Գլխավոր տեղեկություն
Номер
N 1293-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.12.2014-26.09.2021)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.11.26/64(1077) Հոդ.1068
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.11.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.11.2014
Дата вступления в силу
06.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2014 թվականի N 1293-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) III բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ».

2) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. Տեխնիկական զննության կտրոն ստանալու համար վճարումները կարող են կատարվել նաև պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով՝ բացառությամբ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների: Տեխնիկական զննության կտրոն ստանալու համար տիրապետողը պետական վճարումների էլեկտրոնային համակարգ է մուտքագրում տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի համարը, որից հետո տվյալների ընդհանուր բազայից համակարգը տեղեկատվություն է գեներացնում` տրանսպորտային միջոցի տեսակի, արտադրման տարեթվի, շարժիչի հզորության, գույքի հաշվառման համարի, սեփականատիրոջ, հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) կամ հանրային ծառայությունների հաշվեհամարի (ՀԾՀ) (առկայության դեպքում) և վճարման ենթակա պարտավորությունների մասին: Տեղեկատվությունը տրանսպորտային միջոցի գրանցման վկայագրի հետ համեմատելուց հետո համընկնման դեպքում տիրապետողը մուտքագրում է բնակության (առաքման), էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը».

3) 12-րդ կետի 2-րդ ենթակետը «2-րդ հատվածը» բառերից հետո լրացնել «կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված 20-նիշանոց ծածկագիրը» բառերով.

4) 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.

«15.1. Տիրապետողը սույն կարգի 10.1-ին կետով սահմանված տեղեկատվությունը մուտքագրելուց հետո պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով կատարում է գույքահարկի, տեխնիկական զննության համար նախատեսված ծառայության վճարի, պետական տուրքի, բնապահպանական վճարի, ինչպես նաև փոստային ծառայության համար սահմանված վճարումները».

5) 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27.1-ին և 27.2-րդ կետերով.

«27.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով սույն կարգի 15.1-ին կետին համապատասխան վճարումներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում լրացնում և տիրապետողի կողմից նշված հասցեով` փոստային ծառայության միջոցով, առաքում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևի տեխնիկական զննության կտրոն: Տեխնիկական զննության կտրոնի դիմային մասի քառակուսի վանդակում փակցվում է հաջորդ տեխնիկական զննության անցկացման ամիսը նշող` հռոմեական թվերով նշված հերթական համարը:

27.2. Նշված հասցեում տիրապետողի բացակայության դեպքում փոստային ծառայության կողմից տասնօրյա ժամկետում տեխնիկական զննության կտրոնը կրկին առաքվում է: Երկրորդ անգամ բացակայության դեպքում` տիրապետողն այնուհետ տեխնիկական զննության կտրոնը կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանից».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 35-րդ կետով.

«35. Տեխնիկական զննության համար սույն կարգի 15.1-ին կետով սահմանված վճարումները կարող են կատարել նաև Հայաստանի Հանրապետության պետական վճարումների էլեկտրոնային համակարգում ներառված համայնքներում հաշվառված տեխնիկական միջոցների տիրապետողները»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվության (բացառությամբ վճարման ենթակա պարտավորությունների վերաբերյալ) տրամադրումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում կազմակերպել բոլոր համայնքներում փոխադրամիջոցների գույքահարկի բազայի (հենքի) ստեղծման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրման աշխատանքները:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել 2-րդ և 3-րդ կետերով ստացված տեղեկատվության մշակումը և ինտեգրումը պետական վճարումների էլեկտրոնային համակարգի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 19
 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան