Գլխավոր տեղեկություն
Номер
N 1368-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.12.2014
Дата вступления в силу
09.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2014 թվականի N 1368-Ա

 

ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՉԱՊԱՀՈՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2011 թվականին «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից պայմանագրային հիմունքներով աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու ստացած Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում եղանակային անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով 2012 թվականի բերքահավաքից հետո 1։2 փոխհարաբերությամբ առաջին վերարտադրության սերմացուի վերադարձը չապահոված 103 տնտեսավարողներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում 2011 թվականին «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում սույն որոշման հավելվածով նախատեսված շահառուների միջև կնքված պայմանագրերում համապատասխան փոփոխությունների կատարումը՝

1) ստացած էլիտային վերարտադրության յուրաքանչյուր կիլոգրամ սերմացուի վճարման համար սահմանել 200 դրամ.

2) կնքել ընդհանուր գումարի վճարման 4 տարվա ժամանակացույց՝ յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 25 տոկոս և վճարման ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 25-ը։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունների համաձայն սույն որոշման հավելվածի այն շահառուների հետ՝

1) որոնց գործերը գտնվում են դատական վարույթում, պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերը կնքվում են հաշտության համաձայնագրի տեսքով՝ նախատեսելով, որ ներկայացված հայցադիմումների կամ դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի ծախսերը փոխանցվում են «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ նպատակային հաշվեհամարից.

2) որոնց վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, պայմանագրերում փոփոխություններ կատարվում են՝ նախատեսելով, որ օրինական ուժի մեջ մտած վճռում նշված պետական տուրքի ծախսերը փոխհատուցվում են «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ նպատակային հաշվեհամարից.

3) որոնց կողմից գումարներն ամբողջությամբ վճարվել են, պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերը կնքվում են առանց վճարման ժամանակացույցի, իսկ ավելի վճարված գումարը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ նպատակային հաշվեհամարից, վերադարձվում է շահառուին։

3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կատարողական գործողությունների ծախսերը հատուցվում է «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ նպատակային հաշվեհամարից, համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի՝ բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսի չափով։

4. Սույն որոշման դրույթները տարածվում են սույն որոշման հավելվածով նախատեսված այն շահառուների վրա, որոնց հետ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը կնքվել են սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությունների համաձայնագրերը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1368-Ա որոշման

 

NN ը/կ

Համայնքը

Ազգանունը, անունը

Հողատարածքը(հա)

Սերմացուի քանակը (տոննա)

Վերադարձման ենթակա գումարը (դրամ)

ՀՀ Արագածոտնի մարզ

1.

Սադունց

Մնացականյան Մյասնիկ

12

3,6

720000

ՀՀ Արարատի մարզ

2.

Նոյակերտ

Պողոսյան Ռաֆիկ

8

2,4

480000

3.

Արալեզ

Թևանյան Ռազմիկ

7,359

2,2

440000

4.

Եղեգնավան

Վարդանյան Կորյուն

20

6

1200000

5.

Վանաշեն

Գրիգորյան Արտաշես

10

3

600000

6.

Փոքր Վեդի

Հայրապետյան Մեսրոպ

8,8

2,64

528000

7.

Նորամարգ

Ղարագյոզյան Անիկ

6

1,8

360000

ՀՀ Արմավիրի մարզ

8.

Արտամետ

«ՏԱԳԳԱՏԷ» ՍՊԸ Մելքոնայն Ավագ

50

15

3000000

9.

Ղազարյան Տոնական

19

5,7

1140000

10.

Չաղարյան Խաչիկ

35

10,5

2100000

11.

Դալարիկ

Թորոսյան Արմեն

7,5

2,25

450000

12.

Վարդանաշեն

Վարդանյան Հակոբ

7

2,1

420000

13.

Էջմիածին

Պողոսյան Ռոբերտ

8

2,4

480000

ՀՀ Գեղարքունիքի մարզ

14.

Վերին Շորժա

Երանոսյան Արտեմ

50

15

3000000

15.

Ներքին Շորժա

Մելիքյան Ֆերդինանդ

12

3,6

720000

16.

Մկրտչյան Ոսկան

12

3,6

720000

17.

քաղ. Վարդենիս

Կարապետյան Ռոբերտ

10

3

600000

18.

Խլոյան Վոլոդյա

9

2,7

540000

19.

Հակոբյան Ժորա

8

2,4

480000

20.

Հայրապետյան Վարդան

20

6

1200000

21.

Հովսեփյան Վարդան

10

3

600000

22.

Արզոյան Կարեն

17

5,1

1020000

23.

Սոտք

Շահսուվարյան Կոլիկ

20

6

1200000

24.

Գրիգորյան Աշոտ

15

4,5

900000

25.

Շատվան

Սիմոնյան Ռուբեն

10

3

600000

26.

Փոքր Մասրիկ

Մուրադյան Անահիտ

18

5,4

1080000

27.

Մանասարյան Լևոն

12

3,6

720000

28.

Շահինյան Նորայր

7

2,1

420000

29.

Շահինյան Դերենիկ

7

2,1

420000

30.

Մկրտչյան Սամվել

16

4,8

960000

31.

Ծովակ

Հոկոբյան Գագիկ

15

4,5

900000

32.

Հայրապետյան Հայկ

13

3,9

780000

33.

Նորակերտ

Վարդանյան Ռոբերտ

10

3

600000

34.

Վարդանյան Անդրանիկ

8

2,4

480000

35.

Առաքելյան Կարապետ

18

5,4

1080000

36.

Հակոբյան Նինել

10

3

600000

37.

Մխիթարյան Հովհաննես

10

3

600000

38.

Հովհաննիսյան Հովհաննես

9,67

2,9

580000

39.

Գեղամաբակ

Բարսեղյան Աշոտ

20

6

1200000

40.

Բարսեղյան Վիկտոր

9

2,7

540000

41.

Կախակն

Ասատրյան Իվան

20

6

1200000

42.

Պետրոսյան Գագիկ

11

3,3

660000

43.

Գասպարյան Ապրես

11,5

3,45

690000

44.

Մեծ Մասրիկ

Հարությունյան Հայկ

8

2,4

480000

45.

Խլոյան Արամ

10

3

600000

46.

Ասատրյան Մելիքսեթ

10

3

600000

47.

Մանուկյան Գևորգ

7

2.1

420000

48.

Մանուկյան Սմբատ

8

2,4

480000

49.

Գեղամասար

Բեգյան Սաշիկ

17

5,1

1020000

50.

Աղբալյան Լյովա

7

2,1

420000

51.

Սահակյան Մարգար

9,34

2,8

560000

52.

Արեգունի

Մովսիսյան Գևորգ

7

2,1

420000

53.

Գզողյան Դավիթ

11,5

3,45

690000

54.

Ավազան

Դալլաքյան Իրինա

7

2,1

420000

55.

Դալլաքյան Գրիգոր

8

2,4

480000

56.

Դալլաքյան Թամարա

8

2,4

480000

57.

Դաբաղյան Վալենտինա

8

2,4

480000

58.

Լալայան Կարեն

7

2,1

420000

59.

Ախպրաձոր

Խաչատրյան Բաբկեն

7

2,1

420000

60.

Կուտական

Խաչատրյան Միքայել

10

3

600000

61.

Խաչատրյան Վլադիմիր

7

2,1

420000

62.

Գրիգորյան Նազիկ

52

15,6

3120000

63.

Տրետուք

Եղիազարյան Ռաֆիկ

21

6,3

1260000

64.

Եղիազարյան Գագիկ

7

2,1

420000

65.

Ասատրյան Մարզպետ

20

6

1200000

66.

Պողոսյան Էդիկ

26

7,8

1560000

67.

Խաչաղբյուր

Գաբոյան Հակոբ

8

2,4

480000

68.

Վանևան

Խաչատրյան Ահարոն

30

9

1800000

69.

Հարությունյան Նորայր

10

3

600000

70.

Ակունք

Համբարձումյան Պապին

10

3

600000

71.

Տորֆավան

Բարսեղյան Սոս

15

4,5

900000

72.

Շատջրեք

Հովհաննիսյան Սպարտակ

7

2,1

420000

73.

Սաֆարյան Խաչիկ

7

2,1

420000

74.

Կութ

Բարսեղյան Սարիբեկ

10

3

600000

75.

Հարությունյան Տիգրան

7

2,1

420000

76.

Բադալյան Լուքսեմ

7

2,1

420000

77.

Գեղաքար

Մարտիրոսյան Կարինե

10

3

600000

78.

Մարտիրոսյան Գագիկ

20

6

1200000

79.

Ազատ

Նալբանդյան Էդվարդ

66,7

20

4000000

80.

Մելիքյան Վարդան

11,167

3,35

670000

81.

Սահակյան Վարդան

10

3

600000

82.

Ստեփանյան Վահագ

9,33

2,8

560000

83.

Ջաղացաձոր

Բարսեղյան Սարիկ

7

2,1

420000

84.

Փամբակ

Ավոյան Սպարտակ

10

3

600000

85.

Լուսակունք

Գասպարյան Ռաֆայել

7,5

2,25

450000

86.

Արփունք

Հովհաննիսյան Անահիտ

7

2,1

420000

87.

Ամիրյան Սուսաննա

10

3

600000

88.

Վարդաձոր

Սիրականյան Ջոնիկ

7

2,1

420000

89.

Արծվանիստ

Խաչատրյան Լալա

7

2,1

420000

90.

Գավառ

Հարությունյան Ատոմ

15

4,5

900000

91.

Բլդեյան Խաչատուր

13

3,9

780000

92.

Միրիմանյան Սամվել

9

2,7

540000

93.

Մակարյան Մկրտիչ

50

15

3000000

94.

Սարգսյան Գոհար

10

3

600000

95.

Չանդոյան Մկրտիչ

20

6

1200000

96.

Հայրավանք

Բադոյան Դավիթ

7

2,1

420000

ՀՀ Կոտայքի մարզ

97.

Հրազդան

Խաչատրյան Էդվարդ

19

5,7

1140000

ՀՀ Սյունիքի մարզ

98.

Իշխանասար

Խաչատրյան Քաջիկ

45

13,5

2700000

99.

Լծեն

Եղիազարյան Մելիք

15

4,5

900000

100.

Սալվարդ

Փանյան Սեյրան

8,5

2,55

510000

ՀՀ Վայոց ձորի մարզ

101.

Ռինդ

Սարգսյան Սահակ

7

2,1

420000

102.

Գրիգորյան Միքայել

17

5,1

1020000

ՀՀ Տավուշի մարզ

103.

Բերդավան

«Բերրիություն» ԲԲԸ Ղազարյան Սերյոժա

14

4,2

840000

Ընդամենը

1442,866

432,84

86568000

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան