Գլխավոր տեղեկություն
Номер
N 1120-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.11.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.2014
Дата вступления в силу
18.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2014 թվականի N 1120-Ա

 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՊՐԱՀԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

 1. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2015-2018 թվականներին մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիրը ստորագրելու, Չեխիայի հայ նկարիչների ցուցահանդեսի բացմանը և ցուցահանդեսի ալբոմի շնորհանդեսին մասնակցելու, 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` Չեխիայում իրականացվող մշակութային ծրագրերը, մշակութային ժառանգության թվայնացման գործընթացները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` 2014 թվականի նոյեմբերի 12-14-ը Պրահա (Չեխիայի Հանրապետություն) գործուղման ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հասմիկ Պողոսյանի Պրահա գործուղման կեցության ծախսերը (հյուրանոց, ներքին տրանսպորտ) կատարվել են Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Պրահա գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 17

Երևան