ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1213-Ն
ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հանքային ջրերին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումը գործում է մինչև վերահսկողության ենթակա տվյալ ապրանքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված հոկտեմբերի 30-ի N 1213-Ն որոշման |
ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են բուժիչ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործման համար նախատեսված տարբեր քիմիական կազմ ունեցող բնական հանքային խմելու բուժիչ և բուժիչ սեղանի ջրերի նկատմամբ մարդու համար անվտանգության հիգիենիկ պահանջները (այսուհետ` պահանջներ): Տվյալ արտադրանքի բուժիչ հատկությունները սույն իրավական ակտի կարգավորման առարկա չեն:
II. ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
2. Սույն իրավական ակտում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) հանքային ջրեր՝ հիմնական իոնաաղային և գազային բաղադրությամբ, կենսաբանական ակտիվ նյութերի բարձր պարունակությամբ և յուրահատուկ հատկություններով (ռադիոակտիվությունը, միջավայրի ջերմաստիճանը, ռեակցիան) պայմանավորված մարդու օրգանիզմի վրա բուժիչ ազդեցություն իրականացնող բնական ջրեր.
2) խմելու հանքային ջրեր` 1 գ/դմ3 -ից ոչ պակաս հանքայնացումով կամ ավելի քիչ հանքայնացումով, սակայն խմելու հանքային ջրերի համար ընդունված բալնեոլոգիական նորմաներից ոչ պակաս քանակություններով կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող ջրեր.
3) խմելու հանքային բուժիչ սեղանի ջրեր՝ 1-ից 10 գ/դմ3 -ից հանքայնացում ունեցող կամ ավելի քիչ հանքայնացումով, սակայն խմելու հանքային ջրերի համար ընդունված բալնեոլոգիական նորմաներից ոչ պակաս քանակություններով կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող ջրեր.
4) խմելու հանքային բուժիչ ջրեր՝ 10-ից 15 գ/դմ3 -ից հանքայնացում ունեցող կամ ավելի քիչ հանքայնացումով սակայն մեծ քանակություններով կենսաբանական ակտիվ տարրեր (արսեն, բոր) պարունակող ջրեր: Թույլատրվում է ավելի բարձր հանքայնացումով բուժիչ ջրերի օգտագործումը:
III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանքային ջրերի շշալցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված միասնական սանիտարական պահանջներին և խմելու հանքային ջրերի մշակման և շշալցման պահանջները սահմանող տեխնոլոգիական հրահանգին համապատասխան, ինչպես նաև խմելու հանքային ջրերի մշակում և շշալցում իրականացնող կազմակերպությունների համար սահմանված սանիտարական կանոնների պահպանմամբ:
4. Սինթետիկ նյութերից պատրաստված տարողություններով հանքային ջրերի պահման ժամկետներն ու ջերմաստիճանային պայմանները համապատասխանում են պատրաստի արտադրանքի վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին:
5. Հանքային ջրերի մշակման համար թույլատրվում է կիրառել հետևյալ եղանակները`
1) երկաթի, մանգանի, ծծմբի միացությունների, ինչպես նաև արսենի առանձնացում օդով և (կամ) թթվածնով մշակելու ճանապարհով.
2) չլուծվող տարրերի (երկաթի, ծծմբի միացությունների) տարանջատում զտման և պատվածքազտման ճանապարհով.
3) բացառապես ֆիզիկական մեթոդներով ամբողջական կամ մասնակի ազատում ածխածնի ազատ երկօքսիդից.
4) հագեցում ածխածնի երկօքսիդով.
5) վերամշակում կիտրոնաթթվով կամ ասկորբինաթթվով.
6) վերամշակում ծծմբաթթվային արծաթով:
6. Սույն պահանջների 5-րդ կետում նշված եղանակներից բացի, հանքային ջրերի վերամշակման համար թույլատրվում է կիրառել նաև այլ եղանակներ, որոնք չեն փոխում կատիոնների (կալցիումի, մագնեզիումի, նատրիումի, կալիումի) և անիոնների (հիդրոկարբոնատների, սուլֆատների, քլորիդների), ինչպես նաև վերամշակվող հանքային ջրերում կենսաբանական ակտիվ նյութերի պարունակությունը և հարաբերակցությունը:
7. Շշալցման համար նախատեսված հանքային ջրերի մշակման համար չի թույլատրվում օգտագործել քլոր պարունակող միջոցներ:
8. Ծծմբաթթվային արծաթով հանքային ջրերի մշակման ժամանակ տարայավորված հանքային ջրում արծաթի զանգվածային խտությունը չի գերազանցում 0,2 մգ/դմ3:
9. Հանքային ջրերի գազավորման համար օգտագործում են ածխածնի երկօքսիդ:
10. Շշալցված հանքային ջրեր արտադրողները իրականացնում են տարողությունների ախտահանում` ապահովելով համաճարակաբանական անվտանգությունը և անվնասակարությունը՝ ըստ քիմիական կազմի:
11. Հանքային ջրերի շշալցման համար թույլատրվում է օգտագործել Միասնական սանիտարական պահանջներին համապատասխանող տարողությունները` հաշվի առնելով դրանցում արտադրանքի պահման առավելագույն ժամկետները:
IV. ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12. Հանքային ջուրը համապատասխանում է հիգիենիկ նորմատիվներին շշալցման, փոխադրման, պահման և սահմանված պիտանիության ամբողջ ժամկետի ընթացքում:
13. Հանքային ջրերին անվտանգությանը ներկայացվում են հետևյալ պահանջները.
1) բարենպաստ զգայորոշման հատկություններ.
2) անվտանգությունը՝ ըստ քիմիական կազմի.
3) խմելու ջրի անվտանգությունը՝ համաճարակաբանական տեսանկյունից.
4) անվտանգությունը՝ ռադիոակտիվության տեսանկյունից:
14. Ըստ զգայորոշման ցուցանիշների՝ հանքային ջրերը համապատասխանում են սույն պահանջների N 1 աղյուսակում սահմանված պահանջներին.
Աղյուսակ N 1
Զգայորոշման ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը |
Բնութագիրը |
Արտաքին տեսքը |
Թափանցիկ հեղուկ` առանց կողմնակի խառնուկների: Թույլատրվում է հանքային աղերի աննշան նստվածքի առկայությունը: |
Գույնը |
Անգույն կամ դեղնավունից մինչև կանաչավուն երանգներով հեղուկ |
Համը և հոտը |
Ջրում լուծված նյութերի համալիրի համար բնորոշ |
15. Ըստ հանքայնացման, հիմնական իոնների, քիմիական կազմի՝ հանքային ջրերը համապատասխանում են նորմատիվ իրավական ակտերով և սահմանված կարգով հաստատված պատրաստի արտադրանքի վերաբերյալ արտադրողի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին:
16. Հանքային ջրերում բաղադրիչների զանգվածային խտությունները չպետք է գերազանցեն սույն պահանջների N 2 աղյուսակում սահմանված մակարդակները.
Աղյուսակ N 2
Բաղադրիչների զանգվածային խտությունները
Բաղադրիչի անվանումը |
Զանգվածային խտությունը, մգ/դմ3, ոչ ավելի |
Նիտրատներ (NՕ3-) |
50,0 |
Նիտրիտներ (NՕ2-) |
2,0 |
Արսեն (As) |
0,1 |
Կապար (Pb) |
0,01 |
Ցինկ (Zո) |
5,0 |
Կադմիում (Cd) |
0,003 |
Պղինձ (Cս) |
1,0 |
Սնդիկ (Hg) |
0,001 |
Սելեն (Se) |
0,05 |
Ստրոնցիում (Sr) |
25,0 |
Ֆտոր (F) |
15,0 (բուժիչ ջրերում) |
10,0 (բուժիչ սեղանի ջրերում) |
17. Ըստ մանրէաբանական ցուցանիշների` հանքային շշալցված ջրերը համապատասխանում են սույն պահանջների N 3 աղյուսակում սահմանված պահանջներին.
Աղյուսակ N 3
Մանրէաբանական ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը |
Մակարդակը, |
Մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակը(ՄԱՖԱՄՔ) ԳԱՄ 1 սմ3-ում, ոչ ավելի |
100 |
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (կոլիձևեր) |
չեն թույլատրվում 333 սմ3-ում |
Ախտածին մանրէները, այդ թվում` սալմոնելաների ցեղի մանրէներ |
չեն թույլատրվում |
Պսեուդոմոնաս աեռուգինոսա (Pseudomonas aeruginosa) |
չի թույլատրվում |
18. Հանքային ջրերի պերմանգանատային օքսիդացում պետք է լինի 0,5 - 5,0 մգ` սպառված թթվածնի 1 դմ3 -ում:
19. Ըստ ճառագայթային անվտանգության ցուցանիշների՝ շշալցված հանքային ջրերը համապատասխանում են սույն պահանջների N 4 աղյուսակում սահմանված պահանջներին.
Աղյուսակ N 4
Ցուցանիշները |
Չափի միավոր-ները |
Շշալցված հանքային ջրերի որակի նորմատիվները, ոչ ավելի |
Վնասակարության ցուցանիշը (ջրի տարեկան սպառման ժամանակ ստեղծվող ազդեցիկ չափաքանակը չպետք է գերազանցի 0,1 մ3 օդ) | |
առաջին |
բարձր | |||
Ճառագայթային անվտանգության ցուցանիշները | ||||
Տեսակարար |
Բկ/լ |
0,2 |
0,2 |
ճառագայթ |
Տեսակարար |
Բկ/լ |
1 |
1 |
ճառագայթ |
V. ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
20. Հանքային ջրերը շշալցվում են սննդամթերքի հետ շփման համար նախատեսված սպառողական տարաներում:
21. Հանքային ջրերի մակնշումը պարունակում է գործող նորմատիվ-իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող տեղեկատվություն:
22. Հանքային ջրերի պահման և փոխադրման պայմանները, ինչպես նաև պիտանիության ժամկետը համապատասխանում են սահմանված կարգով հաստատված տեխնիկական պայմաններում, տեխնոլոգիական հրահանգներում և (կամ) ստանդարտացման փաստաթղթերում նշված պահանջներին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.06.2020, N 1031-Ն | 02.01.2021, N 1213-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|