Գլխավոր տեղեկություն
Номер
N 63-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.02.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.02.09/6(1095) Հոդ.89
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.01.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.02.2015
Дата вступления в силу
10.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2015 թվականի N 63-Ն

 

ԵՎՐԱՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ՏԵՂԱԲԱՇԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՏԵՂԱԲԱՇԽՈՂԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Եվրապարտատոմսեր տեղաբաշխելու նպատակով՝

1) միջազգային իրավախորհրդատուի ծառայությունը ձեռք բերել «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերությունից.

2) գլխավոր տեղաբաշխողի ընտրությունը կատարել «Deutsche Bank AG, London Branch», «HSBC Bank plc», «J.P.Morgan Securities plc» ընկերություններից և կնքել գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման պայմանագիր:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների գնումն իրականացվելու է առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ բանակցային ընթացակարգով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրերը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է առանց այդ նպատակի համար ֆինանսական միջոցներ նախատեսված լինելու հանգամանքի, իսկ վճարումները կատարվում են ֆինանսական միջոցների առկայության դեպքում:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների մատուցման դիմաց վճարումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ֆինանսական միջոցներ նախատեսելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

2) եվրապարտատոմսերի թողարկման նպատակով միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի հետ կազմված միջոցառումների իրականացման ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման ազդագիրը (Prospectus):

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 3
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան