

Արգելափակող սխալ, որը բերում է համակարգի աշխատանքի խափանմանը, որի արդյունքում համակարգի կամ դրա հիմնական գործառույթների հետ հետագա աշխատանքն անհնար է դառնում:

Կրիտիկական (Critical)

Կրիտիկական սխալ, որի արդյունքում համակարգի բիզնես տրամաբանությունը սխալ է, առկա է անվտանգության խնդիր, առաջանում է սերվերի խափանում և այլն:

Հիմնարար/կարևոր (Major)

Բիզնես տրամաբանության հիմնական մասը ճիշտ չի աշխատում, թերությունը կրիտիկական չէ, հնարավոր է շարունակել աշխատանքը թեստավորվող համակարգի հետ:

Աննշան(Minor)

Աննշան սխալ, որը չի խախտում թեստավորվող հատվածի բիզնես տրամաբանությունը, օգտվողի միջերեսի ակնհայտ խնդիր:

Չնչին (Trivial)

Չնչին խնդիր, որը չի վերաբերում բիզնես տրամաբանությանը, վատ վերարտադրվող սխալ, որն օգտվողի միջերեսից հիմնականում տեսանելի չէ, երրորդ կողմի գրադարանների, ծառայություննների հետ կապված խնդիր, որը չունի որևէ ազդեցություն համակարգի ընդհանուր որակի վրա:

ՊԱՀԱՆՋ 55

Թեստավորման արդյունքում ներքոնշյալ դեպքերում համակարգերը չեն ընդունվելու պատվիրատուի կողմից՝

- Արգելափակող (Blocker) որևէ սխալի առկայություն,

- Կրիտիկական (Critical) որևէ սխալի առկայություն,

- Հիմնարար/կարևոր (Major) 2-ից ավելի սխալի առկայության դեպքում,

- Աննշան (Minor) 10-ից ավելի սխալի առկայության դեպքում,

- Չնչին (Trivial) 30-ից ավելի սխալի առկայության դեպքում:

 

4.13. Երաշխիքային սպասարկման իրականացում

 

ՊԱՀԱՆՋ 56 

Կապալառու ընկերությունը պետք է իրականացնի մեկ տարվա երաշխիքային սպասարկում՝ յուրաքանչյուր տեղադրված և ընդունված ծրագրային ապահովման համար: Յուրաքանչյուր համակարգի մեկ տարվա երաշխիքային սպասարկումն սկսվում է պատվիրատուի կողմից յուրաքանչյուր համակարգի շահագործումն սկսելու վերաբերյալ կապալառու ընկերությանը տեղեկացնելու պահից:

ՊԱՀԱՆՋ 57

Համակարգի սպասարկման ժամերն են 9:00 մինչև 18:00-ն երկուշաբթիից շաբաթ՝ բացի տոն օրերից: Անհրաժեշտության դեպքում համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով կապալառու ընկերությունը կիրականացնի նաև ընդլայնված սպասարկում՝ ստանալով ծանուցում դրա մասին պատվիրատուից:

ՊԱՀԱՆՋ 58

Ծրագրային ապահովումների երաշխիքային սպասարկումը պետք է առնվազն ներառի՝

  • համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով անհրաժեշտ ոչ ծավալուն փոփոխությունների իրականացում (համակարգերի ոչ ծավալուն ծրագրային փոփոխություններ, որոնք կապված են օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև մաքսային վարչարարության առանձին հարցերի լուծման հետ),
  • սերվերների սպասարկում՝
    - համակարգերի փոփոխությունների թարմացում և կարգաբերում,
    - համակարգերի օգտվողներին խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն ցուցաբերող մասնագիտացված խմբերի մոտ ծրագրային ապահովումների մասով ի հայտ եկած հարցերի շուրջ պարզաբանումների տրամադրում,
    - սերվերների ծրագրային ապահովման (օպերացիոն համակարգի) պարբերական վերաթարմացում,
    - նոր սերվերների կոնֆիգուրացում՝ ապահովելով համակցումը դրանց և համակարգում առկա սերվերների միջև, սերվերային համակարգում նոր սարքերի ներդրման դեպքում սերվերի և սարքավորումների ծրագրային ապահովման կարգաբերում,
    - նոր սերվերներն ու սերվերային սարքավորումները համակարգչային մյուս սարքերի հետ համապատասխան համակցման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
    - սերվերների ծրագրային բաղադրիչների պարբերական վերաթարմացում,
    - սերվերներում պարունակվող տեղեկատվության ամբողջականության և անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • տվյալների շտեմարանի (ՏՇ) կարգավորում և սպասարկում՝
    - ՏՇ-ի ծրագրային ապահովման թարմացումների իրականացում,
    - ՏՇ-ի արխիվացումն իրականացնող ծրագրային ապահովման սպասարկում և արխիվացման կազմակերպման խորհրդատվություն,
    - ՏՇ-ի հետ առնչվող խնդիրների կարգավորման շուրջ խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում խնդիրների վերացման նպատակով միջամտություն,
    - ՏՇ-ի օպտիմալացման խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն:
  • սերվերների և կապուղիների անվտանգության ապահովման, ինչպես նաև օգտվողների համակարգիչներ անթույլատրելի ներխուժումներին, վիրուսային վտանգներին, անթույլատրելի ծրագրերի տեղադրմանն ու չարտոնված այլ գործողություններին հակազդելու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • համակարգերի և նրա օգտվողների միջև տվյալների փոխանակման ցանցի կարգավորման և սպասարկման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • համակարգերի անխափան աշխատանքն ապահովող սարքավորումների կարգավորման և սպասարկման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • համակարգերում սխալների/թերությունների հետազոտություն և դրանց շտկում՝ ներառյալ ժամանակավոր լուծումների տրամադրում և թերությունների շրջանցում մինչև համակարգերի կարգաբերումները և թարմացումները,
  • թարմացումների մշակում, թեստավորում, տեղադրում,
  • ծրագրային ապահովման նոր տարբերակների տրամադրում և տեղադրում, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերի և նյութերի թարմացում,
  • համակարգերի կարգավորում, երբ դրա անգործելիությունը վերագրվում է ծրագրային թերություններին կամ սխալներին,
  • կորած, վնասված տվյալների վերականգնման և շտկման, սխալ տվյալների ուղղմանն աջակցություն,
  • համակարգերի օգտվողների սպասարկման Help Desk ծառայություն,
  • այլ խորհրդատվության տրամադրում:

 

4.14. Վերահսկողություն և հաշվետվություններ

 

ՊԱՀԱՆՋ 59 

Կապալառու ընկերությունը պետք է սերտ համագործակցի պատվիրատուի հետ:

ՊԱՀԱՆՋ 60

Կապալառու ընկերությունն իր անունից ծառայություններ մատուցող ենթակապալառու ընտրելիս պետք է համաձայնեցնի պատվիրատուի հետ:

ՊԱՀԱՆՋ 61

Կապալառու ընկերությունը և (կամ) վերջինիս անունից ծառայություններ մատուցող ենթակապալառուն պարտավոր են աջակցել պատվիրատուին՝ ստուգելու մատուցվող ծառայության ընթացքը և որակը:

ՊԱՀԱՆՋ 62

Կապալառու ընկերությունը պետք է ներկայացնի հաշվետվություններ պատվիրատուին՝

  • արձանագրած առաջընթացի, խնդիրների և դրանց լուծումների մասին եռամսյակային հաշվետվություններ, որոնք պետք է ներկայացվեն յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում,
  • աշխատանքների իրականացման յուրաքանչյուր փուլի ավարտից հետո հաշվետվություն` դրան կցված համապատասխան փաստաթղթերով և հանձնման-ընդունման արձանագրությամբ,
  • յուրաքանչյուր ուսուցման ավարտից հետո հաշվետվություն` դրան կցված ուսուցման արդյունքներով,
  • վերջնական հաշվետվություն:

ՊԱՀԱՆՋ 63

Հաշվետվությունները պետք է տրամադրվեն էլեկտրոնային տարբերակով:

 

5. Իրավական պայմաններ

 

ՊԱՀԱՆՋ 64 

Պայմանագրով նախատեսված աշխատանքի արդյունքները հանդիսանում են պատվիրատուի սեփականությունը: Պատվիրատուն իրավունք ունի օգտագործելու, հրատարակելու, փոխանցելու, տեղափոխելու դրանք իր հայեցողությամբ՝ առանց որևէ սահմանափակման՝ չխախտելով հեղինակների անձնական ոչ գույքային իրավունքները:

ՊԱՀԱՆՋ 65

Կապալառու ընկերությունը պատվիրատուին տրամադրում է ծրագրային ապահովման օգտագործման անժամկետ լիցենզիա, որը հնարավոր չէ հետ կանչել:

ՊԱՀԱՆՋ 66

Լիցենզիան պատվիրատուին հնարավորություն է տալիս լրամշակել, ընդլայնել, պատճենել կամ մշակել ածանցյալ ծրագրային ապահովում, ինչպես նաև առանց որևէ սահմանափակման կարգաբերել ծրագրից օգտվելու անհատական աշխատատեղեր:

ՊԱՀԱՆՋ 67

Լիցենզիայի շրջանակներում պատվիրատուն իրավասու է վեր հանել և փոխանցել նախագծման ալգորիթմները և ծրագրային կոդերը, ինչպես նաև ծրագրային փաստաթղթերը, գրառումները պատվիրատուի համար կապալառու հանդիսացող երրորդ կողմին` տեխնիկական աջակցության, համակարգերը լրացուցիչ գործառույթներով հավելելու նպատակով այն դեպքում, երբ պատվիրատուն երրորդ կողմից ստանա գրավոր պարտավորություն այն մասին, որ առևտրային նպատակներով չի օգտագործի վերոնշյալը, ինչպես նաև չի փոխանցի այլ կողմի առանց գրավոր համաձայնության:

ՊԱՀԱՆՋ 68

Յուրաքանչյուր աշխատանքի իրականացումից առաջ կապալառու ընկերությունը պետք է ստանա պատվիրատուի համաձայնությունը՝ սկսելու համապատասխան աշխատանքի կատարումը: Համակարգի ընդունման թեստից հետո մինչև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրումը կապալառու ընկերությունը պատվիրատուին է տրամադրում ծրագրային ապահովմանն առնչվող ամբողջ նյութերը (ծրագրային կոդեր, տվյալների շտեմարանի և այլ կիրառական ծրագրերի տեղակայման սցենարներ, կիրառական ծրագրեր, գրադարաններ, ֆայլեր, փաթեթներ և այլ ծրագրային ապահովումներ, որոնք հարկավոր են համակարգի բնականոն աշխատանքի և նոր ապարատային ապահովման վրա համակարգի ներդրման, կոնֆիգուրացման, շահագործման համար, համակարգերի ներդրումը նկարագրող մանրամասն փաստաթուղթ, որտեղ հմուտ մասնագետների համար հասկանալի ձևով նշված կլինեն համակարգերի ներդրման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումները, կիրառական սերվերները, գրադարանները, դրանց տարբերակները, ներդրման քայլերի հաջորդականությունը և այլն, համակարգերը նկարագրող տեխնիկական փաստաթղթերը) և այլ փաստաթղթերը:
Կապալառու ընկերությունը պատվիրատուին ներկայացնում և երաշխավորում է, որ՝

  • Պատվիրատուին տրված ծրագրային ապահովման կոդը և փաստաթղթերն ամբողջական են, պատշաճ կերպով կազմված և ճշգրիտ պատճեն են ծրագրային ապահովման վերջնական ընդունման ժամանակահատվածում շահագործվող ծրագրային ապահովման տարբերակի:
  • Ցանկացած լրամշակումից հետո 15 օրվա ընթացքում կապալառու ընկերությունը պատվիրատուին կտրամադրի փոփոխված ծրագրային կոդը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերը, որոնք նույնպես պետք է լինեն ամբողջական, պատշաճ կերպով կազմված և համապատասխանեն լրամշակված ծրագրային ապահովման գործող տարբերակին:
  • Ծրագրային կոդը կպարունակի ամբողջ տեղեկատվությունը`ընթեռնելի տարբերակով այնպես, որ ծրագրավորողը կամ վերլուծաբանը կարողանա պահպանել և բարելավել ծրագրային ապահովումը: Ծրագրային կոդը և համապատասխան փաստաթղթերը պետք է պարունակեն ծրագրավորողի բոլոր մեկնաբանությունները, տեղեկատվության մոդելները, գործընթացների հերթագայության սխեմաները և այլն:

ՊԱՀԱՆՋ 69

Ծրագրային ապահովումների լիցենզիան պետք է լինի՝

  • ոչ մենաշնորհային,
  • ամբողջությամբ վճարված և անչեղարկելի,
  • ՀՀ-ում գործող
    թույլ տա, որպեսզի ծրագրային ապահովումը հնարավոր լինի՝

    - օգտագործել կամ պատճենել, նաև պահեստային/սերվերային համակարգիչներում, որոնք կլինեն նույն կամ համանման հզորությամբ: Այն դեպքում, երբ առաջնային համակարգիչները շահագործումից դուրս են եկել, ծրագրային ապահովումը պետք է հնարավոր լինի խելամիտ անցումային շրջանում փոխանցել առաջնային համակարգչից պահուստային համակարգիչ.

    - օգտագործվել, պատճենվել կամ տեղափոխվել փոխարինող համակարգիչների վրա կամ օգտագործումը հիմնական և փոխարինող համակարգիչների վրա կարող է իրականացվել զուգահեռ.

    - այլ համակարգիչներից միանալ հիմնական կամ փոխարինող համակարգիչներին և օգտագործվել կամ պատճենվել այլ համակարգիչներում այնքանով, որքանով պահանջվում է տվյալ հասանելիության ապահովման համար.

    - վերարտադրել անվտանգ պահպանման կամ փոխարինման նպատակով.

    - պատվիրատուի կողմից օգտագործման նպատակով ադապտացվել, հարմարեցվել և համակցվել այլ ծրագրերի հետ այնպես, որ ածանցյալ ծրագրային ապահովումը կներառի տրամադրված ծրագրային ապահովման ցանկացած նշանակալից մասը:

ՊԱՀԱՆՋ 70

Պատվիրատուին սույն պայմանագրի համաձայն տրամադրված ծրագրային ապահովումների և նյութերի պատճենումը չի խախտի երրորդ կողմի մտավոր սեփականության իրավունքը, և պատվիրատուն ունի իրավունք և իր իսկ միջոցներով` գրավոր կերպով հավաստագրված, իրականացնելու իրավունքների, ինչպես նաև մյուս համաձայնությունների փոխանցում, որն անհրաժեշտ է հանձնարարականների իրականացման, լիցենզիաների և սեփականության իրավունքների փոխանցման, ինչպես նաև պայմանագրում ներկայացվող այլ երաշխիքների փոխանցման համար, իսկ պատվիրատուի համար` պայմանագրում նշված այդ իրավունքներն ստանձնելու համար: Առանց որևէ սահմանափակման կապալառու ընկերությունը կապահովի ձեռք բերված բոլոր գրավոր համաձայնությունները, ինչպես նաև իրավունքների փոխանցումն իր աշխատողներից և այլ անձանցից, որոնք մասնակցել են աշխատանքների կատարմանը:

 

6. Առաջարկի ներկայացում

 

ՊԱՀԱՆՋ 71

Կապալառու ընկերությունը պետք է ներկայացնի յուրաքանչյուր պահանջի ապահովման նկարագրությունը:

ՊԱՀԱՆՋ 72

Կապալառու ընկերությունը պետք է հրավերի նախագծով ներկայացնի աշխատանքային ծրագրում նշված յուրաքանչյուր աշխատանքի կատարման գինը:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՊԱՀԱՆՋ 6

Կապալառու ընկերությունը ներկայացնում է հնարավոր գների կրճատման/իջեցման առաջարկ:

 

7. Աշխատանքների իրականացման ժամանակացույցը

 

Աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի նիստի N 16 արձանագրային որոշմամբ հաստատված՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ՄՄ-ին և ՄՏՏ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքային ծրագրի: Աշխատանքային ծրագրում նշված «Անդամակցության պահին» ժամկետը սահմանվում է 2014 թ. դեկտեմբերի 31-ը, որի ընթացքում պետք է շահագործման հանձնվեն նշված ժամկետով 1-ին փուլի աշխատանքները, իսկ նշված աշխատանքների վերջնական ընդունում-հանձնումն իրականացվում է ենթագործառույթներով նախատեսված ժամկետներում: Հաշվի առնելով անդամակցության շրջանակներում ՄՄ-ի օրենսդրության փոփոխությունները, ինտեգրացիոն գործընթացներում այլ երկրների ՏՏ-ի համակարգերի շահագործման պատրաստ լինելու և այլ հանգամանքները՝ աշխատանքային ծրագրում նշված ժամկետները կարող են փոփոխվել պատվիրատուի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

8. Ակնկալվող արդյունքներ

 

Ակնկալվում է, որ կատարված աշխատանքների արդյունքում ՀՀ մաքսային մարմինը կունենա՝

1. ՀՀ մաքսային մարմնի տեղեկատվական ենթակառուցվածքի ընդլայնված նոր ճարտարապետություն.

2. Համակարգերի մշակման և (կամ) փոփոխման տեխնիկական առաջադրանքներ, որոնց հիման վրա կապալառու կազմակերպության ծրագրավորողները վերջնական տեսքով կկատարեն համակարգերի ծրագրավորման աշխատանքները.

3. Թեստավորված և ներդրված համակարգեր.

4. Իրավական ակտերի նախագծեր.

5. Համակարգերի օգտվողի ձեռնարկներ.

6. Ուսուցում անցած օգտվողներ:

 

9. Կազմակերպչական հարցեր

 

Պատվիրատուն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:

ՀՀ ՖՆ-ն պատասխանատու է սույն հանձնարարականի շրջանակներում կապալառու ընկերության կողմից իրականացված աշխատանքների ընդունման համար:

 

Գաղտնիություն

 

Կապալառու ընկերությունը և (կամ) վերջինիս անունից ծառայություններ մատուցող ենթակապալառուն հանձն են առնում գաղտնի պահել ամբողջ այն տեղեկատվությունը, որը հանրամատչելի չէ և չեն ստանձնի որևէ այլ հանձնարարություն, որը կհանգեցնի շահերի բախման:

Կապալառու ընկերությունը և (կամ) վերջինիս անունից ծառայություններ մատուցող ենթակապալառուն պարտավորվում են առանց պատվիրատուի գրավոր համաձայնության որևէ կողմի (բացի նախագծերի կազմակերպչական կառուցվածքում նշված անձանց) չտրամադրել աշխատանքների իրականացման շրջանակներում ստացված որևէ տեղեկատվություն՝ անկախ ստացման ձևից (գրավոր, բանավոր, էլեկտրոնային և այլն): Սույն դրույթը կիրառվում է նույնիսկ պայմանագրի դադարեցումից հետո:

Պայմանագրի դադարեցումից հետո կապալառու ընկերությունը և (կամ) վերջինիս անունից ծառայություններ մատուցող ենթակապալառուն ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում պետք է ոչնչացնեն պայմանագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը՝ անկախ ձևից և բովանդակությունից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ օրենսդրությունը պահանջում է դրանց պահպանումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 19-ի N 1316-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչները

Ցուցանիշների փոփոխություն
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները
2.1. Կարողությունների զարգացում
2.1.1. Ֆիզիկական կապիտալ. Կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)

Ծրագրային
դասիչը

Ակտիվի անվանումը
Ոչ նյութական հիմնական միջոցներ

Նկարագրությունը
Մաքսային Միությանը և Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների, Ռոսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացում և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրում

1023

ԿՀ11

Քանակական

Տեղեկատվական համակարգեր (հատ)

1

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

1 000 000

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

5 տարի

 

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

Կիրառելի չէ

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

Կիրառելի չէ

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

Փոխարինող ակտիվների նկարագրությունը

 

Կիրառելի չէ

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

 

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխությունների վրա

Մշակված չէ

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Մշակված չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1023 Հարկային և մաքսային ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում

 Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Ծրագրային
դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

1023

   

ԾՐԱԳԻՐԸ

 
     

Հարկային և մաքսային ծառայություններ

1 000 000

Ծրագրի նկարագրությունը
Հարկային և մաքսային քաղաքականության մշակման, պլանավորման, մոնիթորինգի, ծրագրերի համակարգման, գանձնման, վերահսկողության և աջակցության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում

   

Կառավարչական հիմնարկի կողմից օգտագործվող ակտիվներ

 
 

ԿՀ11

 

Ոչ նյութական հիմնական միջոցներ

1 000 000

     

Ակտիվի նկարագրությունը
Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացում և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրում

     

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՀՀ ֆինանսների նախարարություն

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) առնչվում է ակտիվը
1023 Հարկային և մաքսային ծառայություններ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 19-ի N 1316-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ ֆինանսների նախարարություն                                                                          1,000,000.0

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

72262000-1

Ծրագրային ապահովման մշակում

ԲԸԱՀ

դրամ

1

1,000,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան