Գլխավոր տեղեկություն
Номер
N 1074-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.11.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2014
Дата вступления в силу
04.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2014 թվականի N 1074-Ա

 

ՎԱՐԴԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՄՈՆԱԿՈՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին 2014 թվականի նոյեմբերի 3-7-ը գործուղել Մոնակոյի Իշխանություն` Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 83-րդ նստաշրջանին մասնակցելու համար:

2. Վարդան Եղիազարյանի` Մոնակոյի Իշխանություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարդան Եղիազարյանի` Մոնակոյի Իշխանություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 3

Երևան