ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1059-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ու «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պատասխանատվության մասին» N 1953-Ն որոշումը`
Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային վթարային պատրաստվածության և հակազդման գործողություններն ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխանեցնող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հոկտեմբերի 30-ի N 1059-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԱԷՄԳ) ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտերի մշակման կամ կատարվող աշխատանքների անվանումները |
Կատարվող միջոցառումը
|
Կատարողը(կատարողները) |
Համակատարողները |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Հայաստանի Հանրապետության տարածքում ճառագայթային և միջուկային վթարի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարութան որոշման նախագծի մշակում |
ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
|
ՀՀ առողջապահության նախարարություն |
2015 թ. հուլիս |
2. |
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սննդամթերքում ռադիոակտիվ իզոտոպների որոշման համար համապատասխան սարքերի ձեռքբերում և ստուգումների իրականացում | լաբորատոր սարքերի
ձեռքբերում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե |
2015 թ. |
3. |
Դոզիմետրիկ և ռադիոմետրիկ սարքերով առաջինն արձագանքողների (հրշեջ-փրկարարներ, շտապ բուժօգնության բրիգադներ, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության օպերատիվ և պարեկային խմբեր, ՀՀ սահմանային անցակետեր) ապահովում |
ՀՀ նախարարությունների |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն |
2018 թ. դեկտեմբեր |
4. |
«ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունում ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու (ՆՊՄԻԳ) բնակչության ազդարարման համակարգի գործունեության ապահովման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում | ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծի մշակում, ֆինանսական միջոցների ձեռքբերման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը | ՀՀ էներգետիկայի և
բնական պաշարների նախարարություն |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ Արմավիրի մարզպետարան «ՀԱԷԿ» ՓԲԸ (համաձայնությամբ) |
2015 թ. փետրվար |
5. |
«ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունում ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում շտապ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու (ՇՊՄԻԳ) բնակչության ազդարարման համակարգի գործունեության ապահովման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում | ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծի մշակում, ֆինանսական միջոցների ձեռքբերման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ Արմավիրի մարզպետարան |
2015 թ. փետրվար |
6. |
«Կայուն յոդի հաբերի գնման գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծի մշակում, ֆինանսական միջոցների ձեռքբերման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2015 թ. հունիս |
7. |
«ՆՊՄԻ և ՇՊՄԻ գոտիների բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում | ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծի մշակում, ֆինանսական միջոցների ձեռքբերման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ բնապահպանության բնախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2015 թ. հուլիս |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.07.2015, N 667-Ա | 25.07.2015, N 1059-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|