ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով, որոշում եմ.
1. Միաձուլել Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` անվանելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն:
2. Վերակազմավորել`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության.
բ) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության:
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի նոյեմբերի 8-ի ՆՀ-667 հրամանագրի խմբագրությամբ) I բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1. Առողջապահության նախարարություն
2. Արդարադատության նախարարություն
3. Արդյունաբերության և առևտրի նախարարություն
4. Արտաքին գործերի նախարարություն
5. Բնապահպանության նախարարություն
6. Գյուղատնտեսության նախարարություն
7. Էներգետիկայի նախարարություն
8. Կապի նախարարություն
9. Կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար
10. Կրթության և գիտության նախարարություն
11. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
12. Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
13. Պաշտպանության նախարարություն
14. Սեփականաշնորհման նախարարություն
15. Սոցիալական ապահովության նախարարություն
16. Տարածքային կառավարման նախարար
17. Տրանսպորտի նախարարություն
18. Քաղաքաշինության նախարարություն
19. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
20. Արտակարգ իրավիճակների վարչություն
21. Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
5. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|