Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-130-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.11.26/64(1077) Հոդ.1047
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.11.2014
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
10.11.2014
Дата вступления в силу
10.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Պ-590 -09.09.2014, 07.11.2014 -ՊԻ-010/0
Հեղինակ` Էդմոն Մարուքյան

 

2.

ա) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

Պ-595 -11.09.2014, 07.11.2014 -ՊԻ-010/0
Հեղինակ` Էդմոն Մարուքյան

 

բ) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Պ-5951 -11.09.2014, 07.11.2014 -ՊԻ-010/0
Հեղինակ` Էդմոն Մարուքյան

 

3.

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-598 -12.09.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Պ-600 -17.09.2014, 05.11.2014 -ՊԱ-010/0
Հեղինակներ` Հովհաննես Սահակյան, Էդմոն Մարուքյան

 

5.

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-609 -24.09.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

6.

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Կ-611 -29.09.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

7.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Պ-424 -24.12.2013-ՊԻ-010/0
Հեղինակ` Զարուհի Փոստանջյան

 

8.

ա) «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կ-622 -03.10.2014, 10.11.2014-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կ-6221 -03.10.2014, 10.11.2014 -ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

գ) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-6222  -03.10.2014, 10.11.2014 -ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կ-6223  -22.10.2014, 10.11.2014 -ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

ե) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-6224  -22.10.2014, 10.11.2014 -ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

զ) «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-6225  -22.10.2014, 10.11.2014 -ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

9.

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-623 -03.10.2014-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

10. 

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

Կ-624 -03.10.2014-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

11.

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-625 -03.10.2014, 05.11.2014 -ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը                                                                                      Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

   

1.

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի
Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին

Պ-601-17.09.2014-ԱՀ-011/0
Հեղինակ` Զարուհի Փոստանջյան

   

2.

ա) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին

Կ-648-23.10.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

    

բ) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-6481 -23.10.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

գ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին

Կ-6482  -23.10.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

դ) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-6483  -23.10.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

ե) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Կ-6484  -23.10.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

ա) «Պետական կենսաթոշակների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ կատարելու մասին

Կ-651 -27.10.2014, 03.11.2014 -ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացում և փոփոխություններ կատարելու մասին

Կ-6511  -27.10.2014, 03.11.2014 -ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

գ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների
սոցիալական ապահովության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-6512  -03.11.2014-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

ա) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում կատարելու մասին

Կ-652 -03.11.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում կատարելու մասին

Կ-6521  -03.11.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության տարեկան ծրագիր

654 -03.11.2014-ՖՎ

 

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Կ-655 -06.11.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

7. 

Միջազգային պայմանագրերի վավերացում.

 
 

1.

1951 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված «Միջազգային
մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրություն

Ն-649 -27.10.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.  

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագիր

Ն-653 -05.11.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան


10 նոյեմբերի 2014 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-130-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան