ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2014 թվականի N 1070-Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԵՐՈՆԻԿԱ ՍԿՎՈՐՑՈՎԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-ռուսական առողջապահական համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակության` 2014 թվականի նոյեմբերի 6-9-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ՝
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, փոխադրամիջոցների, հանդիպումների ու համաժողովի անցկացման, ներկայացուցչական և այլ ծախսերը` 6330500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 3 Երևան |