ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2015 թվականի N 96-Ա
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀՈՐԻԶՈՆ 2020» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և նպատակ ունենալով գիտության, հետազոտությունների և նորարարության բնագավառներում խթանել Հայաստանի Հանրապետության համագործակցությունը Եվրոպական միության հետ՝
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` Եվրոպական միության «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցերը քննարկելու և բանակցություններին մասնակցելու նպատակով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հորիզոն 2020» ծրագրին միանալու գործընթացում ներպետական ընթացակարգերին առնչվող աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն, Եվրոպական միության հետ տարվող աշխատանքների մասով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. փետրվարի 12 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. փետրվարի 12-ի N 96-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀՈՐԻԶՈՆ 2020» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Կ.Նազարյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի համաղեկավար) |
Ս. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի համաղեկավար) |
Կ. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Յու. Շուքուրյան |
--ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ) |
Կ. Խուդավերդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության խորհրդական |
Վ. Սահակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության պետ |
Ա. Մելկիկյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ |
Ն.Նիկողոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ |
Ա. Արամյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության Եվրամիության բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |