ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
13 նոյեմբերի 2014 թ. |
թիվ 305-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 774/1) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 48 արձանագրություն) և «ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի հոկտեմբերի 15-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 774/1 փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն փոխանակման կետի կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայրի հասցեով (ք. Երևան, Թբիլիսյան Խճուղի 25) ուղարկելու օրվան հաջորդող օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|
|