Գլխավոր տեղեկություն
Номер
N 71-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (12.02.2015-23.04.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.02.11/7(1096) Հոդ.101
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.01.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.02.2015
Дата вступления в силу
12.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2015 թվականի N 71-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 61-Ն որոշման հավելվածի 55-րդ կետի չորրորդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման N 1 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

2. Սույն որոշման N 2 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում` լիազոր մարմիններ սահմանելու վերաբերյալ տեղեկացնել Եվրասիական տնտեսական միությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 3
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 71-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

2. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

3. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 882 որոշմամբ հաստատված «Մրգերից և բանջարեղենից պատրաստված հյութերի արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

4. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 67 որոշմամբ հաստատված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

5. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

6. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 15-ի N 34 որոշմամբ հաստատված «Մասնագիտացված սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժական և դիետիկ պրոֆիլակտիկ սննդի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

7. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 883 որոշմամբ հաստատված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

8. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 874 որոշմամբ հաստատված «Ցորենի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

9. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 20-ի N 58 որոշմամբ հաստատված «Սննդային հավելումների, բուրավետիչների և օժանդակ տեխնոլոգիական միջոցների անվտանգության պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 71-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 որոշմամբ հաստատված «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

2. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 799 որոշմամբ հաստատված «Օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

3. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 797 որոշմամբ հաստատված «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

4. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

5. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշմամբ հաստատված «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

6. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 875 որոշմամբ հաստատված «Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

7. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 798 որոշմամբ հաստատված «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

8. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 15-ի N 32 որոշմամբ հաստատված «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

9. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 876 որոշմամբ հաստատված «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

10. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 20-ի N 59 որոշմամբ հաստատված «Քսայուղերի, յուղերի և հատուկ հեղուկների նկատմամբ պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան