Գլխավոր տեղեկություն
Номер
N 1240-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2014-09.01.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2014.11.19/63(1076) Հոդ.1034
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.11.2014
Дата вступления в силу
29.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1240-Ն

 

ՇՇԱԼՑՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջները` համաձայն N 1 հավելվածի.

2) շշալցված խմելու ջրի որակի և անվտանգության չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումը գործում է մինչև վերահսկողության ենթակա տվյալ ապրանքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Տեխնիկական կանոնակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 12
 Երևան

 

 

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1240-Ն որոշման

 

ՇՇԱԼՑՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն պահանջներով կարգավորվում են մարդկանց սպառման համար նախատեսված խմելու ջրին` տարայավորված շշերում, կոնտեյներներում, փաթեթներում (այսուհետ` շշալցված ջուր), ներկայացվող անվտանգության պահանջների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում հանքային բնական ջրերի (բուժիչ, բուժիչ-սեղանի հանքային ջրերի) վրա:

3. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջների համապատասխանության նկատմամբ հետազոտությունների անցկացման ժամանակ հնարավոր է տիպային նմուշի (միևնույն արտադրողի կողմից արտադրված միևնույն անվանմամբ պատրաստի արտադրանքի նմուշ՝ արտադրանքի թողարկումը կանոնակարգող տեխնիկական պայմաններին և տեխնոլոգիական հրահանգին համապատասխան) առանձնացումը:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Շշալցված ջրերի արտադրման ու իրացման գործընթացը թույլատրվում է հետևյալ փաստաթղթերի առկայությամբ՝

1) շշալցված խմելու ջրի անվտանգությունը հիմնավորող.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված փաստաթուղթ.

3) սահմանված կարգով հաստատված և համաձայնեցված տեխնիկական պայմանները, տեխնոլոգիական հրահանգը և (կամ) ստանդարտացման փաստաթղթերը:

5. Սինթետիկ նյութերից պատրաստված տարողություններում շշալցված ջրերի պահման ժամկետներն ու ջերմաստիճանային պայմանները պետք է համապատասխանեն պատրաստի արտադրանքի վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերում նշված պահանջներին:

6. Չի թույլատրվում շշալցման համար նախատեսված խմելու ջրի մշակման ժամանակ քլոր պարունակող միջոցների կիրառումը. վարակազերծման գերադասելի մեթոդներ են օզոնացումն ու մշակման ֆիզիկական մեթոդները, մասնավորապես, ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

7. Շշալցված ջրեր արտադրողներն ապահովում են շշերի և (կամ) տարաների վարակազերծումը, ինչպես նաև համաճարակային առումով և, ըստ քիմիական կազմի, անվտանգությունը երաշխավորող ջրի վարակազերծումը կամ պահածոյացումը:

8. Թույլատրվում է շշալցման համար օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող տարաներ` հաշվի առնելով դրանցում արտադրանքի առավելագույն պահման ժամկետները:

 

III. ՇՇԱԼՑՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈՐԱԿԻ ԿԱՐԳԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

9. Կախված աղբյուրից՝ խմելու ջրերը դասակարգվում են`

1) ստորգետնյա ջրաղբյուրից ստացված (արտեզյան, մաքուր աղբյուրի, գրունտային).

2) մակերեսային ջրաղբյուրից ստացված (գետային, լճային, սառցային):

10. Կախված մշակման եղանակից՝ խմելու ջրերը դասակարգվում են`

1) մաքրված կամ հավելյալ մաքրված (ջրատար ցանցից).

2) լավորակված (լրացուցիչ հարստացված կենսականորեն անհրաժեշտ մակրո- և միկրոտարրերով):

11. Կախված կենտրոնական ջրամատակարարման համակարգի ջրերին ներկայացվող հիգիենիկ պահանջների նկատմամբ բարելավված ջրի որակից, ինչպես նաև լրացուցիչ բժշկակենսաբանական պահանջներից` շշալցված ջրերը դասակարգվում են՝

1) առաջին կարգի` խմելու ջուր (անկախ ստացման աղբյուրից), որն անվտանգ է առողջության համար և՛ համաճարակային, և՛ ճառագայթային առումներով, ամբողջությամբ համապատասխանում է զգայորոշման ցուցանիշների բարձր չափորոշիչներին, ունի անվնաս քիմիական կազմ և կայուն պահպանում է խմելու ջրի բարձր որակը.

2) բարձր կարգի` խմելու ջուր` ինքնուրույն ստորգետնյա ջրաղբյուրներից, հուսալի պաշտպանված կենսաբանական և քիմիական աղտոտումից, որն ունի լավագույն որակ: Առաջին կարգի ջրերի համար բոլոր չափորոշիչների պահպանման ժամանակ բարձր կարգի խմելու ջուրը պետք է բավարարի մարդու ֆիզիոլոգիական կարիքները՝ ըստ հիմնական կենսաբանորեն անհրաժեշտ մակրո- և միկրոտարրերի պարունակության և ավելի խիստ չափորոշիչների` ըստ մի շարք զգայորոշման, ֆիզիկաքիմիական ցուցանիշների ու քիմիական կազմի:

 

IV. ՇՇԱԼՑՎԱԾ ՋՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Շշալցված ջրերը պետք է համապատասխանեն հիգիենիկ նորմատիվներին՝ արտադրության, փոխադրման, պահման ժամանակ, ինչպես նաև սահմանված ամբողջ պիտանիության ժամկետի ընթացքում:

13. Շշալցված ջրերի անվտանգության պահանջներն են`

1) բարենպաստ զգայորոշման հատկություններ.

2) անվնասակարություն՝ ըստ քիմիական կազմի (հիմնական աղային բաղադրիչների, վտանգավորության I, II և III դասերի ծանր մետաղների, թունավոր ոչ մետաղական տարրերի և հալոգենների, մարդու կողմից ստեղծված և բնական ծագում ունեցող օրգանական նյութերի պարունակություն).

3) համաճարակային առումով խմելու ջրի անվտանգություն (ըստ մանրէաբանական, վիրուսոլոգիական և մակաբուծաբանական ցուցանիշների).

4) ճառագայթային առումով խմելու ջրի անվտանգություն:

14. Շշալցված ջրերի մակրո- և միկրոտարրային կազմի ֆիզիոլոգիական լիարժեքությունը որոշվում է դրա համար սահմանված չափորոշիչներին համապատասխան:

15. Որպես շշալցված ջրերի պահածոյացնող նյութ` թույլատրվում է օգտագործել արծաթ, յոդ, ածխածնի երկօքսիդ:

16. Մանկական սննդի պատրաստման համար նախատեսված շշալցված ջրերը (երեխաների արհեստական կերակրման ժամանակ) պետք է համապատասխանեն նորմատիվային մեծություններին` ըստ բարձր կարգի ջրի հիմնական ցուցանիշների, ինչպես նաև հետևյալ լրացուցիչ պահանջներին`

1) չի թույլատրվում արծաթի, ածխածնի երկօքսիդի օգտագործումը՝ որպես պահածոյացնող նյութ.

2) ֆտորիդ իոնների պարունակությունը չպետք է գերազանցի 1 մգ/լ խտությունը.

3) յոդիդ իոնների պարունակությունը 0,04-0,06 մգ/լ խտության սահմաններում է.

4) մանկական սննդի պատրաստման համար նախատեսված՝ շշալցված ջրի լավորակումը, ըստ յոդի, պարտադիր չէ, քանի որ մանկական սնունդը հիմնականում կարգավորված է ըստ յոդի պարունակության:

 

V. ՇՇԱԼՑՎԱԾ ՋՐԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ, ՄԱԿՆՇՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. Խմելու ջուրը լցվում է սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից պատրաստված սպառողական տարաներ:

18. Շշալցված ջրի մակնշումը պարունակում է գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող տեղեկատվություն: Մանկական սննդի համար նախատեսված՝ շշալցված ջրի մակնշումը պարունակում է տեղեկատվություն շիշը բացելուց հետո ջրի օգտագործման պայմանների մասին:

19. Շշալցված ջրերի պահման և փոխադրման պայմանները համապատասխանում են սահմանված կարգով հաստատված պատրաստի արտադրանքի վերաբերյալ արտադրողի նորմատիվ փաստաթղթերում նշված պահանջներին:

 

VI. ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԵՎ ԴՐԱ ՀԻՄՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

20. Խմելու ջրում ռադիոնուկլիդների պարունակությունը պետք է լինի այնպես, որպեսզի խմելու ջրի սպառման հաշվին բնակչության ճառագայթման տարեկան չափը կազմի 0,1 մԶվ:

21. Խմելու ջրի որակի նախնական գնահատումը, ըստ ճառագայթային անվտանգության ցուցանիշների, կարող է տրվել ըստ տեսակարար գումարային ալֆա (Աα) և բետա (Աβ) ակտիվության:

22. Եթե Աα և Աβ մեծությունները ցածր են համապատասխանաբար 0,2 և 1 Բկ/կգ չափից, ապա ջրի հետագա հետազոտությունը պարտադիր չէ:

23. Նշված մակարդակները գերազանցելու դեպքում որոշվում է ջրում առանձին ռադիոնուկլիդների պարունակությունը:

24. Ջրում բնական և տեխնածին մի շարք տեսակի ռադիոնուկլիդների առկայություն հայտնաբերելու դեպքում կատարվում է հետևյալ պայմանը` Σ Աi / ՆՄi 1, 
 որտեղ՝

1) Աi`-ն ջրում i-ռադիոնուկլիդի տեսակարար ակտիվությունն է.

2) ԲԿ/կգ, ՆՄi  `- ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1240-Ն որոշման N 2 հավելվածի N 7 աղյուսակով սահմանված համապատասխան ներգործության մակարդակներն են:

25. Սույն պահանջների 24-րդ կետում նշված դեպքում խմելու ջրի ճառագայթվածության նվազեցման միջոցառումներ չեն իրականացվում:

26. Սույն որոշման 24-րդ կետում նշված պայմանը չկատարելու դեպքում պետք է իրականացվեն խմելու ջրում ռադիոնուկլիդների պարունակության նվազեցման պաշտպանողական բնույթի միջոցառումները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1240-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

 ՇՇԱԼՑՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

1. Խմելու ջրի զգայորոշման հատկությունները որոշվում են N 1 աղյուսակով սահմանված նորմատիվներին, ինչպես նաև նույն աղյուսակով սահմանված ջրի զգայորոշման հատկությունների վրա ազդող հիմնական աղային բաղադրիչների պարունակության նորմատիվներին համապատասխան:

Աղյուսակ N 1

Ցուցանիշները

Չափի
միավորը

Շշալցված խմելու ջրի որակի նորմատիվները, ոչ ավելի

Վնասակարության ցուցանիշը (ըստ օրգանիզմի վրա թունավոր ազդեցության` նորմավորված աղային կազմի ցուցանիշներ)

առաջին կարգի

բարձր
կարգի

ՕՐԳԱՆՈԼԵՊԼԻԿ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
1) զգայորոշման ցուցանիշները

Հոտ՝ 200C-ում

բալ

0

0

զգբ

Հոտ՝ մինչև 600C տաքացման դեպքում

1

0

Կողմնակի համ

բալ

0

0

զգբ

Գունավորություն

աստիճան

5

5

զգբ

Պղտորություն

ՊՄՖ
(պղտորության միավորը՝ ըստ ֆորմազինի)

1,0

0,5

զգբ

Ջրածնային ցուցանիշ (pH), սահմաններում

միավորներ

6,5-8,5

6,5-8,5

զգբ

2) աղային կազմի ցուցանիշները (ըստ ջրի զգայորոշման (զգայորոշման) հատկությունների վրա ազդեցության` աղային կազմի նորմավորված ցուցանիշներ)

Քլորիդներ

մգ/լ

250

150

զգբ

Սուլֆատներ

մգ/լ

250

150

զգբ

Ֆոսֆատներ
(PO43- )

մգ/լ

3,5

3,5

զգբ

2. Ըստ քիմիական կազմի` ջրի վնասակարությունը որոշվում է նորմատիվներին համապատասխան՝

1) աղային հիմնական բաղադրիչների պարունակության (N 2 աղյուսակ, «ա» ենթակետ).

2) վտանգավորության I, II և III դասերի ծանր մետաղների պարունակության (N 2 աղյուսակ, «բ» ենթակետ).

3) թունավոր ոչ մետաղական տարրերի և հալոգենների պարունակության (N 2 աղյուսակ, «գ», «դ» ենթակետեր).

4) մարդու կողմից ստեղծված և բնական ծագում ունեցող օրգանական նյութերի պարունակության` ըստ ընդհանրացված և առանձին ցուցանիշների (N 2 աղյուսակ, «ե» ենթակետ):

 

Աղյուսակ N 2

 

Ցուցանիշները

Չափի միավորը

Շշալցված խմելու ջրի որակի նորմատիվները՝
 ոչ ավելի

Վնասակարության ցուցանիշը (ըստ օրգանիզմի վրա թունավոր ազդեցության` նորմավորված աղային կազմի ցուցանիշները)

Վտանգավորության դասը

1

2

3

4

5

6

 ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
ա. աղային և գազային կազմի ցուցանիշները (ըստ օրգանիզմի վրա թունավոր ազդեցության`
նորմավորված աղային կազմի ցուցանիշները)`

Սիլիկատներ (ըստ Si)

մգ/լ

10

10

ս-թ

2

Նիտրատներ (ըստ NO3-)

մգ/լ

20

5

զգբ

3

Ցիանիդներ (ըստ CN-)

մգ/լ

0,035

0,035

ս-թ

2

Ծծմբաջրածին (H2S)

մգ/լ

0,003

0,003

զգբ

4

բ. թունավոր մետաղներ

Ալյումինիում (Al)

մգ/լ

0,2

0,1

ս-թ

2

Բարիում (Ba)

մգ/լ

0,7

0,1

ս-թ

2

Բերիլիում (Be)

մգ/լ

0,0002

0,0002

ս-թ

1

Երկաթ (Fe, գումարային)

մգ/լ

0,3

0,3

զգբ

3

Կադմիում (Cd, գումարային)

մգ/լ

0,001

0,001

ս-թ

2

Կոբալտ (Co)

մգ/լ

0,1

0,1

ս-թ

2

Լիթիում (Li)

մգ/լ

0,03

0,03

ս-թ

2

Մանգան (Mn)

մգ/լ

0,05

0,05

զգբ

3

Պղինձ (Cu, գումարային)

մգ/լ

1,0

1,0

զգբ

3

Մոլիբդեն (Mo, գումարային)

մգ/լ

0,07

0,07

ս-թ

2

Նատրիում (Na)

մգ/լ

200

20

ս-թ

2

Նիկել (Ni, գումարային)

մգ/լ

0,02

0,02

ս-թ

3

Սնդիկ (Hg, գումարային)

մգ/լ

0,0005

0,0002

ս-թ

1

Սելեն (Se)

մգ/լ

0,01

0,01

ս-թ

2

Արծաթ (Ag)

մգ/լ

0,025

0,0025

ս-թ

3

Կապար (Pb, գումարային)

մգ/լ

0,01

0,005

ս-թ

2

Ստրոնցիում (Sr2+)

մգ/լ

7

7

ս-թ

2

Ծարիր (Sb)

մգ/լ

0.005

0,005

ս-թ

2

Քրոմ (Cr6+)

մգ/լ

0,05

0,03

ս-թ

3

(Zn2+)

մգ/լ

5

3

զգբ

3

գ. թունավոր ոչ մետաղական տարրեր

Բոր (B)

մգ/լ

1

0,3

ս-թ

2

Արսեն (As)

մգ/լ

0,01

0,006

ս-թ

2

Օզոն (մնացորդային օզոնի պարունակության նկատմամբ հսկողությունն իրականացվում է խառնման խցից հետո` 12 րոպեից ոչ պակաս շփման ժամանակահատվածի ապահովմամբ)

մգ/լ

0,1

0,1

զգբ

3

դ. հալոգեններ

Բրոմիդ իոն

մգ/լ

0,2

0,1

ս-թ

2

Քլոր մնացորդային՝ կապված (հետազոտությունը կատարվում է միայն շշալցված ջրից, որի աղբյուրը խմելու ջրի մատակարարման կենտրոնական համակարգերից ստացված խմելու ջուրն է)

մգ/լ

0,1

0,1

զգբ

3

Քլոր մնացորդային՝
ազատ (հետազոտությունը կատարվում է միայն շշալցված ջրից, որի աղբյուրը խմելու ջրի մատակարարման կենտրոնական համակարգերից ստացված խմելու ջուրն է)

մգ/լ

0,05

0,05

զգբ

3

ե. օրգանական աղտոտվածության ցուցանիշները

Պերմանգանատային օքսիդացում

մգO2

3

2

-

-

Ամոնիում և ամոնիում իոն

մգ/լ

0,1

0,25

   

Նիտրիտներ (ըստ NO2-)

մգ/լ

0,5

0,005

զգբ

2

Օրգանական ածխաջուր

մգ/լ

10

5

-

-

Մակերեսային ակտիվ նյութեր (ՄԱՆ), ամինաակտիվ

մգ/լ

0,05

0,05

զգբ

-

Նավթամթերքներ

մգ/լ

0,05

0,05

զգբ

-

Ֆենոլներ՝ ցնդող
(գումարային)

մկգ/լ

0,5

0,5

զգբ

4

Քլորոֆորմ
(հետազոտությունը կատարվում է միայն շշալցված ջրից, որի աղբյուրը խմելու ջրի մատակարարման կենտրոնական համակարգերից ստացված խմելու ջուրն է)

մկգ/լ

60

1,0

ս-թ

2

Բրոմոֆորմ
(հետազոտությունը կատարվում է միայն շշալցված ջրից, որի աղբյուրը խմելու ջրի մատակարարման կենտրոնական համակարգերից ստացված խմելու ջուրն է)

մկգ/լ

20

1,0

ս-թ

2

Երկբրոմքլորմեթան (հետազոտությունը կատարվում է միայն շշալցված ջրից, որի աղբյուրը խմելու ջրի մատակարարման կենտրոնական համակարգերից ստացված խմելու ջուրն է)

մկգ/լ

10

1,0

ս-թ

2

Բրոմերկքլորմեթան (հետազոտությունը կատարվում է միայն շշալցված ջրից, որի աղբյուրը խմելու ջրի մատակարարման կենտրոնական համակարգերից ստացված խմելու ջուրն է)

մկգ/լ

10

1,0

ս-թ

2

Չորսքլորային ածխաջուր (հետազոտությունը կատարվում է միայն շշալցված ջրից, որի աղբյուրը խմելու ջրի մատակարարման կենտրոնական համակարգերից ստացված խմելու ջուրն է)

մկգ/լ

2,0

1,0

ս-թ

2

Ֆորմալդեհիդ

մկգ/լ

25

25

ս-թ

2

Բենզ(ա)պիրեն

մկգ/լ

0,005

0,001

ս-թ

2

Երկ (2-էթիլհեքսիլ)ֆտալատ

մկգ/լ

6,0

0,1

ս-թ

2

Հեքսաքլորբենզոլ

մկգ/լ

0,2

0,2

ս-թ

2

Լինդան (ՀՔՑՀ-ի ա- իզոմեր)

մկգ/լ

0,5

0,2

ս-թ

1

2,4-Դ

մկգ/լ

1,0

1,0

ս-թ

2

Հեպտաքլոր

մկգ/լ

0,05

0,05

ս-թ

2

ԴԴՏ (իզոմերների գումար)

մկգ/լ

0,5

0,5

ս-թ

2

Ատրազին

մկգ/լ

0,2

0,2

ս-թ

2

Սիմազին

մկգ/լ

0,2

0,2

զգբ

2

զ. թունավորության համալիր ցուցանիշները (հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

1/ՍԹԽ12/ՍԹԽ2վ/ՍԹԽվ,

որտեղ Պ-ն ` շշալցված խմելու ջրում տվյալ նյութի պարունակությունն է` արտահայտված մգ/լ, կամ մկգ/լ

ՍԹԽ-ն` շշալցված ջրում այդ նյութի սահմանային թույլատրելի խտությունն է` հաշվի առնելով ջրի կարգը, արտահայտված մգ/լ, կամ մկգ/լ

Խորհուրդ տրվող մեծությունը կազմում է <= 1։

)`

Ըստ NO2 և NO3 գումարի

Միավոր-ները

<= 1

<= 1

-

-

Ըստ եռհալոմեթանների գումարի

Միավոր-ները

<= 1

<= 1

-

-

3. Խմելու ջրի որակը գնահատվում է N 3 աղյուսակով սահմանված ճառագայթային անվտանգության ցուցանիշներին համապատասխան.

 Աղյուսակ N 3

Ցուցանիշները

Չափի միավորը

Շշալցված խմելու ջրի որակի նորմատիվները՝ ոչ ավելի

Վնասակարության ցուցանիշը (նյութի վնասակարության սահմանափակող մեծությունը, ըստ որի սահմանվում են
«ս-թ» (սանիտարաթունաբանական) և «զգբ» (զգայորոշման) նորմատիվները)

առաջին կարգի

բարձր կարգի

Ճառագայթային անվտանգության ցուցանիշներ

Տեսակարար գումարային ալֆա ճառագայթային ակտիվություն

Բկ/լ

0,2

0,2

ճառագայթ.

Տեսակարար գումարային բետա ճառագայթային ակտիվություն

Բկ/լ

1

1

ճառագայթ.

4. Համաճարակային առումով անվտանգությունը որոշվում է մանրէաբանական և մակաբուծաբանական ցուցանիշներին համապատասխան.

Աղյուսակ N 4

Ցուցանիշները

Շշալցված ջրերի որակի նորմատիվները

առաջին կարգի

բարձր կարգի

1) մանրէաբանական ցուցանիշներ

Մանրէների ընդհանուր թիվը (ՄԸԹ)՝ 370C ջերմաստիճանում

20 ԳԱՄ/1 մլ, ոչ ավելի

20 ԳԱՄ/1 մլ, ոչ ավելի

Մանրէների ընդհանուր թիվը (ՄԸԹ)՝ 220C ջերմաստիճանում

100 ԳԱՄ/1 մլ, ոչ ավելի

100 ԳԱՄ/1 մլ, ոչ ավելի

Ընդհանուր կոլիձև մանրէներ

ԳԱՄ-երի բացակայություն
300 մլ-ում

ԳԱՄ-երի բացակայություն
300 մլ-ում

Ջերմատոլերանտ կոլիձև մանրէներ

ԳԱՄ-երի բացակայություն
300 մլ-ում

ԳԱՄ-երի բացակայություն
300 մլ-ում

Գլյուկոզդրական կոլիձև մանրէներ

ԳԱՄ-երի բացակայություն
300 մլ-ում

ԳԱՄ-երի բացակայություն
300 մլ-ում

Սուլֆիտվերականգնող կլոստրիդիումների սպորներ

ԳԱՄ-երի բացակայություն
20 մլ-ում

ԳԱՄ-երի բացակայություն
20 մլ-ում

Pseudomonas aeruginosa

 բացակայություն 1000 մլ-ում

 բացակայություն 1000 մլ-ում

2) վիրուսոլոգիական ցուցանիշներ

Կոլիֆագեր

ԳԱՄ-երի բացակայություն
 1000 մլ-ում

ԳԱՄ-երի բացակայություն
1000 մլ-ում

3) մակաբուծաբանական ցուցանիշներ

Կրիպտոսպորիդիումների օցիստեր

բացակայություն 50 լ-ում

բացակայություն 50 լ-ում

Լյամբլիաների ցիստեր

բացակայություն 50 լ-ում

բացակայություն 50 լ-ում

Հելմինտների ձվեր

բացակայություն 50 լ-ում

բացակայություն 50 լ-ում

5. Մակրո- և միկրոտարրային կազմի ֆիզիոլոգիական լիարժեքությունը որոշվում է N 5 աղյուսակով սահմանված նորմատիվներին համապատասխան:

Աղյուսակ N 5

Ցուցանիշները

Չափի միավորը

Խմելու ջրի ֆիզիոլոգիական լիարժեքության նորմատիվները, սահմաններում

Շշալցված խմելու ջրի որակի նորմատիվները

առաջին կարգի

բարձր կարգի

1

2

3

4

5

Ընդհանուր հանքայնացում (չոր մնացորդ)

մգ/լ

100-1000

50-1000

200-500

Կոշտություն

մգ- էկվ/լ

1,5-7

7-ից ոչ ավելի

1,5-7

Հիմնայնություն

մգ- էկվ/լ

0,5-6,5

6,5-ից ոչ ավելի

0,5-6,5

Կալցիում (Ca)

մգ/լ

25-130 (հաշվարկային՝ ելնելեվ 7 մգ-էկվ/լ. առավելագույն թույլատրելի կոշտությունից և հաշվի առնելով մագնեզիումի պարունակության նվազագույն անհրաժեշտ մակարդակը` կալցիումի պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը հաշվարկելիս և հակառակը)

130-ից ոչ ավելի

25-80

Մագնեզիում (Mg)

մգ/լ

5-65 (հաշվարկային՝ ելնելով 7 մգ-էկվ/լ. առավելագույն թույլատրելի կոշտությունից և հաշվի առնելով մագնեզիումի պարունակության նվազագույն անհրաժեշտ մակարդակը` կալցիումի պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը հաշվարկելիս և հակառակը)

65-ից ոչ ավելի

5-50

Կալիում (K)

մգ/լ

-

20-ից ոչ ավելի

2-20

Բիկարբոնատներ (HCO3-)

մգ/լ

30-400

400-ից ոչ ավելի

30-400

Ֆտորիդ-իոն (F)

մգ/լ

0,5-1,5

1,5-ից ոչ ավելի

0,6-1,2

Յոդիդ-իոն (J)

մկգ/լ

10-125

125-ից ոչ ավելի (ջրի յոդացումը ՍԹԽ-ի մակարդակով թույլատրվում է յոդացված աղի հաշվին յոդի պակասի կանխարգելման բացակայության դեպքում` յոդիդ իոնների օրական թույլատրելի չափի պահպանման պայմանով` նկատի ունենալով շրջակա միջավայրից օրգանիզմ մտնող իոնների գումարը)

40-60 ( ջրի յոդացումը 40-60 մկգ/լ մակարդակով թույլատրվում է որպես յոդի պակասի զանգվածային կանխարգելման եղանակ այլ կանխարգելիչ միջոցների կիրառման հետ համատեղ)

6. Որպես պահածոյացնող նյութեր՝ թույլատրվում են N 6 աղյուսակով սահմանված հակազդակները.

 

Աղյուսակ N 6

Պահածոյացնող նյութերը

Չափի միավորը

Խմելու ջրում սահմանային թույլատրելի խտությունը

Շշալցված խմելու ջրի որակի նորմատիվները, ոչ ավելի

առաջին կարգի

բարձր կարգի

Արծաթ (Ag)

մգ/լ

0,05

0,025

0,0025

Յոդ (J)

մգ/լ

0,125

0,06

0,06

Ածխածնի երկօքսիդ (CO2 )

%

0,4 (0,4 մգ/լ-ից ավելի պարունակությունը թույլատրվում է սպառողական տարայի վրա ածխածնի երկօքսիդի պարունակությունը նշելու դեպքում)

0,4

0,2

7. Ներգործության մակարդակների (ՆՄ) չափերը (Բկ/կգ), ըստ խմելու ջրում առանձին ռադիոնուկլիդների պարունակության, սահմանված են N 7 աղյուսակով.

Աղյուսակ N 7

 Նուկլիդ

 ՆՄ, 
 Բկ/կգ

 

 Նուկլիդ

 ՆՄ
 Բկ/կգ

H-3

 7600

Tc-97

 2000

Be-7

 4900

Tc-97m

 250

C-14

 240

Tc-99

 210

Na-22

 43

Ru-97

 910

P-32

 57

Ru-103

 190

P-33

 570

Ru-106

 20

S-35

 178

Rh-105

 370

Cl-36

 150

Pd-103

 720

Ca-45

 190

Ag-105

 290

Ca-47

 86

Ag-110m

 49

Sc-46

 91

Ag-111

 110

Sc-47

 250

Cd-109

 69

Sc-48

 81

Cd-115

 98

V-48

 69

Cd-115m

 42

Cr-51

 3600

In-111

 470

Mn-51

 1500

In-114m

 33

Mn-52

 76

Sn-113

 190

Mn-53

 4600

Sn-125

 44

Mn-54

 193

Sb-122

 81

Fe-55

 420

Sb-124

 55

Fe-59

 76

Sb-125

 120

Co-56

 55

Te-123m

 86

Co-57

 650

Te-127

 810

Co-58

 190

Te-127m

 60

Co-60

 40

Te-129

 2100

Ni-59

 2200

Te-129m

 46

Ni-63

 910

Te-131

 1600

Zn-65

 35

Te-131m

 72

Ge-71

 11400

Te-132

 36

As-73

 530

I-123

 650

As-74

 110

I-125

 9,1

As-76

 86

I-126

 4,7

As-77

 340

I-129

 1,3

Se-75

 53

I-130

 69

Br-82

 250

I-131

 6,2

Rb-86

 49

Cs-129

 2300

Sr-85

 240

Cs-131

 2400

Sr-89

 53

Cs-132

 270

Sr-90

 4,9

Cs-134

 7,2

Y-90

 51

Cs-135

 69

Y-91

 57

Cs-136

 46

Zr-93

 120

Cs-137

 11

Zr-95

 140

Cs-138

 1500

Nb-93m

 1100

Ba-131

 300

Nb-94

 81

Ba-140

 53

Nb-95

 240

La-140

 69

Mo-93

 44

Ce-139

 530

Mo-99

 220

Ce-141

 190

Tc-96

 120

Ce-143

 120

Ce-144

 26

Th-231

 400

Pr-143

 110

Th-232

 0,60

Nd-147

 120

Th-234

 40

Pm-147

 530

U-230

 2,5

Pm-149

 140

U-231

 490

Sm-151

 1400

U-232

 0,42

Sm-153

 190

U-233

 2,7

Eu-152

 98

U-234

 2,8

Eu-154

 69

U-235

 2,9

Eu-155

 430

U-236

 2,9

Gd-153

 510

U-237

 180

Tb-160

 86

U-238

 3,0

Er-169

 370

Pa-230

 150

Tm-171

 1200

Pa-231

 0,19

Yb-175

 310

Pa-233

 160

Ta-182

 91

Np-237

 1,3

W-181

 1800

Np-239

 170

W-185

 310

Pu-236

 1,6

Re-186

 91

Pu-237

 1400

Os-185

 270

Pu-238

 0,60

Os-191

 240

Pu-239

 0,55

Os-193

 170

Pu-240

 0,55

Ir-190

 110

Pu-241

 29

Ir-192

 98

Pu-242

 0,57

Pt-191

 400

Pu-244

 0,57

Pt-193m

 300

Am-241

 0,69

Au-198

 140

Am-242

 460

Au-199

 310

Am-242m

 0,72

Hg-197

 600

Am-243

 0,69

Hg-203

 72

Cm-242

 14

Tl-200

 690

Cm-243

 0,91

Tl-201

 1400

Cm-244

 1,1

Tl-202

 300

Cm-245

 0,65

Tl-204

 110

Cm-246

 0,65

Pb-203

 570

Cm-247

 0,72

Pb-210

 0,20

Cm-248

 0,18

Bi-206

 72

Bk-249

 240

Bi-207

 110

Cf-246

 42

Bi-210

 110

Cf-248

 4,9

Po-210

 0,11

Cf-249

 0,39

Ra-223

 1,4

Cf-250

 0,86

Ra-224

 2,1

Cf-251

 0,38

Ra-225

 1,4

Cf-252

 1,5

Ra-226

 0,49

Cf-253

 98

Ra-228

 0,20

Cf-254

 0,34

Th-227

 16

Es-253

 22

Th-228

 1,9

Es-254

 4,9

Th-229

 0,28

Es-254m

 33

Th-230

 0,65

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.12.2021, N 2188-Ն 09.01.2022, N 1240-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան