Գլխավոր տեղեկություն
Номер
N 88-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.02.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.02.18/8(1097).1 Հոդ.111.4
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.02.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.02.2015
Дата вступления в силу
19.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 2015 թվականի N 88-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողով» ծրագիրն իրականացնելու նպատակով «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2015 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 10,097.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել լրացում` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.23 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նվիրաբերության մասին պայմանագրի հիման վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 88-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծախսային ծրագրի անվանումը

Ծախսային ծրագիրը կատարող ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում), տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող դրամաշնորհի գումարը (հազ. դրամ)

Դրամաշնորհ ստացող տնտեսվարող սուբյեկտի անվանումը

բաժինը

խումբը

դասը

       

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

10,097.0

 

08

04

01

Երիտասարդական ծրագրեր

 

10,097.0

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 88-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն
ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ

Նկարագրությունը
Հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցության, երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության խթանում, երիտասարդների զբաղվածության հնարավորությունների մեծացում, պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համակարգվածության մակարդակի բարձրացում

1115

ԱԾ01

Քանակական

Ծրագրերի թիվը

1

1

1

1

x

x

x

x

Որակական

Մշակված չէ

       

x

x

x

x

Ժամկետայնության

Մշակված չէ

       

x

x

x

x

Մատուցված ծառայության վրա
կատարվող ծախսը (հազ. դրամ)

x

x

x

x

10,097.0

10,097.0

10,097.0

10,097.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1115 Երիտասարդական ծրագրեր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հասարակության սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքին երիտասարդների լիարժեք ներգրավում և նրանց ստեղծագործական ներուժի ամբողջական դրսևորում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 88-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

 Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

 Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2015 թ. պետական բյուջե(հազ. դրամ)

1115

   

ԾՐԱԳԻՐ

10,097.0

Երիտասարդական ծրագրեր

Ծրագրի նկարագրությունը
Երիտասարդության իրազեկմանը և հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումների, դասընթացների կազմակերպում, երիտասարդական կենտրոններում բարյացակամ ծառայությունների տրամադրում, աջակցություն միջազգային երիտասարդական միջոցառումների մասնակցությանը

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հասարակության սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքին երիտասարդների լիարժեք ներգրավում և նրանց ստեղծագործական ներուժի ամբողջական դրսևորում

 

ԱԾ01

 

Երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ

10,097.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցության, երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության խթանում, երիտասարդների զբաղվածության հնարավորությունների մեծացում, պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համակարգվածության մակարդակի բարձրացում

Ծառայություն մատուցողի անվանումը
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան