Գլխավոր տեղեկություն
Номер
N 1066-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.10.2014
Дата вступления в силу
01.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2014 թվականի N 1066-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակում առևտրատնտեսական հետագա համագործակցության վերաբերյալ մտքերի փոխանակում» խորագրով հանդիպմանը և ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հերթական՝ 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 3-6-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Կարեն Ճշմարիտյանի, Գարեգին Մելքոնյանի, Վախթանգ Միրումյանի, Նորայր Բալայանի, Արթուր Մայսուրյանի, Արմեն Մելկիկյանի, Սերգեյ Շահնազարյանի, Անահիտ Սաֆյանի, Արման Մանասերյանի, Արգամ Արամյանի, Անդրանիկ Խաչիկյանի, Լիլի Մաքսուդյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝

1) Մհեր Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վարուժան Ավետիքյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.

3) Լուսինե Դավթյանինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 31

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հոկտեմբերի 31-ի N 1066-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-6-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Ճշմարիտյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Վ. Միրումյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ա. Մայսուրյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ

Ա. Մելկիկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

Ս. Շահնազարյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ (2014 թ. նոյեմբերի 4-6-ը)

Ն. Բալայան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ

Լ. Դավթյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ

Ա. Սաֆյան

- ՀՀ վիճակագրության ծառայության խորհրդի անդամ (համաձայնությամբ, 2014 թ. նոյեմբերի 4-6-ը)

Ա. Մանասերյան

- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ (համաձայնությամբ, 2014 թ. նոյեմբերի 4-6-ը)

Մ. Մարգարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի վարիչ (2014 թ. նոյեմբերի 3-5-ը)

Ա. Արամյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության Եվրամիության բաժնի պետ

Ա. Խաչիկյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ

Լ. Մաքսուդյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ

Վ. Ավետիքյան

- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան