Գլխավոր տեղեկություն
Номер
N 485-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.01.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.06.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.06.2009
Дата вступления в силу
16.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունիսի 2009 թվականի N 485-Ա

 

ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՄԻԿՐՈԷԼԵՄԵՆՏՆԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Պարենի համաշխարհային կազմակերպության հետ համատեղ ցորենի ալյուրի միկրոէլեմենտներով հարստացման ծրագիրն իրականացնելու նպատակով`

1. Ստեղծել ցորենի ալյուրի միկրոէլեմենտներով հարստացման ծրագրի իրականացումն ապահովող խորհուրդ` համաձայն հավելվածի:

2. Խորհրդի նախագահին` խորհրդի աշխատանքներին ներգրավել նաև Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հունիսի 15-ի N 485-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՄԻԿՐՈԷԼԵՄԵՆՏՆԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Մուրադյան

- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Բաբլոյան

- ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի գիտական ղեկավար (համաձայնությամբ)

Գ. Բաղիյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Գ. Բադալյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Մ. Ղամբարյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Մ. Երանոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետի խորհրդատու

(հավելվածը խմբ. 19.01.15 N 33-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Գ. Դումանյան