Գլխավոր տեղեկություն
Номер
N 1156-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.10.2014
Дата вступления в силу
29.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2014 թվականի N 1156-Ա

 

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ սույն որոշման հավելվածում նշված 2656,464 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքով (այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերությունից «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված կանոնադրության փոփոխության գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1156-Ա որոշման

Ց Ա Ն Կ

օտարվող գույքի

NN ը/կ

Գույքի անվանումը

Տարեթիվը

Չափի միավորը

Քանակը

Հաշվեկշռային արժեքը

Ծանոթագրություն

(հազ. դրամ)

1.

Ավտոմեքենաներ և տեխնիկա

         

1.1.

Ավտոմեքենա (Hyundai Sonata)

2010 թ.

հատ

1

2185.143

վազքը՝ 46285 կմ, ենթակա է վերանորոգման

 

 ընդամենը

     

2185.143

 
             

2.

Սարքավորումներ

         

2.1.

Համակարգիչ (Benq)

2010 թ.

հատ

1

0

պիտանի է

2.2.

Մոնիթոր (Samsung)

2010 թ.

հատ

1

0

պիտանի է

2.3.

Սկաներ (Canon Lide 100)

2010 թ.

հատ

1

0

պիտանի է

2.4.

Տպիչ (Samsung ML-1666)

2010 թ.

հատ

1

0

պիտանի է

2.5.

Համակարգչային բարձրախոսներ (Philips)

2010 թ.

հավա-քածու

1

8.084

պիտանի է

2.6.

Թուղթ մանրացնող սարք (Fellowes)

2010 թ.

հատ

1

22.856

պիտանի է

2.7.

Հեռուստացույց (LG, LCD)

2010 թ.

հատ

1

128.828

պիտանի է

2.8.

Տնային կինոթատրոն (տեսաձայնային համակարգ LG, 5.1)

2010 թ.

հավա-քածու

1

75.773

պիտանի է

2.9.

Ջրի սարք (Midea)

2010 թ.

հատ

1

6.42

պիտանի է

 

 ընդամենը

   

9

241.961

 
             

3.

Կահույք

         

3.1.

Գրապահարան (շագանակագույն, արհեստական փայտից)

2010 թ.

հավա-քածու

1

36.054

պիտանի է

3.2.

Բազմոց (կաշվե)

2010 թ.

հատ

1

34.5

պիտանի է

3.3.

Բազկաթոռ (կաշվե)

2010 թ.

հատ

1

9.583

պիտանի է

3.4.

Գրասեղան (փայտե)

2010 թ.

հատ

1

7.667

պիտանի է

3.5.

Պահարան (փոքր)

2010 թ.

հատ

2

7.667

պիտանի է

3.6.

Բազկաթոռ (գրասենյակային արհեստական կաշվից)

2010 թ.

հատ

1

7.667

պիտանի է

3.7.

Սեղան (փոքր, ապակե երեսով)

2010 թ.

հատ

1

7.667

պիտանի է

3.8.

Սեղան (շագանակագույն, արհեստական փայտից)

2010 թ.

հատ

1

17.053

պիտանի է

3.9.

Սեղան-աթոռ (մանկական)

2010 թ.

հավա-քածու

1

8.28

պիտանի է

3.10.

Մահճակալ (մանկական)

2010 թ.

հատ

1

40.775

պիտանի է

3.11.

Մանկական սայլակ (GoodBaby, մոխրագույն)

2010 թ.

հատ

1

27.445

պիտանի է

 

 ընդամենը

   

12

204.358

 
             

4.

Փոքրարժեք և արագամաշ նյութեր և սարքավորումներ

         

4.1.

Արդուկ (Panasonic)

2010 թ.

հատ

1

2.213

պիտանի է

4.2.

Տոստեր (Sanyo)

2010 թ.

հատ

1

3.211

պիտանի է

4.3.

Էլեկտրական վառարան (OXTY)

2010 թ.

հատ

1

9.504

պիտանի է

4.4.

Օդը խոնավեցնող սարք (Electrolux , Yadu)

2010 թ.

հատ

1

8.157

պիտանի է

4.5.

Ժամացույց (պատի)

2010 թ.

հատ

1

1.917

պիտանի է

 

 ընդամենը

   

5

25.002

պիտանի է

             
 

Ընդամենը

     

2656.464

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան