ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2014 թվականի N 1268-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1212-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Վրաստան գործուղելու մասին» N 1212-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Գուրգեն Դումանյանինը» բառերը.
2) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը «Ամատունի Տոնոյանինը» բառերից հետո լրացնել «Արամ Վարդանյանինը» բառերով.
3) որոշման հավելվածից հանել «Գ. Դումանյան-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ» բառերը.
4) որոշման հավելվածը «Ա. Տոնոյան-«Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Ա. Վարդանյան-Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 20 Երևան |