ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2014 թվականի N 1168-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1105-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Աշխաբադ գործուղելու մասին» N 1105-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում և 3-րդ ենթակետում հանել համապատասխանաբար «և Անի Բադալյանինը» և «Կարեն Ճշմարիտյանինը» բառերը.
2) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը «Երվանդ Զախարյանինը» բառերից հետո լրացնել «Սուրեն Կարայանինը» բառերով.
3) որոշման հավելվածից հանել «Կ. Ճշմարիտյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար» և «Ա. Բադալյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի կցորդ» բառերը.
4) որոշման հավելվածը «Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» տողից հետո լրացնել «Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» տողով։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 24 Երևան |